amga.tv

Switch to desktop Register Login

13 September 2012

Գլենդելում հայուհին փորձել է խեղդել իր դստերը

kherdel 4Գլենդելում 51-ամյա հայուհին մեղադրվում է պոլիէթիլենային պարկի միջոցով իր դստերը խեղդելու փորձի մեջ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք գտնվել են իրենց տանը` 800 Fairmount Road հասցեում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Մարալ Էուլմեսեկյանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ 21-ամյա դստեր` Փաթիլ Էուլմեսեկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել է կիրակի օրը, այն բանից հետո, երբ նրա դուստրը փախել է հարեւանի տուն եւ օգնություն է խնդրել: Բըրբենքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, դեպքը տեղի է ունեցել առավոտյան, ժամը 8:43-ի սահմաններում: Աղջիկը կարողացել է պատռել պարկը ու դուրս պրծնել տնից, նա հարեւաններին խնդրել է պարամեդիկներ կանչել: Մայրը ձերբակալվել է: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության շարժառիթները: Մարալ Էուլմեսեկյանին առանց գրավի իրավունքի կալանավորել են:   Read more

Ոստիկանները ձերբակալեցին կասկածյալին

shhh 4Լոս Անջելեսի ոստիկանությունը կանգնեցրել եւ ձերբակալել է սպանության մեջ կասկածվող անձին, որ Կալաշնիկովի ավտոմատով կրակոցներ էր արձակել քաղաքի կենտրոնում: Կասկածյալը` ով սպիտակ տղամարդ է եղել, ձերբակալվել է հատուկ ջոկատի կողմից, որը Սանսեթ-բուլվարի եւ Ռոզմանտ փողոցի խաչմերուկից հետապնդել է նրան: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կասկածյալն անցել է կարմիր լույսի տակով, Բիքսըլ եւ 8-րդ փողոցների հատման կետում հարվածել մեկ մեքենայի եւ բախվել մի քանի անցորդների, որոնք, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն ստացել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, սպիտակ լիմուզինից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրան արագ վնասազերծել եւ ձերբակալել են: Read more

Անարխիստները ձերբակալված են

anakh 4ԱՄՆ-ում ձերբակալել են Բարաք Օբամային սպանել եւ պետական հեղաշրջում իրականացնել պատրաստվող անարխիստների եւս 5 մեղսակիցների: Գործով անցնող նոր անձինք մեղադրվել են կողոպուտի, քրեդիտային քարտերի յուրացման եւ մեքնեների առեւանգման մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Ջորջիա նահանգի բնակիչները նման հանցագործություններ են իրականացրել անարխիստների Forever Enduring Always Ready խմբավորման համար գումար հայթայթելու նպատակով: Հետաքննության վարկածի համաձայն, խմբավորման անդամները պատրաստվում էին սպանել Օբամային եւ պետական հեղաշրջում իրականացնել՝ իշխանությունը ժողովրդին փոխանցելով: Ավելի վաղ այս գործի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել էր 4 նախկին զինվորականների: Ի սկզբանե նրանք մեղադրվում էին 19-ամյա զինվոր Մայքլ Ռորկին եւ նրա 17-ամյա ընկերուհուն սպանելու մեջ: Սակայն ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ ձերբակալվածները FEAR-ի անդամներ են, իսկ Ռորկը դավաճանել էր իրենց եւ ցանկանում էր խմբավորման փողերով արտասահման փախչել: Ձերբակալվածներին մահապատիժ է սպառնում:   Read more

Լիբիայում սպանվել է ԱՄՆ դեսպանը

usemm 3Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստ ծայրահեղականները հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության վրա եւ ամբողջությամբ հրդեհել շենքը: Իսլամիստները գիշերը նաեւ սպանել են ամերիկացի չորս դիվանագետների, որոնք այդ պահին եղել են հյուպատոսարանում: Պարզվել է, որ սպանվածներից մեկը Լիբիայում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստըֆըր Ստիվընսն է: Սպանված մյուս երեք դիվանագետների անուններն ու պաշտոնները չեն հաղորդվում: Հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել մի խումբ իսլամիստների կողմից, որոնց վրդովել էր համացանցում Իսլամի անմեղությունը ֆիլմի տարածումը: Ֆիլմում հեղինակներն իսլամը ներկայացրել են ծայրահեղ վատ տեսանկյունից, ինչը հուզումների ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խստորեն դատապարտել է Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակումը: Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին եւ խոստացել արժանի պատժի արժանացնել բոլոր մեղավորներին: Երեկ նաեւ բուռն հուզումներ են եղել Եգիպտոսում: Գրեթե երկու հազար մարդ հարձակվել է դեսպանատան վրա, հանել եւ պատռել ԱՄՆ դրոշը, իսկ փոխարենը սեւ դրոշ տեղադրել Չկա Աստված Ալլահից բացի, եւ Մուհամադն է նրա մարգարեն է գրությամբ: Դեսպանատան պահակները ստիպված են եղել կրակ բացել: Կահիրեի կենտրոն են բերվում զինվորականների լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք փորձում են կարգուկանոն հաստատել:   Read more

Apple-ը ներկայացրել է iPhone 5 սմարթֆոնը

iphe5 5Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը: Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլըրի խոսքով, ամբողջովին պատրաստված է ապակուց եւ ալիումինի մի կտորից: Այն թեթեւ եւ բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում: iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640: Նոր սմարթֆոնը, ի տարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի եւ գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի: Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի եւ 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ: iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսըլ է: Օգտատերը կկարողանա սմարթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել: Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի: ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version