amga.tv

Switch to desktop Register Login

Atlantis-ը դարձավ թանգարանային ցուցանմուշ

atl 4Atlantis տիեզերանավը, որն իր կարիերան ավարտել էր նախորդ տարի, վերջին հանգրվանն է գտել Ֆլորիդայում, Կընավըրալ հրվանդանի թանգարանում: Նոյեմբերի 2-ի առավոտյան  Atlantis-ը հանել են  Քենեդու անվան կենտրոնից եւ տեղադրել են բազմանիվ  հատուկ հարթակին: Թանգարան տանող ճանապարհը երկար չի եղել՝ 16 կմ, սակայն այն տեղափոխել են ողջ օրվա ընթացքում: Atlantis-ին NASA-ի տիեզերական կենտրոն են բերել 1985 թ. ապրիլին: Այն անցել է 200 միլիոն կիլոմետր իր 33 առաքելությունների շրջանակներում, որից 12-ը դեպի Միջազգային տիեզերական կայան: 2011 թ. հուլիսի 21-ին մեքենան կատարեց իր վերջին թռիչքը՝ այսպիսով եզրափակելով ամերիկյան շաթլների պատմությունը: Ամերիկյան վարչակազմը սուղ ֆինանսավորման պայմաններում որոշել է  հրաժարվել  նման տիպի տիեզերանավերի թռիչքներից: Աստղագնացներին տիեզերակայան հասցնելու համար NASA-ն դեռեւս օգտվում է ռուսական Սոյուզներից: Երկու այլ` Discovery  եւ Endeavour  տիեզերանավերը, որոնք եւս նախորդ տարի ավարտել են տիեզերական իրենց ոդիսականը, արդեն հանձնվել են թանգարանին: Քենեդու անվան տիեզերական թանգարանում ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013 թվականին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version