amga.tv

Switch to desktop Register Login

09 October 2012

Ռամնին քննադատել է Օբամայի արտաքին քաղաքականությունը

romm 4ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռամնին քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը՝ ելույթ ունենալով Վըրջինիա նահանգում՝ Լեքսինգթընի ռազմական ակադեմիայում: Ռամնիի խոսքերով՝ այժմ երկիրը չի ձեւավորում իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, այլ պարզապես լողում է հոսանքին համընթաց: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նման մոտեցումը հանգեցնում է այն բանին, որ ԱՄՆ-ը արդյունքում չի կարող պաշտպանել ոչ իր քաղաքացիներն, ոչ դաշնակիցներին: Ռամնին նշել է, թե իր ընտրվելու դեպքում ավելի ակտիվ է միջամտելու Սիրիայում իրավիճակին, իսկ Իրանի դեմ առավել կոշտ պատժամիջոցներ է մտցնելու: Ռամնիի քննադատության առարկան է եղել նաեւ երկրի ռազմական բյուջեի կրճատումը: Նա նշել է, որ խիստ դիրքորոշում կդրսեւորի Ռուսաստանի հանդեպ` հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցում։ Ռամնին հայտարարել է, որ հաղթանակի դեպքում կվերանայի բյուջեում ազգային պաշտպանության բնագավառում կամայական կրճատումները, որոնք կարող են ոչնչացնել մեր զինված ուժերը: Հանրապետական թեկնածուի խոսքերով՝ հզոր բանակի գլխավոր խնդիրը պատերազմը կանխելն է: -Ես կապահովեմ արդյունավետ հակահրթիռային պաշտպանության ստեղծումը, որպեսզի դիմակայենք սպառնալիքներին: Եվ այդ հարցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում որեւէ ճկունություն չի դրսեւորվի,-հավելել է Ռամնին:   Read more

09 October 2012

Ավիավթար Թեքսըսում

 avivthar 5Թեքսասի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու չորս մարդու կյանք խլած ավիավթարի հանգամանքները: Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դալլըսից ոչ հեռու՝ Թերրըլ կոչվող վայրում: Beechcraft Bonanza մակնիշի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Թերրըլ քաղաքից 25 մղոն հեռավորության վրա: Վթարի հետեւանքով զոհվել էին օդաչուն՝ 60-ամյա Լեոնարդ Լեդեթն ու նրա որդիները՝ 17-ամյա Փոլն ու 13-ամյա Մեյսընը, նաեւ Լեոնարդի եղբայրը՝ 62-ամյա Գրեգըրի Լեդեթը: Նրանք ինքնաթիռով մեկնում էին քալեջի ֆուտբոլային թիմերի խաղին հետեւելու, եւ վթարից առաջ անբարենպաստ եղանակի պատճառով վայրէջքի թույլտվություն էին խնդրել Թերրըլի օդանավակայանից, սակայն չէին հասցրել վարէջք կատարել: Read more

09 October 2012

Սնկային մենինգիտից մահացել է 12 մարդ

meningit 4Այսօրվա դրությամբ սնկային մենինգիտից մահացել է արդեն 12 մարդ, եւս 120 մարդ վարակված է հիվանդությամբ ԱՄՆ-ի յոթ նահանգներում: Տվյալները հրապարակել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը: Այն հոկտեմբերի 4-ին հաղորդել էր վեց նահանգներում 35 վարակվածների եւ հինգ զոհի մասին: CDC-ն տեղեկացնում է, որ հիվանդրության դեպքեր են արձանագրվել Ֆլորիդա, Ինդիանա, Մերիլընդ, Միշիգըն, Հյուսիսային Կարոլայնա, Թեննեսի եւ Վըրջինիա նահանգներում: Հիվանդներից 9-ի մոտ բիոլոգիական հեղուկում, բացի Aspergillus տեսակի սնկից, հայտնաբերվել է նաեւ Exserohilum սունկը: Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Փորձագետները սպասում են հիվանդության դեպքերի աճ:   Read more

09 October 2012

Բողոքականների թիվը նվազում է

khoran 5ԱՄՆ-ում բողոքականների թիվը երկրի պատմության մեջ առաջին անգամ պակասել է` բնակչության միայն 48 տոկոսն է բողոքական: Այս մասին են վկայում The Pew Forum on Religion & Public Life հետազոտական կազմակերպության տվյալները: Բողոքականների թվի նվազեցման գլխավոր պատճառը այն հավատացյալների թվի ավելացումն է, որոնք ընդգրկված չեն համընդհանուր եկեղեցական համայնքներում: Վերջին 5 տարում 15-20 տոկոսով ավելացել է աթեիստների թիվը` բնակչության 1/5-ը (նրանցից 1/3-ը 30-ից ցածր տարիքի մարդիկ են): Վերջիններս ընդհանրապես չեն պատկանում որեւէ հավատի: Անհավատների շարքերը համալրել է 13 մլն-ից ավելի մարդ, որոնք վերջին հարցումների համաձայն` իրենց անվանել են աթեիստներ ու ագնոստիկներ (շուրջ 6 տոկոս), իսկ 33 մլն մարդ, իրենց խոսքով, չեն պատկանում ինչ-որ եկեղեցու (14 տոկոս): Հարցումը կատարվել է շուրջ 3 հազար մարդու շրջանում` 2012թ. հուլիսին:   Read more

09 October 2012

Հայ պրոֆեսորը համալսարանի ռեկտոր

hayyy 4Դոկտոր Մերի Փափազյանը պաշտոնապես նշանակվեց Հարավային Կանեկտիկըտի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր: 53-ամյա Փափազյանը պատմության մեջ հայազգի առաջին կինն է, ով ԱՄՆ-ում ստանձնեց այդ պաշտոնը: Երդմնկալության արարողությանը ներկա են եղել մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` հայ հոգեւորականներ եւ հյուրեր Հայաստանից: Մերի Փափազյանը նախքան Հարավային Կանեկտիկըտի պետական համալսարան տեղափոխվելը, եղել է Նյու Յորքի Լեհմեն քալեջի պրոռեկտոր եւ գիտական գծով ավագ փոխնախագահ, անգլերենի պրոֆեսոր: Հարավային Կանեկտիկըտի պետական համալսարանը հիմնադրվել է 1893 թվականին` որպես մանկավարժական քալեջ, եւ այժմ առաջարկում է մագիստրատուրայի եւ բակալավրատի 114 ծրագրեր:   Read more

09 October 2012

Ռամնին առաջ անցավ Օբամայից

rommm 4Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռամնին իր ժողովրդականությամբ շրջանցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Pew Research ընկերության անցկացրած հարցումներին: Ըստ հարցման, ընտրություններին մասնակցել պատրաստվողների 49 տոկոսը ձայնը տալու է Ռամնիին, 45 տոկոսը՝ Օբամային: Գրանցված ընտրողների շրջանում երկու թեկնածուներն էլ հավասար արդյունք ունեն. նրանց պատրաստ է ձայն տալ հարցվածների 46-ական տոկոսը: Սեպտեմբերին անցկացրած հարցումների համեմատ՝ Օբաման զգալիորեն զիջել է դիրքերը. մեկ ամիս առաջ նա 9 տոկոսի առավելություն ուներ Ռամնիի նկատմամբ: Հանրապետական թեկնածուի առաջընթացը կապված է հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հեռուստաբանավեճում տարած հաղթանակի հետ: Read more

09 October 2012

Կանանց շալակած տանելու ամենամյա չեմպիոնատ

wcereeing 4Մեն նահանգի Նյուրի քաղաքում ավարտվել է սեփական կանանց շալակած տանելու ամենամյա չեմպիոնատը: Ֆինլանդիայից ժամանած Միետինեն, Հաապանեն զույգը վստահորեն հաղթահարել են խոչընդոտները ու առաջինը հատել վերջնակետը: Փարձառու մասնակիցներ Թայսթոն եւ Քրիսթընը իրենց համար բացահայտել են կենդանի բեռը լավագույնս տեղ հասցնելու էստոնական տարբերակը, որի ժամանակ կինը ամուսնու պարանոցը գրկում է ոտքերով:   Read more

Մասնավոր տիեզերանավը թռիչք է կատարել

spasex 4Աշխարհում առաջին մասնավոր Dragon տիեզերանավը հոկտեմբերի 8-ի առավոտյան մեկնարկել է Կանավերալ կայանից: Բեռնատարը միջազգային տիեզերակայան կհասցնի գիտական փորձարկումների համար նախատեսված սարքավորումներ, նաեւ` սնունդ եւ հագուստ անձնակազմի անդամների համար: Falcon 9 հրթիռակիրը Dragon C3 տիեզերանավի հետ մեկնարկել է ժամը 03:35-ին: Դա առաջին մասնավոր չվերթն է, տիեզերանավը պատկանում է ամերիկյան SpaceX ընկերությանը: Ըստ ՆԱՍԱ-ի տեղեկատվության` տիեզերանավն արդեն տիեզերք է դուրս եկել եւ բացել արեւային մարտկոցները: Միջազգային տիեզերակայան-ին մոտեցումը եւ միակցումը տեղի կունենա մեկնարկից 53 ժամ անց` հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին: Dragon տիեզերանավի մեկնարկը կդանա SpaceX-ի եւ NASA-ի 12 չվերթներից առաջինը, որի գումարը կազմում է 1,6 միլիարդ դոլար, հաղորդում է ВВС-ն: Dragon-ի օգնությամբ 450 տ բեռ տեղ կհասցվի: Տիեզերանավը միջազգային տիեզերակայանից Երկիր կբերի բեռներ: Նախատեսվում է, որ տիեզերանավը Երկիր կվերադարձնի գիտական փորձարկումների համար նախատեսված, վերանորոգման ենթակա 907 կգ սարքավորումներ: Պատիճը երկիր կվերադառնա հոկտեմբերի վերջին: Բեռների մեջ կա հատուկ պատվեր` պաղպաղակ տիեզերագնացների համար, որը թռիչքի ժամանակ կպահվի հատուկ սառցախցիկում: Հիշեցնենք, որ մայիսին տիեզերանավը փորձնական թռիչք էր իրականացրել եւ բարեհաջող Երկիր վերադարձել: Read more

Միլիարդատերերով հարուստ երկրները

money 4Wealth-X ընկերության հաշվարկներով միլիարդատերերի քանակը աշխարհում, ըստ հաշվարկների, կազմում է 2160 մարդ, իսկ նրանց կարողությունը 6,2 տրիլիոն դոլար: Ըստ հետազոտությունների տվյալների` նրանց մեծ մասը ապրում է ԱՄՆ-ում` 480 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 2,05 տրիլիոն դոլար: Ամենաշատ միլիարդատերերով երկրների վարկանիշային ցուցակի վերջին տեղում հայտնվել է Կանադան, այստեղ միլիարդատերերի թիվը հասնում է 40-ի: 9-րդ տեղում Բրազիլիան է, 8-րդը Շվեյցարիան է, 7-րդ տեղում Հոնկոնգն է`, 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: Լավագույն հնգյակը բացում է Հնդակաստանը, որտեղ ապրում է 109 միլիարդատեր: Հնդկաստանին նախորդում է Գերմանիան` 137 միարդատերերով: Ըդն որում, Գերմանիան եվրոպական միակ երկիրն է, որը հայտնվել է այս ցուցակում: Իր 140 միլիարդատերերով 3-րդ հորիզոնականում հայտնվել է Մեծ Բրիտանիան: Արծաթակիրը Չինաստանն է` 147 միլիարդատերերով: Իսկ առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ բնակվում են 480 միլիարդատեր, որոնց ֆինանսական ունեցվածքի ընդհանուր գումարը կազմում է 2,05 տրիլիոն դոլար: Read more

Օբաման ռեկորդ է սահմանել հանգանակությունների գծով

obamama 4Նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է նախընտրական քարոզարշավի համար սեպտեմբերին հավաքել 182 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Սա ամենախոշոր ներդրումն է Օբամայի` վերընտրվելու ցանկության մասին հայտարարությունից հետո: 2012-ի իրավիճակի համաձայն` ամերիկացիները նախագահին եւ կուսակցությանը նվիրաբերել էին միայն 114 մլն դոլար: Օբամայի խոսքով` սեպտեմբերին Դեմոկրատական կուսակցության հաշվին գումար է փոխանցել ավելի քան 1,8 մլն մարդ, ընդ որում` նրանցից ոչ մեկը ոչ 2008-ին, ոչ էլ 2012-ին միջոցներ չեն նվիրաբերել:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version