A+ A A-

22 August 2012

Հալեպում մարտեր են ընթանում հայկական թաղամասերում

haykakan  4Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել է Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ: Հալեպից հակասական տեղեկություններ են ստացվում, քանի որ Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել գրոհայիններին: Որոշ տեղեկություններով, հայկական թաղամասերում վերահսկողությունը ձեռքից ձեռք է անցնում: Այս պահին Հալեպում դժվար են գործում ինտերնետային եւ հեռախոսային կապը, եւ բարդ է կապ հաստատել Հալեպում գտնվող մեր հայրենակիցների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայերը փակվել են տներում եւ դուրս չեն գալիս փողոց: Կավառարական բանակի եւ ապստամբների միջեւ մարտեր են ընթանում Ջդեյդե հայաշատ թաղամասում, Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում, ուր սպանվել է մեկ ճապոնացի լրագրող, եւս երեք լրագրողների ճակատագիր անհայտ է։  Read more

ԱՄՆ-ում ամենագողացվող մեքենան

gorr 3Միայն նոր կամ թանկարժեք մեքենաները չէ, որ գողանում են: 2011 թվականին ԱՄՆ-ում ամենագողացված մեքենան եղել է 1994 թվականի արտադրության Honda Accord մակնիշի ավոտմեքենան: Այն ամենագողացված մեքենաների վարկանշային աղյուսակը գլխավորում է 4-րդ տարին անընդմեջ: 1998 թվականի արտադրության Honda Civic-ը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: 3-րդ տեղում 2006թ. արտադրության Ֆորդ Փիքափն է, իսկ նրան հաջորդում են Տոյոտա Քեմրի եւ Դաջ Քարավան մեքենաները: Hot Wheels զեկույցը հրապարակել է Հանցագործությունից ապահովագրման ազգային բյուրոն: Զեկույցի համաձայն` 2011-ին մեքենաների գողությունների թիվը 2010-ի համեմատ 3,3 տոկոսով նվազել է: Բյուրոն հին ավտոմեքենաների գողության միտում է նկատում, այս տարվա վեց ամիսներին գողացվել է 300 հին մեքենա: Նշենք, որ 2011թ. ԱՄՆ-ում 700 000 ավտոմեքենա է գողացվել:   Read more

Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել

gazzz 3Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել` անձնական տվյալների գողացման սխեմային մասնակցելու համար: FBI-ի փոխանցմամբ, խոսքն ավտոլցակայաններում կրեդիտային քարտերի տվյալների գողացման եւ օգտագործման մասին է: Ձերբակալվել են 42-ամյա Վարդան Մկրյանը Թըլուկա Լեյքից, 28-ամյա Վահե Հարությունյանը` Նորթ Հոլիվուդից, 58-ամյա Խաչիկ Քարաբաջաքյանը եւ 24-ամյա Սեդրակ Քարաբաջաքյանը` Օքսնարդից: Երկարատեւ հետաքննությունից հետո, որի արդյունքում հանցախմբի տասնյակ անդամների կամ գործընկերների մեղադրանք էր առաջադրվել, իրավապահները պարզել էին, որ Վարդան Մկրյանը ներգրավված է հանցավոր գործունեության մեջ : Մկրյանը մի քանի ավտոլցակայաններ է տնօրինել Լոս Անջելեսի շրջանում եւ 8 ամիս տեված գաղտնի Հետաքննության ընթացքում իրավապահները նկատել են, թե ինչպես են մեղադրյալները վառելիք գնել մի քանի լցակայաններից` օգտագործելով կրեդիտ քարտերի համարներ, որոնք խարդախությամբ են ձեռք բերել: Սխեման ներառել է 50 զոհի տվյալների գողություն եւ պատճառել է 50 հազ. դոլարի վնաս: Ամբաստանյալները սկզբում կանգնելու են Լոս Անջելեսի շրջանային դատարանի առջեւ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:   Read more

Տատանվող 12 նահանգներում առաջատարը Օբաման է

Obamaa 412 տատանվող նահանգներում հարցումները ցույց են տվել, որ թեեւ ընտրողները համարում են, որ իրենց կենսամակարդակը վերջին չորս տարում նվազել է, սակայն նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Բարաք Օբամային, այլ ոչ Ռամնիին: USA Today թերթի եւ Gallup կենտրոնի կողմից հարցվածների 56 տոկոսը հայտարարել է, թե չորս տարի առաջ ավելի լավ էին ապրում: Հարցվածների 44 տոկոսը տնտեսության վիճակը բավարար է գնահատել, 41-ն` անբավարար, իսկ 14 տոկոսը` լավ: Ընդ որում նախագահ Օբաման այս նահանգներում ստացել է 47 տոկոս ձայն, մինչդեռ նրա մրցակից Միթ Ռամնին` 44 տոկոս: Մյուս նահանգներում Օբաման ստացել է 47, Ռոմնին 45 տոկոս: Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է 12 նահանգներում` Կոլորադոյում, Ֆլորիդայում, Այովայում, Միչիգանում, Նեւադայում, Նյու-Հեմփշիրում, Նյու Մեքսիկոյում, Հյուսիսային Կարոլայնայում, Օհայոյում, Փենսիլվենիայում, Վըրջինիայում եւ Վիսկանսընում: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel