A+ A A-

20 September 2012

Ռամնին փորձում է արդարանալ

Screen Shot 2012-09-20 at 9.48.54 PMՄիացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին փորձել է հարթել իր իսկ կողմից ստեղծված անհարմար դրությունը, երբ նա ամերիկացիների գրեթե կեսին՝ Օբամայի կողմնակիցներին, անվանել էր աղքատ: Այս նախընտրական մրցապայքարի կենտրոնական հարցը ոչ թե նրանում է, թե ով է հոգ տանում երկրի աղքատ ու միջին խավի մարդկանց մասին, այլ այն, թե ով կարող է նրանց օգնել: Ես կարող եմ, նա (Օբաման) չի կարող: Եվ նա դա ապացուցել է վերջին 4 տարում,- ասել է Ռամնին՝ Ատլանտա քաղաքում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ: Հիշեցնենք, որ Միթ Ռամնին օրերս կայացած մասնավոր հովանավորների հետ ընթրիքի ժամանակ վատ էր արտահայտվել Բարաք Օբամայի կողմնակիցների մասին: Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել էր, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր եւ ձրիակեր են:   Read more

20 September 2012

Ֆրանսիական ծաղրանկարը նոր կրքեր է հարուցել

magazin 6Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել է տարբեր երկրներում դեսպանատների անվտանգության մակարդակը: Պատճառը երգիծական Շառլի Էբդո հանդեսում Մուհամեդի ծաղրանկարի հրապարակումն էր, որը կրկին հարուցել է մահմեդականների բուռն դժգոհությունը: Առավոտվանից կրպակներից արդեն վաճառվել են ամսագրի բոլոր օրինակները. կրպակների վաճառողների տվյալներով` ամսագրի համարները վաճառվում են չտեսնված արագությամբ, ընդ որում այն գնում են մարդիկ, ովքեր սովորաբար չեն կարդում տվյալ պարբերականը: Շարլի էբդո ամսագրի կազմի վրա պատկերվել է հաշմանդամի սայլակ նստած իմամը, իսկ սայլակը վարում է ուղղադավան հրեան: Միեւնույն ժամանակ իմամը ասում է Ծիծաղելի ոչինչ չկա, իսկ կողքին կա Անձեռնմխելիները 2 գրությունը, որը ֆրանսիական Անձեռնմխելիները ֆիլմի ծաղրերգությունն է` հաշմանդամի եւ նրա սեւամորթ օգնականի մասին: Ահաբեկչական մի շարք խմբավորումներ արդեն կոչ են արել սրբազան ջիհադ սկսել ֆրանսիացիների դեմ եւ պայթեցնել դեսպանատները: Ֆրանսիայի կառավարությունն ամեն կերպ աջակցում է իր քաղաքացիներին եւ ազատ արտահայտվելու նրանց իրավունքը:  

Read more

Բռնվել է ամենափնտրվող թմրաբարոնը

enes 4Վենեսուելայի տարածքում ձերբակալվել է կոլումբիացի ամենափնտրվող թմրաբարոն Դանիել Խելագար Բարերան: Բարերայի ձերբակալության մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Մանուել Սանթոսը: Կոլումբիացի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին, ինչպես նաեւ Վենեսուելայի կառավարությանը Բարերայի ձերբակալման գործում ցուցաբերած աջակցության համար: Գործողությունը Վաշինգթոնից կառավարել է Կոլումբիայի ոստիկանության գեներալը: Հատուկ գործողությունների մանրամասները Կոլումբիայի իշխանությունները խոստանում են բացահայտել հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ: Բարերային ձերբակալման համար Կոլումբիան խոստացել էր 2,7 միլիոն դոլար պարգեւ, եւս 5 միլիոն խոստացել էր ԱՄՆ-ն: Read more

Վրաստանի բանտում ծեծել եւ նվաստացրել են դատապարտյալներին

goreg 4Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ գիշեր եւ այսօր բողոքի լայնածավալ ակցիաներ են ընթանում: Պատճառը Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն էր, որի տեսագրությունը հանրությանը հասանելի էր դարձել: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բանտում բացահայտվել են բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի փաստեր, ձերբակալվել են պատիժների իրականացման 10 աշխատակիցներ, այդ թվում բանտապետն ու նրա տեղակալը: ՆԳՆ-ն կարճ տեսագրություն էր դրել իր կայքում, սակայն ավելի ուշ ընդդիմադիր համարվող Մաեստրո եւ Իմեդի հեռուստաընկերությունները բանտում դաժան ծեծի եւ բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ իրենց տրամադրության տակ ունեն Գլդանսկի բանտում տեղի ունեցած դեպքերի ողջ նյութերը: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակիցը, ով ներկայումս Բելգիայում է գտնվում: Մասնավորապես, դատապարտյալներին, դաժանաբար ծեծելու, մահակներով եւ ավելներով բռնաբարելու մասին է հաղորդվել: Դրանից անմիջապես հետո բանտի մոտ 15 հազար մարդ է հավաքվել, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներ: Կադրերից մեկում հայազգի դատապարտյալ է, ով հայհոյում էր իրեն կտտանքների ենթարկողներին: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կատարվածի կապակցությամբ ասել է. -Այն, ինչ կատարվել է Գլդանի բանտում, վրդովեցուցիչ է` ուղղված մարդու արժանիքների եւ իրավունքների դեմ: Դա կազմակերպողները, կատարողները եւ թույլ տվողները արժանի են ամենախիստ պատժին, եւ նրանք բոլորը կկրեն այդ պատիժը, իսկ Պատիժների կրման եւ իրավաբանական աջակցության նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել: Ոստիկանությունը այսօր հայ-վրացական սահմանին ձերբակալել է Դաթո Ակոբիային, ով նկարահանողներից մեկն է եղել: Ակոբիան փորձել է հատել սահմանը Սադախլոյի կողմից եւ անցնել Հայաստան:   Read more

Endeavour-ը մեկնում է Լոս Անջելես

endever 4Շահագործումից հանված Endeavour տիեզերանավն այսօր մեկնարկել է իր եռօրյա ուղին Ֆլորիդայից դեպի Լոս Անջելես: Այսօր հատուկ սարքավորված Boeing 747 ինքնաթիռը տիեզերական շաթլը բարձրացրել է օդ: Endeavour-ն արդեն վայրէջք է կատարել իր առաջին կանգառում՝ Թեքսըսի Հյուսթըն քաղաքի միջազգային օդանավակայանում: Ուրբաթ օրը տիեզերանավը կհասնի իր վերջնակետին, եւ նրան փողոցներով կտեղափոխեն Կալիֆոռնիական գիտական կենտրոն: Նման գործողություն պատմության ընթացքում առաջին անգամ է կատարվում, տիեզերական մաքոքն ունի 24 մետր երկարություն, եւ հինգ հարկանի շենքի բարձրություն, ուստի ճանապարհին 12 մղոն երկարությամբ կտրվելու են մոտ 400 ծառեր: NASA-ի շաթլները շահագործումից դուրս գալուց հետո դարձել են հանրության սեփականությունը եւ որպես ցուցանմուշ հանգրվանել ամերիկյան քաղաքներում: Atlantis-ը մնալու է Ֆլորիդայում՝ Քենեդու անվան կենտրոնում, Discovery-ն ցուցադրվելու է Վաշինգթոնում, իսկ Enterprise-ն արդեն տեղափոխել են Նյու Յորք: Endeavour –ը NASA-ի բազմակի օգտագործման, Space Shuttle ծրագրի 5-րդ շաթլն է: Endeavour-ն առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել 1992թ. մայիսին եւ բազմաթիվ առաքելություններ իրականցրել տիզերքում:   Read more

Չիկագոյի գործադուլը դադարեցվեց

contr 4Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Չիկագոյի դպրոցների պատվիրակների համագումարում որոշում է ընդունվել դադարեցնել 8 օր տեւած գործադուլը: Կրթության ոլորտի աշխատակիցները բողոքում էին աշխատաժամերի երկարացման եւ մանկավարժների աշխատանքի որակի գնահատման նոր համակարգի ներդրման դեմ: Ուսուցիչներն արդեն այսօր վերադարձել են աշխատանքի: Այսօր, գործատուների հայցով, նշանակված էր գործադուլի օրինականության հարցի դիտարկումը: Տեղի օրենքներով` ոչ տնտեսական պատճառներով գործադուլներն արգելված են: Գործադուլը դադարեցնելու որոշումը կայացվել է պատվիրակների ձայների ճնշող մեծամասնությամբ: Ժողովին մասնակցել է ավելի քան 800 մարդ: Ներկայումս Չիկագոյում շուրջ 29 հազար ուսուցիչ դեռ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել: Համաձայն նոր պայմանների` ուսուցիչները զրկվում են մի շարք փոխհատուցման վճարներից, սառեցվում է կրթության ոլորտի աշխատակիցների ապահովագրության ծրագիրը, երկարացվում է աշխատանքային օրը: Նշենք, որ Չիկագոյում ուսուցիչների բազային աշխատավարձը բարձր չէ` տարեկան 68 հազար դոլար:   Read more

Լինդսի Լոհանին կրկին ձերբակալել են

lindsey 8Հոլիվուդյան աստղ, սկանդալային համբավով դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին խնդիրներ ունի օրենքի հետ: 26-ամյա Լոհանին ձերբակալել են Նյու Յորքում, երբ նա վրաերթի է ենթարկել մի անցորդի ու լքել դեպքի վայրը: Լոհանն իր Porsche Cayenne մեքենան կայանելիս է եղել Dream Hotel-ի մոտ, երբ հարվածել է մի անցորդի՝ վնասելով նրա ոտքը: Ականատեսների վկայությամբ, Լինդսին եւ նրա ընկերները դուրս են եկել մեքենայից, նայել, որ մեքենան վնասված չէ եւ հեռացել են՝ չմտահոգվելով տուժածի մասին: Կես ժամ անց նա կրկին երեւացել է փողոցում, եւ նրան անմիջապես ձերբակալել են: Դերասանուհուն ծանուցագիր են ներկայացրել՝ դատարան ներկայանալու, եւ ազատ են արձակել: Նշենք, որ Լինդսի Լոհանն արդեն գտնվում է փորձաշրջանի մեջ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու գործով: Եթե Լոհանին մեղավոր ճանաչեն, նրան ազատազրկում է սպառնում:   Read more

Լոս Ֆելիզում ոստիկանները վթարի են ենթարկվել

poliii 4 Լոս Անջելեսի ոստիկանության երկու աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել, երբ նրանց պարեկային մեքենան վթարի է ենթարկվել Լոս Ֆելիզում կեսգիշերին մոտ: Միջադեպը տեղի է ունեցել Los Feliz Boulevard-ի եւ Riverside Drive-ի խաչմերուկում: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ոստիկանները հետապնդելիս են եղել կասկածյալին, երբ նրանց մեքենան բախվել է արգելապատնեշին եւ հարվածել լուսացույցին: Միջադեպի հետեւանքով այլ մեքենաներ չեն վնասվել: Ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Օրինախախտին հաջողվել է հեռանալ:   Read more

Վթար Միշըն-Հիլլզում

mishen 4Վեց մարդ է վիրավորվել Միշըն Հիլլզում տեղի ուենցած վթարի հետեւանքով, երբ իրար էին բախվել միանգամից չորս ավոտմեքենաներ: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին մոտ: Ռանըլդ Ռեյգըն (118) մայրուղուվ ընթացող ամենագնացն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել սարքավորումներ տեղափոխող բեռնատաին: Սերժանտ Լերրի Ջոնսի խոսքով, բեռնատարի վարորդն իր հերթին կորցրել է կառավարումն ու հարվածել երկու այլ մեքենաների: Նախապես հաղորդվում էր, թե տուժածներից երեքը ծանր վիճակում են, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հերքել է տեղեկությունը եւ նշել, որ հիվանդանոց տեղափոխված բոլոր տուժածներին դուրս են գրել: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: Read more

Փոթորիկ ԱՄՆ արեւելքում

poto 4Մոտ 15 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության մայրաքաղաք Վաշինգթոնում եւ հարակից նահանգներում մոլեգնած փոթորկի պատճառով: Երեկվանից Վաշինգթոն, Նյու Յորք, Քանեքթիքըթ նահանգներում հորդառատ անձրեւներ են տեղացել, փոթորիկը հարյուրավոր ծառեր է տապալել, շատ ճանապարհներ հեղեղվել են: Pepco ընկերության տվյալներով, միայն Վաշինգթոնում հոսանքազրկվել է 15 հազար բաժանորդ՝ հոսանքալարերի վնասման պատճառով: Լուրջ վնաս է կրել նաեւ Քանեքթիքըթի Սթենֆորդ քաղաքը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, առայժմ արտակարգ դրություն մտցնելու կարիք չկա: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel