A+ A A-

31 July 2012

31 July 2012

Մեղադրանք է ներկայացվել «Կոլորադոյի հրաձիգին»

coll 9Կոլորադոյում դատարանը առավոտյան մեղադրանք է ներկայացրել Ջեյմս Հոլմսին` «Կոլորադոյի Ջոքըրին», որը գնդակահարել էր 12 մարդու Բաթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ոստիկանության տվյալներով` հուլիսի 23-ի երեկոյան 24-ամյա Հոլմսը մտել է կինոթատրոնի դահլիճ: Այնտեղ տղամարդը արցունքաբեր գազով սրվակ է բացել, իսկ հետո սկսել է կրակել հանդիսատեսի վրա: Այդ ամենի հետեւանքով զոհվել է 6-51 տարեկան 12 մարդ: Եվս 58 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: 11 տուժածներ ճգնաժամային վիճակով հոսպիտալացվել են:  Հոլմսին ներկայացվել է սպանության 24 եւ սպանության փորձի 116 դրվագով մեղադրանք: Ըստ Կոլորադոյի օրենսդրության` նրան որպես նվազագույն պատիժ սպառնում է ցմահ բանտարկություն, իսկ որպես առավելագույն` մահապատիժ:   Read more

Երեք մարդու է սպանել եւ առեւանգել դստերը

marddd 6Փենսիլվենիա նահանգի բնակիչը գնդակահարել է երեք մարդու եւ փախուստի է դիմել` իր հետ տանելով չորսամյա մի աղջկա: Քուինս քաղաքի 35-ամյա բնակիչ Քեվին Քլիվզը հանցագործությունը գործել է ուրբաթ օրը: Մինչ այդ նա փորձել է զանգահարել իր նախկին կնոջը, որպեսզի պայմանավորվի այն հարցի շուրջ, թե երբ կկարողանա տեսնել իր դստերը` Լեեյնին: Սակայն երեխայի մայրը անհասանելի է եղել, եւ Քլիվզը ուղեւորվել է դեպի նրա տուն: Այդ ընթացքում նա հակասություններ է ունեցել երեք մարդու հետ եւ գնդակահարել է նրանց: Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Քուինսի-Թաունշիփ քաղաքի ճանապարհին: Մարդասպանի զոհերն են դարձել նախկին կինը` Բրենդի Քլիվզը, նրա ընկեր Վինսենթ Սանտուչչին եւ նրա մայրը` Ռոզմըրի Հոլման: Սպանությունից հետո Քլիվզը վերցրել է իր աղջկան եւ հեռացել է քաղաքից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանությունը հաղորդել էր, որ տղամարդը զինված է, վտանգավոր, եւ հնարավոր է նաեւ ինքնասպանության փորձ կատարի: Փախստականը երեխայի հետ հայտնաբերվել էր հաջորդ օրն առավոտյան` հանցագործության վայրից 400 կմ հեռու: Երեխայի վիճակը անհանգստացնող չէ. ոչ մի վնասվածք նա չի ստացել: Քլիվզը ձերբակալվել է երեք մարդու սպանության մեղադրանքով: Ոստիկաններն ասել են, թե իրեն հայտնի չեն ողբերգության պատճառները, սակայն չի բացառվում, որ խնամակալության պատճառով լինի: Այժմ Քլիվզը պահվում է Օհայոյի բանտում, եւ առաջիկայում արտաքսվելու է Փենսիլվենիա: Read more

Մարդիկ 2 ժամ մնացել էին ատրակցիոնի վրա

roller 6Կալիֆոռնիայում ամերիկյան բլուրներ ատրակցիոնի սիրահարները ստիպված են եղել 2 ժամ մնալ 46 մետր բարձրության վրա: Վալեհո քաղաքի զվարճությունների Six Flags Discovery Kingdom այգում 12 մարդ գերի էր ընկել ամերիկյան բլուրներ-ի երկու վագոններում: Ատրակցիոնի երկու վագոնները`յուրաքանչյուրում 6 մարդ, անսպասելիորեն կանգնել են 46 մետր բարձրության վրա: Այդ պահին օդի ջերմաստիճանը հասնում էր 35 աստիճանի: Այգի ժամանած փրկարարները շուրջ 2 ժամ փորձել են տեղաշարջել վագոնները: Նրանք հատուկ վերամբարձ կռունկի միջոցով ջուր են հասցրել գերի ընկած մարդկանց:Երկու ժամ անց փրկարարներին հաջողվել է տեղից շարժել վագոնները: Superman ride ատրակցիոնը այգում տեղադրվել է հունիսի 30-ին: Ատրակցիոնի մաքսիմալ արագությունը ժամում 100 կմ է:  

Read more

Պերուում ամերիկացի ալպինիստներ են մահացել

klimb 5Պերուում` Անդերում հայտնաբերել են Միացյալ Նահանգների երկու քաղաքացիների դիակները: Ամերիկացիները անհետ կորել էին Պալկարահու լեռան շրջանում: Լեռան բարձրությունը կազմում է ծովի մակերեւույթից վեց հազար մետր: Հուլիսի 11-ին ալպինիստները սկսել էին իրենց վերելքը, եւ այդ ժամանակից սկսած նրանցից որեւէ լուր չի եղել: Նրանց անհետացման մասին հայտնել են ազգականները, երբ մարզիկները մոտ երկու շաբաթ կապի դուրս չեն եկել: BBC-ի տվյալներով, նրանց դիակները գտել է ուղղաիթիռի անձնակազմը, որը հերթական անգամ որոնողական աշխատանքներ էր իրականացնում: Եղանակային վատ պայմանների պատճառով առայժմ չի հաջողվում մոտենալ դեպքի վայրին: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիների մահը վրա է հասել սդժբախտ պատահարի պատճառով, նրանք ընկել են սառցաբեկորի վրայից եւ ջախջախվել են:   Read more

Միթ Ռամնին կաջակցի Իսրայելին

romney 4romney 4Իսրայել կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին հայտարարել է, թե հարկավոր է բոլոր միջոցներով ստիպել Իրանին` հրաժարվելու ատոմային ռումբի ստեղծման գաղափարից: Անհրաժեշտության դեպքում Միթ Ռամնին խոստացել է աջակցել Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը: Իրանական ատոմային ծրագիրը եղել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նախագահ Շիմոն Պերեսի հետ ամերիկյան քաղաքական գործչի բանակցությունների հիմնական թեման: -Մենք անկեղծորեն հավատում են, որ դիվանագիտական եւ տնտեսական միջոցները ազդեցություն կունենան: Բայց չի կարելի բացառել ցանկացած հնարավորություն: Մենք ճանաչում ենք ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքը եւ Ամերիկան ճիշտ կանի, եթե աջակցի Իսրայելին,- ընդգծել է ԱՄՆ նախագահի թեկնածուն: Միթ Ռամնին բազմիցս հայտարաել է, թե Իսրայելի լավագույն բարեկամն է եւ իր ընտրվելու դեպքում երկու երկրների հարաբերություններն ավելի կլավանան: Իսրայելի կատարած այցի ընթացքում նա նաեւ այցելել է Լացի պատ եւ հարգել Հոլոքոսթի զոհերի հիշատակը: Ռամնին նաեւ հանդիպել է Պաղեստինի վարչապետ Սալեմ Ֆայադին։ Իսրայելից նա մեկնելու է Լեհաստան: Ի դեպ, Իսրայել այցն առանց զավեշտալի իրադարձությունների չի անցել: Հանրապետական թեկնածուն շփոթվել եւ Երուսաղեմն անվանել է Իսրայելի մայրաքաղաք:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel