amga.tv

Switch to desktop Register Login

September 2015

11 September 2015

Լոս Անջելեսում 100 նռենի կտնկվի

nur 9Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդըհրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանների մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի հայ անդամն է, ում կարծիքով՝ նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի։   Read more

Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել

skiiiim 4Թեքսըսի բնակիչը, որին դատարանը մեղադրում էր լրտեսության մեջ, իրեն մեղավոր է ճանաչել բոլոր կետերով: Դատական նիստը տեղի էր ունեցել Նյու Յորքում: Ալեքսանդր Ֆիշենկոն, որը Ռուսաստանի ու Նահանգների քաղաքացի է, հաստատել է, որ ապօրինի ճանապարհով միկրոէլեկտրոնային կոմպոնենտներ է  արտահանել ՌուսաստանՄեղադրող կողմի կարծիքով ՝ այդ կոմպոնենտները հետագայում օգտագործվել են ռազմական նպատակներով, ինչպես նաեւ ռուսական հետախուզական ծառայությունների կարիքների համար: Դատախազները ասում են, որ 2008-2012 թթ. Ֆիշենկոն վերահսկել է միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ամերիկյան նորագույն տեխնոլոգիաների մշակումների ստացման սխեման ու դրանք ուղարկել է Ռուսաստան ՝ շրջանցելով արտահանման համար արտոնագրերի տրամադրման կառավարական համակագերը: Մեղադրող կողմը նաեւ հավաստիացնում է, որ Ֆիշենկոն օգտագործել է իր կողմից հիմնադրված եւ Հյուսթընում գրանցված Arc Electronics ընկերությունը ՝ ռուսական գերատեսչությունների ՝ այդ թվում բանակի ու հետախուզության համար էլեկտրոնային կոմպոնենտներ ստանալու նպատակով: Այդ կոմպոնենտները ներառում էին միկրոպրոցեսորային կառավարող սարքեր, ստատիկ օպերատիվ հիշողության չիփեր ու թվային վերափոխիչներ: Բոլոր այս մշակումները կարող են օգտագործվել ռադարային սարքերում ու հետապնդման համակարգերում, ինչպես նաեւ հրթիռների կառավարման բնագավառում: Ֆիշենկոյին ու եւս տասը կասկածյալների առաջին մեղադրանքները առաջադրվել են 2012 թ: Այն ժամանակ իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաների ապօրինի մատակարարման լայն ցանց: Ֆիշենկոյի գործով հաջորդ դատավարությունը կկայանա սեպտեմբերի 21-ին: Read more

Ֆինիքսում կրակում են մեքենաների վրա

shoot 311 օր անընդմեջ Արիզոնա նահանգում անհայտ անձը շարունակում է գնդակոծել մեքենաները Ֆինիքսի հարավային շրջանի թիվ 10 մայրուղու ճանապարհահատվածում։ Վերջին 11 օրում մեքենաների ուղղությամբ կրակել են 11 անգամ։ Ոստիկանությունն իրականացնում է հրաձիգի՝ դեռեւս անհաջող որոնումներ։ Կրակոցների հետեւանքով դեռեւս միայն 1 մարդ է վնասվածքներ ստացել։ Մնացած դեպքերում փամփուշտները վնասել են մեքենաները։ -Հրաձիգի գործողությունները չափազանց վտանգավոր են,- հայտարարել է Արիզոնայի հասարակական անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանկ Միլստեդը:- Կրակն արձակվում է շարժվող մեքենաների ուղղությամբ։ Չորեքշաբթի երկու ավտոմեքենա է գնդակոծվել։ Ոստիկանությունը հայտնել է, թե գործը քննում է որպես ընտանեկան բռնություն, սակայն որեւէ մանրամասն չի հաղորդել:   Read more

Ալ-Քաիդան սպառնում է գործարարներին

4  2Ալ-Քաիդա խմբավորումը հրապարակավ սպառնացել է հարձակումներ իրականացնել ամերիկյան խոշոր գործարարների վրա, եթե վերջիններս իրենց գումարները չտանեն տնտեսությունից: Պոտենցյալ զոհերի ցանկում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չառլզ ու Դեւիդ Կոկերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, խաղատների մագնատ Շելդըն Ադելսընը, Wal-Mart ցանցի հիմնադրի որդի Ջիմ Ուոլթընն ու այլոք: Ալ-Քաիդայի հայտարարությունը հրապարակվել է ահաբեկիչների կողմից հրատարակվող Inspire ամսագրում: Հոդվածում ընդգծվում է, որ վերոնշյալ անձինք կարող են հեռացվել զոհերի ցանկից, եթե իրենց փողերը դուրս բերեն ամերիկյան բանկերից ու ներդրումներ կատարեն Ամերիկայից հեռու: Այդկերպ, ըստ ահաբեկիչների, վերածնված ամերիկյան տնտեսությունը կթուլանա: Read more

Բանկային խարդախությունները հասել են առավելագույնին

3  1Միացյալ Նահանգներում բանկային քարտերի եւ բանկոմատների հետ կապված մեքենայությունները հասել են վերջին 20 տարվա առավելագույնին: Գողերը հաճախ օգտագործում են սքիմր սարքեր, որոնք կարդում են բանկային քարտի տիրոջ մասին տվյալները, թողարկում կրկնօրինակը եւ օգտագործում ուրիշի քարտը սեփական նպատակների համար: Այդպիսի քարտերի քանակը, որոնք վերջին տարիներին ընդունվում են բանկերի բանկոմատներում, աճել է 174%-ով, իսկ կեղծ քարտերի քանակը, որոնք ընդունվում են բանկերին չպատկանող բանկոմատներում՝ 317%-ով: Վիճակագրությունն ապացուցում է, որ պլաստիկ քարտերի տերերի անձնական տվյալների պաշտպանության ընթացիկ մեթոդները բավարար չեն, քանի որ կրկնօրինակը թողարկելով՝ խարդախները կարող են տիրոջ ամբողջ գումարը գողանալ: 2014թ. հրապարակված արդյունքներով՝ ամերիկացիների մոտ 59%-ը վախենում է, որ իրենց բանկային քարտերը մեքենայության զոհ կդառնան. փողը կորցնելու վախը միջազգային ահաբեկչության վախից մեծ է: Read more

Կալիֆորնիայում ընդունվեց Մահվան իրավունքի մասին օրենքը

1  2Քալիֆորնիայի խորհրդարանի ստորին պալտը՝ Ասամբլեան հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է էվթանազիան: Դրանով իսկ այս նահանգում էվթանազիայի հակառակորդների եւ դրա կողմնակիցների միջեւ գրեթե քառորդ դար շարունակվող կատաղի պայքարից հետո վերջիններս շահել են վճռական փուլը: Երկու ժամ տեւած սուր բանավեճերից հետո խորհրդարանականները քվեարկել են օրինագծի օգտին, որը կրում է Մահվան իրավունքի մասին պաշտոնական անվանումը: Դրա օգտին արտահայտվել է 43 պատգամավոր, դեմ՝ 34-ը: -Հարցը վիթխարի նշանակություն ունի Քալիֆորնիացիների համար,- հայտարարել է դեմոկրատ պատգամավոր Սյուզըն էգմանը:- Օրենքն ընտրության իրավունք է տրամադրում նրանց, ովքեր անելանելի դրության մեջ են հայտնվել ծանրագույն եւ չբուժվող հիվանդության պատճառով: Օրենքը նաեւ պահանջում է վերին պալատի՝ Սենատի հավանությունը: Սակայն վերլուծաբանների կարծիքով, սենատըրների մեծ մասը հանդես է գալիս սույն նորմայի ընդունման օգտին, եւ այն կհաստատվի առանց դժվարության: Դրանից հետո օրինագծը ներկայացվում է նահանգապետի հաստատմանը: Այժմ չորս նահանգներում գործում են օրենքներ, որոնք թույլ են տալիս էվթանազիան  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version