amga.tv

Switch to desktop Register Login

October 2012

18 October 2012

Աֆղանստանում ամերիկացիներ են սպանվել

afggg 4Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ամերիկյան հետախուզության երկու աշխատակիցներ են զոհվել մահապարտի կազմակերպած պայթյունի հետեւանքով: Տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները: Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հատուկ ծառայություններին պատկանող շենքում: ԱՄՆ-ի ներկայացուցիչների խոսքով՝ զոհվածներից մեկն աշխատում էր Կենտրոնական հետախուզական վարչությունում: Նրա անունը չի հայտնվում: Հարձակման զոհ է դարձել նաեւ բանակային հետախուզության վերլուծաբան 24-ամյա Բրիտնի Գորդընը: Ամերիկացիների հետ մեկտեղ զոհվել են Աֆղանստանի հատուկ ծառայությունների չորս ներկայացուցիչներ: ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ մահապարտը եղել է աֆղանական հետախուզության աշխատակից: Քաբուլում այս տեղեկատվությունը հերքում են:  Read more

18 October 2012

ԱՄՆ-ը կասկածում է Իրանին կիբեռհարձակումների մեջ

kiber 4Միացյալ Նահանգները կարծում է, որ ամերիկյան բանկերի եւ Մերձավոր Արեւելքում նավթային ընկերությունների վրա կիբեռհարձակումների հետեւում կանգնած է Իրանը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը ֆիքսում եւ հետաքննում է բոլոր հարձակումները, որոնք գալիս են Իսլամական Հանրապետության կողմից: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը ոչ մի մանրամասնություն չի ներկայացրել, նա միայն նշել է, որ ցանցահենները գործում են իրանական ղեկավարության հրամանով: Հավելենք, որ անցած շաբաթ ԱՄՆ ՊՆ ղեկավար Լիոն Պանետտան հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի իր կիբեռպաշտպանությունը:   Read more

18 October 2012

Օբաման առաջ է պոկվում Ռամնիից

OBAAROM 4ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նորից նախընտրական պայքարում առաջ է անցել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիից բանավեճի հերթական փուլի ժամանակ հաջող ելույթից հետո։ Այս մասին վկայում են Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքների համաձայն` ընտրողների 48 տոկոսն աջակցում է Օբամային, 33 տոկոսը` Ռամնիին: Բանավեճի առաջին փուլից հետո թեկնածուների միջեւ տարբերությունը 2 տոկոս էր: Բանավեճի հերթական փուլը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում: CNN հեռուստաալիքի հարցման արդյունքներով` ԱՄՆ-ում հեռուստադիտողներն Օբամային համարել են բանավեճի այդ փուլի հաղթող: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Read more

18 October 2012

Նոր կույր հրաշամանուկը

kuyrtarand 4Ի ծնե տեսողությունից զուրկ Հոսե Անդրե Մոնտանո Բենան ընդամենը 7 տարեկան է, սակայն շնորհիվ բացառիկ երաժշտական տաղանդի՝ իսկական սենսացիա է դարձել իր հայրենի Բոլիվիայում: Չորս տարեկանում հրաշամանուկը սկսել է ապշեցուցիչ արհեստավարժությամբ շեփոր նվագել, ինչից հետո էլ սահուն անցում է կատարել դաշնամուրին։ Իսկ 5 տարեկանում փոքրիկ տաղանդն արդեն ձեւավորել է ջազային եռյակ։ Տղան արդեն հասցրել է հանդես գալ Բոլիվիայի ամենահեղինակավոր բեմերում՝ ոչ պակաս հեղինակավոր երաժիշտների ընկերակցությամբ։ -Ես չեմ սահմանափակվում միայն ջազով։ Բլյուզ, ծանր ռոք, տանգո, բոլերո՝ ինձ դուր է գալիս երաժշտությունն իր բոլոր դրսեւորումներով։ Առօրյայում ես բացառապես չեմ տարբերվում իմ հասակակիցներից. սիրում եմ դպրոց հաճախել, սովորել անգլերեն, մաթեմատիկա, զբաղվել մարմնամարզությամբ,- նշել է տղան։   Read more

Սիրիայում կառավարական ինքնաթիռ է խփվել

elicop 4Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռը, որը խփվել էԻդլիբ նահանգի Մաարետ ալ-Նուման քաղաքի վրա, պայթել է օդում: Սիրողական տեսագրության կադրերում, որոնք արվել են դեպքի վայրում, երեւում է, թե ինչպես է խփված ուղղաթիռը պտտվելով իջնում, իսկ ապստամբները շարունակում են այն գնդակոծել: Դրանից հետո ուղղաթիռը պայթում է օդում: Մաարետ ալ- Նուման քաղաքի ապստամբները պնդում են, որ այդ ուղղաթիռի ոչնչացումից հետո, քաղաքի հարավում նրանք եւս մեկ ուղղաթիռ են խփել, սակայն երկրորդի վերաբերյալ ապացույցներ դեռ չկան: Բնակավայրից 10 կմ հարավ շարունակվում են կատաղի մարտեր մղվել կառավարական բանակի եւընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ: Ապստամբները դեռ կարողանում են հետ մղել Բաշար Ասադի զորքերի հարձակումները, որոնք փորձում են վերականգնել ռազմավարական կարեւորագույն դիրք ունեցող քաղաքի վերահսկողությունը: Քաղաքի համար ճակատամարտ է մղվում հոկտեմբերի սկզբից, երբ ապստամբները քաղաքը գրավեցին: Սիրիայի կառավարական ուժերը փորձում են հետ գրավել քաղաքը, քանի որ այն գտնվում է Հալեպը եւ Դամասկոսը կապող մայրուղու վրա:   Read more

Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներն նվիրված թելեթոնը Հոկ. 21-ին

tehethonnn 4Սկսած 1999 թվականից Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը թելեթոն է անցկացնում Լոս-Անջելեսի Գլենդեյլ քաղաքում: Նվիրատվությունների շնորհիվ Երեւանում եւ Հայաստանի մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տոնածառի հանդեսներ են կազմակերպվել Հայաստանի ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան եւ Առնո Բաբաջանյան համերգասրահներում, 30-ից ավելի քաղաքներում եւ գյուղերում: Ամանորի հանդեսներին արդեն մասնակցել են 160 հազար երեխաներ, ովքեր նաեւ նվերներ են ստացել: Հայաստանի ծնողազուրկ, հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը վերջին տարիներին լայն ճանաչում է գտել, ավելացել են նաեւ հիմնադրամի միջոցները: Դրա շնորհիվ հիմնադրամի նախագահ, Քաջ Նազար երգիծաթերթի եւ AMGA հեռուստաընկերության  Քաջ Նազար հեռուստաժամի տնօրեն Հովհաննես Բալայանի ու հիմնադրամի մյուս անդամների նախաձեռնությամբ մի շարք շինարարական աշխատանքներ են իրականացվել, հիմնովին վերանորոգվել է Խարբերդի մանկատան եռահարկ շենքը, արդիականացվել եւ կահավորվել է Սպիտակի թիվ 1 դպրոցի շենքը, կառուցվել են բաղնիքներ, լվացքատուն, ննջասենյակներ՝ 50 երեխայի համար:Սպիտակի թիվ 1 դպրոցի երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ։ Հատուկ համակարգիչներ են նվիրվել Երեւանի կույրերի դպրոցին: Հիմնադրամի շնորհիվ վերանորոգվել են Դալարի  գիշերօթիկ դպրոցի տանիքները: Հիմնովին վերանորոգվելու է 2 հարկանի 14 հազար սքուեր ֆութ տարածքով դպրոցը՝ 28 դասասենյակներով, հավելյալ ննջասենյակները, սանհանգույցները, լվացքատունը։ 13-րդ ամենամյա թելեթոնի նվիրատվությունների մեծ մասը հատկացվելու է այս աշխատանքներին, ինչը 220 երեխաներին բարեկեցիկ ապրելու հնարավորություն կտա։ Սեպտեմբեր 24-ին Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը՝ բարերարությամբ Հարութ Բրուտյանի, 2,5 ամսվա ընթացքում կառուցեց սահմանամերձ գոտում Պառավաքարի ավերակված դպոցը, բոլոր ժամանակակից հարմարություններով։ Պառավաքարի 110 ից ավելի երեխաներ են հաճախում այս ապահով տարածքը։ Այս կազմակերպությունը  որեւէ պետական նանխարարությունների հետ կապ չունի եւ իր անմիջական աշխատանքները կատարում են ուղղակի դպրոցի տնորինության եւ կազմակերպության կորմից վարձված շինարարների հետ, տրամադրվող ծախսերը հըսկվում են ամենայն խստությամբ։ Ձեր նվիրատվությունները տուրքերից զուրկ են, կազմակերպությունը պաշտոնապես ճանաչված է Ամերիկյան կառավարության կողմից, բոլոր ծախսերը թափանցիկ են, մենք հաշվետու ենք բոլոր բարի մարդկանց առջեւ: AMGA հեռուստաալիքի եթերում՝ 380-րդ ալիքով հոկտեմբերի 21-ին  կայանալու է հիմնադրամի 13-րդ տարեկան թելեթոնը, ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր, ժամը 12-ը, որը AMGA հեռուստակայանից միացվելու է եւս 3 հայկական հեռուստակայանների։ Ինչպես գիտեք AMGA հեռուստաընկերությունը ընդլայնել է իր սփռման տարածքը,  եւ թելեթոնը դիտելու եւ հիմնադրամին աջակցելու հնարավորություն ունեն  ոչ միայն Միացյալ Նահանգների ողջ տարածքում, Կանադայում եւ Մեքսիկայում արբանյակաին հեռարձակմամբ նաեւ մեզ կմիանան AMGA 44.10 (Free To Air) ալիքի հեռուստադիտողները: Սիրելի հեռուստադիտողներ, ակնկալում ենք Ձեր բուռն մասնակցությունը։ Օգնենք մեր երեխաներին՝ նրանց ապագան կերտելու համար։Օգնենք մեր երեխաների նրանց ապագան կերտելու համար։   Read more

Սպանություն ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանին

canaborder 4 Բրիտանական Կոլումբիայում Սահմանապահ ծառայության աշխատակիցը հրազենային վանսվածք է ստացել պարանոցի շրջանում, երբ փորձում էր կանգնեցնել օրինախախտին: Արդյունքում չարագործը, ով փորձում էր հատել ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանը, ինքնասպան է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Դագլըս անցակետում՝: Ծանր վիրավոր կնոջը տեղափոխել են Նյու-Վեսթմինսթըրի Royal Columbian հիվանդանոց: Տուժածը գիտակից վիճակում է եղել եւ կարողացել է ինքնուրույն շնչել: Չարագործը փորձել է սահմանը հատել սպիտակ Ford Econovan մինիվենով, որը գրանցված է Վաշինգթոն նահանգի բնակիչ ոմն Բրեմըրթընի անունով: Սակայն ոստիկանությունը դեռ չի հաստատել, որ հենց նա է եղել ղեկին: Ականատեսների խոսքով, սահմանապահը մոտեցել է մեքենային եւ կրակոցներ են հնչել: Ոստիկանները շրջապատել են մինիվենը: Վարորդին դուրս են բերել մեքենայից արդեն մահացած վիճակում: Ոստիկանները որեւէ կրակոց չեն արձակել, նա ինքն է իր գլխին կրակել: Ավելի ուշ հայտնի դարձավ կրակոշի ինքնությունը 32-ամյա երիտասրդ է Էնդրյու Մայքըլ Կրուզն անունով։ Անցակետը մեկ օրով փակվել է հետաքննություն անցկացնելու նպատակով: Դագլըս անցակետը ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանի ամենաբեռնված կետերից է, սեպտեմբերին այդ անցակետով օրական 9 հազար մեքենա է անցել: Read more

Բեն Լադենի վարորդին արդարացրեցին

benl 5Վաշինգտոնի դաշնային դատարանը Ուսամա Բեն Լադընի նախկին վարորդ Սալիմ Համդանի վրայից մեղադրանքը հանելու որոշում է կայացրել։ Դատարանը մասնավորապես որոշել է, որ ահաբեկչությանը նյութական աջակցությունը ռազմական հանցագործություն չի հանդիսանում: Ավելին` նման օգնության համար պատիժը չի կարող կիրառվել վարորդի նկատմամբ, քանի որ օրենքները հետադարձ ուժ չունեն: Մեղադրյալի դատավարության ժամանակ նրա փաստաբանները բողոքարկում էին մեղադրանքը, հիմնավորելով, որ Սալիմը 1996-ից 2001թվականները Ալ Քաիդայի նախկին առաջնորդի մոտ աշխատում էր որպես սովորական վարորդ՝ 200 դոլար աշխատավարձով: Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 7-ին դատարանը Սալիմ Համդանին դատապարտել էր 66 ամիս ազատազրկման, սակայն նա 2009թ. հունվարին արդեն ազատ էր արձակվել: Սալիմը նշել է, որ ազատազրկման տարիրներին նրան տանջանքների են ենթարկել: Հենց ինքը՝ մեղադրյալը հայտարարել է, որ ոչինչ չի իմացել Բեն Լադընի ահաբեկչական ծրագրերի մասին, իսկ նրա մոտ որպես վարորդ աշխատել է միայն ընտանիքը պահելու համար:   Read more

Օբաման հաղթեց երկրորդ բանավեճում

obamaw 4Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Միթ Ռամնիի միջեւ տեղի ունեցավ երկրորդ բանավեճը: CNN-ի անցկացրած հարցման համաձայն, հեռուստադիտողների 46 տոկոսի կարծիքով հաղթանակ է տարել Օբաման, 39 տոկոսն էլ ձայն է տվել Ռամնիին: Սպասվում է, որ այս հաղթանակը Օբամային զգալի ձայներ կբերի չկողմնորոշված ընտրողների թվից: Բանավեճի 2-րդ ռաունդն անցնում էր Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում, որի ընթացքում 82 չկողմնորոշված ընտրող հարցեր էին ուղղում թեկնածուներին: Այս բանավեճում Օբաման կարծես թե հաշվի էր առել հոկեմբերի 3-ի առաջին բանավեճի սխալները եւ բավական ագրեսիվ մարտավարություն էր ընտրել, մեղադրանքներ էր հղում հակառակորդի հասցեին, չէր խուսափում նրան արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերում անտեղյակության մեջ մեղադրելուց: Անդրադառնալով երկրի հարկային քաղաքականությանը, նախագահ Օբաման ասել է հանրապետական իր մրցակից Ռամնիին, որ հարուստներին հարկային արտոնությունների տրամադրումը, կավելացնի երկրի բյուջեի պակասորդը եւ ծանր բեռ կդառնա շարքային ամերիկացիների համար: Ռամնին սակայն արձագանքել է՝ մեղադրելով նախագահին հարուստների կողմից վճարվող հարկադրույքը բարձրացնելու ցանկություն ունենալու մեջ եւ նշելով, որ հարկային իր ծրագիրը կհանգեցնի աշխատատեղերի ավելացմանն ու հավասարակշռված բյուջեի ձեւավորման: Նախագահի թեկնածուներն առճակատվել են նաեւ էներգետիկայի եւ ներգաղթի հարցերում: Ռամնին, մասնավորապես նշել է, թե ապօրինի ներգաղթյալներին պետք է զրկել աշխատելու հնարավորությունից, սակայն ԱՄն-ում ծնված երեխաներին պետք է քաղաքացիություն շնորհել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին առաջին բանավեճի արդյունքում հաղթող էր ճանաչվել Ռամնին:   Read more

17 October 2012

Կարաջիչը պահանջում է խրախուսել իրեն

karajich 9Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը հայտարարել է, թե իրեն հարկավոր է խրախուսել պատերազմի կանխմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին նա ասել է նախկին Հարավսլավիայի համար միջազգային դատարանի անդամների առջեւ: Երեկ Կարաջիչը դատարանում ներկայացրել է իր անմեղության ապացույցները: -Ես ոչ թե մեղադրանքի եմ արժանի, այլ խրախուսանքի այն ամեն լավի համար, ինչ արել եմ: Ես հնարավոր ամեն ինչ արել եմ պատերազմից խուսափելու եւ մարդկային տառապանքները նվազեցնելու համար,-ասել է Կարաջիչը դատարանում: Նրա խոսքով՝ ինքը քանիցս կանգնեցրել է բոսնիացի սերբերին, որոնք մոտ էին հաղթանակին, ինչպես նաեւ փորձել է հաշտություն կնքել հակառակորդի հետ եւ պահպանել է միջազգային իրավունքի նորմերը: Կարաջիչը հավաստիացրել է, որ պատերազմի զոհերի իրական թիվը երեք-չորս անգամ պակաս է հայտարարվածից, եւ կարծիք է հայտնել, որ ժամանակի ընթացքում ճշմարտությունը կհաղթի, իսկ քարոզչությանը չեն հավատա: Կարաջիչը նաեւ հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ որեւէ մեկ ուրիշը չէր կարող կանխագուշակել, որ պատերազմի ժամանակ ցեղասպանություն կիրականացվի: Ռադովան Կարաջիչը մեղադրվում է 1992-1995թթ. բոսնիական պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեջ: Մասնավորապես, նրան համարում են 1995թ. Սրեբրենիցայում իրականացված սպանդի կազմակերպիչը, որի ընթացքում զոհվեց գրեթե 8 հազար մուսուլման: Ընդհանուր առմամբ Կարաջիչին ներկայացվել է 10 կետից բաղկացած մեղադրանք: Ռադովան Կարաջիչը 67 տարեկան է: Նա ձերբակալվել է 2008թ., մինչ այդ մոտ 13 տարի թաքնվում էր արդարադատությունից: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version