amga.tv

Switch to desktop Register Login

Պենտագոնը մտադիր է ստեղծել իր սեփական հետախուզական ծառայությունը

eng 6Պենտագոնը սկսել է բարեփոխումներ իրականացնել ԱՄՆ ռազմական հետախուզությունում, այդ թվում՝ դիտարկելով արտերկրում աշխատակիցների թվի ընդլայնման հարցը: Աաջիկա 5 տարիներին պաշտպանության նախարարության հետախուզական վարչության օպերատիվ աշխատակիցների թիվը, որոնք կաշխատեն այլ երկրներում, ծրագրվում է հասցնել 1600-ի: Այժմ նրանք թիվը 500 է: Համաձայն հաստատված պլանների՝ 2018-ին նրանց թիվը կհասցվի 800-ից 1000-ի: Բացի այդ, Պենտագոնը պատրաստվում է ապահովել արտերկրի աշխատակիցների սերտ համագործակցությունը CIA-ի և ԱՄՆ զինուժի հատուկ օպերացիաների հրամանատարության հետ: Աշխատակիցները առաջիկա 5 տարիներին կզբաղվեն Աֆրիկայում զինված իսլամիստական խմբավորումներին հետևելով, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից այլ պետություններին զենքի մատակարարումների և Չինաստանի զինված ուժերի արդիականացման ուսումնասիրմամբ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version