A+ A A-

October 2012

12 October 2012

Թուրքիայում հարկադրաբար իջեցրել են սիրիական ինքնաթիռը

jeeet 5Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ հարկադիր վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի անձնակազմը վայրէջքից հետո հարձակման է ենթարկել: Այս մասին հայտնել է Syrian Air ընկերության ներկայացուցիչը։ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հարձակում են գործել անձնակազմի վրա այն բանից հետո, երբ ինքնաթիռին արդեն թույլատրվել էր լքել Անկարայի օդանավակայանը- պաշտոնապես հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ղաիդա Աբդուլտաիֆը: Հարձակման մանրամասները ճշտվում են: Աբդուլտաիֆի խոսքերով՝ թուրքերը հարձակվել են օդաչուների վրա, երբ վերջիններս հրաժարվել են ստորագրել այն հայտարարության տակ, որի համաձայն՝ իրենց ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում եւ թուրքական կործանիչների կողմից պարտադրանք չի եղել: Ընկերության ղեկավարի խոսքերով՝ օդանավում որեւէ արգելված բեռ չի եղել: Երբ ինքնաթիռը ստուգել են, պարզ է դարձել, որ այնտեղ եղել են էլեկտրասարքավորման փաթեթներ, որոնք արգելված չէ տեղափոխել, եւ որոնք պաշտոնապես գրանցված են եղել,- հայտարարել է ավիաընկերության ղեկավարը: Նշենք, որ թուրքական կործանիչները հարկադրաբար իջեցրել էին Մոսկվա-Դամասկոս չվերթ իրականացնող սիրիական Аirbus А-320 ինքնաթիռը Անկարայի օդանավակայանում: Ստուգման ժամանակ առգրավվել էին, ըստ Թուրքիայի իշխանությունների, ոչ քաղաքացիական նշանակության սարքավորումներ: Read more

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

thsaruk 5Նախօրեին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: Հայկական Ժամանակ թերթի տվյալներով, բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղ բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը` բռնաբարության մեղադրանքով: Ըստ այդմ, նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր եւ այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին` ընտրություններին ճիշտ կողմնորոշվելու համար:   Read more

Դրագընը հաջողությամբ միակցվեց Միջազգային տիեզերակայանին

spacex 5Միջազգային տիեզերակայանի աստղանավորդներ ամերիկուհի Սանիտա Ուիլյամսը եւ նրա ճապոնացի գործընկեր Ակիհիկո Հոշիդեն բացել են Դրագըն բեռնատար տիեզերանավի ելանցքը, որը մի քանի ժամ առաջ կառանվել էր ուղեծրային համալիրին, հաղորդում է ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը: Այս առաքելությունը SpaceX ընկերության իրականացրած առաջին առաքումն էր տիեզերք: Դրագըն մասնավոր տիեզերանավի կցումը, որն անցած կիրակի օրը Ֆլորիդայի նահանգի Քանավըրալի հրվանդանից առաջին թռիչքի է ուղարկվել դեպի Միջազգային տիեզերակայան, տեղի է ունեցել արձակման երրորդ օրը: Սպասվում է, որ արդեն առաջիկա ժամերին աստղագնացները կսկսեն Դրագըն-ի բեռնաթափումը, որը Միջազգային տիեզերակայան է հասցրել շուրջ 450 կիլոգրամ բեռ՝ հագուստ եւ պարեն, ինչպես նաեւ սարքավորումներ եւ նյութեր 166 գիտափորձերի անցկացման համար, եւ անգամ անձնակազմի համար պաղպաղակ: Dragon-ի փարձնական թռիչքը կայացել էր այս տարվա մայիսին: Մայիսի 31-ին բեռնատարը հաջողությամբ վերադարձել էր երկիր: Այս անգամ բեռնակիր նավը տիեզերքում կմնա մոտ երեք շաբաթ, եւ հոկտեմբերի վերջին վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ծովափից ոչ հեռու:   Read more

Ոստիկանները ձերբակալել են թմրավաճառների

zenq 5Ոստիկանները ձերբակալել են երեք անձանց, երբ նրանց տանից մոտ 400 հազար դոլար արժողությամբ օփիում, հերոին եւ մետամֆետամին են հյատնաբերել: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորընցի խոսքով, 25-ամյա Բրայըն Գարսիայի, 28-ամյա Էրիկ Գասթելըմի եւ 50-ամյա Հոսե Գարսիայի դեմ մեղադրանք են առաջադրել: Ոստիկանները Լոս Անջելեսի 6600 block of North Figueroa Street հասցեում գտնվող նրանց տանից հայտնաբերել են 20 փաունդ օփիում, երկու փաունդ հերոին եւ 1,5 փաունդ մետամֆետամին, կանխիկ 5 հազար դոլար, չորս միավոր զենք: Նրանք թմրանյութը վաճառել են Գլենդելի մի քանի բանկիչների եւ լուրջ ցանց էին ստեղծել: Բրայըն Գարսիան եւ Գաստելըմն ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Խոսե Գարսիայի համար 102 հազար դոլար գրավի գումար է նշանակվել:   Read more

Պուերտո Ռիկոյում կոկաինի մեծ չափաբաժին են առգրավել

coca 7Պուերտո Ռիկոյի իրավապահները առգրավել են 660 կգ քաշով կոկաինի խմբաքանակ: Նախնական գնահատականներով, թմրանյութի խմբաքանակի գինը սեւ շուկայում կազմում է 16,5 միլիոն դոլար, իսկ մանրածախ վաճառքի դեպքում այն կհասներ մինչեւ 66 միլիոն դոլարի: Սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների փոխանցմամբ, կոկաինի խմբքանակը հայտնաբերվել է կղզու հարավային հատվածում, Սալինաս նավահանգստից մոտ 50 մղոն հեռավորության վրա, արագընթաց մոտորանավակի վրա: թմրանյութը ենթադրաբար բերվում էր Կոլումբիայից կամ Վենեսուելայից՝ ԱՄՆ տարածք տեղափոխելու համար: Առայժմ չի հաղորդվում, թե քանի հոգու են ձերբակալել:   Read more

Լինդսի Լոհանը կռվել է մոր հետ

lohan 7Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը հերթական ծեծկռտուքի մեջ է ընկել… այս անգամ հարազատ մոր՝ Դինա Լոհանի հետ: Առավոտյան ժամը 04:00-ին նրանք վերադարձել են Նյու Յորքի գիշերային ակումբից՝ ճանապարհին արդեն սկսելով վիճել, ապա այն շարունակելով տանը, ինչը հոլիվուդյան մարտաֆիլմերի կադրեր է հիշեցրել: Վեճը եղել է գումարի շուրջ, որ Լոհանը տվել էր մորը, ապա ետ պահանջել: Լինդսին զանգել է հորը եւ խնդրել ոստիկանների կանչել: Վեճի ընթացքում վնասվել է դերասանուհու ոտքը, կոտրվել ապարանջանը: Հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել մայրը: Ոստիկանությունը երկու կանանց ծեծկռտուքի պատճառի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել: Ավելի ուշ, դերասանուհին հորը խոստովանել է, որ մայրը թմրամիջոցների ազդեցության ներքո իրեն սարսափելի բաներ է ասել: Read more

Ընկել է ծառից եւ վնասվել

tsar 919-ամյա տղամարդը ով Վեսթլեյքում բարձրացել էր ծառի վրա՝ եռահարկ շենքի վրա գրաֆիթի նկարելու համար, ընկել է գետնին եւ վնասել գանգուղեղը: Երիատսարդը եղել է մոտ 30 ոտնաչափ բարձրության վրա: Միջադեպը տեղի է ունեցել 1600 block of Beverly Boulevard հասցեում, գիշերը ժամը 2:45-ի սահմաններում: Լոս Անջելեսի ոստիկանության լեյտենանտի խոսքով, նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ նա գտնվում է ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում: Բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքը փրկելու համար: տուժածի անունը չի հաղորդվում: Ոստիկանները գետնին ներկ են գտել, որը նա պիտի օգտագործեր նկարելու համար: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները եւ որոնում դեպքի մասին ահազանգած անհայտ անձին: Read more

Դժբախտ պատահար ճանապարհին

chanap 5Բանվորը մահացել է Վեսթ Լոս Անջելեսում, երբ նրա վրա է ընկել 3 հազար փաունդ կշռով բետոնե հենաքարը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում Santa Monica Boulevard-ում՝ Sawtelle Boulevard-ի թիվ 405 մայրուղու հատվածում: Դեպքից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են: Ոստիկանության փոխանցմամբ, բանվորները բեռնաթափում էին հենաքարերը կռունկի օգնությամբ, երբ դրանցից մեկն ընկել է աշխատողի վրա: Դեպքի վայր ժամանած փրկարարներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հենաքարը պատրաստված է եղել մետաղից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի հանգամանքները: Ադոլֆո Ֆիգուրոան Hewitt Construction ընկերության աշխատակից էր, 42 տարեկան:   Read more

Ֆլորիդայում փլուզվել է ավտոկայանը, կան զոհեր

pluzvel 8Ֆլորիդա նահանգի Դորել քաղաքում՝ Մայամի-դեյդ քոլեջի քամփուսում կառուցվող հինգ հարկանի ավտոկայանատեղի փլուզման հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 9-ը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ականատեսների վկայությամբ, ավտոկայանը փլվել է խաղաքարտերով տնակի պես: Տուժածներին դուրս բերելու համար 300 փրկարարներ եւ մոտ 100 միավոր հատուկ տեխնիկա է բերվել: Ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու բանվորներ՝ 48-ամյա Ուրտադո Դեմենդոսան եւ 60-ամյա Խոսե Կալդերոնը: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Առանձնապես ծանր է եղել բանվորներից մեկի վիճակը: 53-ամյա Սեմյուել Պերեսը բառացիորեն մնացել էր մի քանի տոննա շինարարական աղբի եւ բետոնի տակ: Մինչ փրկարարները մաքրել են փլատակները, նա շուրջ 12 ժամ գիտակցության մեջ է եղել: Նրան փլատակների տակից հանելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել ոտքերը: Պերեսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մայամիի վնասվածքաբանության կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Առայժմ եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում եւ ըստ ամենայնի գտնվում է փլատակների տակ: Միջադեպի ժամանակ տարածքում ուսանողներ չեն եղել, այլ միայն բանվորներ, որոնք աշխատում էին 22,5 միլիոն դոլար արժողությամբ ավտոկայանտեղի շինարարության վրա: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու շինության փլուզման պատճառը, չի բացառվում, որ շենքը փլվել է անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Տեղական իշխանությունները խոստացել էր պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:  Read more

11 October 2012

Օբաման մեկնաբանել է իր պարտությունը բանավեճում

obama 4ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 3-ին Դենվըրում հանրապետական Միթ Ռամնիի հետ ունեցած առաջին հեռուստաբանավեճում իր անհաջողության պատճառը համարել է իր ավելորդ քաղաքավարությունը: ABC-ի մեկնաբան Դայան Սոյերի հետ զրույցում նա նշել է. -Արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի եմ եղել: Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ դուք ճիշտ չեք ասում: Բայց բարեբախտաբար, սա առաջին բանավեճն էր: Եվ արդեն ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ հաջորդ բանավեճն ավելի ակտիվ կլինի: Ամբողջությամբ ԱՄՆ ներքին քաղաքականությանը նվիրված նախորդ բանավեճի ժամանակ Օբաման ասել էր, թե Ռամնին անիրականանալի խոստումներ է տալիս՝ խոսելով հարկերի նվազեցման եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանը զուգահեռ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Գործող նախագահը վստահեցրել է, թե հանգիստ է վերաբերվում բանավեճից հետո իր եւ Ռամնիի վարկանիշերի միջեւ տարբերության նվազման փաստին: Նա նշել է, թե հենց սկզբից նախապատրաստվել է լարված պայքարի, չնայած, որ Ռամնիի թույլ տված բազմաթիվ սխալները շատ ընտրողների մոտ տպավորություն են գործել, թե գալիք ընտրություններն անցնելու են առանց ինտրիգի:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel