amga.tv

Switch to desktop Register Login

Միգրացիոն քաղաքականության լայն բարեփոխում

migg 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է իրականացնել միգրացիոն օրենսդրության լիամասշտաբ բարեփոխում: Այդ մասին, հայտարարել են Սպիտակ տանը: -Մենք հնարավորություն ունենք առաջ շարժվել այս հարցում, եւ նախագահը պատրաստ է անել դա: Օբաման կարծում է, որ միգրացիոն օրենսդրության ընդգրկուն բարեփոխումն իրագործելի խնդիր է,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Ենթադրվում է, որ այն հանգուցային գործոններից մեկը, որը Միացյալ Նահանգների իշխանություններին դրդել է իրականացնելու այս բարեփոխումը, դարձել է այն աջակցությունը, որը ԱՄՆ-ի բնակչության լատինամերիկյան մասը Բարաք Օբամային ցույց է տվել ավելի վաղ նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version