A+ A A-

11 October 2012

Հայաստանի ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի սադրանքը

armmm 5Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել եւ կանխել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ, սեպտեմբերի 24-ին Հայաստանի իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ 33-ամյա Զամիրժոն Օտաժոնովը` պատրաստակամություն հայտնելով 20 հազար դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե այս տարվա ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ իր մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օտաժոնովը Հայաստանին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, եւ նրա գործողությունները սադրանք են, որը նպատակ ունի Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող եւ հովանավորող երկիր: Ազգային անվտանգության ծառայությըն Օտաժոնովին վտարել է Հայաստանից:   Read more

Լոս Անջելեսի օդանավակայանում զինված տղամարդու են ձերբակալել

weapen 4Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել են ծխե նռնակ, մահակներ եւ դանակներ, որը նա իր հետ փոխադրել է Ճապոնիայից Միացյալ Նահանգներ թռիչքի ժամանակ: Ծագումով Չինաստանից ԱՄՆ 28-ամյա քաղաքացի Յունդա Խուան Հարիսը Ճապոնիայից ուղեւորվում էր Բաստըն. նա ձերբակալվել է հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ: ԱՄՆ սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ուղեւորը եղել է անձրեւանոցով, իսկ դրա տակից՝ զրահաբաճկոն եւ հրակայուն պաշտպանիչ տաբատ է հագել։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել են ծխե նռնակ, դանակներ, ոստիկանական մահակներ, ձեռնաշղթաներ, հակագազ, պաշտպանիչ կոստյում, դիակների համար պարկեր, ինչպես նաեւ շներին վախեցնելու համար նախատեսված հատուկ սարքավորումներ: Հարիսի դեմ մեղադրանք է ներկայացվել վտանգավոր բեռներ փոխադրելու հոդվածով: Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպասվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Քննությունը վարում են ԱՄՆ եւ Ճապոնիայի իրավապահները համատեղ: Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչ նպատակով էր երիտասարդը նման մեծ քանակությամբ զենք տեղափոխում Միացյալ Նահանգների տարածք:   Read more

Մայքլ Ջաքսընի բժշկին բանտից տեղափոխել են հիվանդանոց

doct 5 2009թ. մահացած փոփ երաժշտության արքա Մայքլ Ջաքսընի բժիշկ Քանրադ Մըրիին բանտից տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոց: Բժիշկը տրոմբոզ ունի, ինչը կարող է մահացու ելք ունենալ: Մյըրին ընկերներից մեկի հետ հեռախոսազրույցում բողոքել է, որ Մայքլ Ջաքսընի Thriller տեսահոլովակի զոմբիից վատ տեսք ունի: -Թրոմբները վտագավոր են… հատկապես, եթե թոքերին են հասնում, դա կարող է առաջացնել թոքային էմբոլիա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության, անգամ` մահվան,- ասել է Մըրին: Նրան բանտից տեղափոխել են Հարավային Քալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոն: Հիշեցնենք, Մըրին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման փոփ երաժշտության արքա Մայքլ Ջաքսընի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Քննության վարկածով` Մըրին երգչին պրոպոֆոլի մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղերի հետ փոխազդելով հանգեցրել է Ջաքսընի մահվանը: Read more

Հայ կասկածյալին ազատ են արձակել գրավի դիմաց

haykas 4Թեքսըս նահանգի Հյուսթըն քաղաքի դատարանը երեկ երկրից դուրս չգալու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակել ԱՄՆ-ից Ռուսաստան միկրոէլեկտրոնիկայի ապօրինի արտահանման գործով անցնող Լյուդմիլա Բաղդիկյանին: Ծագումով Ադրբեջանից ԱՄՆ քաղաքացին, որը հանդիսանում է թեքսասյան Arch Electronics ֆիրմայի աշխատակցուհի, փաստացի կգտնվի տնային կալանքի տակ: Եթե նա չներկայանա հաջորդ դատական նիստին, ապա նրանից 100 հազար դոլար կգանձվի: Դատարանը նաեւ որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գործով անցկող մեկ այլ ամբաստանյալի` դարձյալ Arch Electronics-ի աշխատակցուհի Սվետլանա Զագոնին: Ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացին ազատ արձակվելու համար պետք է 25 հազար դոլար գրավ վճարի: Արդեն այս շաբաթ նախատեսվում է ամբաստանյալներին տեղափոխել Նյու Յորք: Նրանց դեմ քրեական գործը հարուցել է Բրուքլինի շրջանային դատարանը: Հենց այդ շրջանում է գտնվում Ջան Քենեդու անվան միջազգային օդանավակայանը, որի միջոցով էլ, համաձայն մեղադրանքի, նրանք իրականացրել են ապօրինի արտահանումները: Read more

Ջերրի Սանդասկիին դատապարտեցին ազատազրկման

sundasky 7Փենսիլվենիա նահանգի Փենն-սթեյթ համալսարանի ֆուտբոլի թիմի մարզիչ Ջերրի Սանդասկին դատապարտվել է 30-ից 60 տարի ազատազրկման՝ 45 անչափահաս անձանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու համար: Ջերրի Սանդասկիի գործողություններից տուժած ամենափոքր երեխան 8 տարեկան էր: Սանդասկին ներկայումս 68 տարեկան է, եւ այս դատավճիռը նրա համար փաստացի նշանակում է ցմահ բանտարկություն: Քննության տվյալներով, Սանդասկին երեխա եւ պատանի տղաների նկատմամբ անբարո գործողություններ է իրականացրել առնվազն 15 տարի շարունակ: Ինքը, նախկին մարզիչը, շարունակում է պնդել, որ անմեղ է: Այս սկանդալը մեծ հարված է հասցրել Փենն-սթեյթ համալսարանի հեղինակությանը, որը այս տարվա հուլիսին նաեւ 60 մլն ԱՄՆ դոլարի տուգանքի վճարման դատապարտվեց: Այդ համալսարանը երկար տարիներ Ամերիկայում ուսանողական ֆուտբոլի առաջատար էր համարվում: 2011թ. նոյեմբերին դեպքի հրապարակայնացումից հետո պաշտոնանկ էին արվել համալսարանի ֆինանսների գծով փոխնախագահ Գերի Շուլցը, եւ այլ անձինք այդ թվում՝ լեգենդար մարզիչ Ջո Պատերնոն, ով Սանդասկիի անմիջական ղեկավարն էր: Ջո Պատերնոյի հեռացւոմից հետո համալսարանում զանգվածային անկարգություններ էին սկսվել, իսկ մարզիչը 85 տարեկանում մահացել էր սրտի կաթվածից՝ չդիմանալով անպատվությանը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel