amga.tv

Switch to desktop Register Login

October 2012

19 October 2012

Սպանություն Սանտա Անայում

 hetsaniv 4Սանտա Անայում գնդակահարել եւ սպանել են հեծանվով զբոսնող մի տղամարդու: Ոստիկանությաքն կարծիքով, սպանվողը փողոցային ավազակախմբի անդամ է եղել: Ոստիկանությունը գիշերն ահազանգ է ստացել, որ the 4800 Westminster Avenue հասցեի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր ժամանած իրավապահները գտել են մոտ 20 տարեկան երիտասարդի, ով արդեն մահացած է եղել: Քննիչների կարծիքով, զոհը փորձել է փախուստի դիմել հետապնդումից եւ թաքնվել հարեւան շենքում, սակայն չի հասցրել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու սպանության դրդապատճառներն ու մեղավորներին: Սպանության գործով առայժմ որեւէ անձի չեն ձերբակալել: Read more

19 October 2012

Հրաձգություն Ֆլորիդայում

caselbery 5Ֆլորիդա նահանգի Քյասըլբերի քաղաքի գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել են երեք կանայք եւ կրակողը: Ոստիկանության տվյալներով 36-ամյա Բրադֆըրդ Բամետը, հոկտեմբերի 18-ի առավոտյան մտնելով Las Dominicanas գեղեցկության սրահ, ատրճանակով կրակել է այցելուների եւ սրահի անձնակազմի ուղղությամբ: Սրահում գտվող 7 կանանցից 3-ը տեղում մահացել են, իսկ երեքին հաջողվել է թաքնվել: Եվս մեկ տուժած հրազենային վնասվածք է ստացել եւ ներկայումս հիվանդամոցում է գտնվում: Կրակելուց հետո հանցագործը, գնալով ընկերոջ տուն, հայտնել է, որ չի կարողացել լուծել իր խնդիրները եւ ինքնասպան է եղել: Հանցագործի զոհերն են դարձել երեք կանայք. 52-ամյա այցելուն, սրահի 29-ամյա աշխատակցուհին եւ եւս մեկ աղջիկ, ում ինքնությունը ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել պարզել: Բացի այդ, հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ գեղեցկության սրահի 44-ամյա մենեջըրը`Մարսիա Սանտյագոն: Իրավապահների նախնական տվյալներով` հենց Մարսիա Սանտյագոյի մոտ էր եկել Բամետը: Ոստիկանները պարզել են, որ նրանք միասին էին ապրում: Հրաձգությունից առաջ նրանք վիճել էին խանդի հողի վրա: Հոկտեմբերի 9-ին Բամետը ծեծել էր Սանտյագոյին, ինչից հետո նրան ձերբակալել էր ոստիկանությունը: Հոկտեմբերի 22-ին նրանք այս գործով պետք է դատարան ներկայանային:  Read more

19 October 2012

Խոշոր վթար Դայմընդ-Բարում

track 4Դայմընդ-Բարում՝ թիվ 60 մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, երեք մեծ բեռնատարներ են բախվել իրար առավոտյան ժամը 11-ի սահմաններում, մեքենաներից մեկը շրջվել է, իսկ դրա մեջ գտնվող ողջ բեռը թափվել: Նախ իրար են բախվել երկու բեռնատարներ, ապա երրորդը, որն էլ շրջվել է, իսկ վարորդը արգելափակված է մնացել մեքենայի խցիկում: Վարորդին տեղափոխել են հիվանդանոց, դեպքի վայր նաեւ ուղղաթիռ է ուղարկվել:   Read more

19 October 2012

Քվեարթերթիկներ ասիացիների համար

balot 4Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները մեծ թվով ասիացի բնակչություն ունեցող 11 նահանգների պարտավորեցրել են քվեաթերթիկները եւ այլ ընտրական նյութերը տպագրել ոչ միայն անգլերենով։ Այսպես, օրինակ, Նեւադայում քվեաթերթիկ է տպագրվել ֆիլիպիներեն, Սան-Դիեգոյում` չինարեն, վիետնամերեն, հինդի լեզվով: Ըստ ամերիկյան օրենքների` նման տարածքներում իշխանությունները պետք է հոգան այն մասին, որպեսզի ընտրողներն առանց խոչընդոտների կարողանան քվեարկել մայրենի լեզվով: Read more

19 October 2012

Օբաման եւ Ռամնին ընթրել եւ կատակել են

charity 4Ազգային հեռուստատեսության եթերում կայացած նախընտրական հեռուստաբանավեճերից հետո ընդամենը երկու օր անց ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման եւ նրա հանրապետական ընդդիմախոս Միթ Ռամնին կրկին հանդիպել են, բայց արդեն ոչ պաշտոնական պայմաններում: Պետության ղեկավարի թեկնածուները հանդիսավոր հագուկապով հոկտեմբերի 18-ին մասնակցել են ամենամյա ընթրիքին, որը Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսությունը կազմակերպում է Ուոլդորֆ-Աստորիա հյուրանոցում: Երեկոյի գլխավոր հյուրերը նստել են սեղանի տիրոջ՝ կարդինալ Թիմըթի Դոլընի աջ եւ ձախ կողմերում: Օբաման նստել է կարդինալի աջ, իսկ Ռամնին` ձախ կողմում: Նրանք երկար ժամանակ կատակել են միմյանց հետ: Այսպես, օրինակ՝ Միթ Ռամնին հայտարարել է, թե ինքը եւ Բարաք Օբաման նախընտրական մրցարշավում ունեն մեկական կարեւոր մարդ, որոնցից իրենք լիովին կախված են: -Ինձ մոտ իմ գեղեցկուհի կինն է՝ էննը, իսկ Բարաքի մոտ՝ Բիլ Քլինթոնը,- ասել է հանրապետական թեկնածուն: Վերջինիցս ետ չի մանցել նախագահ Օբաման, ով եւս մի քանի կծու հումոր է արել մրցակցի հասցեին: -Սա նահանգապետ Ռամնիի հետ իմ երրորդ հանդիպումն է: Ինչպես շատերն են նկատել, ես երկրորդ բանավեճին ավելի աշխույժ էի երեւում: Ես իսկապես հասկացա, որ լավ քնել ու հանգստացել եմ առաջին բանավեճի ժամանակ,- ասել է նախագահը: Ուոլդորֆ-Աստորիա-ում ամենամյա բարեգործական ընթրիքը կազմակերպվում է դեմոկրատ Ալֆրեդ Սմիթի՝ Նյու Յորքի նախկին նահանգապետի եւ 1928 թվականի ընտրություններում առաջադրված առաջին կաթոլիկ թեկնածուի պատվին: Read more

19 October 2012

Գլխագին Ալ-Կաիդայի համար

alcaida 4ԱՄՆ-ի կառավարությունը 12 միլիոն դոլար պարգեւատրում է խոստացել Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման ենթադրյալ հովանավորողների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հայտնողներին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության եւ FBI-ի համատեղ մամուլի հղորդագրության մեջ: Խոսքը վերաբերում է Մահսին ալ-Ֆադլիին, ով ամերիկյան իշխանությունների տվյալներով, տեղյակ է եղել 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստական աշխատանքներին եւ նրա աջ ձեռքին` Ադել ալ-Խարբիին: Վերջինիս Ամերիկայում մեղադրում են Հարավային Ասիայի ահաբեկիչներին ֆինանսական հոսքերի կազմակերպման մեջ, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան: Մահսին ալ-Ֆադլին եւ Ադել ալ-Հարբին փնտրվում են նաեւ Սաուդիան Արաբիայի եւ Քուվեյթի կողմից:   Read more

19 October 2012

Կոնգրեսական Դոլդը հայկական հանձնախմբի համանախագահ

dold 5Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսը հայտնել է, որ Իլինոյսից հանրապետական կոնգրեսական Ռաբըրտ Դոլդը հանձնախմբի համանախագահ է նշանակվել: -Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահի պաշտոնում նշանակումն ինձ համար մեծ պատիվ է: Ցանկանում եմ շարունակել աշխատանքը՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ, - ասել է կոնգրեսական Դոլդը՝ ի պատասխան Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի հանրապետական փոխնախագահի պաշտոնում իր նշանակման: Ռոբերտ Դոլդը ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձևի համահեղինակներից է, սատարել է հայամետ շատ բանաձեւերի:   Read more

18 October 2012

Թուրք դաշնակահարին մեղադրում են

turq 4Հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը, որը ելույթ է ունեցել Բեռլինի եւ Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, դատարանի առջեւ է հայտնվել: Նրան մեղադրում են մուսուլմաններին եւ նրանց կրոնը վիրավորելու համար, որը նա, իբր, նրանց հասցրել է Twitter-ում իր գրառմամբ: Դժգոհության պատճառը անմեղ կատակն էր, որն իրեն թույլ է տվել երաժիշտը՝ իր բլոգում նշելով, որ աղոթքի կոչը տեւում է ընդամենը 22 վայրկյան. Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Ձեզ սպասում է սիրուհի՞ն կամ ռաքիան է սառչո՞ւմ սեղանի վրա,-իր ցանցային օրագրում գրում է Սայը՝ նշելով, որ իսլամը հավատացյալներին արգելում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Այսօր Ստամբուլի դատարանում սկսվել են գործով լսումները, որոնց ընթացքում դատախազությունը կասկածյալի դեմ մեղադրանքներ կառաջադրի կրոնական թշնամանքի հրահրման եւ իսլամական բարոյականությունը վիրավորելու համար: Նման հանցագործության համար երկրի օրենսդրությամբ նախատեսվող առավելագույն պատժաչափը 18-ամսյա ազատազրկումն է: Նշվում է, որ Սայը, որը հայտնի է Թուրքիայի ներկայիս կառավարության հասցեին իր սուր քննադատությամբ, հերքում է մեղադրանքները:   Read more

18 October 2012

ԱՄՆ-ում Նոր տների շինարարությունը սեպտեմբերին աճել է

newhome 4 ԱՄՆ կառավարությունը հայտնել է, թե նոր տների շինարարությունը սեպտեմբերին աճել է վերջին չորս տարիերի ամենաբարձր մակարդակին: Փորձագետների կարծիքով, դա վկայում է ոլորտի վերականգնման սկզբի մասին: Կառավարությունը հայտնել է, որ երկրում շինարարության տեմպերն աճել են 15 տոկոսով: Տարեկան ցուցանիշը կազմում է 872 հազար տուն, ինչը ամենաբարձրն է սկսած 2008թվականից: Բնակարանային ոլորտը ԱՄՆ տնտեսության կարեւորագույն սեգմենտ է եւ դանդաղ աճում է 2008-2009 թվականների խորը ռեցեսիայից, եբ միլիոնավոր ամերիկացիներ կորցրեցին աշխատանքը, զրկվեցին տներից: Շուկա բաց թողնվեց առգրավված տների մեծ քանակություն եւ նոր տների շինարարությունը կտրուկ նվազեց:   Read more

18 October 2012

Աթենքում հանրահավաքը վերաճել է զանգվածային անկարգությունների

athenq 4Աթենքում տնտեսման խիստ միջոցների դեմ հանրահավաքը վերաճել է զանգվածային անկարգությունների: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել եւ դյուրավառ նյութերով շշեր: Ի պատասխան իրավապահ մամինների ներկայացուցիչները կիրառել են արցունքաբեր գազ: 9 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, 65-ամյա մի ցուցարար էլ մահացել է սրտի կաթվածից: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Հունաստանում տեղի է ունենում 24-ժամյա համազգային գործադուլ: Աթենքի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Քաղաքում չեն գործում պետական շատ հաստատություններ, հիվանդանոցներ, խանութներ: Նաեւ տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան. հասարակական տրանսպորտը կաթվածահար է եղել, շոգենավային կապն ընդհանրապես դադարեցվել է, իսկ բոլոր ավիաչվերթները հետաձգվել են 3 ժամով: Գործադուլի մասնակիցները բողոքում են բյուջետային հերթական կրճատումների դեմ, որին Հունաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային ֆինանսական օգնության փոխարեն: Պայմանների կատարումից հետո Հունաստանը կարող է ստանալ հերթական վարկը՝ 130 միլիարդ եվրոյի չափով: Գործադուլը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը պատրաստվում է Բրյուսելում հանդիպել եվրոպական առաջնորդների հետ`քննարկելու ճգնաժամից դուրս գալու միջոցները: Հունական մայրաքաղաքում անվտանգությունն ապահովում են անվտանգության ուժերի 4 հազար աշխատակիցներ:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version