A+ A A-

03 August 2012

Սիրիայում իրավիճակը բարդ է

ssss 5Սիրիական Հալեպ քաղաքում շարունակվում են դաժան մարտերը, որոնց ընթացքում ապստամբներին հաջողվել է մի քանի տանկ գրավել: Այժմ նրանք դրանցով գնդակոծում են ռազմական օդանավակայանը, ոից կառավարական բանակն օգտվում է լրացուցիչ ուժեր բերելու համար: Հալեպի համար մարտերը, ըստ վերլուծաբանների, կարող են վճռորոշ նշանակություն ունենալ ռազմական հակամարտության հետագա ընթացքի համար: Նախօրեին իշխանությունը տանկերի եւ զրահատեխնիկայի շարասյուն է ուղարկել Հալեպ, որոնց ուղեկցել են ռազմական ուղղաթիռները: Միեւնույն ժամանակ Դամասկոսը մնում է կառավարական ուժերի ազդեցության տակ: Քաղաքի մատույցներում անցակետեր են դրված, որտեղ ստուգում են բոլոր ժամանողներին: Մայրաքաղաքի արվարձաններից մեկում, ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են տեղացիների հետ: Նրանց խոսքով, իրավիճակը հուսադրող չէ, խնդիրներ կան ջրի եւ էլեկտրականության հետ, քիչ է պարենամթերքը: Ի դեպ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգ է ստորագրել սիրիացի ապստամբներին մոտ 25 միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնելու մասին:   Read more

Դասախոսը ծրագրել էր 200 մարդու սպանել

UCE 5Կալիֆորնիայի համալսարանի UC Irvine ուսանողական քաղաքի դասախոսը հաստատության 200 ուսանողի սպանելու ծրագիր է մշակած եղել, ինչի մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակագրության մեջ: Իրավապահների ձեռքում հայտնված նամակներում պրոֆեսոր Ռայնըր Ռայնշայդը ծրագրում էր սպանել 200 ուսանողի, սեռական բնույթի խոշտանգումների ենթարկել 2 դասախոսուհու, սպանել տնօրենի տեղակալին, ապա հրդեհել կրթօջախն ու ինքնասպանություն գործել: Ռայնշայդը ցանկացել է ինքնասպանություն գործել ուսումնական հաստատության այն նույն զբոսայգում, որտեղ այս տարվա մարտին ինքնասպանություն է գործել նրա 14-ամյա որդին: Հենց այս միջադեպն էլ դասախոսի ծրագրերի պատճառ է դարձել. 48-ամյա տղամարդը, որ դեղագործություն է դասավանդում, ուսումնական հաստատությանը մեղադրում է որդու ինքնասպանության համար: Ռայնշայդի որդին կյանքին վերջ էր տվել այն բանից հետո, երբ իրեն պատժել էին ուսանողական խանութից կատարած գողության համար: Իր նամակներում ծագումով գերմանացի Ռայնշայդը կնոջը խորհուրդ է տվել իր հաշվեհարդարից հետո վերադառնալ Գերմանիա եւ նոր կյանք սկսել: Հետաքրքրական է, որ ոստիկանությունը նրան ձերբակալել էր բոլորովին այլ միջադեպի բերումով. Հուլիսի 27-ին նա փորձել էր կրակ վառել տեղի զբոսայգիներից մեկում: Դասախոսին մեղադրանք է ներկայացվել եւ նա կալանավորվել է, նրան 12 տարվա ազատազրկում է սպառնում: Read more

Աշոտ Եղիազարյանի հայցը մերժեցին

ashot 6Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը մերժել է Ռուսաստանի պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն` ընդդեմ ամերիկացի իրավապաշտպան Պյոտր Զալմաեւի: Եղիազարյանի հայցի պատճառ էր հանդիսացել այն փաստը, որ Զալմաեւը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չպետք է քաղաքական ապաստան տա այն գործարարին, ում նկատմամբ Ռուսաստանում միջազգային հետախուզում է հայտարարված` մի քանի լուրջ խարդախությունների համար: Սակայն դատավորը մերժել է Եղիազարյանի հայցը: Եղիազարյանը նշել է, թե մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ գործարար, Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է մի շարք խարդախությունների մեջ: Աշոտ Եղիազարյանը զրկված է պատգամավորական անձեռնմխելիությունից եւ 2012 թվականի մայիսից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Read more

Սան Հոակինում հայերի են ձերբակալել

hayer 5Սան Հոակինի շերիֆի դետեկտիվներն անձնական տվյալների գողության եւ կողոպուտի կասկածանքով ձերբակալել են 3 մարդու: Ձերբակակվածները` 34-ամյա Գագիկ Վերդյանը, 27-ամյա Միհրան Հակոբյանը եւ 20-ամյա Կարինե Խաչատրյանը տարվել են Սակրամենտոյի օկրուգի շերիֆի բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցագործությունների բաժանմունք: Յուրաքանչյուրի համար սահմանվել է 2մլն դոլարի գրավ: Իրավապահների խոսքով, շերիֆի եւ ՀԴԲ գործակալները ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հազարավոր բանկային կրեդիտ քարտերի տվյակներ, անձը հաստատող փաստղթղերի հարյուրավոր կեղծված օրինակներ, տեղեկատվությունը գողանալու համար հատուկ սարքավորումներ: Տեղեկատվությունը գրանցող սարքերի մեծ մասը տեղադրվել են բենզալցակայաններում վճարման համար նախատեսված սարքերում, եւ երբ վճարում է կատարվել բենզինի համար, քարտի մասին տեղեկատվությունը ֆիքսվել է դրանց միջոցով:  Read more

Կոլորադոյի հրաձիգի հոգեբանը զգուշացրել էր

colooo 4ԱՄՆ Կոլորադոյի նահանգի հոգեբան Լին Ֆենտըմը իր գործընկերներին զգուշացել է, որ անհանգստանում է Ջեյմս Հոլմսի պահվածքի համար, ով ավելի ուշ Բաթմենի նոր ֆիլմի շնորհանդեսի ընթացքում 12 մարդ էր սպանել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ֆենտըմը նշել էր, որ Հոլմսը կարող է վտանգավոր լինել հանրության համար: Թե կոնկրետ ինչն է անհանգստացրել Ֆենտըմին, չի հաղորդվում: -Նա, հավանաբար, հոգեբանին ասել էր, որ ինչ-որ քայլեր է նախապատրաստում հանցագործության համար»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ հանցագործությունից մի քանի օր առաջ Հոլմսը դեպքը մանրամասնորեն նկարագրող նախագիծ էր ուղարկել Կոլորադոյի համալսարանի հոգեբաններին: Տեղի ոստիկանությունը պնդում է, որ հնարավոր վտանգի մասին, որեւէ նախազգուշացում չի ստացել: Հոլսմը Աուրորա քաղաքի կինոթատրոնում Բաթմենի նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանել էր 12 եւ վիրավորել 58 մարդու: Մինչեւ հունիսի վերջ նա սովորել է Կոլորադոյի համալսարանի ասպիրանտուրայում: Read more

Սան Անտոնիոյի օդանավակայանը տարհանել էին

san 7Թեքսըս նահանգի Սան Անտոնիո քաղաքի ոստիկանությունը տարհանել է միջազգային օդանավակայանը, երբ ահազանգ էր ստացել ավտոկայաններից մեկում թաքցրած ռումբերի մասին: Երեկ կեսօրին, ժամը 3-ի սահմաններում անհայտ անձը զանգահարել է օդանավակայանի ղեկավարությանը եւ հայտնել, որ տերմինալի ավտոկայաններից մեկում պայթուցիկով երեք փաթեթ է թաքնված: Ըստ զանգահարողի, պայթուցիկ սարքերը թաքնված են եղել կայանված մեքենաների մեջ: Օդանավակայանի ղեկավարությունն ու անվտանգության փորձագետները վերլուծել են տեղեկատվությունը եւ եկել եզրակացության, որ սպառնալիքը իրական է: Սան Անտոնիոյի օդանավակայանը չեղյալ է հայտարարել բազմաթիվ չվերթներ, եւ իսկ անվտանգության ծառայությունը բոլոր տերմինալներից տարհանել էր ավելի քան հազար մարդու եւ ոստիկանություն կանչել: Օդանավակայան են ժամանել FBI-ի, ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներ եւ սակրավորներ: Իրավապահները վարժեցրած շների օգնությամբ որոնել են ռումբերը, սակայն այդպես էլ որեւէ բան չեն գտել: Անհայտ անձի զանգից մոտ 2 ժամ անց օդանավակայանը վերսկսել է աշխատանքը: Ներկայում հետաքննություն է անցկացվում` պարզելու կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը: Կեղծ ահազանգի պատճառով 10-ից ավելի չվերթներ են հետաձգվել: Read more

Խոշոր հրդեհ Մըրիետայում

firrrr 4Կալիֆոռնիայում շարունակվում են անտառային հրդեհները, որոնք տարածվել են գրեթե 400 ակր տարածքի վրա: Կրակն ընդհուպ մոտեցել է Ռիվըրսայդ շրջանի Մըրիետա բնակավայրին եւ մի քանի տներ է այրել, ընդ որում դրանցից մեկը մի քանի միլիոն դոլար արժեր: Կրակը տարածվել է Clinton Keith-ից մինչեւ Թընայա հատվածը: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի 80 տոկոսը: Շրջանի պաշտոնյաների փոխանցմամբ, կրակի դեմ պայքարում են 6 օդային տանկերներ, 39 հրշեջ մեքենա եւ չորս ուղղաթիռ, նաեւ 327 հրշեջ: Այդուհանդերձ, նրանց չի հաջողվել զերծ պահել տները հրդեհից: Առանձնատունը փլուզվել է, եւ երեք հրշեջներ վիրավորվել են: Նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Նախքան կրակի մոտենալն իշխանություններին հաջողվել էր տարհանել բոլոր բնակիչներին: Ի դեպ, անտառային խոշոր հրդեհներ են նաեւ Օկլահոմայում: HollyFrontier ընկերությանը պատկանող նավթագործարանը հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է: Read more

Կոլորադոյում փլվել էր դպրոցի տանիքը

dbrr 5Կոլորադոյի Օրի քաղաքում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով փլվել է ուսումնական հաստատության տանիքը: Պայթյունն ու դրան հետեւած հրդեհը հարուցել են դպրոցի մարզադահլիճի տանիքի մասնակի փլուզումը: Միջադեպի ժամանակ դպրոցում միայն շինարարներն են եղել, որոնցից երեքը լրջորեն վիրավորվել են: Բանվորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս երկուսը գտնվում են կայուն ծանր վիճակում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: St.Vrain Valley դպրոցական շրջանի մամուլի քարտուղար Ջան Փոյթընը նշել է, թե միջադեպի պատճառներից մեկը ջրատաքացուցիչի պայթյունը կարող է լինել: Դպրոցը վերանորոգման մեջ էր եւ ավելացնում էր իր տարածքն ու հնարավորությունները: Read more

ԴՊՀ-ն զերծ է մնում ագրեսիվ միջոցներից

DPH 6ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը պատրաստ է պաշտպանել թուլացող ամերիկյան տնտեսությունն անհրաժեշտության դեպքում, բայց առայժմ զերծ է մնում ագրեսիվ միջոցներ կիրառելուց: Բաց շուկաների հանձնաժողովի երկօրյա նիստի արդյունքում որոշում է կայացվել, որ քանակակակն մեղմացման երրորդ փուլ հայտարարելու անհրաժեշտությունը չկա, ուստի տնտեսության մեջ նոր գումարային ներհոսք չի արվի: Դաշնային պահուստային համակարգը նաեւ ռեկորդային ցածր մակարդակում է թողել միջբանկային վարկի հաշվադրույքը: Երկօրյա նիստի արդյունքներին նվիրված հայտարարության մեջ ասված է կոպարը 0-ից մինչեւ 0,25 տոկոսի մակարդակում թողնելու նպատակահարմարության մասին, որտեղ այն գտնվում է վերջին տարիների ընթացքում: Նաեւ պահպանվում է այն ենթադրությունը, թե այս ցուցանիշն անփոփոխ կմնա «ընդհուպ մինչեւ 2014 թվականի վերջը», ինչի մասին համակարգի ներկայացուցիչները նախազգուշացնում էին վերջին մի քանի ամսվա ընթացքում:  -Կոմիտեի կողմից ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրել, որ այս տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվությունը որոշ չափով դանդաղել է»,- ասված է ԴՊՀ տարածած հայտարարության մեջ: Մասնավորապես, «վերջին ամիսներին դանդաղել են նոր աշխատատեղերի ստեղծման տեմպերը, մինչդեռ գործազրկության մակարդակը մնում է բարձր»: Նաեւ նշված է, որ «բնակարանային շուկան զարգանում է ավելի դանդաղ, քան ավելի վաղ պլանավորվել էր»: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel