A+ A A-

11 July 2012

Խիստ միջոցներ ճանապարհներին

Dui 3Լոս Անջելես շրջանում ճանապարհային ոստիկանության ձեռնարկած խիստ միջոցառումների արդյունքում իրավապահները 10 օրվա ընթացքում բերման են ենթարկել մոտ 1200 վարորդների: Խիստ միջոցները ձեռնարկվել էին ԱՄն Անկախության տոնի կապակցությամբ` որպեսզի վարորդներին զերծ պահեն ալկոհոլի կամ այլ նյութերի ազդեցությամբ մեքենան վարելուց եւ միջադեպերի հնարավորությունից: Ոստիկանությունը 58 ուժեղացված պարեկ է տեղակայել ճանապարհներին, արդյունքում միայն 21 մարդ զրկվել է վարորդական իրավունքից: Խիստ միջոցառումները սկսվել են Անկախության տոնից առաջ եւ շարունակվել նաեւ տոնից հետո, որպեսզի հարբած վարորդներին հեռացնեն ճանապարհներին:   Read more

Թոմ Կրուզը պայմանավորվել է Քեթի Հոլմսի հետ

ttt 4Հոլիվուդի աստղային զույգը` Թամ Կրուզն ու Քեյթի Հոլմսը ստորագրել են նախնական պայմանավորվածությունը ամուսնալուծության եւ իրենց 6-ամյա դստեր` Սուրիի խնակալության վերաբերյալ: Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ պայմանավորվածությունից: Հայտարարության մեջ Կրուզն ու Հոլմսը ասել են, որ իրենք միասին փորձում են կարգավորել իրենց դստեր` Սուրիի նկատմամբ խնամակալության հարցը: Աղջիկը 33-ամյա դերասանուհու միակ երեխան է, այն դեպքում, երբ Թամ Կրուզը երկու որդեգրված երեխա ունի ավստրալացի դերասանուհի Նիքոլ Քիդմընի հետ ամուսնությունից: Զույգը համաձայնության է եկել, որ Սուրին պետք է մշտապես մնա մոր հետ` Նյու Յորքում: Քեյթի Հոլմսի փաստաբան Ջանըթըն Վոլֆը People-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Թամ Կրուզին եւ նրա խորհրդականին ջանասիրության եւ արհեստավարժության համար, ինչի շնորհիվ էլ իրենց հաջողվեց արագ փոխզիջման հանգել: Իր հերթին Թամ Կրուզի փաստաբան Բերթ Ֆիլդսը նշել է, որ որոշումը կայացված է, համաձայնագիրը ստորագրված, եւ դա ամենակարեւորն է: Թամ Կրուզի եւ Քեյթի Հոլմսի ամուսնալուծության գործով ամփոփիչ լսումները կայանալու են հուլիսի 17-ին: Մի շարք լրատվամիջոցներ նշել են, թե Քեյթի Հոլմսը ամուսնալուծվում էր ամուսնուց, քանի որ նա սայենտոլոգների կրոնական կազմակերպության ակտիվ անդամներից է: Հոլմսը նշել էր, թե իրեն տարօրինակ մարդիկ են հետեւում, որոնք վերահսկում են իր տեղաշարժերը: Հոլմսը նաեւ նշել էր, թե ամուսնանանլուց հետո Թամ Կրուզն իրեն բռնակալի պես է պահել տանը: Read more

Ալիգատորը կտրել է դեռահասի ձեռքը

keleb 5Ողբերգական ավարտ ունեցավ Քեյլըբ Լենգդեյլի համար Մուր Հեյվեն գետում լողանալը: Ֆլորիդայում դեռահասի վրա է հարձակվել երեք մետր երկարությամբ ալիգատորն ու կտրել նրա ձեռքի մի մասը: Տղայի ընկերների խոսքով, երբ կենդանին հարձակվել էր Լենգդեյլի վրա, նա առաջ է մեկնել ձեռքը` պաշտպանվելու նպատակով: Ալիգատորը բռնել էր ձեռքից եւ սկսեց ցած քաշել զոհին: Դեպքի վայր հասած փրկարարներին հաջողվել է գտնել եւ դուրս հանել ալիգատորին: Նրան սպանել են, իսկ ձեռքն ուղարկել Ֆորթ-Մայերս քաղաքի հիվանդանոց, ուր ավելի վաղ բերել էին Քեյլըբ Լենգդեյլին: Ցավոք բժիշկներին չի հաջողվել կպցնել ձեռքը, սակայն ազգականների խոսքով, դեռահասն ուրախ է, որ կենդանի է մնացել: Բնապահպանական ծառայության ներկայացուցչի խոսքով, ալիգատորները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն դեռահասի հետ միջադեպը տեղի է ունեցել նրանց բազմացման շրջանում, երբ արուներն առավել ագրեսիվ են դառնում: Անցած ամիս էլ գետում նման դեպք էր գրանցվել ,երբ ալիգատորը կծել էր լողացողներից մեկի ձեռքը: Read more

Կամրջի տակ պայթուցիկ են գտել

kamurj 4Պլասենթիա եւ Էնըհայմ կամրջի տակ ուսապարկ են գտել, որում նռնակներ, դետոնատորներ եւ պայթուցիկ այլ սարքեր են եղել: Օրընջ շրջանի սակրավորների խումբը ժամանել է դեպքի վայր` պայթուցիկ սարքերը վնասազերծելու նպատակով: Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը հայտնաբերել են բանվորները, որոնք աշխատում էին ջրատար խողովակի վերանորոգման վրա: Հետաքննությանը միացել է FBI_ը` պարզելու, թե ում են պատկանում պայթուցիկները: Օրընջ շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ջիմ Ամորմինոն հայտնել է, որ իրավապահները շրջափակել են տարածքը, իսկ սակրավորները պայթեցման միջոցով վնասազերծել են նռնակները: Մասնագետները ներկայումս պարզում են` արյդոք կամրջին վնաս հասցվել է, թե ոչ: Նշվում է, որ ուսապարկը կարող էր պատկանել պայթուցիկներից լավ գլուխ հանող մեկին, ով կարող էր լուրջ ահաբեկչություն իրականացնել: Read more

Սահմանապահին սպանողների համար գլխագին է խոստացվել

imgs 2արությունը խոստացել է 1 մլն դոլար վճարել այն 4 ավազակների գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին, որոնք 2010թ. գնդակահանել էին արիզոնացի սահմանապահ Բրայան Տերրիին: FBI-ի ներկայացուցիչները եզակի քայլի են գնացել` հրապարակելով կասկածյալների անունները: Նշվում է, որ հետախուզվում են 31-ամյա Խեսուս Ռոսարիո Ֆավելա-Աստորգան, 34-ամյա Իվան Սոտո-Բարազան, 34-ամյա Էրակլիո Օսորիո-Արելյանեսն ու Լիոնել Պորտիլլո-Մեսան: Հինգերորդ կասկածյալին ձերբակալել էին հանցագործության վայրում: -Այսօր FBI-ը դիմում է հանրությանը օգնության խնդրանքով` այս վտանգավոր մարդկանց որոնելու համար: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Բրայըն Թերրիի ընտանիքին եւ բոլոր սահմանապահներին,- ասել է դաշնային դատախազ Լորա Դաֆին: Սպանությունը տեղի էր ունեցել Fast and Furious աղմկահարույց գործողության ժամանակ, 2010թ. դեկտեմբերին, երբ դաշնային գործակալները թույլ էին տվել զենքի վերահսկելի վաճառք մեքսիկական թմրակարտելներին, սակայն զենքի մի զգալի մասը` 2000 միավորից մոտ 1400-ն անհետ կորել էին: Սահմանն անցկացնելու ժամանակ էլ հանցագործները սպանել էին սահմանապահին, ով փորձել էր կանխել նրանց: Հունիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին` Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստով պատասխանատվության ենթարկելու օգտին: Հոլդերը Կոնգրեսին տեղյակ չէր պահել գործողության իրականացման մասին:   Read more

Օբամայի դիրքերը թուլանում են

0bb 5Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք ամեն ինչ զարգացել է բացասական ուղղությամբ։ Այս մասին են վկայում Hill թերթի կողմից անցկացված հարցումները։ Դրանց համաձայն՝ ամերիկացիների 56 տոկոսը կարծում է, որ իրավիճակը երկրում Օբամայի օրոք վատթարացել է, եւ միայն 35 տոկոսն է համարում, որ Օբամային հաջողվել է դրական զարգացումներ ապահովել։ Հաղորդվում է, որ ներկայիս նախագահի գործունեության նկատմամբ բացասաբար է տրամադրված ոչ միայն հանրապետական ընտրազանգվածը, այլ նաեւ դեմոկրատները։ Յուրաքանչյուր 5-րդ դեմոկրատը բացասական պատասխան է տվել: Այն, որ Օբամայի հիմնական ընդդիմախոս Միթ Ռամնին կարող է երկրում շեշտակի փոփոխություններ մտցնել, հավատում է հարցվածների կեսը։ Ավելի վաղ USA Today-ի կողմից անցկացված հարցման համաձայն` Օբամային աջակցում է հարցվածների 47 տոկոսը, իսկ Ռոմնիին՝ 45 տոկոսը։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel