A+ A A-

23 August 2012

Վեն Նայսում թմրալաբորատորիա են հայտնաբերել

themra 4 Ոստիկանությունը մարիխուանայի լաբորատորիա է հայտնաբերել Վեն Նայսում երեկ առավոտյան: Շինությունում թմրանյութի մոտ 800 թուփ է եղել: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե դեռ վաղ է գնահատել թմրանյութը, քանի որ դրանք տարբեր հասունության եւ չափի են եղել: Ոստիկանները ահազանգ էին ստացել, որ 15800 block of Stagg Street հասցեում թմրանյութ է պահվում: Դեպքի վայր ժամանելով` ոստիկանները նկատել են, որ արտաքին դուռը բաց է: Շենքում որեւէ մեկը չի եղել, եւ ոստիկանները առգրավել են մարիխուանայի ողջ չափաքանակը: Ըստ իրավապահների, նախկինում Stagg Street-ից մինչեւ Densmore Avenue-ն ընկած հատվածում փակել էին բոլոր լաբորատորիաները, սակայն դրանք կրկին վերսկսել են մարիխուանայի արտադրությունը: Read more

Մերիլենդում գնացքը դուրս է եկել ռելսերից

gnacq 4Մերիլենդում բեռնատար գնացքը վթարի է ենթարկել: Էլիքոթ Սիթիի մոտ տեղի ուենցած միջադեպի հետեւանքով զոհվել է 19 տարեկան երկու ուսանողուհի: Միջադեպը տեղի է ունեցեծ երեկ կեսգիշերին մոտ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու վթարի հանգամանքները եւ մահացած աղջիկների` ռելսերի վրա հայտնվելու պատճառը: Քննության տվյալներով, Զոհվել են Վըրջինիայի James Madison University-ի ուսանողուհի Էլիզաբեթ Քանուեյ Նասսն ու Դելավերի համալսարանի ուսանողուհի Ռոզ Լուիզ Մեյըրը: Նրանք կանգնած են եղել կամրջի ծայրին, երբ ածուխ տեղափոխող գնացքն անցել է աղջիկների վրայով, ապա դուրս եկել ռելսերից: Դեռահասների դիակները հայտնաբերվել են ավելի ուշ, թափված ածուխի միջից: Հավըրդ շրջանի շերիֆի գրասենյակը ներկայումս սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Պարզվել է, որ գնացքի երեք հոգանոց անձնակազմը արտառոց որեւէ բան չի նկատել վթարից առաջ: Նրանք մարմնական վնասվածքներ չեն ստացել, իսկ գնացքի 80 վագոններից առաջին 21-ը, նաեւ լոկոմոտիվը, դուրս է եկել ռելսերից: Հայտնի է, որ վթարի ժամանակ բեռնված գնացքն ընթացել է ժամում 25 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով վնասվել են նաեւ հեռահաղորդակցության սարքավորումները, որոնք տեղադրված էին հարեւանությամբ: Գնացքը տեսախցիկներ է ունեցել եւ այժմ ոստիկանները հետազոտում են դրանք: Read more

Երաշտը մոլեգնում է ԱՄՆ տարածքում

yerasht 4Տապն ու տեղումների բացակայությունը ուժեղ երաշտի պատճառ են դարձել ԱՄՆ-ի տարածքի զգալի մասում. աղետի գոտի է հայտարարվել ավելի քան 15 նահանգ: Ամենաշատը տուժել է Այովա նահանգը: Շատ նահանգներում բերքն ամբողջովին ոչնչացել է տապից, ցամաքել են գետերն ու առուները: Շատ ամերիկացի ֆերմերներ ապահովագրում են իրենց բերքը. ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարների ապահովագրական վճարումներ են կատարվելու: Սպասվում է նաեւ սննդամթերքի գների թանկացում: Վաշինգտոնում արդեն պարենային տագնապ է հնչեցվել: Պետությունը 170 մլն դոլարի տավար, թռչնամիս, ոչխարի միս է գնում բանակի համար: Տագնապի ազդանշան է հնչեցվել նաեւ Կալիֆորնիայում, որտեղ նոր քամիներ եւ կայծակ են կանխատեսում: Հրդեհների վտանգ կա Լոս Անջելեսի, Վենտուրայի եւ Սանտա Բարբրայի շրջաններում: Պանդերոսայի շրջանում անտառային հրդեհները արդեն 50 շինություն են ոչնչացրել: Մի շարք շրջաններում հանձնարարվել է տարհանումները շարունակել: Ավելի վաղ տարհանել էին 3500 մարդու:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel