A+ A A-

06 July 2012

Նախագահը շարունակում է իր քարոզարշավը

bus 2ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է իր քարոզարշավը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարեւոր նշանակություն ունեցող Օհայո եւ Փենսիլվանիա նահանգներում: Օհայոյում ելույթ ունենալով նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ԱՄՆ նախագահը շեշտադրում է արել տնտեսական իրավիճակի եւ երկրի ավտոմոբիլային արդյունաբերության խնդիրների վրա: Օհայոն կարեւորագույն նշանակություն ունի ընտրություններում, դեռ ոչ մի հանրապետական թեկնածու նախագահ չի ընտրվել` առանց այստեղ հաղթանակ տանելու: -Ես վստահ եմ, որ դուք չեք կորցնի հետաքրքրությունը, ես վստահ եմ, որ չեք կորցնի ձեր սիրտը: Ես շարունակում եմ հավատալ ձեզ, հույս դնել ձեզ վրա,- նշել է Օբաման Մաումի քաղաքում կայացած հանդիպմանը: Նա խոսել է նաեւ առողջապահական բարեփոխման մասին: Օբամայի գլխավոր նախագծերից մեկը նախորդ շաբաթ Գերագույն դատարանի կողմից սահմանադրական էր ճանաչվել: -Դա թույլ կտա ամերիկացիների գերակշիռ մեծամասնությանն իրեն ավելի պաշտպանված զգալ,- նշել է Օբաման: Նշենք, որ ըստ վերջին հարցումների, Օհայոյում նախագահին աջակցում է ընտրողների 47 տոկոսը, մինչդեռ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ ՄԻթ Ռոմնիին աջակցողների թիվը 38 տոկոս է: Օբաման իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Օհայոյի Փոլանդ եւ Փենսիլվենիայի Փիթսբուրգ քաղաքներում: Read more

06 July 2012

Լոնդոնում ահաբեկչություն է կանխվել

germ 2Լոնդոնում օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով հինգ տղամարդու եւ մի կնոջ են ձերբակալել: Հենց հուլիսին, յոթ տարի առաջ բրիտանական մայրաքաղաքը հարձակման էր ենթարկվել: Այն ժամանակ 52 մարդ էրզ ոհվել: Սքոթլանդ յարդի պնդմամբ այս անգամ խոսքը արմատական իսլամիստների ցանցի անդամների պլանային վնասազերծման մասին է: Ոստիկանությունից հայտնել են, թե ձերբակալությունները առաջիկա օլիմպիադայի հետ որեւէ կապ չունեն: Պատահական անցորդները ապշած էին տեսածից: -Ես նայեցի պատուհանից եւ տեսա, թե ինչպես են ոստիկանները ներխուժում այդ շենք: Նրանք կոտրեցին դուռը,- պատմել է պոտենցիալ ահաբեկիչներից մեկի հարեւանը: Զուգահեռ մեկ այլ գործողություն էր տեղի է ունեցել Բիրմինգհեմի արագընթաց մայրուղու վրա: Ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ մի տղամարդ իրեն ակսկածելի է պահում Լոնդոն ուղեւորվող ավտոբուսի մեջ: Մայրուղին փակել են, ուղեւորներին նստեցրել ասֆալտին, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ էր  Read more

Գերմանիայում պատանդառությունն ավարտվել է սպանությամբ

geeer 2Գերմանիայի Կառլսրու քաղաքում հանցագործը սպանել է չորս մարդու եւ ինքնասպան է եղել; Ոստիկանությունը կարծում է, որ նա նախապես ծրագրել էր հանցագործությունը: 53-ամյա տղամարդուն չորեքշաբթի օրը պետք է հարկադիր կարգով դուրս հանեին բնակարանից վարձերը չվճարելու պատճառով: Զինվելով հրացանով` նա պատանդ էր վերցրել դատական կատարածուին, բնակարանի նոր տիրոջը, բանվորի ու սոցիալական աշխատողին: Վերջինիս հաջողվել էր փախչել, իսկ մյուսներին, հանցագործը, ում անունը չի հաղորդվում, սպանել էր: Զոհերի մեջ եղել է նաեւ նրա ընկերուհին, տվյալ բնակարանի նախկին սեփականատերը: Սպանելով պատանդներին` նա հրդեհել էր տունը: Այդ պահին ոստիկանության հատուկ ուժերն արդեն սկսել էին տան գրոհը: Իրավապահների ձեռքը չընկնելու համար նա զենքը պահել էր իր վրա եւ ինքնասպան եղել:   Read more

Նյու Յորքում զբոսանավ է շրջվել

yatch 2Երեք մարդ է զոհվել Նյու Յորքում զբոսանավի շրջման հետեւանքով: Խորտակված նավից հաջողվել է փրկել 24 մարդու: Silverton զբոսանավը շրջվել էր երեկ գիշեր, ժամ 11-ի սահմաններում, Լոնգ-Այլենդի Օյստեր-Բեյ նեղուցում: Ուղեւորները հետեւում էին հրավառությանը, որ կազմակերպվել էր Անկախության օրվա կապակցությամբ: Ուղեւորների մեծ մասը երեխաներ են եղել: Նրանց փրկելու գործողությանը մասնակցում էին առափնյա պաշտպանության, այլ գերատեսչությունների աշխատակիցները, այդ տարածքում գտնվող նավակների ուղեւորները: Ականատեսների վկայությամբ` վթարի ժամանակ նրանցից ոչ ոք փրկարար ժիլետներ չէր հագել: Ճշտված տվյալներով, հաջողվել է փրկել զբոսանավում գտնվող 27 անձանցից 24-ին: 12 տարեկան մի տղա եւ, 8 ու 11 տարեկան աղջիկներ արգելափակված են մնացել նավի սենյակում: Նրանք մահացել են, երբ զբոսանավը շրջվել է, եւ ջուրը լցվել է ներս: Փրկվածների մեծ մասին տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդու վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Ոստիկանության տվյալներով, զբոսանավը շրջվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նավը ներկայումս գտնվում է 20 մետր խորության տակ, փրկարարները մտադիր են այն դուրս հանել: Read more

Հանցագործությունների թագուհուն հանձնեցին Մեքսիկային

catel qeen 2ԱՄՆ-ը Մեքսիկայի իշխանություններին է փոխանցել La Familia նարկոկարտելի ենթադրյալ անդամներից մեկին` Անել Վիոլետա Նորյեգա Ռիոսին, որին մեքսիկական մամուլն անվանում է հանցագործությունների թագուհի: Associated Press-ի փոխանցմամբ, Ռիոսը կալանավորվել էր կալիֆոռնիական Էլ-Մոնտի քաղաքի համեստ բնակարաններից մեկում: Ձերբակալությունը տեղի էր ունեցել հունիսի 27-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հունիսի 29-ին նրան փոխանցել էին մեքսիկական իրավապահ մարմիններին: Ոստիկանությանը հաջողվել է կնոջ անձը պարզել միայն մատնահետքերի ստուգումից հետո: 2004-2005թթ. Ռիոսին կալանավորել էին ԱՄՆ-ում ու արտահանձնել Մեքսիկային 5 անգամ, սակայն ԱՄՆ-ում նրան ինչ-որ հանցագործությունների մեջ մեղավոր չէին ճանաչել:   Read more

Բողոքի ցույց Գլենդելում

qaraq 1Այսօր` հուլիսի 5-ին բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել Գլենդելում` Հայաստանի հյուպատոսարանի առջեւ: Ինչպես AMGA NEWS-ին հայտնեց AMGA հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վարագույր հեռ. հեռուստահաղորդավար Ռուդիկ Հովսեփյանը, հյուպատոսարանը վախից փակել էր բոլոր դռները, նույնիսկ մեկ հերթապահ չի եղել: Հյուպատոսարանի վրա ցուցանակ է եղել, որում նշվել է, թե ԱՄՆ անկախության եւ Հայաստանի Սահմանադրության օրերի կապակցությամբ ներկայացուցչությունը չի աշխատելու ամբողջ հինգ օր: Ցույցին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, որոնք պահանջել են խստագույնս պատժեն ոչ միայն Նեմեց Ռուբո մականունով Ռուբեն Հայրապետյանին, այլեւ ողջ օլիգարխիկ համակարգին, Սերժ Սարգսյանին, որոնք Հայաստանում անելանելի վիճակ են ստեղծել: Հավաքվածները պահանջել են վերականգնել սահմանադրական կարգը, վանկարկել Սերժիկ Հեռացիր, Նեմեց, Լֆիկ, Դոդիկ հեռացիր: Հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի խախտումներ չեն եղել, եւ ոստիկանները հսկել են ցույցի խաղաղ ընթացքը: Ցույցը լուսաբանել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ:Նշենք, եր Հայրապետյանին պատկանող հարսնաքար ռեստորանում ռազմական բժիշկների դաժան ծեծի եւ մայոր Վահե Ավետյանի մահից հետո բողոքի ցույցեր են ըթնանում նաեւ Երեւանում եւ այլ քաղաքներում:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel