Ջենիֆեր Լոպեսը դատական գործընթացում պարտվել է իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին: Դատարանը աստղի խոսքերը հաստատող հիմքեր չի գտել եւ նրա հայցը մերժվել է: Հիշեցնենք, որ Ջեյ Լոն իր նախկին վարորդին մեղադրել է շանտաժի մեջ, պնդելով, որ նա 2,8 մլն դոլար է պահանջում՝ մեքենայում պատահաբար լսած տեղեկատվությունը չտարածելու դիմաց: Ավելի վաղ Հակոբ Մանուկյանն ինքն է փորձել դատի տալ երգչուհուն եւ նրա մենեջեր Բեննի Մեդինային: Նա պնդել է, որ Մեդինան քննադատում է իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացության մակարդակը, իսկ գործատու արտիստուհուն մեղադրել է իրեն հեռացնելու եւ աշխատանքային պայմանագիրն ու վարձատրման կարգը խախտելու մեջ: Ի պատասխան, Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել իր նախկին վարորդի դեմ՝ 20 մլն դոլարի չափով, որտեղ պնդել է, որ Մանուկյանը բազմիցս խմած է նստել ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության ծառայությունը եւ դրա դիմաց լրացուցիչ վճար պահանջել: Read more
Վեն Նայսում անտուն կնոջը, ով քնած է եղել ավտոբուսի կանգառում, այսօր կեսգիշերին այրել են: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում, Van Nuys Boulevard-ի եւ Sherman Way-ի խաչմերուկում: Ականատեսները հայտնել են, որ կասկածյալը դուրս է եկել Walgreens խանութից, ալկոհոլի շիշը ձեռքին, այն լցրել է պառկած կնոջ վրա եւ այրել նրան: Վկաներից մեկը փորձել է հետապնդել չարագործին, սակայն վերջինս դանակով սպառնացել է նրան: Սակայն Էրիքսըն Էփինան անքան է հետապնդել նրան, մինչեւ ոստիկանությունը ժամանել եւ ձերբակալել է նրան: Իրավապահներն առայժմ չեն հայտնում կասկածյալի անունը, հայտնի չէ նաեւ, արդյոք նա ճանաչում էր տուժածին: Իշխանությունների փոխանցմամբ, տուժածին կյանքի համար վտանգավոր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Read more
80-ամյա կինը մահացել է, եւս երկու մարդ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում Չայնաթաունում` երկհարկանի տանը բռնկված հրդեհի հետեւանքով: Հրդեհի ահազանգը ստացվել է երեկ երեկոյան, 700 Cleveland Street հասցեից: Դեպքի վայր հրշեջներ են մեկնել: Երբ նրանք ժամանել են, վերի հարկում գտնվող ննջարանը գտել են բոցերի մեջ: Ըստ իշխանությունների, հրդեհաշիջման աշխատանքները տեւել են մոտ 13 րոպե: Տարեց կնոեջը տեղափոխել են County-USC Medical Center, սակայն նրան այրվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ եւ կարճ ժամանակ անց նա մահացել է: Նրա ամուսինն ու ավագ որդին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածների անունները չեն հաղորդվում: Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել, հրդեհը մոտ 25 հազար դոլարի նյութական վնաս է հասցրել: Read more
Չինաստանում դեկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին: Պեկին-Գուանչժոու արագընթաց երկաթուղու գործարկումը նվիրված էր չին առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան հերթական տարեդարձին: Պեկինը երկրի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթգծի երկարությունը 2298 կիլոմետր է: Ժամում 300 կիլոմետր միջին արագությամբ շարժվող գնացքը այդ հեռավորությունը հաղթահարում է մոտավորապես ութ ժամում` կատարելով 35 կանգառ: Արագընթաց գնացքի գործարկումից առաջ Պոկինից Գուանչժոու ուղեւորությունը տեւում էր շուրջ 22 ժամ: Արագընթաց երկաթուղիների ցանցի զարգացումը համարվում է Չինաստանի կառավարության ամենագլխավոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Ծրագրվում է, որ մինչեւ 2020 թվականը երկրում կկառուցվեն 16 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղիներ: Read more
ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը: Անցած շաբաթ երեք օրվա ընթացքում հրազենի վաճառքով զբաղվող Brownells ընկերությունից ամերիկացիները գնել են այնքան AR-15 հրացան, որքան սովորաբար գնում են երեքուկես տարվա ընթացքում: Վաճառքի ծավալները կտրուկ աճել են Կանեկտիկըտ նահանգի Նյութաուն դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադըմ Լանզան սպանեց 27 մարդում՝ կիրառելով Bushmaster-ի AR-15 հրացան: Սենդի Հուկում տեղի ունեցած ողբերգությունից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են զենքի վաճառքի սահամանափակման մասին քննարկումները: Սպիտակ տան կայքում տեղադրված համապատասխան դիմումը մի քանի օրվա ընթացում ստորագրել է առնվազն 200 հազար մարդ: Նախագահ Բարաք Օբաման մտադիր է աջակցել կիսաավտոմատ զենք կրելու արգելքի գաղափարին: Բացի այդ, Օբաման հանդես է եկել 10 փամփուշտից ավել տարողությամբ փամփուշտատուփերի եւ առանց թույլտվության մասնավոր անձնաց զենքի վաճառքն արգելելու նախաձեռնությամբ: Read more
Դաշնային դատարանը վերջնական համաշխարհային համաձայնագիր է հաստատել British Petroleum նավթագազային ընկերության հետ, որը համաձայնել է որպես փոխհատուցում 7.8 միլիարդ դոլար վճարել Մեքսիկական ծոցում վթարի հետեւանքով հասցրած վնասի համար: Asoociated Press-ի փոխանցմամբ, փոխհատուցումը կտրվի ավելի քան 100 հազար ամերիկացի ձեռնարկատերերի եւ մասնավոր անձանց, որոնք հայց էին ներկայացրել նավթային հսկայի դեմ կրած տնտեսական կորուստների կապակցությամբ: Դատավորը եզրակացրել է, որ համաշխարհային համաձայնագիրն արդար է եւ հավասարակշռված: Հիշեցնենք, որ Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթային հարթակի պայթյունը տեղի էր ունեցել 2010 թ. ապրիլի 20-ին։ Վթարի հետեւանքով Մեքսիկական ծոց էր արտահոսել 5 մլն բարել նավթ։ Այս միջադեպն ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետն էր: Read more
Լոս Անջելեսում կողոպտել են Ռուս ուղղափառ եկեղեցու Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը: Սարկավագ Ալեքսանդր լեբեդեւը հայտնել է, թե գողերը տարել են բավական արժեքավոր իրեր, այդ թվում պատարագի ժամանակ օգտագործվող սպասքը, եւ սեղանի խաչերը: Տաճարի քահանայի խոսքով, հասցված վնասը գերազանցում է 50 հազար դոլարը: Չնայած միջադեպին` եկեղեցու սպասավորներին հաջողվել է կատարել դեկտեմբերի 23-ի պատարագը: Ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է սկսել եւ որոնում է հանցագործներին: Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը կառուցվել է 1937թ., Ֆըրնվուդ եւ Ֆարունտեն -Ավենյուում, մինչ այդ ռուս հավատացյալները հավաքվում էին ժամանակավոր շինություններում: Read more
Բըրբանքի ոստիկանությունը որոնում է զինված տղամարդուն, ով կիրակի գիշերը կողոպտել է քաղաքի բենզալցակայաններից մեկը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում զինված անձը ներխուժել է 2000 North Glenoaks Boulevard հասցեում գտնվող A to Z Service Station լցակայանը, թափահարել ատրճանակն ու աշխատողից պահանջել կանխիկ գումարը: Բըրբանքի ոստիկանության ներկայացուցիչ Էդդի Րուիսի խոսքով, նա վերցրել է առայժմ չպարզված քանակությամբ կանխիկ գումարն ու փախուստի դիմել: Աշխատակիցը, բարեբախտաբար, չի տուժել: Վերջինս կողոպտիչին նկարագրել է որպես աֆրոամերիկացի, մոտ 26 տարեկան եւ 200 փաունդ քաշով: Նա կապտասպիտակ վերնաշապիկով է եղել: Ոստիկանությունը դիմել է բնակիչներին, որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել (818) 238-3000 հեռախոսահամարով: Read more
Սնոուբորդըրի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից` ահազանգը ստանալուց ժամեր անց: Նեւադա շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, ոստիկանական շունը հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու ձնահյուսի հատվածում: Նա մնացել էր 2-ից 3 ոտնաչափ հաստության ձյան տակ, Կալիֆոռնիայի Նորդըն բնակավայրի Donner Ski Ranch առողջարանում: Ըստ ոստիկանների, մի քանի մարդ սահում էին դահուկներով եւ սնոուբորդերով երկուշաբթի առավոտյան, երբ տեղի է ունեցել ձնահյուսը: Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը Սթիվըն Անդերսընը 49 տարեկան էր: Donner Ski Ranch-ը գտնվում է Հյուսիսային կալիֆոռնիայում, Սիերա Նեւադա լեռներում: Read more
Միացյալ Նահանգների հարավային շրջաններում մոլեգնում են ձնամրրիկներն ու պտտահողմերը, որոնք ավելի քան հարյուր հազար մարդու առանց էլեկտրաէներգիայի են թողել Թեքսըսի, Արկանզաի, Օկլահոմայի, Միսիսիպիի, Լուիզիանայի եւ Ալաբամայի նահանգներում: Ամբողջ երկրում չեղյալ են հայտարարված հարյուրավոր ավիաչվերթներ: Ամենաշատը տուժել է Ալաբամայի Մոբըլ քաղաքը, որտեղ փոթորիկն ամենաուժեղն է եղել: Բնակիչները մինչեւ հիմա առանց էլեկտրականության են մնացել, տուժել են շենքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Իսկ հարեւան Թեքսըսում` Հյուսթընի մերձակայքում զոհերից խուսափել չի հաջողվել՝ ընկած ծառը սպանել է մի մարդու: Լուիզիայում ծառի ընկնելու հետեւանքով զոհվել է 53-ամյա մի տղամարդւ, իսկ Օկլահոմայում մրրիկի հետեւանքով խոշոր վթար է եղել, իրար բախվել են 21 մեքենաներ, եւ դրա հետեւանքով մահացել է 28-ամյա մի կին: ամենախոշոր պտտահողմը տեղի է ունեցել Արկանզա նահանգում, որտեղ, ընդհանուր առմամբ, 100 հազար մարդ է զրկվել հոսանքից։ Բացի այդ, վնասվել են բազմաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է մոտ 180 ներքին չվերթ։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` տարածաշրջանում տարերքի հարվածները կշարունակվեն էլի առնվազն մի քանի օր: Այսօր ձնամրրիկներ են եղել երկրի արեւելյան եւ հյուսիսարեւելյան շրջաններում: Read more
Powerd by Bloogie