amga.tv

Switch to desktop Register Login

September 2012

20 September 2012

Լինդսի Լոհանին կրկին ձերբակալել են

lindsey 8Հոլիվուդյան աստղ, սկանդալային համբավով դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին խնդիրներ ունի օրենքի հետ: 26-ամյա Լոհանին ձերբակալել են Նյու Յորքում, երբ նա վրաերթի է ենթարկել մի անցորդի ու լքել դեպքի վայրը: Լոհանն իր Porsche Cayenne մեքենան կայանելիս է եղել Dream Hotel-ի մոտ, երբ հարվածել է մի անցորդի՝ վնասելով նրա ոտքը: Ականատեսների վկայությամբ, Լինդսին եւ նրա ընկերները դուրս են եկել մեքենայից, նայել, որ մեքենան վնասված չէ եւ հեռացել են՝ չմտահոգվելով տուժածի մասին: Կես ժամ անց նա կրկին երեւացել է փողոցում, եւ նրան անմիջապես ձերբակալել են: Դերասանուհուն ծանուցագիր են ներկայացրել՝ դատարան ներկայանալու, եւ ազատ են արձակել: Նշենք, որ Լինդսի Լոհանն արդեն գտնվում է փորձաշրջանի մեջ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու գործով: Եթե Լոհանին մեղավոր ճանաչեն, նրան ազատազրկում է սպառնում:   Read more

Լոս Ֆելիզում ոստիկանները վթարի են ենթարկվել

poliii 4 Լոս Անջելեսի ոստիկանության երկու աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել, երբ նրանց պարեկային մեքենան վթարի է ենթարկվել Լոս Ֆելիզում կեսգիշերին մոտ: Միջադեպը տեղի է ունեցել Los Feliz Boulevard-ի եւ Riverside Drive-ի խաչմերուկում: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ոստիկանները հետապնդելիս են եղել կասկածյալին, երբ նրանց մեքենան բախվել է արգելապատնեշին եւ հարվածել լուսացույցին: Միջադեպի հետեւանքով այլ մեքենաներ չեն վնասվել: Ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Օրինախախտին հաջողվել է հեռանալ:   Read more

Վթար Միշըն-Հիլլզում

mishen 4Վեց մարդ է վիրավորվել Միշըն Հիլլզում տեղի ուենցած վթարի հետեւանքով, երբ իրար էին բախվել միանգամից չորս ավոտմեքենաներ: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին մոտ: Ռանըլդ Ռեյգըն (118) մայրուղուվ ընթացող ամենագնացն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել սարքավորումներ տեղափոխող բեռնատաին: Սերժանտ Լերրի Ջոնսի խոսքով, բեռնատարի վարորդն իր հերթին կորցրել է կառավարումն ու հարվածել երկու այլ մեքենաների: Նախապես հաղորդվում էր, թե տուժածներից երեքը ծանր վիճակում են, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հերքել է տեղեկությունը եւ նշել, որ հիվանդանոց տեղափոխված բոլոր տուժածներին դուրս են գրել: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: Read more

Փոթորիկ ԱՄՆ արեւելքում

poto 4Մոտ 15 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության մայրաքաղաք Վաշինգթոնում եւ հարակից նահանգներում մոլեգնած փոթորկի պատճառով: Երեկվանից Վաշինգթոն, Նյու Յորք, Քանեքթիքըթ նահանգներում հորդառատ անձրեւներ են տեղացել, փոթորիկը հարյուրավոր ծառեր է տապալել, շատ ճանապարհներ հեղեղվել են: Pepco ընկերության տվյալներով, միայն Վաշինգթոնում հոսանքազրկվել է 15 հազար բաժանորդ՝ հոսանքալարերի վնասման պատճառով: Լուրջ վնաս է կրել նաեւ Քանեքթիքըթի Սթենֆորդ քաղաքը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, առայժմ արտակարգ դրություն մտցնելու կարիք չկա: Read more

Օբաման Ռամնիի ելույթի եւ մահմեդականների մասին

lettobama 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Դեւիդ Լեդըրմենի "Late Show" ծրագրին հյուրընկալության ժամանակ կարծիք է հայտնել, որ պետության ղեկավար դառնալ ձգտող յուրաքանչյուր ոք պետք է աշխատի բոլորի համար, այլ ոչ թե քաղաքացիների որոշակի խմբի: Այսպես է Օբաման մեկնաբանել իր մրցակից՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռամնիի սենսացիոն ելույթը՝ գաղտնի հանդիպման ժամանակ: Նախընտրական միջոցների հավաքման միջոցառումներից մեկի ժամանակ Միթ Ռամնին ասել էր, որ ընտրողների 47 տոկոսը, որն իրեն համարում է զոհ եւ կարծում է, որ կառավարությունը պետք է իր մասին հոգ տանի, ցանկացած դեպքում կքվեարկի Օբամայի օգտին: Ռամնին հավելել էր, որ իր գործը չէ այդ մարդկանց մասին հոգ տանելը, քանի որ նրանք ձրիակեր են: Բարաք Օբաման CBS-ի եթերում նաեւ անդրադարձել է արաբական աշխարհում բողոքի ալիք բարձրացրած Մուհամադ մարգարեի մասին Մուսուլմանների անմեղությունը ֆիլմին եւ նշել, թե դա չի կարող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ բռնությունների արդարացում լինել: -Անշուշտ, մենք դատապարտում ենք այս վիրավորական տեսագրությունը, որին ԱՄՆ կառավարությունը բացարձակապես ոչ մի առնչություն չունի,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Օբաման ընդգծել է, որ բարեփոխումների ուղին բռնած Մերձավոր Արեւելքի երկրներին անհրաժեշտ է գիտակցել, որ ժողովրդավարությունը միայն ընտրությունների ժամանակ քվեարկելը չէ: -Ժողովրդավարությունը նաեւ խոսքի ազատության հարգումն է ու այլակարծիք մարդկանց հանդեպ հանդուրժողականությունը: Ես դա հստակ հասկացնել եմ տվել մի շարք երկրների առաջնորդների,- ասել է նախագահը՝ խոստանալով հետաքննել եւ պատժել Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության մեղավորներին:   Read more

ԱՄՆ ամենակեղտոտ քաղաքը

zibil 3ԱՄՆ-ի ամենակեղտոտ քաղաք է ճանաչվել Նյու Յորքը: Ճանապարհորդություններ եւ հանգիստ հանդեսի տվյալներով, ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքը վատացրել է ցուցանիշներն անցյալ տարվա համեմատությամբ. այն ժամանակ նա ցուցակում զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը: Հարցման մասնակիցների կարծիքով՝ Նյու Յորքը նաեւ ԱՄՆ-ի ամենաաղմկոտ քաղաքն է, իսկ նրա բնակիչները՝ ամենակոպիտը երկրում: Մյուս կողմից Նյու Յորքն առաջին տեղն է զբաղեցնում ոճավոր հագնված մարդկանց, թանկ խանութների եւ թատրոնների թվաքանակով: Բացի Նյու Յորքից, հակառեյտինգի առաջին հնգյակի մեջ են մտել Նոր Օռլեանը (Լուիզիանա նահանգ), Բալթիմորը (Մերիլենդ նահանգ), Լոս Անջելեսը (Կալիֆոռնիա նահանգ) եւ Ատլանտան (Ջորջիա նահանգ): Հարցմանը մասնակցել է 35 հազար մարդ: Գնահատվել է Միացյալ Նահանգների 35 խոշոր քաղաք:  Read more

19 September 2012

Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է

apple 4Apple ընկերության բաժնետոմսերը NASDAQ էլեկտրոնային աճուրդում սեպտեմբերի 17-ին անցել են 700 դոլարի սահմանագիծը: Աճուրդի սկսվելուց 52 ժամ անց բաժնետոմսերը հասել են 701,79 դոլար արժեքի: Apple-ի մեկ բաժնետոմսի համար աճուրդի փակմանն առաջարկել են 699 ամբողջ 78 դոլար` 1,23% ավելի, քան մեկ օր առաջ, ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 656 միլիոն դոլար: Ներդրողների դրական տրամադրվածությանը նպաստել են Apple -ի նոր iPhone 5 սմարթֆոնի նախնական պատվերների վերաբերյալ տվյալները: Ըստ ընկերության տվյալների` 2 միլիոն նախնական պատվեր է ձեւակերպվել սեպտեմբերի 14-ից սկսած: Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարում Apple-ի բաժնետոմսերը կհասնեն 750-ից մինչեւ 1000 դոլար:   Read more

Վաշինգթոնը արդիականացնում է զինանոցը

zinanoc 3Չնայած ռազմական կարիքներին հատկացվող ծախսերի կրճատմանը՝ Վաշինգտոնը պատրաստվում է հսկայական գումար ծախսել միջուկային զինանոցն արդիականացնելու համար: Արդիականացման ծրագրի արժեքը պաշտոնապես չի հայտարարվում, սակայն Վաշինգտոնում գտնվողՍմիթսընի հետազոտական կենտրոնը կարծում է, որ 5113 մարտագլխիկները սպասարկելու եւ արդիականացնելու համար 10 տարում անհրաժեշտ կլինի առնվազն 352 մլրդ դոլար: Թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ վերջնական հնանալուց խուսափելու համար հարկ կլինի արդիկանացումը սկսել 2013 թվականից ոչ ուշ:   Read more

Ուկրաինայում հայ տղամարդու են սպանել

guun 3Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնում սեպտեմբերի 16-ին անհայտ անձինք գնդակահարել են 25-ամյա հայ երիտասարդի: Միջադեպի հետեւանքով մի տղամարդ էլ վիրավորվել է,սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել: Հայ երիտասարդը 13 հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել: Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է: Հարձակվողները հունգարական արտադրության 2 ատրճանակ են օգտագործել: 29-ամյա վիրավոր տղամարդը ոստիկանությանը պատմել է, որ տեսել է գործարարի եղբորը սպանողին. նա իջեցված պատուհանից զրուցել է Պրադոյի ղեկին նստած 25-ամյա հայի հետ: Հենց այդ պահին էլ տեղի է ունեցել հարձակումը: Վիրավոր տղամարդուն հաջողվել է փախչել, իսկ հայի դին հետագայում հայտնաբերել են փողոցում: Իրավապահների նախնական վարկածով՝ սպանության պատճառը բիզնեսն է:  Read more

Մեքսիկական բանտից 132 կալանավոր է փախել

mexican 8ԱՄՆ-ի հետ սահմանի մերձակայքում գտնվող մեքսիկական բանտից 132 կալանավոր է փախել: Դեպքը տեղի է ունեցել Կոաուիլա նահանգի Պիեդրաս Նեգրաս քաղաքում: Դատախազության տվյալներով` կալանավորները փախել են հյուսնի հին արհեստանոցում փորված թունելով եւ բանտից ճողոպրել են՝ կտրելով շրջակա փշալարերը: Թունելի երկարությունը կազմել է 7 մետր, լայնությունը` 1,2 մետր, խորությունը` 2,9 մետր: Կոաուիլայի անվտանգության ծառայություններում չեն բացառում, որ բանտի պահապանները կաշառված են եղել: Փախածներից 86-ը եղել է դաշնային մասշտաբի ծանր կրկնահանցագործ, 46-ը՝ նահանգային: Նահանգի իշխանությունները 15,7 հազար դոլար պարգեւ են սահմանել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել փախածներից ցանկացածին: Բացի այդ, զանգվածային փախուստի մասին ծանուցել են ԱՄՆ-ի սահմանապահներին` նկատի առնելով այն, որ կալանավորները կարող են փորձել անցնել ԱՄՆ-ի տարածք: Օրվա ընթացքում տեղի ունեցած որոնողական գործողության արդյունքում ձերբակալվել է միայն 3 փախած կալանավոր, մյուսների որոնումները շարունակվում են բանակային ստորաբաժանումների եւ ոստիկանության կողմից: Ընդամենը Պիեդրաս Նեգրասի բանտում պահվում է 734 կալանավոր: Փախուստը Մեքսիկայում ամենախոշորներից մեկն է դարձել վերջին տարիների ընթացքում: 2010 թվականի վերջին 150-ից ավելի կալանավորներ էին փախել սահմանամերձ Նուեւո Լարեդո քաղաքի բանտից:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version