amga.tv

Switch to desktop Register Login

16 August 2012

Մուսուլմանների հայցը մերժվել է

merj 6Դաշնային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի հարավում մուսուլմանների կողմից FBI-ի դեմ ներկայացված հայցը: Հայցվորները հատուկ ծառայություններին մեղադել են իրենց անօրրինական կերպով հետեւելու մեջ: Հիմնավորելով մերժումը՝ դատավոր Քորմաք Քարնին խոստովանել է, որ չէր ցանկանա մերժել հայցվորներին, սակայն ստիպված է եղել դա անել, քանի որ օպերատիվ տեղեկատվության բացահայտումը դատավարության ընթացքում կարող էր սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը: Միաժամանակ, դատավորը չի փակել գործը՝ գործում պատասխանողներ նշանակելով FBI մի շարք աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Reuters-ը, խոսքը բյուրոյի 5 ներկա եւ նախկին գործակալների մասին է, որոնց անունները նշվում են նաեւ հայցում: Օրընջ շրջանի մուսուլմանների անունից հայցը ներկայացվել էր 2011 թ. փետրվարին: Հայցվորների կարծիքով՝ FBI-ը խախտել է մուսուլմանների իրավունքները՝ նրանց համայնք ուղարկելով իր գործակալ, նախկին դատապարտյալ Քրեգ Մոնթեյլին: Բյուրոյի առաջադրանքով՝ նա պետք է տեղեկություն հավաքեր տեղի մահմեդականների նախասիրությունների մասին:   Read more

Իր սերը գարեջրի հանդեպ Օբաման երբեք չի թաքցրել

garej 5Սպիտակ տան քաղաքական փոքր գաղտնիքներից մեկը բացահայտվել է երեկ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Օհայո նահանգի ընտրողների հանդիպման ժամանակ: Պարզվել է, որ նախագահը ոչ միայն շարունակում է իր մայրաքաղաքային նստավայրում գարեջուր պատրաստել, այլեւ դրանով զինվում է երկրի տարածքով իր նախընտրական շրջագայության ընթացքում: Այն մասին, որ Օբաման իր փողերով գնել եւ Սպիտակ տանն է տեղադրել մինի-գարեջրատուն, ամբողջ աշխարհն իմացավ նախորդ տարվա աշնանը, երբ նախագահն իր գարեջրով հյուրասիրեց հերոսության համար պարգեւատրված սերժանտին: Այժմ հայտնի է դարձել, որ տնային գարեջրի արտադրությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ նախկինի պես ուրախացնում է ԱՄՆ-ի առաջին ընտանիքին: Երբ Օհայոյի Նոկսվիլլ փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկն Օբամային, ով այնտեղ էր նախընտրական քարոզչության նպատակով, հարցրել է, թե ինչ վիճակում է Սպիտակ տան գարեջրատունը, Օբաման օգնականներին խնդրել է ավտոբուսից բերել մեկ շիշ եւ այն նվիրել է հարց տվողին: Իր սերը գարեջրի հանդեպ Օբաման երբեք չի թաքցրել:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version