A+ A A-

September 2018

21 September 2018

Ամենամեծ սխալը ըստ Թրամփի

1  3Դոնալդ Թրամփը նշել է, որ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն է գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք: -Մեր երկրի պատմության մեջ կատարված ամենամեծ սխալը Մերձավոր Արեւելք զորք մտցնելն էր նախագահ Բուշի կողմից,-ասել է Թրամփը: Թեեւ Օբաման էլ սխալ գործեց որոշում ընդունելով զորքերի դուրսբերման մասին, բայց դրանք այնտեղ մտցնելը, ըստ իս, ամենամեծ սխալն էր, որը կատարել են մեր երկրի պատմության մեջ: Թրամփն իր տեսակետը պարզաբանել է նրանով, որ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, 7 տրլն դոլար է ծախսել Մերձավոր Արեւելքում: 7 տրլն դոլար եւ միլիոնավոր կյանքեր, ես հաշվի եմ առնում երկուստեք կրած կորուստները: Միլիոնավոր կյանքեր,-ասել է նա: Թրամփի հայտարարությունների կապակցությամբ հեռուստաալիքը ներկայացրել է Պենտագոնի վիճակագրությունը, որի համաձայն, Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում 2001-ից մինչեւ 2018 թվականը ռազմական գործողություններ վարելու վրա Ամերիկան ծախսել է 1,52 տրլն դոլար։ Read more

Մարդու իրավունքների դատարանի սենսացիոն վճիռները

3 66Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։ Այսօր հրապարակված վճռում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության եւ ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաեւ 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Դատարանը եւս չորս հազար դոլար փոխհատուցում է նշանակել ակտիվիստ Վարդգես Գասպարիի համար, եւ 52 Հազար եվրո՝ Գուլյանն ընդդեմ Հայաստանի գործով։ Աշոտ Գուլյանի որդին լեւոն Գուլյանը սպանվել էր ոստիկանության կենտրոնականի բաժնում, երրորդ հարկից ցած նետվելու հետեւանքով, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Read more

Գլենդելում ապօրինի մարիխուանա են հայտնաբերել

 

8  3Գլենդելի ոստիկանությունը երեկ հատուկ գործողություն է իրականացրել եւ հայտնաբերել 600 թուփ ապօրինի մարիխուանա։ Թեհնի Լայթֆուոթի փոխանցմամբ, գործողությունն իրականացվել է 100  Wonderview Drive հասցեում։ տանտիրոջ՝ 38-ամյա Ռուի Յուան Հուանի հետ զրուցելուց հետո իրավապահները մտել են տուն, որտեղ էլ գտել են ամբողջ մարիխուանան։ Տանը նաեւ օդափոխման համակարգ եւ մարիխուանայի պատրաստման անհրա-եշտ նյութեր են առգրավել։ Գուանին ձերբակալել եւ մեղադրանք են առաջադրել։  Read more

Թուրքիայում հայկական բեռնատար են թալանել

ber Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղեւորվող հայկական բեռնատար է թալանել: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն: Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը: Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել: Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար: Հանցախմբում եղել են նաեւ Վրաստանի քաղաքացիներ: Թուրքական ոստիկանության տրամադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ներխուժում կասկածյալների բնակարաններ ու նրանց գետնին պառկեցնելով՝ ձերբակալում։ Read more

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

10  1Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողներին ասելէ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ պետի տեղեկացմամբ, քրեական գործով Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը, ըստ մեղադրանքի, յուրացրել էր Երեւան հիմնադրամից: Արթուր Վանեցյանտ նշել է, թե այդ գումարներն այժմ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումում են եւ ենթակա են վերականգման պետական բյուջե: Read more

18 September 2018

Ելակների մեջ ասեղներ են հայտնաբերել

17 5Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել: Այդպիսի ելակ ուտելու պատճառով մի տղամարդ է հոսպիտալացվել: Ասեղներով ելակներ են գտել երկրի 6 նահանգներում: Խանութներից հետ են կանչվել ելակ մատակարարող մի քանի ընկերությունների խմբաքանակները: Անվտանգության նկատառումներով Նոր Զելանդիան դադարեցրել է Ավստրալիայից ելակի ներմուծումը: Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են նենգ ոճրագործություն եւ հարձակում հանրության վրա: Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակներըՔուինսլընդի նահանգային կառավարությունը 72 հազար դոլար պարգեւ է խոստացել դեպքի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու համար: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Առայժմ կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ելակ արտադրողները մտավախություն ունեն, որ այս միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ ելակի արդյունաբերության վրա, որի ծավալը կազմում է տարեկան շուրջ 130 մլն ավստրալական դոլար: Read more

Քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնում

9  3Երեւանի քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնում, եւ արդեն հասել են անձնական վիրավորանքների մակարդակի։ Երեկ քարոզարշավի ժամանակ Բարգավաճ Հայաստանի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իրենք ամեն օր Իմ քայլի քաղաքապետի թեկնածուին հրավիրում են բանավեճի, բայց փախչում է. -Գա, ինչ խոսա, վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, տեսնենք՝ ինչպես ես լուծելու Երեւանի խնդիրներըԴուխ ունեք, տղամարդ եք ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք,- ասել է Զոհրաբյանը։ Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն էլ պատասխանել է, թե պատրաստ է բանավիճել մրցակիցների հետ, սակայն բոլորի հետ միանգամից։ -մեր քաղաքական ուժ ելույթ է ունենում եւ անցկացնում է իր քարոզարշավը իր ոճով,- ասել է Մարությանն ու հավելել, թե առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել. Բայց չեմ տալու նախապատվություն ինչ-որ ուժի: Մենք 12 թեկնածու ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, եւ ես մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպոնենտների հետ: Read more

Ֆլորենսի զոհերի թիվն աճել է

1Հարավարեւելյան նահանգներում մոլեգնող Ֆլորենս փոթորկի զոհերի թիվը հասել է 31-ի։ Վիլմինգթոն ափամերձ քաղաքը ջրհեղեղի պատճառով լիովին արգելափակվել է: Շուրջ 120 հազար բնակչություն ունեցող քաղաքը զրկվել է էլեկտրականությունից: Վնասվել են հազարավոր տներ: Վտանգի բարձր աստիճանը պահպանվում է, քանի որ գետերը կարող են դուրս գալ հունից եւ ավելի մեծ հեղեղումներ առաջացնել: Ատլանտյան օվկիանոսի ավազանում մրրիկների սեզոնը սկսվում է հունիսին եւ շարունակվում մինչեւ նոյեմբերի վերջ: Հյուսիսային Քերըլայնայի ոստիկանությունը ձերբակալել է 5 ավազակների Ֆլորենս արեւադարձային փոթորկի պատճառով արտակարգ իրավիճակի ժամանակ խանութը թալանելու համար: Այս մասին գերատեսչության աշխատակիցները գրել են Twitter-ում: -Որոշ ժամանակ առաջ ոստիկանության սպաները ձերբակալել են 5 մարդու, ովքեր կոտրել են Հինգերորդ փողոցի եւ Դասըն փողոցի խաչմերուկում տեղակայված խանութը եւ թալանել այն: Նրանց կառաջադրվեն մեղադրանքներ, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ,- հայտարարված է ոստիկանական բաժանմունքի սոցցանցում: Տեղի բնակիչները սուպերմարկետի մենըջըրներին նախազգուշացրել են կողոպուտի մասին: Նրանք որոշել են չմիջամտել տեղի ունեցածին եւ չհայտնել ոստիկանությանը: Այսպիսի գործերը դատարանները քննարկում են արագացված ընթացակարգով: Չնայած, որ փոթրկի ուժգնությունն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ այն շարունակում է բավական վտանգավոր մնալ: Նշվում է, որ Հյուսիսային ու Հարավային Քերըլայնա նահանգներում դեռ բարձր է ջրհեղեղների հավանականությունը եւ նախագահ Թրամփը շարունակում է հետեւել Ֆլորենս փոթորկին արձագանքելու պատրաստվածությունը: Բացի այդ, նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Մըրտըլ Բիչ եւ Նյու Բըրն քաղաքների քաղաքապետերի հետ եւ քննարկել փրկարարական աշխատանքները՝ խոստանալով ահապաղ օգնություն անհրաժեշտության դեպքում: Հյուսիսային Քերըլայնայի իշխանությունները երկյուղում են, որ առաջիկա օրերին նահանգում կարող է տեղի ունենալ ամենաընդգրկուն հեղեղումը նրա ողջ պատմության ընթացքում: Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ անձրեւների պատճառով։ Read more

Սահմանային իրավիճակը սրվել է

10  2Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Իսկ երեկ էլ Ադրբեջանի զինուժը պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Տավուշի մարզի Կոթի գյուղում կեսգիշերին, 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում վիրավորվել էր Կոթիի բնակիչ, 61-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Դեպքին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը: Read more

Գլենդելում հայ տղամարդու են ձերբակալել

8  1Գլենդելում գողության կասկածանքով ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ, երբ DNA-ի հետքերն են հայտնաբերել նրա տան խուզարկության արդյունքում։ Օշին Գրիգորյանը ձերբակալվել է հուլիսին 1900  Glencoe Way հասցեում գտնվող տունը կողոպտելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչ Թեհնի Լայթֆութի փոխանցմամբ, տանտերերը վերադարձել եւ տունը խառնված էին գտել, իսկ բազմաթիվ իրեր անհետացել էին։ Verdugo Regional Crime Lab-ը փորձաքննությամբ DNA հետքեր էին հայտնաբերել եւ դուրս եկել Գրիգորյանի հետքի վրա։ Նրա տանը նաեւ հերոին են հայտնաբերել։ Օշին Գրիգորյանին պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրել։ Հետաքննությունը շարունակվում է։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel