amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

12 December 2012

1957թ.-ի սպանության համար դատավճիռ

girrr 4Իլինոյսի Սիքամոր քաղաքի դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել 73-ամյա Ջաք Մըքալո վերաբերյալ, որը մեղադրվում է 55 տարի առաջ` 1957 թվականին 7-ամյա աղջկա առեւանգման ու սպանության համար: Մեղադրյալին դատապարտել են ցմահ ազատազրկման: Մըքքալոն ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին: Մըքալոի ձերբակալության եւ հետագա մեղադրանքի համար գլխավոր դեր է խաղացել նրա խորթ քույրը՝ Ջանեթ Թեսսեն: 1994 թ.՝ իր մահվանից մի քանի օր առաջ, նա ոստիկանությանը տեղեկություններ է տրամադրել, որոնք փաստում են իր եղբոր մասնակցությունը աղջկա սպանության գործում: Մըքալոն գրեթե 17 տարեկան էր, երբ առեւանգել ու սպանել է այն աղջկան, որի դին հայտնաբերել են մեկ տարի անց: Ավելի ուշ նա բանակ է գնացել եւ բնակություն հաստատել Սիաթլում, որտեղ աշխատել է Վաշինգթոն նահանգի ոստիկանությունում: Այս տարի հետաքննությունը Մարիա Ռիդըլֆի հարազատներից հասել է արտաշիրիմման թույլտվության: Ըստ դատական բժիշկներին՝ այն ժամանակ ոստիկանությանը հայտնի չէին անալիզների այն մեթոդները, որոնք այժմ օգնել են հետաքննությանը ապացուցել, որ հենց Մըքալոն է մեղավոր սպանության համար: Այժմ նախկին ոստիկանը 72 տարեկան է: Լրատվամիջոցների տվյալներով, երբ այս տարի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեխայի սպանության համար, նիստին ներկաները ծափահարել են: Ավելի վաղ Մըքալոին մեղադրում էին 14-ամյա մեկ այլ աղջկա բռնաբարության համար: Սակայն թե երբ է եղել հանցագործությունը՝ չի նշվել: Ամենահին չբացահայտված հանցագործություններից մեկի վերաբերյալ դատավճիռի կայացումը կդառնա հանրության ուշադրության առարկա:   Read more

37 մարդ է ձերբակալվել սեռական հանցագործությունների համար

Dzer 5Ներգաղթի եւ մաքսային ծառայությունը Լոս Անջելեսում այլ երկրների 37 քաղաքացիների է ձերբակալել, որոնք նախկինում դատապարտվա են եղե սեռական բնույթի հանցագործությունների համար: Ձերբակալություններն իրականացվել են երեք օր տեւած հատուկ գործողության ընթացքում: ICE-ի գործակալները ձերբակալել են արտաքսման ենթակա 37 անձանց: Նրանցից 16-ին ձերբակալել են Լոս Անջելեսում, 4-ին` Օրընջում, 11-ին` Վենտուրայում եւ 6-ին` Սան-Բեռնարդինոյում: Ձերբակալվածներից 25-ը Մեքսիկայի քաղաքացիներ են, կան նաեւ Էլ Սալվադորի, Հոնդուրասի, Վիետնամի, Գվատեմալայի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ: Ձերբակալություններն իրականացվել են համաձայն ազգային ծրագրի, ըստ որի հարկ է գտնել եւ արտաքսել այլ երկրներում հանցագործություններ կատարած օտարերկրացիներին:   Read more

Դոմինիկ Սթրոս-Կանի դեմ գործը փակվեց

kaaaa 7Նյու Յորքում ավարտվել է Դոմինիկ Սթրոս Կանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի շուրջ դատավարությունը: Այս մասին հայտարարել է դատավորը: Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը եւ հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոն, որն ավելի վաղ նրան մեղադրում էր բռնաբարության փորձի մեջ, ստորագրել են համաձայնագիր, որում Դիալոն հրաժարվել է իր պահանջներից: Արտադատական կարգավորման շրջանակներում ԱՄՀ նախկին նախագահը նրան կլորիկ գումար կվճարի, բայց համաձայնագրի պայմանները չեն հաղորդվում: Նյու-Յորքի դատավորը հայտնել է, որ 33-ամյա Նաֆիսատու Դիալոյին գումարը փոխանցելուց հետո, գործը կփակվի: Մինչդեռ նոյեմբերի վերջին ֆրանսիական թերթերը, վկայակոչելով Սթրոս Կանի շրջապատի աղբյուրները, գրել էին, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը սպասուհուն կվճարի 6 միլիոն դոլար: Փաստաբաններն այս տեղեկատվությունը չեն հաստատել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը համաձայնության են հասել գործը կարգավորել արտադատարանային կարգով: Ըստ մասնագետների՝ նմանօրինակ լուծումը Ստրոսս-Կանին կօգնի իր հեղինակության համար կործանարար այլ հետեւանքներից: Հիշեցնենք, որ այս միջադեպի պատճառով նա զրկվել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար մղվող պայքարից:   Read more

Գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի

bee 4The Huffington Post-ը, ներկայացնելով Sapporo Breweries ճապոնական գարեջրի ընկերության հետազոտության արդյունքները, նշում է, թե գարեջուրը հակավիրուսային բնույթ ունի: Ըստ այդմ՝ աշխարհի ամենատարածված ալկոհոլային խմիչքի հիմնական բաղադրիչը կարող է լավ օգնել ձմեռային ֆսֆսոցից զերծ մնալու հարցում: Խոսքը հումոլոնի մասին է՝ գայլուկի մեջ առկա մի քիմիական միացության, որը արդյունավետ միջոց է շնչառական-սինցիտիալ վիրուսի դեմ: Հումոլոնը նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի: Նշված վիրուսը կարող է թոքաբորբի ու շնչառական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն ավելի շատ երեխաների ու մանուկների շրջանում: Մեծահասակների շրջանում նույն վիրուսը դրսեւորվում է մրսածության ախտանիշներով, հատկապես ձմեռային ամիսներին  Read more

Գորշ արջը վախեցրել է Գլենդելի բնակիչներին

bear 8Գլենդելի Չեւի Չեյզ շրջանում նախօրեին երեկոյան խոշոր գորշ արջ է հայտնվել, որը քանդում էր աղբարկղերը: Տեղացիների խոսքով, արջը շատ մեծ է եղել` մոտ 500-ից 800 փաունդ: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, եթե այդ տվյալները ճիշտ են, ապա նման մեծ արջերը հազվագյուտ երեւույթ են Գլենդելի մերձակայքի համար: Դեպքի վայր հրավիրված ոստիկանները փորձել են վախեցնել արջին եւ հեռացնել դեպի բլրի կողմը: Կալֆոռնիայի ձկնորսության եւ որսի վարչության ներկայացուցիչ Էնդրյու Հյուընի խոսքով, թեեւ արջերի մեծ մասը ձմռանը քնում է, սակայն տաք եղանակի պատճառով հնարավոր է, որ մի քանիսը շեղվեն իրենց ռեժիմից եւ իջնեն քաղաք: Հիշեցնենք, որ արջերի այցերը Գլենդել սովորական երեւույթ են դարձել, այս տարվա սկզբին Գլեն Բերյան անունը ստացած արջը քանիցս երեւացել էր, ի վերջո տեղափոխվեց արգելոց:   Read more

Գվատեմալան ԱՄՆ-ին է հանձնել թմրաբարոնին

majia 6Գվատեմալայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող անձին: Քննչական մարմինների փոխանցմամբ, Հորսթ Վալտեր Օվերդիք Մեհիան, հայտնի նաեւ Վագր մականունով, մեղադրվում է 2002թ. կոկաինի մեծ խմբաքանակ Գվատեմալա առաքելու մեջ: Մեհիան, ով ենթադրաբար սերտ կապեր ունի մեքսիկական Լոս Զետաս թմրակարտելի հետ, ձերբակալվել էր այս տարվա ապրիլին` ամերիկյան իշխանությունների հարցման հիման վրա: Առաջիկայում նա կանգնելու է ամերիկյան դատարանի առջեւ եւ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու: Գվատեմելայում իրենք արտաքսմանն են սպասում եւս 4 թմրավաճառներ:   Read more

Կոլորադոյում օրինականացրել են մարիխուանան

morjua 4Կոլորադո նահանգում դեկտեմբերի 10-ից կարելի է մարիխուանա օգտագործել: Համապատասխան օրենքը երկուշաբթի օրը ստորագրել է նահանգապետը: Կոլորադոյի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները թույլ են տալիս 21 տարեկան եւ բարձր քաղաքացիներին անձնական նպատակներով աճեցնել, օգտագործել եւ ունենալ մարիխուանայի ոչ մեծ քանակություն: Ընդ որում, թեթեւ թմրանյութի առք ու վաճառքը մնում է անօրինական: Վաշինգտոն եւ Կոլորադո նահանգներում ամերիկացիները կողմ են քվեարկել այս թմրանյութին նոյեմբեր ամսին կայացած հանրաքվեի ժամանակ, սակայն Վաշինգտոն նահանգում մարիխուանա ունենալը հնարավոր եղավ արդեն դեկտեմբերի 6-ին: Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները համարում են, որ նահանգի փոփոխված օրենքը չի խախտում դաշնային օրենսդրության դրույթները, որն առաջվա նման արգելում է թմրանյութի յուրաքանչյուր տեսակի օգտագործում: Վաշինգտոնն ու Կոլորադոն թմրանյութի օգտագործումն օրինականացրել են նոյեմբերին, իսկ Վաշինգտոնում այն օրինական ուժի մեջ է մտել դեկտեմբերի 6-ին: Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները համարում են, որ նահանագի օրենքի փոփոխությունը չի խախտում դաշնային օրենսդրությունը, որը նախկինի պես արգելում է ցանկացած տեսակի թմրազանգվածի օգտագործումը:   Read more

11 December 2012

Օբաման երդվելու է երկու անգամ

obbb 9ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երդմնակալության առաջիկա արարողության ժամանակ երկու անգամ կարտասանի երդման տեքստը: Երդմնակալության արարողությունը դեռ Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակներից անցկացվում է հունվարի 20-ին: Սակայն 2013 թվականին այդ ամսաթիվը համընկնում է կիրակի օրվան: Ինչպես բացատրել են հանձնաժողովում, առաջին անգամ Օբաման երդում կտա Սպիտակ տանը` կիրակի կեսօրին, իսկ երկրորդ անգամ հենց հաջորդ օրը՝ ԱՄՆ Կոնգրեսի աստիճաններին՝ հրապարակային միջոցառման ժամանակ: Երկու դեպքում էլ երդմնակալությունը կընդունի Գերագույն դատարանի ղեկավար Ջան Ռաբըրթսը: Չորս տարի առաջ Օբաման կրկին ստիպված էր երկու անգամ կրկնել երդմնակալության տեքստը, սակայն այլ պատճառներով: Կապիտոլիումի աստիճանների մոտ տեքստի արտասանման ժամանակ նա փոքր սխալ էր թույլ տվել: Որոշում էր ընդունվել Օբամայի երդմնակալությունը անցկացնել հաջորդ օրը՝ մասնավոր կարգով: ԱՄՆ պատմության մեջ դա արտասովոր երեւույթ է:   Read more

11 December 2012

Սենատորները պահանջել են հաշվետվությունը

Senat 5ԱՄՆ սենատորները Պենտագոնից պահանջել են արտերկրյա գործակալների ցանցի ընդլայնման ու դրա ենթադրյալ արժեքի մասին մանրամասն հաշվետվություն ներկայացնել: Սենատը նաեւ պաշտպանության նախարարությանը գործակալային ցանցի ընդլայնման նախագիծը 5 տարով ֆինանսավորելու իրավունք դեռ չեն տվել:

Նրանք գերատեսչությունից պահանջում են ներկայացնել ճշգրիտ հաշվետվություն նախագծի վերաբերյալ: Ներկայումս ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում աշխատում է արտերկրում գործող 500 գործակալ: Պաշտպանության նախարարությունը մտադիր է գործակալային ցանցը մինչեւ 2018թ. ընդլայնել՝ հասցնելով մինչեւ 800-1000 մարդուՆոր ստորաբաժանումը պետք է բաղկացած լինի հարյուրավոր աշխատակիցներից ու կոչվի ԱՄՆ պաշտպանության նախարարության գաղտնի ծառայությունRead more

08 December 2012

Գործազրկությունը նվազել է

hire 8 Միացյալ Նահանգների տնտեսությունում աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով, ինչի մասին վկայում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները: Ընդ որում՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է՝ հոկտեմբերի 7.9 տոկոսից հասնելով 7.7 տոկոսի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2008թ. դեկտեմբերից մինչ այժմ։ Երկրի համախառն ներքին արդյունքըն 2012-ի երրորդ եռամսյակում աճել է 2,7 տոկոսով, նախորդ երկուսի 2-ական տոկոսի համեմատ։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նոյեմբեր ամսվա համար կանխատեսել էին աշխատատեղերի ավելացում 85 հազարով, եւ չէին ակնկալում գործազրկության մակարդակի փոփոխություն։ Ըստ վերանայված տվյալների՝ աշխատատեղերի թվի աճը հոկտեմբերին կազմել է 138 հազար, այլ ոչ 171 հազար, ինչպես վաղ էր հաղորդվում: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version