amga.tv

Switch to desktop Register Login

October 2012

17 October 2012

Հոլանդիայում թանկարժեք նկարներ են գողացել

nkkk 4Ռոտերդամի Kunsthal գեղարվեստական թանգարանից հոկտեմբերի 16-ին 7 նկար են գողացել: Ռոտերդամի ոստիկանության ներկայացուցիչ Պատրիսիա Վեսելսի խոսքով՝ գողերը թանգարան են ներթափանցել գիշերը: Այս պահին կատարվում է կողոպուտի հետաքննություն, ոստիկանությունը փորձում է պարզել, թե հանցագործներն ինչպես են մտել թանգարան եւ որ ժամին: Վեսելսը նաեւ նշել է, որ առայժմ ոստիկանությունը չի ցանկանում հայտնել, թե ինչ նկարներ են գողացել եւ դրանք որքան արժեն: Այդուհանդերձ, հաջողվել է պարզել, որ գողացված նկարների մեջ են Պիկասոյի Առլեկինի գլուխը, Անրի Մատիսի Ընթերցող աղջիկը, Կլոդ Մոնեի Վաթեռլոյի կամուրջը, Պոլ Գոգենի Բաց լուսամուտի մոտ կանգնած կինը եւ այլ նկարիչների կտավները: Ցուցահանդեսը բացել էր Triton Foundation մասնավոր հավաքածուն: Ոստիկանները որոնում են հանցագործներին:   Read more

Անկարգություններ Մեքսիկայում

mexxx 4Մեքսիկայի Միչոական հարավարեւմտյան նահանգի մի քանի քոլեջների ուսանողներ զանգվածային անկարգություններ են սարքել երկրի կրթության բնագավառում կատարվող վերափոխումների պատճառով, ձերբակալվել է 176 մարդ: Նահանգի իշխանությունների փոխանցմամբ, անկարգությունների մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել նահանգում կրթության համակարգի բարեփոխումը, որը ուսուցման ժամկետը երեք տարուց ավելացնում է մինչեւ չորս տարի, ինչպես նաեւ անգլերենի եւ համակարգիչի պարտադիր ուսուցում է սահմանում ապագա դասատուների համար: Իշխանությունների տվյալներով` բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել ոստիկանության 10 աշխատակիցներ: Մոտ 200 մարդուց բաղկացած ուսանողների խումբը բողոքի ակցիա է անցկացրել նահանգի դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատել ավելի վաղ ձերբակալված իրենց ընկերներին: Բացի այդ, ուսանողները փակել են գլխավոր ավտոճանապարհներից մեկը, որն անցնում է Միչոականի վարչական կենտրոնի` Մորելիու քաղաքի միջով: Նույն նպատակով քոլեջների սովորողների դասադուլ է հայտարարված: Իշխանությունները չեն բացառում, որ տեղի ունեցածի հետ կարող է առնչություն ունենալ թմրամաֆիան. ավելի վաղ ուսանողների կողմից գրավված շենքերում կատարված խուզարկությունների ընթացքում գտնվել է տպագիր արտադրանք, որը վերաբերում է նահանգի տարածքում գործող Միչոականի ընտանիքը թմրակարտելի քարոզչությանը:   Read more

Դատապարտյալին մահապատժի են ենթարկել

data 5Հարավային Դակոտայում մահապատժի են ենթարկել դատապարտյալին, ով մեղավոր էր ճանաչվել բանտային հսկիչի սպանության մեջ: 50-ամյա մարդասպան Էրիկ Ռաբըրտը ջանքեր չէր խնայում դատական գործընթացն արագացնելու համար եւ չի ցանկացել բողոքարկել դատավճիռը: Միեւնույն ժամանակ նահանգապետ Դենիս Դաուգըրդը հրաժարվել է ներում շնորհել Ռաբըրտին: -Տվյալ դեպքում հանցագործն ընդունել է իր մեղքը եւ սպառնացել, որ հանցագործություն կկատարի, եթե իր նկատմամբ մահապատիժ չիրականացնեն,- ասել է նահանգապետն ու հավելել. –Սա տխուր օր է մեր նահանգի համար, քանի որ առավելագույն պատժաչափը՝ մահապատիժը եզակի երեւույթ է մեր նահանգի համար եւ կիրառվում է բացառիկ դեպքերում: Մահապատիժն ի կատար է ածվել. Էրիկ Ռաբըրտին մահապատժի են ենթարկել ներարկումների միջոցով:  Read more

Երկու դիակ տանը

youh 6 Նյուհոլլի տներից մեկում երեկ երեկոյան տղամարդու եւ կնոջ դիակներ են գտել: Դեպքը տեղի է ունեցել 24000 Heritage Lane հասցեում: Ժամը 6-ի սահմաններում Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակն ահազանգ է ստացել եւ հասնելով դեպքի վայր իրավապահները գտել են անձանց: Բժիշկները տեղում արձանագրել են նրանց մահը: Ոստիկանությունն առայժմ լրացուցիչ տեղեկությունները չի հայտնել, միայն նշել է, որ մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում: Read more

Էլ Չապոյի դստերը ձերբակալել են

guzman 5Կալիֆոռնիայի եւ Մեքսիկայի սահմանին, Սան Իսիդրո անցակետում ձերբակալվել է Հոակին էլ Չապո Գուզմընի՝ մեքսիկական Սինալոա թմրակարտելի պարագլխի դուստրը: Associated Press-ի փոխանցմամբ, Ալեքսանդրինա Գիզել Գուզմըն Սալազարը ձերբակալվել է ուրբաթ օրը, Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների սահմանային անցակետում, երբ փորձել է մուտք գործել ԱՄՆ ուրիշի անձնագրով: Նրան արդեն խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները նրան Սինալոա կարտելի գործունեության հետ կապերի մեղադրանք եւս կներկայցնեն: Ըստ քննիչների, Գուզման Սալազարը բժիշկ էր աշխատում Գուադալահարայում եւ յոթ ամսական հղի է եղել: Հոակին էլ Չապո Գուզմընը, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության վարկածով՝ համարվում է աշխարհի ամենափնտրվող թմրաբարոնը:   Read more

Չինական Հալոինի զգեստները առգրավել են

halow 4ԱՄՆ-ի իշխանությունները կալանք ենք դրել ավելի քան հազար մանկական մաքսանենգ կոստյումների վրա: 1371 ծովահենային կոստյումներով բեռը Չինաստանից բերվել էր մոտալուտ Հալոուինի տոնի առթիվ եւ նախատեսված էր Վաշինգթըն նահանգի Սիեթլ քաղաքում վաճառելու համար: Զգեստների վրա կալանք է դրվել կոճակներում կապարի բարձր պարունակության պատճառով: Դրա մակարդակն ավելի քան 11  անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելին: Պաշտոնյաների խոսքով՝ ամբողջ խմբաքանակը կոչնչացվի: Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների՝ կոստյումների արժեքը գնահատվում է ավելի քան 10 հազար դոլար: Հալոուինի տոնը նշվում է հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 1-ը՝ Բոլոր սրբերի օրվա նախօրյակին: Այդ օրն ընդունված է դնել դիմակներ եւ հագնել դիմակահանդեսի զգեստներ՝ մարմնավորելով տարբեր պերսոնաժների: Read more

Գուանտանամոյում վերսկսվում է ահաբեկիչների դատավարությունը

guanta 42001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչների գործի լսումը հոկտեմբերի 15-ին վերսկսվել է Գուանտանամոյում ԱՄՆ ռազմական բազայում: Մեկ շաբաթվա ընթացքում կորոշվի գալիք դատի գաղտնիության աստիճանը: Պաշտպանվող կողմը պահանջում է վերանայել սահմանումը, որի համաձայն` դատի ժամանկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող հարցեր վեր հանվել: Փակ լսումների թիվը սահմանափակել պահանջում են նաեւ լրատվամիջոցները: 2009-ին ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը վճռել էր ահաբեկչությունների հավանական կազմակերպիչներին դատել քաղաքացիական դատով, սակայն ավելի ուշ այս որոշումը մեծաթիվ բողոքների պատճառով չեղյալ է համարվել: Նոր դատաքննության առաջին նիստի ընթացում կասկածյալները համագործակցում էին փաստաբանների հետ եւ պատասխանում դատավորի հարցերին՝ ի տարբերություն նախորդ լսումների, երբ նրանք աղոթքներ էին կարդում, չէին լսում թարգմանությունները եւ արհամարհում էին դատավորին: 2011-ին որոշվել էր կասկածյալներին հանձնել ռազմական դատարանին: Նախորդ լսումները տեղի են ունեցել 2012-ի մայիսին եւ տեւել 13 ժամ: Հալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ բին Աթթաշը, Ռամզի Բինալշիբը, Ալի Աբդուլ Ազիզ Ալին եւ Մուստաֆա Ահմեդ ալ-Հավսավին, մեղադրվում են 2976 մարդու սպանության համար: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնումRead more

Դեռահասին մեղադրանք չեն առաջադրի

pick 4Դեռահասը, ով փիքափով վրաերթի էր ենթարկել ութ աշակերտների Հեմեթի միջնակարգ դպրոցի մերձակայքում, քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Քննիչների տվյալներով, Դենիել Կարիյոյի վարած բեռնատարը խնդիրներ է ունեցել արգելակների հետ եւ այդ պատճառով էլ մայիսի 30-ին տեղի էր ունեցել վթարը: ըստ քննիչների, Կարիյոն դանդաղեցրել է ընթացքը, փորձել կանգնեցնել մեքենան, սակայն ապարդյուն: Նրան կարող են մեղադրել միայն եմքենայի անսարք վիճակի համար: Բարեբախտաբար բոլոր ութ տուժածներն էլ ապրում են, թեեւ նրանցից մեկը գլխուղեղի լուրջ ցնցում էր տարել: Read more

Մենինգիտի զոհերի թիվն աճում է

iningit 4ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը հայտնել է, որ մենինգիտի համաճարակից մահացածների թիվն արդեն հասել է 15-ի: Սնկային եզակի մենինգիտից վարակվածների պաշտոնական թիվը 205 է: Այժմ մենինգիտի նոր դեպքեր են հայտնաբերվել եւս 13 նահանգներում, մեծամասամբ Թեննեսի, Միշիգըն եւ Վըրջինիա նահանգներում: Մահացու սնկիկով դեղամիջոցն արտադրվել է Մասչուսեթսում, տեղի իշխանությունները փակել են գործարանը եւ հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: Մահացածները հիմնականում ներարկում են արել մեջքից, իսկ ոտքից եւ մարմնի այլ մասերից ներարկվածները գտնվում են ավելի փոքր ռիսկային խմբումRead more

16 October 2012

Ավստրիացու անհավանական թռիչքը

aum 5Ավստրիացի էքսթրեմալ Ֆելիքս Բաումգարտնըրը թռիչք է կատարել պարաշյուտով 

ստրատոսֆերայի վերին շերտերից. թռիչքի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը: Նա 39 կմ բարձրությունից թռիչք է կատարել: Բաումգարտնըրը միանգամից 3 համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբարձր թռիչքը վերնոլորտից, ամենաբարձր թռիչքն օդապարիկով եւ ամենաարագ ազատ անկումը: Թռիչքի արագությունը հասել է ժամում 1173 կիլոմետրի, իսկ ազատ անկման ժամանակը կազմել է 4 րոպե 20 վայրկյան: Բաումգարտնեըրը վայրէջք է կատարել Նյու Մեքսիկոյում, անապատում: Ցատկի համար պատրաստվել է հատուկ համազգեստ, որը կանոնակարգում է ճնշումն ու պահպանում է ջերմաստիճանի ու թթվածնի անհրաժեշտ մակարդակը: Առանց այդ համազգեստի, մարդը ստրատոսֆերայում միանգամից կկորցնի գիտակցությունը եւ կսառչի: Ավստրիացի էքստրեմալը թռիչքին պատրաստվում էր 2010 թվականից: Այս տարվա հունիսին նա 29 կիլոմետր 455 մետրից հաջող թռիչք էր կատարել: Նշենք, որ Բաումգարտները գերազանցեց 1960 թվականին Ջո Քիթինգի սահմանած ռեկորդը, ով  1960թ.-ին 31 կմ բարձրությունից ցատկել է օդապարիկի զամբյուղից: Այժմ նրա ցատկն է գլխավորել մարդկության պատմության մեջ ամենախելագար ցատկերի վարկանիշըRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version