A+ A A-

July 2016

17 July 2016

Փախստականների ծանր առօրյան Հունաստանում

Վրանային ճամբար կիզիչ արեւի տակ եւ ցանկապատ ողջ երկյանքով։ Հունական Լեսբոս կղզում նման պայմաններում են ապրում մանկահասակ փախստականները, որոնք Հունաստան են հասել առանց ծնողների եւ ազգականների։ Անչափահասների պահման պայմաններին ծանոթանալու համար այստեղ է ժամանել միջազգային Save the children կազմակերպության ղեկավարը։ Նա հայտարարել է, թե եվրոպական առաջնորդներ փոքրիկներին վատ պայմաններում են պահում եւ բավարար միջոցներ չեն ձեռնարկել ճգնաժամային իրավիճակում։ -Այս ճամբարը կարող է եւ բանտ չէ, բայց այստեղ գտնվող երեխաներն իրենց բանտում են զգում։ Եւ այն, ինչ ասացին ինձ այսօր, պետք է լսեն բոլոր եվրոպական առաջնորդները։ Երեխաները հարցնում են՝ ինչու են մեզ հետ վարվում ինչպես հանցագործների,- ասում է իրավապաշտպանը։ Գաղթականների աննախադեպ ներհոսքի պատճառով Հունաստանը բախվել է մարդկանց տեղաբաշխելու խնդիրների հետ։ Save the children-ի տվյալներով, հարյուրից ավելի անչափահասների պահում են բատախցերում կամ ոստիկանների վերահսկողության տակ։ Երեխաները նաեւ ապրում են ճամբարներում՝ տառապելով շոգից։ Մանկահասակ փախստականների հարցում եվրոպական օրենսդրությունն անկատար է, նրանք երբեմն մի քանի ամիս են սպասում՝ եվրոպական այլ երկրներում հայտնված ծնողների հետ վերամիավորվելու համար։ 1441066584771

Read more

Նիսում ահաբեկչության հետեւանքով մեկ հայ է զոհվել

Նիսում ահաբեկչության հետեւանքով մեկ հայ է զոհվել։ Երիտասարդ հայուհին մարմնով պառկել է մանկասայլակի վրա եւ այդպես փրկել է երեխային։ 24-ամյա Նարինեն իր ամուսնու եւ փոքրիկի հետ բնակվում էր Նիսում: Նրանք Հայաստանից էին, որոշ ժամանակ առաջ էին տեղափոխվել Ֆրանսիա: Նշենք, որ մահացած կինը Հայաստանի քաղաքացի էր: Նախնական տեղեկություններով, վիրավորների մեջ նույնպես հայեր կան: Ահաբեկչության ժամանակ զոհվել են Ֆրանսիայի եւ եւս 8 երկրի քաղաքացիներ, այդ թվում` Գերմանիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Շվեյցարիայի, Մարոկկոյի, Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Ալժիրի: Վերջին տվյալներով զոհվել է 84 մարդ, , այդ թվում՝ 10 երեխա: Փարիզի դատախազությունը հաղորդել է Նիսի հարձակման հետեւանքով 202 տուժածի մասին: Տուժածներից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 25-ն էլ վերակենդանացման բաժանմունքում միացված են կենսապահովման սարքին: Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել: Ոստիկանությունը գնդակահարել էր հանցագործին: Վերջինս թունիսական ծագմամբ` ֆրանսիացի Մուհամեդ Լահաուեջ Բուլելն է, ով հայրենիքից հեռացել էր 4 տարի առաջ եւ կեցության իրավունք ստացել Ֆրանսիայում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը։ Իսկ այսօր Նիսի օդանավակայանում ուղեւորների տարհանում է իրականացվել։ Ուղեւորներին հրահանգել են դուրս գալ օդանավակայանից,- հայտնել է Associated Press գործակալությունը: Թղթակցի տվյալներով՝ տերմինալներից մեկը շրջափակել են զինվորականները: Տարհանման պատճառը կասկածելի պայուսակն է եղել:5 Read more

Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության ﬔջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: Մասնավորապես, ասվում է, որ չնայած Անի քաղաքի հիմնադրման վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան, այնուաﬔնայնիվ, հայտնի է, որ քաղաքը բնակեցվել է ուրարտական ժամանակաշրջանում: Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: 1045 թվականին բյուզանդացիները գրավում են քաղաքն, իսկ 1064 թվականին այն նվաճում են սելջուկ թուրքերը։ Անիի տարածքում բազում եկեղեցիների առկայության պատճառով այն ստացել է 1001 եկեղեցիների քաղաք անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12-13-րդ դարերում:  11  5

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel