amga.tv

Switch to desktop Register Login

September 2012

13 September 2012

Պիկասոյի գտած կտավը 40 միլիոն է գնահատվել

picassss 7Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ում հայտնաբերված Պաբլո Պիկասոյի Կարմիր գլխարկով նստած կինը նկարը գնահատվել է 30-40 մլն դոլար: Այդքան գումար է ակնկալում Guernsey's աճուրդի տունը արվեստի գործի վաճառքից: Նկարը գտնվել էր Ինդիանա նահանգի Էվընսվիլ քաղաքի Կերպարվեստի, պատմության եւ գիտության թանգարանի պահոցում, որտեղ այն 5 տասնամյակ գտնվել է սխալի պատճառով: Որպես նկարի հեղինակ գրառել էին Գեմո նկարչի անունը: Այդ բառը նշանակում է նաեւ վիտրաժային տեխնիկա: Այդ տեխնիկայով, որը 1930-ականներին հորինել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կրոտին, Պիկասոն 50 նկար է ստեղծել, այդ իսկ պատճառով հայտնաբերված ցուցանմուշը թանկ է գնահատվում: Նկարին ուշադրություն է դարձրել աճուրդի տան փորձագետը, որը հետազոտություն էր անցկացնում գեմոյի վերաբերյալ: Ամերիկյան թանգարանը, որը նկարը նվեր էր ստացել արդյունաբերական ոլորտի դիզայներ Ռայմընդ Լոուի կողմից, ստիպված է վաճառել իսպանացի վարպետի գործը, քանի որ չի կարող նկարի համար անվտանգ պայմաններ ապահովել: Անվտանգության համակարգի բարելավման համար թանգարանին զգալի միջոցներ են անհրաժեշտ:   Read more

Ինքնաթիռից անօրինական ներգաղթյալ է ընկել

nerg 3Լոնդոնի արեւմուտքում գտել են տղամարդու դիակ, որը ենթադրաբար ընկել է Հիթրոուի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռից: Agence France-Presse-ի փոխանցմամբ, տղամարդուն, որը ոստիկանության խոսքերով, եղել է 20-30 տարեկան աֆրիկացի, գտել են Փորթման Ավենյուում նախօրեին առավոտյան: Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են, որ տղամարդը չի եղել ոչ անձնակազմի անդամ, ոչ էլ ուղեւոր: Նախնական տվյալներով՝ նա անօրինական կերպով փորձել է թռչել շասիի համար նախատեսված խցում: Մահացածն ընկել է 600 մետր բարձրությունից: Պարբերականը, վկայակոչելով փորձագետներին, ենթադրում է, որ տղամարդը մահացել է նախքան ընկնելը, քանի որ շասսիի խցում մեծ բարձրության վրա ջերմաստիճանն իջնում է մինչեւ մինուս 40 աստիճան:   Read more

Ռուսաստանում ինքնասպան է եղել հայ գործիչը

stttop 3Ռուսաստանի Սոչի քաղաքում ինքնասպան է եղել երիտասարդական խորհրդարանի 20-ամյա ակտիվիստ Վլադիմիր Ավագյանը: Նա ցած է նետվել 27մ բարձրությունից: Վլադիմիր Ավագյանի ընտանեկան վիճաբանությունը դիտարկվում է որպես ողբերգության գլխավոր վարկածներից: Նա գործարար հոր հետ վիճաբանել է ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ: Ընկերները պատմել են, որ դրանից մի քանի ժամ առաջ Վլադիմիրը վիճաբանել էր հոր հետ: Ինչ-որ բան կանխազգալով` հայրը ողբերգական դեպքից առաջ անընդհատ զանգահարել է որդուն: Ավագյանը խստումնալից երիտասարդ էր, եւ արդեն հայտնի էր խաղատների ու կազինոների դեմ պայքարի գործում իր նախաձեռնություններով, ինչպես նաեւ Ստոպ խամ շարժման կազամակերպիչն էր, որը պայքարում էր ապօրինի կայանումների դեմ:   Read more

Լոս Զետասի հիմնադրին հանձնեցին ԱՄՆ-ին

ZZZEta 4Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել Լոս Զետաս թմրակարտելի հիմնադիր Հեսուս Էնրիկե Ռեխոն Ագիլարին` Էլ Մամիտո մականունով, որը կասկածվում է 2011 թվականին փետրվարին Սան Լուիս Պոտոսի նահանգում Ամերիկյան էմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության գործակալ Ջեյմ Սապատայի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Միջադեպի հետեւանքով եւս մեկ գործակալ` Վիկտըր Ավիլան վիրավորվել էր: Հետաքննության վարկածով` թմրակարտելի անդամները կրակ էին բացել այն մեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվել են ամերիկացի գործակալները: Լոս Զետասի պնդմամբ, իրենք կարծել են, թե մեքենայում գտնվում են մրցակից թմրակարտելի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հանցագործները մտադրված են եղել սպանել ԱՄՆ քաղաքացուն, եւ չեն շփոթել նրան, ինչպես իրենք են ասում, մրցակից թմրակարտելի անդամի հետ: Ռեխոն Ագիլարը ձերբակալվել է 2011թ. հուլիսին Մեխիկո նահանգում: Էնրիկե Ռեխոն Ագիլարը Լոս Զետասի հիմնադիրներից մեկն է եւ այդ խմբավորման երրորդ մարդը՝ ըստ կարեւորության: 2009 թ. ԱՄՆ-ում հայտարարել էին, որ նրա ձերբակալությանը նպաստող տեղեկություններ տրամադրելու համար կտրվի 5 մլն դոլար, եւս 2.5 մլն դոլար խոստանում էին Մեքսիկայի իշխանությունները: Ագիլարն առաջիկայում կանգնելու է Սան-Դիեգոյի դատարանի առջեւ եւ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:   Read more

Սիրիայում հայեր են զոհվել

haaa 3Երեկ Երեւան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած եւ Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող 4 ազգությամբ հայեր զոհվել են, 13-ը՝ վիրավորվել Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ ընկնելով: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը: Եւս 13 հայերի տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներին չի հաջողվել փրկել մի հայուհու կյանքը, իսկ մյուսների վիճակը կայուն ծանր է: Հայտնի է, որ նրանք Երեւանից մեկնել էին Հալեպ եւ շարասյունով փորձում էին մտնել քաղաք, սակայն ընկել են ապստամբների կրակահերթերի տակ: Իսկ երեկոյան գնդակոծման հետեւանքով զոհվել է Ժորժ Թոփալակյանը։Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով:   Read more

Չորրորդ անգամ փորձում էր ինքնասպան լինել

sham 4Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 24 շենքի 5-րդ հարկի պատշգամբում երիտասարդ մի տղա փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ փրկարար ծառայության խմբերը: Պարզվել է, որ երիտասարդը Սարի թաղի բնակիչ է, անունը` Գրիգոր: Սա նրա կողմից ինքնասպանության փորձ կատարելու 4-րդ դեպքն է: Փրկարարներին ու ոստիկանները հաջողվել է բանակցություններով համոզել նրան, որպեսզի հրաժարվի ինքնասպանության մտքից: Նրան իջեցրել եւ տեղափոխել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Հայտնի է, որ նա Երեւանի կենտրոնի տարբեր հատվածներից մի քանի անգամ կրկին սպառնացել է ցած նետվել, բայց ամեն անգամ չի ցատկել:  Read more

Թուրքիան շարունակում է հոխորտալ

TTTT 5Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին: Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան հաստատակամ է մնում եւ չի բացի Հայաստանի հետ իր սահմանները: -Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը, - հոխորտացել է Թուրքայի վարչապետը: Նշենք, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան:   Read more

Մագնատը 40 միլիոն կստանա իրեն վարկաբեկողից

magnat 4Ամերիկյան խաղային մագնատ Սթիվ Ուինը դատարանի միջոցով եւս 20 միլիոն դոլարի փոխհատուցման է հասել՝ իր հասցեին զազրախոսության դիմաց: Ավելի վաղ նա արդեն մեկ անգամ ստացել էր 20 միլիոն դոլարի փոխհատուցում: Նման որոշում կայացրել է Լոս Անջելեսի ատենակալների դատարանը: Տուգանքը նշանակվել է ոչ թե տուժող կողմի կորուստների փոխհատուցման համար, այլ որպես պատասխանատուի նկատմամբ պատժամիջոց: Reuters-ի փոխանցմամբ, Սթիվ Ուինին այդ գումարը վճարելու է Girls Gone Wild շոու խմբի հիմնադիր Ջո Ֆրանսիսը: Ֆրանսիսը մի քանի տարի առաջ Ուինի խաղատներից մեկին 2 միլիոն դոլար էր պարտք, հայտարարել էր, որ Ուինը ծրագրել էր սպանել իրեն: Ուինը դատարանին համոզել է, որ իր սուտ հայտարարությամբ Ֆրենսիսը իր հեղինակությանը վնաս է հասցրել: Ջո Ֆրանսիսը որպես վկա բերել էր երաժիշտ Քուինսի Ջոնսին, սակայն վերջինս նշել էր, թե ոչնչից տեղյակ չէ: 70-ամյա Սթիվ Ուինը աշխարհի ամենահարուստ խաղային մագնատներից է: 2012թ. առաջին քառորդում նրա ընկերության շահույթը կազմել է 1,3 միլիարդ դոլար  Read more

Գլենդելում հայուհին փորձել է խեղդել իր դստերը

kherdel 4Գլենդելում 51-ամյա հայուհին մեղադրվում է պոլիէթիլենային պարկի միջոցով իր դստերը խեղդելու փորձի մեջ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք գտնվել են իրենց տանը` 800 Fairmount Road հասցեում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Մարալ Էուլմեսեկյանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ 21-ամյա դստեր` Փաթիլ Էուլմեսեկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել է կիրակի օրը, այն բանից հետո, երբ նրա դուստրը փախել է հարեւանի տուն եւ օգնություն է խնդրել: Բըրբենքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, դեպքը տեղի է ունեցել առավոտյան, ժամը 8:43-ի սահմաններում: Աղջիկը կարողացել է պատռել պարկը ու դուրս պրծնել տնից, նա հարեւաններին խնդրել է պարամեդիկներ կանչել: Մայրը ձերբակալվել է: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության շարժառիթները: Մարալ Էուլմեսեկյանին առանց գրավի իրավունքի կալանավորել են:   Read more

Ոստիկանները ձերբակալեցին կասկածյալին

shhh 4Լոս Անջելեսի ոստիկանությունը կանգնեցրել եւ ձերբակալել է սպանության մեջ կասկածվող անձին, որ Կալաշնիկովի ավտոմատով կրակոցներ էր արձակել քաղաքի կենտրոնում: Կասկածյալը` ով սպիտակ տղամարդ է եղել, ձերբակալվել է հատուկ ջոկատի կողմից, որը Սանսեթ-բուլվարի եւ Ռոզմանտ փողոցի խաչմերուկից հետապնդել է նրան: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կասկածյալն անցել է կարմիր լույսի տակով, Բիքսըլ եւ 8-րդ փողոցների հատման կետում հարվածել մեկ մեքենայի եւ բախվել մի քանի անցորդների, որոնք, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն ստացել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, սպիտակ լիմուզինից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրան արագ վնասազերծել եւ ձերբակալել են: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version