A+ A A-

March 2013

08 March 2013

«Սատար» Հաշմանդամների հասարակական կազմակերպություն

saturn 5Սատար Հաշմանդամների հասարակական կազմակերպությունն ունի ընդամենը 1 տարվա պատմություն, սակայն այս կարճ ժամանակվա ընթացքում Հայաստանում ապրող ազատամարտիկներին, որոնք սոցիալապես անապահով վիճակում են գտնվում, նաեւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին ուղարկել է մոտ 150 արկղ Օգնություն։ Կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահ Ստեփան Գյումիրկյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ կրկին նավային առաքմամբ նոր արկղեր են ուղարկվել Global  USA inc. ընկերության միջոցով: Ընկերությունն անվճար առաքել է բեռները, որոնց մեջ էր հաշմանդամների սալյակներ, հագուստներ եւ պահածոներ։ Սատար Հաշմանդամների հասարակական կազմակերդպության ԱՄՆ մասնաճյուղի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք օժանդակում են այս ազգանվեր գործին, եւ խնդրում է շարունակել ուղարկել իրենց օգնությունները` զանգահարելով 818.823.8724 հեռախոսահամարով։ Օգնությունները Հայաստանում տրամադրվում է առավել կարիքավորներին` հասցնելով մինչեւ անգամ սահմանամերձ շրջաններ։ Սատար Հաշմանդամների հասարակական կազմակերպության շնորհիվ շատ դպրոցներ անվանակոչվում են զոհված ազատամարտիկների անուններով։ Սատար կանգնենք ազգանվեր գործին, սիրելի հայրենակիցներRead more

Աֆրիկյան առյուծը սպանել է խնամողին

LION 6Աֆրիկյան առյուծը Քալիֆորնիայում հարձակվել է վայրի կենդանիների կացարանի աշխատակցուհու 26 ամյա Դայանա Հենսընի վրա: Նահանգի ձկնային պաշարների եւ վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թոնի Սփադայի խոսքով, ստացված վնասվածքներից 26-ամյա կամավորական աղջիկը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին, կենդանիների համար նախատեսված Cat Haven կացարանում, որը գտնվում է Լոս Անջելեսից 360 կմ հյուսիս գտնվող Դենլափ քաղաքում: Քուս-քուս անունը կրող 4 տարեկան առյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա շատ է մոտեցել կենդանուն: Շրջանի շերիֆի տեղակալը, ժամանելով դեպքի վայր, գնդակահարել է առյուծին: Քուս-քուսը կացարան էր տեղափոխվել 8 շաբաթականում եւ հանդարտ կենդանու համբավ ուներ: Սփադան ենթադրում է, թե կամավորականը շատ էր մոտեցել գիշատչի վանդակին: 40 հեկտար մակերեսով կացարանի տարածքում ավելի քան 20 կատվազգի կենդանի է ապրում, այդ թվում վագրեր, լեոպարդներ, հեպարդներ: Ամեն տարի Cat Haven է այցելում մոտ 10 հազար մարդ: Big Cat Rescue կազմակերպության ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ում 1990-ից ի վեր վայրի կատուների հարձակումների պատճառով զոհվել է 21 մարդ, այդ թվում 5 երեխա, եւս 246-ը տուժել է: Read more

ԱՄՆ-ում գտել են հայ նկարչի` 30 մլն դոլար արժեքով նկարները

NKAR 6 Ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ-Այլընդ կղզու ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հայկական ծագմամբ, քիչ հայտնի աբստրակտ իմպրեսիոնիստ Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվում են 30 մլն դոլար: Associated Press-ի փոխանցմամբ, Բելփորթում գտնվող քոթեջի նոր սեփականատերը գտել է Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ, կտավներ եւ հանդեսներ: Աշխատանքները գնահատել է Ուիլյըմ Հեսթինգս Ֆալկը, ով ժամանակին գնահատել է նաեւ Էնդի Ուորհոլի արվեստը: Որոշ ստեղծագործություններ արդեն վաճառվել են 500 հազար դոլարով: Նրա 50 պեյզաժներ ցուցադրման են դրվել Մանհեթթընում: Արվեստի պատմաբան Ուիլյամ Իննես Հոմերի` վերջերս հրապարակված գրքում Փինաջյանի աշխատանքները համարվում են իրենց դարաշրջանի լավագույն աշխատանքները: Տունը 2007թ. գնել էր Թամըս Շուլցը: Read more

«Սատուրնը» մոլեգնում է ԱՄՆ արեւելյան ափին


saturn 9Սատուրն փոթորիկը շարժվում է դեպի Նյու Յորք, որը առաջիկա ժամերին կհասնի ԱՄՆ հյուսիս-արեւելյան ափերին` իր հետ բերելով տեղումներ, ձյան եւ անձրեւի տեսքով: Քամու արագությունն, ըստ օդերեւութաբանների, հասնում է 65 կմ/ժամի: Թոփորիկը այդ տարածքներում կմոլեգնի մոտ մեկ օր։ Նյու Յորքում առկա է ջրհեղեղի վտանգ: Նյու Յորքի եւ Ֆիլադելֆիայի նահանգներում հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել: Մասնավորապես, Նյու Յորքի նահանգում 254 չվերթների ուղեւորներ չեն կարողացել թռչել: Ընդհանուր առմամբ` երկրում չեղյալ է հայտարարվել 2200 թռիչքներ: Ավելի վաղ Սատըրնը առանց էլեկտրաներգիայի էր թողել 250 հազար տներ Վըրջինիայի եւ Նյու Ջերզիի նահանգներում: Տուժել է նաեւ Քոնեթիքըթի նահանգը: Ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ի Վըրջինիայի նահանգում: Համապատասխան որոշումն ընդունել է նահանգապետ Ռաբըրտ Մըկդանըլը: Նա նշել է, որ լարերի կտրվելու պատճառով նահանգում առանց էլեկտրականության են մնացել 123 հազար բնակելի շենքեր եւ մասնավոր կազմակերպություններ: Նահանգի ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել 367 ճանապարհատրանսպորտային պատահարների մասին: Եվս 237 հեռախոսազանգ է ստացվել այն վարորդներից, որոնց ավտոմեքենաները խրվել են ձյան մեջ: Վաշինգտոնում մոլեգնող ձնաբքի պատճառով փակ են համերկրային բոլոր հիմնարկները: Չողյալ են հայտարարված կաբինետի անդամների մասնակցությամբ հանրային մի շարք միջոցառումներ: Չեն աշխատում դատարանները, ինչպես նաեւ կրթական հաստատությունների մեծ մասը: Մայրաքաղաքի օդանավակայաններում 700 չվերթ չեղյալ է հայտարարվելRead more

Լոս Անջելեսի շրջանում ավտովթարից զոհվածը հայուհի էր

avt 6Ոստիկանությունը հրապարակել է երկուշաբթի օրը տեղի ուենցած վթարից զոհվածի ինքնությունը: Զոհվածը Մոնթրոզի բնակչուհի, 43-ամյա Մարալ Ջուլաքյանն էր: Նրա ավտոմեքենան Անջելես-Քրեսթ մայրուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը: Լոս Անջելեսի շրջանի հրշեջներին դեպքի վայր` մայրուղու 32-րդ մղոն են կանչել ականատեսները երկուշաբթի ժամը 1:45-ի սահմաններում: Ավելի քան 20 հրշեջներ դեպքի վայրում փորձել են գտնել հնարավոր այլ զոհերի: Ջուլաքյանը մահացել է հենց դեպքի վայրում: Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու ավտովթարի հանգամանքները:   Read more

Գլենդելում 19-ամյա հայը վրաերթի է ենթարկել տարեց կնոջը

glen 8Գլենդեյլ քաղաքում 19-ամյա հայ երիտասարդը թմրանույթի ազդեցության տակ վրաերթի է ենթարկել 81-ամյա մի հայուհու. կինը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, կեսգիշերին մոտ. Արմեն Ավանիսյանն իր Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով Հյուսիսային Գլենդեյլում Central Avenue-ի վրա հարվածել է փողոցն անզգուշությամբ հատող Քնարիկ Թոմասյան-Շամլյանին: Տարեց կինը ստացած վնասվածքներից տեղում է մահացել է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ երիտասարդ վարորդը սահմանված արագությունը չի գերազանցել: Սթափության վիճակի զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ Արմենը թմրանյութի ազդեցության տակ է. մարիխուանա է օգտագործել: Արմեն Ավանիսյանը ձերբակալվել է եւ նրան առաջիկայում պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի:   Read more

Իրաքին օգնություն տրամադրելու ծրագիրն անարդյունավետ էր

irakb 6Իրաքին օգնություն տրամադրելու ամերիկյան ծրագիրը, որի համար 10 տարիների ընթացքում 60 միլիարդ դոլար է ծախսվել, ոչ միշտ է արդյունավետ եղել: Այսպիսի եզրակացություն է ներառում երկրի վերականգնման գծով հատուկ գլխավոր տեսուչի զեկույցը, որը վերնագրված է որպես Իրաքի դասերը (Learning From Iraq):

Փաստաթղթում ներառված են ինչպես գլխավոր տեսուչի գնահատականները, այնպես էլ Իրաքի եւ ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքները: Զեկույցը ներառում է 44 հարցազրույցների տեքստեր, որոնք վերաբերում են ծրագրի արդյունավետությանը: Մասնավորապես, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնությունը կարող էր Իրաքում մեծ փոփոխություններ առաջացնել, սակայն գումարները խելամտորեն չեն ծախսվել: Զեկույցում շատ օրինակներ են բերվում, երբ ամերիկացի հարկատուների միջոցներն իզուր են ծախսվել: Մասնավորապես, հիշատակվում են դեպքեր, երբ Իրաքում կառուցվել կամ վերանորոգվել են թանկարժեք շինություններ, սակայն հետագայում այդ շինություններից որոշում է կայացվել հրաժարվել: Դրանից բացի՝ բացահայտվել են կաշառակերության շատ դեպքեր

Ամերիկացիներին դավաճանել են նաեւ իրաքցիները, որոնց հետ ոչ միշտ է հաջողվել նույն հայտարարի գալ: Ինչպես նշվում է զեկույցում, Իրաքի իշխանությունները երբեմն չեն վճարել այս կամ այն ծրագրում իրենց մասնաբաժինը կամ ընդհանրապես չեն կատարել պարտականությունները: Զեկույցում առանձին բաժին է կազմում Իրաքի ոստիկանության ուսուցանումը, որն արդեն քննադատվել էր գլխավոր տեսուչի կողմիցRead more

Օբաման ընթրել է հանրապետական սենատորների հետ

DINNER 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան ընթրել է հանրապետական սենատորների հետ: Պետության ղեկավարն ընթրիքից գոհ է մնացելԸնթրիքի գումարը Բարաք Օբաման անձամբ է վճարել, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ըստ Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի` այդ ընթրիքին մասնակցել են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության 12 սենատորներ, այդ թվում՝ Ջան ՄըքՔեյնը, Լինդսի Գրեեմը եւ Բաբ Քորքըրը: Հայտնի չէ, թե դեմոկրատ Բարաք Օբաման ինչ թեմաներ է քննարկել հանրապետական սենատորների հետ: Սակայն լրագրողները պարզել էին, որ  ընթրիքին հիմնական թեման եղել է բյուջեի կրճատման հետեւանքները նվազագույնի հասցնելը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմանավորվածությունների են հանգել սենատորներն ու նախագահը, սակայն դուրս գալիս նրանք բավական բարձր տրամադրություն են ունեցելRead more

07 March 2013

Օբամայից դժգոհողների թիվն աճում է

oooobbb 4Ամերիկացիների միայն 43 տոկոսն է գոհ այն բանից, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ինչպես է կատարում իր պարտականությունները: Այդ մասին վկայում են Reuters գործակալության եւ Ipsos ինստիտուտի կողմից համատեղ անցկացված օնլայն-հարցման արդյունքները: Օբամայի գործունեությանը հավանություն տվող ամերիկացիների թիվը փետրվարի 19-ի համանման հարցման արդյունքների համեմատ նվազել է 7 տոկոսով: 1,7 հազար հարցվածների 49 տոկոսն այն կարծիքին է, որ սեկուեստրից չհաջողվեց խուսափել ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մեղքով: Մեղքը բացառապես Հանրապետականների վրա է բարդում հարցման մասնակիցների 27 տոկոսը, 17 տոկոսը գտնում է, որ պատասխանատվությունն ամբողջովին նախագահի վրա է, եւս 6 տոկոսը մեղադրում է բացառապես դեմոկրատներին: Հարցման կազմակերպիչները նշել են, որ հարցվածների ավելի քան քառորդ մասը (28 տոկոս) ընդհանրապես ոչինչ չգիտի բյուջեի համար մղվող ճակատամարտի մասին: Read more

01 March 2013

Տիեզերական զբոսաշրջիկ Տիտոն մարդ է ուղարկելու Մարս

tito 8Առաջին տիեզերական զբոսաշրջիկ եւ միլիարդատեր Դենիս Տիտոյի մարսյան ծրագիրը նախատեսում է Dragon վերափոխված տիեզերանավով երկու մարդուց բաղկացած անձնակազմի  անվայրէջք թռիչք դեպի Մարս. կարմիր մոլորակին մոտ տարածությամբ անցնելուց հետո աստղանավորդները կվերադառնան Երկիր, ասված է ծրագրի կայքում զետեղված նյութերում: Մեկ շաբաթ առաջ Տիտոյի կողմից ստեղծված Inspiration Mars Foundation ոչ առեւտրային հիմնադրամը հայտարարել է 2018 թվականին դեպի Մարս ճանապարհորդություն կազմակերպելու պլանների մասին: Այս պահին հիմնադրամի կայքում հրապարակված է Տիտոյի եւ նրա գործընկերների կողմից պատրաստված տեքստը, որտեղ նկարագրված է ապագա առաքելության սխեման: Երկու մարդ, որոնք կարող են ամուսնական զույգ լինել, Dragon պատիճախցիկով կուղեւորվեն դեպի Մարս, որը կարձակվի Falcon Heavy հրթիռի միջոցով. թե՛ տիեզերանավը, թե՛ հրթիռը մշակում է SpaceX ընկերությունը: Աստղանավորդներն 500 օր կանցկացնեն սպարտական պայմաններում: Մեկնարկը նախատեսված է 2018 թվականի հունվարի 5-ին, իսկ օգոստոսի 20-ին արշավախումբը կհասնի Մարսին: Տիեզերանավը կթռչի կարմիր մոլորակից 100 հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ այնուհետեւ կուղեւորվի դեպի Երկիր, որտեղ կհասնի 2019 թվականի մայիսի 21-ին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel