amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

20 April 2013

Ամերիկացիների միայն 1/4-ը բարեկեցիկ կյանքի հույս ունի

bruncq 8Ամերիկացիների միայն քառորդ մասը բարեկեցիկ կյանքի հույս ունի հաջորդ տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին վկայում է գործակալության եւ GfK մարկեթինգային ընկերության անցկացրած հարցումը:

ԱՄՆ-ի բնակիչների 46 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականությանը, 52 տոկոսը դեմ է արտահայտվել: 2012թ. սեպտեմբերին Օբամայի քաղաքականությունը հավանության է արժանացրել ամերիկացիների 49 տոկոսը, իսկ 48 տոկոսը բացասաբար է տրամադրված:

Միացյալ Նահանգների բնակչության միայն 7 տոկոսն է ամբողջությամբ վստահում կառավարությանը եւ կարծում է, որ այն միշտ ճիշտ է վարվում Read more

19 April 2013

Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ է

doggs 7Տիգրան Սարգսյանը կրկին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վարչապետի պաշտոնում նշանակել է Տիգրան Սարգսյանին: Նշենք, որ առաջիկա 20 օրերի ընթացքում Տիգրան Սարգսյանը պետք է ներկայացնի կառավարության կազմը, մինչ այդ նախարարները պաշտոնակատարներ են: Սերժ Սարգսյանը առաջարկել է նաեւ իրենց պաշտոններում թողնել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին եւ Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Շրջանառվող լուրերի համաձայն, կառավարությունում առանձնակի փոփոխություններ չեն լինելու, նշվում է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարող է նշանակվել կրթության նախարար, իսկ սփյուռքի նախարարի պաշտոնում կնշանակվի Հայկ Դեմոյանը: Իրենց պաշտոններին, ըստ լուրերի, հրաժարական կտան նաեւ ֆինանսների եւ բնապահպանության նախարարները, իսկ Արմեն Աշոտյանին դեսպան կնշանակեն Ֆրանսիայում: Read more

Ձերբակալել են ռիցին ուղարկող երիտասարդին

elv 8Ոստիկանությունը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների թունավոր նամակներ ուղարկած անձի ինքնությունը: Կասկածյալը՝ 45-ամյա Փոլ Քեւին Քըրթիսը, ձերբակալվել է Միսիսիպիի նահանգի Քորինֆ քաղաքում՝ իր տանը: Միսիսիպիի Լի քաունթիի շերիֆ Ջիմ Ջանսընի խոսքով, թույնով նամակներ ուղարկելու մեջ կասկածվում է Փոլ Քեւին Քերթիսը, ով գումար է վաստակում նմանակելով էլվիս Փրեսլիին: Քըրթիսին հնարավոր է եղել ձերբակալել ինտերնետում իր գրառումների շնորհիվ: Կասկածյալն ինտերնետում շատ բան էր գրել իր մասին: Նա հայտարարել էր, թե իրեն հաջողվել է բացահայտել մարդկային օրգանների վաճառքի դավադրությունը, պնդում էր, թե իշխանություններն իր դեմ արշավ են սկսել: Հիշեցնենք, որ ռիցինով առաջին նամակն ուղարկվել էր սենատըր Ռաջըր Ուիքըրին, սակայն հատուկ ծառայությունը հայտնաբերել էին այն: գաղտնի ծառայությունը ռիցին էր գտել նաեւ նախագահ Օբամային ուղարկված նամակում: Իսկ Միչիգընից ընտրված սենատոր Կարլ Լեւինին ուղարկված նամակի պատճառով ոստիկանությունը ստիպված էր եղել երեկ տարհանել Սենատի շենքի մի հատվածը: Ոստիկանության փոխանցմամբ, Սենատի` Հարթի եւ Ռասսըլի անվան մանսաշենքից մասնակի տարհանում էր եղել, եւ մասնագետները ստուգումներ էին իրականացնում: Նշենք, որ վերջին օրերի դեպքերից հետո իրավապահները առանձնակի խստությամբ են արձագանքում կասկածելի դեպքերին, այսօր էլ մասնակի տարհանել է Մայամիի միջազգային օդանավակայանի D տերմինալը: Պարզվել է, որ տարհանումն իրականացվել է կասկածելի առարկայի պատճառով, որը նռնակի տեսքով կրակայրիչ է եղել, որը եղել է Հայիթի մեկնող օդանավի ուղեւորներից մեկի ուղեբեռում:  Read more

Գլենդելում կողոպտիչը հարձակվել է հղի հայուհու դեղատան վրա

glll 9Գլենդել քաղաքում դեղատան երկու հղի աշխատակցուհիներին պահել է ատրճանակի փողի տակ՝ պահանջելով իրեն ուժեղ ցավազրկող տալ, որը թույլատրվում է միայն բժշկի դեղատոմսով: Արիաննա դեղատան սեփականատեր Կարմեն Սեֆյանը եւ նրա գործընկերը կեսօրից հետո միայնակ են եղել դեղատանը, երբ ներս է մտել մի տղամարդ եւ ատրճանակը պահել նրանց վրա: Սեֆյանը, ով հղության վերջին ամսում է գտնվում, եւ նրա գործընկերուհին չեն տուժել միջադեպի ժամանակ: Մուգ ակնոցներով եւ մարզահագուստով տղամարդը ձեռքի մեջ սեղմել էր թուղթը, որտեղ գրված էր թմրանյութ պարունակող ցավազրկող դեղամիջոցի անվանումը՝ նորկո: Սեֆյանի խոսքով՝ այդ դեղամիջոցն ավելի ուժեղ է, քան ցավազրկող վայկըդինը: Նա անմիջապես կարդացել է գրությունը, վերցրել է նորկոյի շիշն ու տվել տղամարդուն, ով վերցրել է դեղամիջոցն ու դուրս եկել դեղատնից: Տղամարդը եղել է մոտ 30 տարեկան, սպիտակամորթ, նրան վերջին անգամ տեսել են մուգ գույնի սեդան  նստելիս: Read more

Սարսափելի պայթյուն Թեքսըսում

blla 7Թեքսըսի Վեսթ քաղաքում սարսափելի պայթյուն է եղել, որը համադրելի է երկրաշարժի կամ ուժգին ռումբի պայթյունի հետ: Վեստ քաղաքի մերձակայքում գտնվող West Fertilizer հանքային պարարտանյութերի գործարանում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, երեկոյան ժամը 7:50-ի սահմաններում: Գործարանի տարածքում այրվել է անջուր ամոնիակի ռեզերվուարներից մեկը, ինչից հետո կրակը տարածվել է մյուս շինությունների, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի եւ ծերանոցի վրա, որոնք գտնվում են ձեռնարկության մոտ: Պայթյունի ալիքից վնասվել են գործարանից զգալի հեռավորության վրա գտնվող կառույցները: Իշխանությունները հայտարարել են Վեստից մարդկանց հարկադիր տարհանման մասին: West Fertilizer-ից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող բնակավայրերի բնակիչներին առաջարկվել է տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր: Դա կապված է այն բանի հետ, որ օդում տարածվել են թունավոր նյութեր: Բացի այդ, կա այն բանի վտանգը, որ գործարանում, որտեղ մինչ այժմ մոլեգնում է հրդեհը, կարող է տեղի ունենալ եւս մեկ պայթյուն:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ զգացվել է գործարանից 25 կիլոմետր հեռավորության վրա: Առանց էլեկտրականության են մնացել հազարից ավելի սպառողներ: Ոստիկանությունն առայժմ չի կարողանում հստակ ասել զոհերի եւ վիրավորների թիվը: Ոստիկանությունն առայժմ հաստատել է 15 մարդու մահը, սակայն չի բացառվում, որ զոհերի թիվը հասնի առնվազն 70-ի: Դեպքի վայրում անհետ կորել են մի քանի հրշեջներ: Հայտնի է դարձել նաեւ, որ վիրավորվել է 200 մարդ, որից 40-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տուժածների մեծ մասը վիրավորվել է ապակիների բեկորներից եւ պոկված դռներից: Տեղի հիվանդանոցներից միայն մեկում ընդունել են 60 վիրավորների: Վեստը, որի բնակչությունը կազմում է շուրջ 2,7 հազար մարդ, գտնվում է Թեքսըսի նահանգի մայրաքաղաք Ասթընից 145 կիլոմետր հյուսիս եւ Դալլըսից 130 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Read more

Մեքենան բախվել է ռեստորանին

rest 8Մի ընտանիքի երեք անդամներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երբ ամենագնացի վարորդը կորցրել է կառավարումը եւ Սանտա Անայում բախվել մի ռեստորանի պատին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ Ford Expedition-ը բախվել է արգելապատնեշին եւ 1320 W. First St հասցեում բախվել Big K’s burgers ռեստորանին: Ընտանիքի 30-ամյա հայրը թակարդի մեջ է մնացել եւ լուրջ վնասվածքներ ստացել: 5-ամյա աղջնակն ու մայրը եւս վիրավորվել են: Երեքին էլ տեղափոխել են հիվանդանոց, եւ ըստ բժիշկների նրանց վիճակը կայուն ծանր է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի բոլոր հանգամանքները:   Read more

Օբաման դատապարտել է զենքի մասին օրենքի ձախողումը

guuun 7ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ դատապարտել է հանրապետականների անհամաձայնությունը զենքի նկատմամբ վերահսկողության օրինագծի հետ, որի ընդունումն ավելի վաղ ձախողվել էր Սենատում: Առաջարկված օրինագծին կողմ են քվեարկել 54 սենատորներ, սակայն ըստ կարգի պետք է քվեարկեր առնվազն 60 սենատոր: Սենատում հաջորդաբար ներկայացվել են զենք գնողների ստուգման ընթացակարգի խստացման, մարտական զենքի վաճառքի արգելքի վերականգնման եւ զենքի խանութների ծավալի սահմանափակման օրինագծերը: Այս օրինագծերից ոչ մեկը չի հավաքել սենատորների 60 քվեները, որոնք անհրաժեշտ են դրանց ընդունման համար: Օբամայի խոսքով՝ հրազենային լոբբին եւ նրա դաշնակիցները գիտակցաբար տարածել են օրինագծի մասին կեղծիք՝ պնդելով, թե այն խախտում է ԱՄՆ Սահմանադրությամբ ամրագրված զենքի կրման իրավունքը: -Դա ամոթալի օր էր Վաշինգտոնի համար, սակայն այդ պայքարն ավարտված չէ: Վաղ թե ուշ մենք այդ հարցը կլուծենք,- հայտարարել է Օբաման: Օրինագծում, որն առաջադրվել էր երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, առաջարկվում էր խստացնել հրազենի գնորդների ստուգումը, եթե նույնիսկ գնումն իրականացվում է առցանց կամ զենքի ցուցահանդեսում: Օբաման մի քանի անգամ ընդգծել է, որ համաձայն սոցհարցումների՝ ամերիկացիների 90 տոկոսն աջակցում է զենքի պոտենցիալ գնորդների համար լրացուցիչ ստուգումների ներմուծմանը: Նախագահի ելույթից առաջ իրենց հիասթափությունն են հայտնել այն ծնողները, որոնց երեխաները զոհվել են Կանեկտիկըտի Սենդի-Հուկ դպրոցում: Սպանված երեխաներից մեկի հայրը հայտարարել է, թե տուն է գնում պարտված, բայց չհաղթված:   Read more

Սեպտ. 11-ի գործով դատաքննության ֆայլերը կորել են

feeees 82001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մեղադրյալների դատաքննությունը Գուանտանամոյում հետաձգվել է մինչեւ հունիսի 17-ը` փաստաթղթերի կորստյան պատճառով: Ֆայլերի կորստյան պատճառը Պենտագոնի համակարգչային ցանցի խափանումն է եղել: Հաղորդվում է, որ կորել են ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ մեղադրողի փաստաթղթերը, սակայն ամբաստանյալների պաշտպանները հայտնվել են ավելի ծանր վիճակում: Ապրիլի 22-ին Գուանտանամոյում պետք է սկսվեր Հալեդ Շեյխ Մոհամեդի եւ նրա չորս հանցակիցների գործով դատալսումը: Նրանց մեղադրում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ: Դատախազությունը մտադիր է մահապատիժ պահանջել նրանց համարRead more

Ներգաղթի օրինագիծը Սենատում է

jahel 7Ամերիկյան սենատորների խումբը պաշտոնապես Սենատի քննարկմանն է ներկայացրել ներգաղթի բարեփոխման օրինագիծը: Սենատոր Չակ Շումըրը ներկայացրել է 844 էջանոց փաստաթուղթը, որը 11 մլն ապօրինի ներգաղթյալներին հնարավորություն կտա 13 տարում քաղաքացիություն ստանալ: Բացի այդ, այն նաեւ ներմուծում է վիզային նոր ծրագրեր եւ սահմաննի անվտանգության ապահովման նախագիծ: Օրինագիծն արդեն արժանացել է դեմոկրատների եւ հանրապետականների քննադատությանը: Ութ սենատորներից բաղկացած խումբը այդ քննադատության կապակցությամբ հայտնել է, որ իրենց հաջողվել է հավասարակշռված որոշում գտնել: Նշենք, որ նախօրեին Չակ Շումըրն ու Ջան ՄքՔեյնը օրինագիծը քննարկել էին նախագահ Բարաք Օբամայի հետ, ով կոնգրեսին կոչ էր արել հնարավորինս արագ ընդունել այն:   Read more

Ա. Շիֆն Օբամային կոչ է արել ճանաչել ցեղասպանությունը

schife 8Կոնգրեսական Ադըմ Շիֆը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շիֆի ուղերձում ասվում է. -Հարգելի նախագահ: Հաջորդ շաբաթ նշվելու է 1.5 միլիոն հայերի` տղամարդկանց, կանանց եւ երեխաների համակարգված մահվան 98-րդ տարելիցը եւ ես կոչ եմ անում Ապրիլի 24-ին, Ձեր ամենամյա ուղերձում մահվան քարոզարշավը վկայակոչել որպես ցեղասպանություն: Որպես սենատոր դուք հաճախ խոսում էիք Օսմանյան կայսրության ձեռքով հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակելու մասին, մի տեսակետ, որը կիսում են պատմաբանների ճնշող մեծամասնությունը, այդ թվում`մի շարք նշանավոր թուրք պատմաբաններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ բազմաթիվ տեղական եւ նահանգային կառավարություններ, ինչպես նաեւ աշխարհի մի շարք կառավարություններ: Կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այս տարվա, Ձեր հայտարարության մեջ, տեղի ունեցածն անվանել ցեղասպանություն,- նշել է նա: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version