A+ A A-

February 2021

15 February 2021

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները

2nd-amendment-750x400

Ջո Բայդենը նոր սկանդալի մեջ է հայտնվելու, այս անգամ Սահմանադրության երկրորդ ուղղման կողմնակիցների դեմ։ Նա երկրի Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները: Բայդենի խոսքով, փոփոխությունները ենթադրում են հարձակողական զենքի վաճառքի, ինչպես նաեւ մեծ տարողությամբ խանութների արգելքի ներդրում: Բացի այդ, նախատեսվում է, որ զենքի փողոցային արտադրողներն ու վաճառողները կզրկվեն նման գործողություններ կատարելու անձեռնմխելիությունից: -Այսօր ես Կոնգրեսին կոչ եմ անում զնեք կրելու մասին օրենքների ողջամտության վրա հիմնված բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաեւ պահանջել նախկին գնորդի ստուգում՝ զենքի ցանկացած տիպի վաճառքի դեպքում,- շեշտել է Բայդենը: Ավելի վաղ նախկին նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել նման առաջարկով, բայց նախաձեռնությունը Կոնգրեսի կողմից աջակցություն չէր ստացել: Ընդ որում, ամերիկյան սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների զենք կրելու իրավունքը։

Read more

15 February 2021

Հանրապետականներն ընդդեմ Քամալա Հերիսի

her Կարոլինայից ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը չի բացառել, որ իր կուսակիցները Կոնգրեսի ստորին պալատում կարող են փորձել իշխանությունից հեռացնել փոխնախագահ Քամալա Հարիսին, եթե Ներկայացուցիչների պալատում 2022 թ միջանկյալ ընտրություններում մեծամասնություն ստանան։ -Ես կարծում եմ, որ իմպիչմենտի գործընթացը ոչ սահմանադրական էր։ Ես դատապարտում եմ այն ամենը, ինչ կատարվեց հունվարի 6-ին, սակայն այն գործընթացը, որն օգտագործվեց իմպիչմենտի շրջանակում, իսկական ծաղր էր օրենքի գերակայության սկզբունքի նկատմամբ,- ասել է Գրեմը։ Նրա խոսքով՝ Թրամփը դարձավ առաջին նախագահը, որը իմպիչմենտի ենթարկվեց առանց փաստաբանի, առանց վկաների, առանց անձամբ մեղադրանքներին պատասխանելու հնարավորության։ -Նույնպիսի մոդելի կիրառմամբ՝ ես չեմ պատկերացնում, թե Քամալա Հերիսն ինչպես կխուսափի իմպիչմենտից, եթե հանրապետականները վերահսկողություն ձեռք բերեն Ներկայացուցիչների պալատում։ Նա, փաստորեն, գրավ է մուծել ցուցարարների համար, որոնցից մեկն ավելի ուշ նորից փողոց է դուրս եկել եւ ջարդել է ինչ-որ մեկի գլուխը,- ասել է սենատորը՝ չճշտելով, թե ինչ միջադեպի մասին է խոսքը։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel