A+ A A-

Հզոր երկրաշարժ Գվատեմալայում

ertq 6Գվատեմալայի հանրապետությունում երեկ գիշերը հզոր երկրաշարժ է եղել, որի ուժգնությունը հասել է 7,6 մագնիտուդի: Ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը հասել է 52-ի: Երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան անձամբ այցելել է աղետի շրջաններ։ -Մենք ցավով պետք է արձանագրենք 48 մարդու մահը, սա իսկապես դժբախտություն է,- ասել է Պերեսը։ Նրա խոսքով՝ միայն Սան Մարկոս քաղաքում, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից, զոհվել է 39 մարդ, ընդ որում՝ զոհերի թիվը կարող է աճել։ Վիրավորների թիվը կազմում է 155 մարդ, գրեթե 100 մարդ համարվում է անհայտ կորած։ Աղետն ավերել է տասնյակ տներ, այդ թվում լրջորեն վնասվել են տեղական իշխանության մարմինների եւ ոստիկանության շենքերը։ Աղետի վայր են ուղարկվել ուղղաթիռներ, տուժածների համար սնունդ է մատակարարվում։ Իշխանություններն այնտեղ են ուղարկել նաեւ ավելի քան 2 000 զինվորականներ, ովքեր օգնում են փլատակների մաքրման հարցում եւ պահպանում են հասարակական կարգը։ Տուժած շրջաններում խափանվել է ճանապարհային հաղորդումը։ Մինչ այժմ շատ բնակելի վայրեր մնում են առանց էլեկտրաէներգիայի, լույսի եւ հեռախոսակապի։ Երկրի նախագահը հաղորդել է, որ Գվատեմալայի կառավարությունն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները տուժածներին օգնություն հատկացնելու համար։ Նա շնորհակալություն է հատնել Վենեսուելայի եւ Իսպանիայի իշխանություններին, որոնք առաջինն են պատրաստակամություն հայտնել գվատեմալացիների հումանիտար օգնություն հատկացնել։ Օգնության պատրաստակամություն են հայտնել նաեւ հարեւան Սալվադորի, Հոնդուրասի եւ Պանամայի կառավարությունները։ Պերես Մոլինան հայտնել է, որ սա դարձել է ամենաուժեղ երկրաշարժը վերջին 36 տարիների ընթացքում։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel