A+ A A-

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսրին դատապարտեցին

nekula 4Լոս Անջելեսի շրջանային դատարանը իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած Մուսուլմանների անմեղությունը ֆիլմի պրոդյուսր Մարկ Նըկուլա Բասըլի Յուսեֆին 1 տարվա ազատազրկման է դատապարտել: Դատավճիռն իրականում ոչ մի կապ չունի սկանդալային ֆիլմի ստեղծման եւ համացանցում տարածման հետ։ Պատճառն այն է, որ Յուսեֆը նախկինում գործած հանցագործության համար գտնվել է պայմանական ազատության մեջ, սակայն մի շարք խախտումներ է թույլ տվել: Նըկուլան 2011-ին դատապարտվել էր 21 ամսյա ազատազրկման բանկային քարտերի հետ կապված խարդախության մեղադրանքով, սակայն 2012-ի հունիսին վաղաժամ ազատ էր արձակվել: Դաշնային իշխանությունները, որոնք հետեւել են կասկածյալի վարքին պայմանական ազատազրկման ողջ ընթացքում, պահանջել են տղամարդուն 2 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն դատավորը սահմանափակվել է ընդամենը 1 տարով։ 55-ամյա պրոդյուսըրին ամերիկյան իշխանությունները ձերբակալել էին սեպտեմբերին մի քանի շաբաթ որոնումներից հետո: Նըկուլան եւ իր ընտանիքն անհայտացել էին Մուսուլմանների անմեղությունը ֆիլմի ցուցադրությունից հետո աշխարհի տարբեր երկրներում սկսված բողոքի ակցիաներից հետո: Հիշեցնենք, որ ֆիլմի պատճառով մի շարք արաբական երկրներում՝ մասնավորապես Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, Լիբանանում, Սուդանում եւ Թունիսում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վնասվածքներ ստացել։ Բացի այդ լիբիական Բենղազի քաղաքում կատաղած իսլամիստների հարձակման պատճառով մահացել է ԱՄՆ-ի դեսպանը եւ եւս 3 դիվանագետներ։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel