amga.tv

Switch to desktop Register Login

Նոր մանրամասներ Ֆրեզնոյի սպանությունից

fress 7 Ֆրեզնոյի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել երեկ թռչնաֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից: Ֆրեզնոյի ոստիկանապետ Ջերրի Դայըրի խոսքով, Valley Proteins ընկերության աշխատակիցը կրակ է բացել աշխատանքի վայրում` սպանելով երկու եւ վիրավորելով եւս երկու մարդու, իսկ հետո կրակել է ինքն իր գլխին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակողին` 42-ամյա Լոուրընս Ջոնզին հայտնաբերել են ընկերության շենքից դուրս` գլխին հրազենային վնասվածքով: Այնտեղ հայտնաբերվել է նաեւ 32-ամյա կին, ով վիրավորվել է մեջքի ներքեւի հատվածում: Շինության ներսում ոստիկանները հայտնաբերել են եւս երեքին` երկու վիրավոր տղամարդկանց եւ մեկ սպանվածի: Հետագայում մահացել են վիրավորներից եւս երկուսը: Ոստիկանապետի խոսքով, Լոուրընս Ջոնզը պայմանական ազատության մեջ է գտնվել եւ Apple Valley Farms ընկերությունում աշխատել է ընդամենը 14 ամիս: Նա հարուստ քրեական անցյալ է ունեցել: Ոստիկաններին դեռեւս չի հաջողվել պարզել , թե ինչն է Ջոնզին դրդել նման քայլի դիմել: Աշխատակիցների պատմելով, Ջոնզը աշխատանքի է եկել առավոտյան ժամը 5-ին, իսկ ժամը 8:30-ի սահմաններում հանել է ատրճանակն ու կրակել: Valley Proteins ընկերությունը կեր է արտադրում տնային կենդանիների համար: Միջադեպին ականատես են դարձել մոտ 30 մարդ: Այդ օրը ընկերությունում եղել է 62 մարդ: Զոհվածների անունները չեն հաղորդվում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version