amga.tv

Switch to desktop Register Login

25 September 2012

Լոս Լիոնես քենյընի մոտ մարդկային մնացորդներ են գտել

liones 4Լոս Անջելեսի PACIFIC PALISADES թաղամասում անցորդները մարդկային մնացորդներ են հայտնաբերել: Դիակի ինքնությունը դեռեւս չի պարզվել: Ոստիկանությանը ահազանգել են շաբաթ առավոտյան, ժամը 11:15-ի սահմաններում 500 Los Liones Drive հասցեից եւ հայտնել, թե մարդկային գանգ են գտել: Քննիչները դեպքի վայրում այլ մնացորդներ էլ են հայտնաբերել, որոնք , ամենայն հավանականությամբ պատկանում են միեւնույն անձին: Դատական բժիշկները ներկայումս փորձաքննություն են իրականացնում, սակայն ոստիկանությունը չի բացառում, որ դիակը պատկանում է դեռեւս հուլիսին անհետացած 22-ամյա USLA-ի ուսանող Դեվիդ Գոսըրին, ում մեքենան հայտնաբերվել էր Լոս Լիոնես քենյընի մերձակայքում: Նրա հարազատները եւս կարծում են, որ դիակը Դեվիդին է պատկանում:   Read more

Օդապարիկն ընկել է Նյու Մեքսիկոյում

bloon 5 Նյու Մեքսիկոյի Ալբուքըրքի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ութ մարդ է եղել առետւրային օդապարիկում, որն ընկել է Ռիո-Գրանդե գետը: Ալբուքըրքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մելիսա Ռոմերոն հայտնել է, թե օդապարիկը ընկել է նախօրեին վաղ առավոտյան, երբ փորձել է օդում մանեւր իրականացնել: Չորս մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից երեքին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Փրկարարները հատուկ միջոցներ են գօտագործել տուժածներին գետի հունից դուրս բերելու համար, իսկ Բերնալիյո շրջանը նաեւ նավ է ուղարկել: Read more

Oբամայի շաբաթական ելույթը

weekly 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միջին դասի տնտեսական իրավիճակը կայունացնելու համար աշխատատեղ ստեղծելու պատասխանատվությունն ընկած է Կոնգրեսի վրա: Այս քննադատությամբ է նա հանդես եկել ամերիկացիներին ուղղված իր շաբաթական ելույթում: Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը կանգնած է նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսությանը զարկ տալու ու հասարակության միջին դասն ամրապնդելու ծրագրերի առջեւ։ Նա հայտարարել է նաեւ, թե Կոնգրեսում հանրապետականները դեմ են քվեարկել բանակի վետերաններին աշխատանքի տեղավորելու գործում օգնություն ցուցաբերելու օրենքի նախագծին։ -Նրանք, մինչեւ արձակուրդի մեկնելը, չափազանց դանդաղ են գործել գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց ու անշարժ գույք ունեցող ամերիկացիներին օժանդակելու հարցում եւս,- ասել է նախագահը։ Օբաման հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին դիմել իրենց կոնգրեսականներին՝ պահանջելով, որ նրանք շարունակեն այս նախագծերի համար աշխատանքները, երբ վերադառնան աշխատանքի նախագահական նոյեմբերյան ընտրություններից հետո։ Ի պատասխան դրան, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Ջեֆֆ Սեշընսը մեղադրել է դեմոկրատներին ոչ բալանսավորված բյուջեի ներկայացման մեջ, ինչպես նաեւ սխալ է անվանել Օբամայի վարած տնտեսական քաղաքականությունը` ասելով, որ վարչակազմը սխալ է ներկայացնում բյուջետային պլանն ու կրճատ ներկայացնում երկրի պարտքն ու տնտեսության բարելավման աշխատանքներըRead more

Գուանտանամոյից բանտարկյալներին կազատեն

Gant 5ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Կուբայում Գուանտանամոյի բանտի 55 բանտարկյալների անունները, որոնք շուտով պետք է ազատ արձակվեն: Ազատելուց հետո նրանց մտադիր են ուղարկել ոչ թե հայրենիք, այլ մեկ ուրիշ պետություն: Agence France-Presse-ի փոխանցմամբ, ցուցակը հրապարակվել է` չնայած ավելի վաղ ընդունված որոշման՝ ազգային անվտանգության նկատառումներով եւ արտաքին քաղաքական պատճառներով չհրապարակել նրանց անունները: Ցուցակում ներառված է նաեւ Բրիտանիայից վերջին բանտարկյալի անունը, որի ազատ արձակմանը Բրիտանիան փորձում է հասնել վերջին երկու տարիներին, ինչպես նաեւ Թունիսի 5 քաղաքացիներ: Նշենք, որ Գուանտանամոյի բանտում այժմ պահվում է 167 բանտարկյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար: Read more

Սենատը հաստատեց կառավարության ֆինանսավորումը

senattt 4senattt 4Շաբաթ առավոտյան ԱՄՆ Սենատը քվեարկել է դաշնային կառավարությանը եւս վեց ամսով ֆինանսավորելու օգտին, ինչը թույլ է տվել խուսափել կառավարության աշխատանքի դադարեցումից հոկտեմբերի սկզբին: Այդ որոշման օգտին քվեարկել են 62 սենատորներ, դեմ՝ 30-ը: Ակնկալվում է, որ Օբաման առաջիկա օրերին ստորագրությունը կդնի օրինագծի տակ՝ դրան օրենքի կարգավիճակ տալով

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը կոչ է արել Սենատին քվեարկության չդնել օրինագիծը, քանի դեռ քննարկման չի դրվել Պակիստանին, Եգիպտոսին եւ Լիբիային ֆինանսական օգնությունից զրկելու հարցը, սակայն Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատները հասել են իրենց ուզածին: Իսկ օտարերկրյա օգնության օրինագծին դեմ են արտահայտվել 1 սենատոր, կողմ միայն 10-ըRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version