ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ղեկավար Հիլդա Սոլիսը հունվարի 9-ին պաշտոնաթող է եղել: Associated Press-Ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Սոլիսի որոշումը, նրան որակել է որպես անխոնջ մարտիկ եւ հայտարարել, որ նա կարեւորագույն դեր է խաղացել ճգնաժամից հետո երկրի տնտեսության վերականգնման գործում: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները գրում էին, որ Սոլիսը կհայտնվի նախագահի վարչակազմի այն անդամների թվում, որոնք չեն մնա Բարաք Օբամայի երկրորդ ժամկետի ընթացքում: Իրենց պաշտոնները թողել են նաեւ CIA-ի տնօրեն Դեւիդ Պետրեըսը եւ երկրի պաշտպանության նախարար Լիոն Պանետան: Հիլդա Սոլիսն ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը գլխավորել է 2009 թվականից: Նա եղել է Դեմոկրատական կուսակցութան անդամ եւ ակտիվորեն պայքարել է կանանց եւ աշխատավորների իրավունքների համար: Read more
Լոս Անջելեսում ԱՄՆ դաշնային դատարանի նախկին աշխատակիցը եւ նրա ամուսինն իրենց մեղավոր են ճանաչել գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ, որն օգտագործվել է որպեսզի հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին, այդ թվում Armenian Power խմբի անդամներին, նախապես տեղեկացնեն կազմակերպվող շրջայցերի մասին: Associated Press-ի փոխանցմամբ, ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Բրյուս Ռիորդընը հայտնել է, որ Նունե Գեւորգյանը եւ նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը երկուշաբթի գրավոր հայտարարել են, որ ինքնակամ խոստովանում են իրենց մեղքը: Գեւորգյանը դատարանում աշխատել է որպես քարտուղար, որտեղ նա ուսումնասիրել է Հարավային Կալիֆոռնիայում Armenian Power-ի անդամների դեմ հարուցված գործերը եւ ոստիկանական շրջայցերից առաջ տեղյակ պահել նրանց: Կոշկարյանը հանդես է եկել որպես միջնորդ՝ վաճառելով կնոջ ձեռք բերած տեղեկատվությունը: Հայ զույգի մասին FBI-ին ցուցմունքներ է տվել հայ ձերբակալվածներից մեկը` մեղմ դատավճռի դիմաց: Read more
Powerd by Bloogie