amga.tv

Switch to desktop Register Login

Պուերտո-Ռիկոն կարող է դառնալ 51-րդ նահանգ

puerto 4Պուերտոռիկացիներին արդեն վաղուց պառակտում է ԱՄՆ-ի եւ իրենց երկրի տարածքային կարգավիճակի հարցը: Reuters-ի փոխանցմամբ, նոյեմբերի 6-ին Պուերտո Ռիկոյում կայանալու է հանրաքվե, որի արդյունքներով որոշվելու է՝ արդյո՞ք այդ երկիրը կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը: Կղզու կարգավիճակի հարցը գերիշխող է Պուերտո Ռիկոյի քաղաքականության մեջ: Պուերտո Ռիկոն այժմ ԱՄՆ-ի տիրույթն է, սակայն ունի անկախորեն միացած համագործակցության կարգավիճակ: Այժմ պուերտոռիկացիները համարվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ, սակայն նրանք չեն կարող քվեարկել: 4 մլն բնակիչ ունեցող Պուերտո Ռիկոյում հանրաքվեն կանցկացվի 2 հարցով: Այո/ոչ հարցումից բացի, հարց կտրվի՝ արդյո՞ք Պուերտո Ռիկոն պետք է անկախանա, որպես նահանգ մտնի ԱՄՆ-ի կա՞զմ, թե՞ այդ երկրի հետ իր կապերով ինքնիշխան պետություն դառնա: ԱՄՆ-ն Պուերտո Ռիկոն որպես տարածք գրավել էր Իսպանիայից 1898-ի պատերազմից հետո:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version