amga.tv

Switch to desktop Register Login

Գողացել են հնդկացիների ժայռապատկերները

jayre 3Կալիֆոռնիայի եւ Նեվադայի սահմանինմ գողերը կտրել են հնագույն ժայռապատկերները: Նրանց հաջողվել է իրենց հետ տանել ամենաքիչը չորս ժայռային պատկեր: Մի շարք այլ ժայռապատկերներ խիստ վնասվել են: Դեպքը տեղի է ունեցել Բիշոպ քաղաքի մերձակայքում, որը հայտնի է Սիերա-Նեւադայում հնդկացիական շոշոնի ցեղախմբի բնակավայր: Առեւանգողները լավ պատրաստված են եղել: Ժայռային պատկերների առանձնացման համար նրանք օգտագործել են էլեկտրական գեներատորներ, աստիճաններ եւ էլեկտրական սղոցներ: Նրանց, մասնավորապես հաջողվել է անցք բացել քարի մեջ գետնից 5մ բարձրության վրա: Ժայռապատկերներից յուրաքանչյուրը սեւ շուկայում կարող է արժենալ մինչեւ 1,5 հզ դոլար: Բնիկ ամերիկացիների համար դրանք անգին են: Ժայռապատկերների մոտավոր տարիքը հաշվվում է մի քանի հազար տարի: Ժայռապատկերները ստեղծվել են քարի վերին շերտի հեռացման ճանապարհով, որ ցույց տան նրա տակ գոյություն ունեցող գույները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version