A+ A A-

ԱՄՆ-ում դատեցին հայ գանգսթերին

prrr 4ԱՄՆ-ում գործող հայկական հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Շարոպետրոսյանը, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ազատազրկման ժամանակ բանտից անձնական տվյալների գողություն եւ բանկային խարդախություններ կազմակերպելու համար: Ազատազրկումից զատ, Բըրբենկի 33-ամյա բնակիչ Շարոպետրոսյանը պարտավոր է նաեւ 1.56 մլն դոլարի փոխհատուցում վճարել։ Շրջանային դատարանի դատավոր Դեւիդ Քարթըրը, բացի հայազգի տղամարդուց, ազատազրկման է դատապարտել նաեւ նրա հանցակից՝ Լոս Անջելեսի 36-ամյա բնակիչ Էնգըս Բրաունին, ով եւս ներգրավված է եղել բանկի տարեց հաճախորդների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները գողանալու, նրանց ստորագրությունները կեղծելու եւ վերջինների բանկային հաշիվների հետ կապված խարդախությունների կազմակերպման մեջ։ Ի տարբերություն Շարոպետրոսյանի՝ Բրաունի բախտն ավելի քիչ է բերել. դատարանի վճռի համաձայն՝ պատճառած վնասի դիմաց նա պարտավոր է 8 մլն դոլարի փոխհատուցում վճարել։ Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ երկարատեւ բանկային խարդախության զոհ է դարձել 500-1000 մարդ։ Մեղադրող կողմի համաձայն՝ 2 հանցագործներն անգամ միտք էլ չեն ունեցել դադարեցնել իրենց խարդախ գործունեությունը։ Ինչպես պարզվել է, նրանք ծանոթացել են Կալիֆոռնիայի էվընըլ բանտում, որտեղ Շարոպետրոսյանը կրում էր 10 տարվա ազատազրկում՝ ապօրինի զենք պահելու եւ հասարակական տրանսպորտի մեջ կրակ բացելու համար։ Հետագայում նա եւ Բրաունը, բջջային հեռախոսները, ղեկավարել են խարդախության ողջ ընթացքը։ Բացի Շարոպետրոսյանից ու Բրաունից, գործի շրջանակներում ազատարկման է դատապարտվել եւս 18 հոգի։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel