amga.tv

Switch to desktop Register Login

June 2012

18 June 2012

Խոշոր հրդեհ Սան Դիեգոյում

SanDiegoF 5Մոտ 500 հրշեջներ, չորս օդային տանկերներ եւ 5 ջրցան ուղղաթիռներ են մասնակցում Սան-Դիեգո շրջանում, թիվ 8 մայրուղուց հարավ բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքներին: Կալիֆոռնիայի անտառների եւ հրդեհային պաշտպանության վարչության տվյալներով, առնվազն մինչեւ երեքշաբթի հրդեհը կմոլեգնի տվյալ հատվածում: Հրդեհը սպառնում է մոտ 200 բնակելի տների, եւ իշխանությունները հրահանգել են այդ տների բնակիչներին լքել բնակարանները: Այսոր առավոտվա դրությամբ կրակն արդեն մոտ 1000 ակր տարածք է այրել եւ շարունակում է տարածվել: Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին մոտ, Կամպոյից հարավ, եւ ուժեղ քամիների պատճառով արագորեն տարածվել է: Ոստիկանությունը փակել է թիվ 94 եւ 80 մայրուղիները: Հրդեհի պատճառները հետաքննվում են:   Read more

15 June 2012

Կարկուտն ավիրածություններ է գործել Թեքսասում

karkut 1karkut 4karkut 2Բեյսբոլի գնդակի մեծության կարկուտը հյուսիսային Թեքսասում լուրջ ավիրածություններ է գործել: Չորեքշաբթի օրը սկսված սարսափելի եղանակի պատճառով վնասվել են մեքենաների ապակիները եւ, ըստ նախնական հաշվարկների, Դալասին պատճառվել է մոտ երկու միլիարդ դոլարի վնաս: Երեք ժամ տեւած երկու հզոր փոթորիկները Դալասում արմատախիլ են արել ծառեր եւ վնասել են էլեկտրալարերը։ Տարերքի պատճառով մոտ 6 հազար տներ մնացել են առանց էլեկտրականության: Southwestern Insurance Information Service-ի տվյալներով, իրենք կարող են մինչեւ 2 միլիարդ դոլարի ապահովագրական հայտեր ստանալ մեքենաների սեփականատերերից, քանի որ կարկուտը մոտ 60 հազար մեքենա է վնասել:  Անցած տարի Թեքսասում ամենաշատ թվով փոթորիկներն էին եղել, 741 կարկուտ էր գրանցվել:  Read more

15 June 2012

Կոլորադոյում հրդեհի մակերեսը շարունակում է մեծանալ

colo 1Ավելի քան 1300 մարդ է մոբիլիզացված Կոլորադոյի նահանգում մոլեգնող բնական հրդեհների մարման համար: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, կրակը, որի առաջին օջախները հայտնվել Էին գրեթե մեկ շաբաթ առաջ, ոչնչացրել է արդեն շուրջ 200 քառակուսի կիլոմետր անտառահանդեր եւ առնվազն 30 կառույց: Հրշեջներին օգնում են ԱՄՆ-ի ազգային գվարդիայի մարտիկները: Ըստ իշխանությունների գնահատումների՝ առայժմ հաջողվել է կրակը մարել աղետի գոտու սոսկ 10 տոկոսը կազմող տարածքում: ԱՄՆ ներքին գործերի նախարար Քեն Սալազարը հայտնել է, որ տարերքի դեմ պայքարելու համար ակտիվորեն օգտագործվում են հանդիպական հրկիզումը եւ օդուժը: Ավիատեխնիկայի բոլոր կարողությունների օգտագործման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ արեւմուտքում՝ Յուտայի, Նեւադայի, Նյու Մեքսիկոյի եւ Կալիֆոռնիայի նահանգներում: Կոլորադոյի նահանգում կրակի տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը: Ըստ տեղական իշխանությունների գնահատման՝ տարերքի դեմ պայքարելու համար արդեն ծախսվել է 4,2 միլիոն դոլար:   Read more

Քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի

health 1 USA Todayը հայտնում է, որ քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի: Դա է վկայում նոր հետազոտությունը, որը Բոստոնում ներկայացվել է քնի խանգարումների հարցերին նվիրված գիտական խորհրդաժողովում: Հետազոտությունը շարունակվել է երեք տարի եւ ընդհանուր առմամբ ընդգրկել է աշխատանք ունեցող 5 հազար 666 ամերիկացիների: Նրանց մոտավորապես 35 տոկոսը օրական քնում են 8 ժամ եւ ավելի, նույնքանն էլ՝ 7 ժամ: Մնացածները՝ հարցվածների շուրջ 30 տոկոսը, քնում են միջինը 6-ական ժամ եւ ավելի քիչ, այսինքն՝ նրանց քունը պակաս է մնում: Պարզվել է, որ կաթվածի հավանականությունն այս մարդկանց մոտ մեկ քառորդով ավելի մեծ է, քան մյուսների մոտ: Կաթվածները տեղի են ունենում ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դեպքում: Ինսուլտի հանգեցնող ռիսկի գլխավոր գործոններն են՝ ծխելը, ավելորդ քաշը եւ պասիվ կենսաձեւը: Read more

ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքը

Venice PRLe Monde-ը գրում է, որ Լաս Վեգասը ստացել է ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքի տիտղոսը` առաջ անցնելով Նյու Յորքից: MissTravel.com ինտերնետային ներկայացրել է ԱՄՆ 20 ամենառոմանտիկ վայրերը: Հիմնվելով 20 հազար ռոմանտիկ ճանապարհորդությունների վրա, որոնք իրականացվել են ինտերնետային կայքի միջոցով, կայքը Նյու Յորքը համարել է երկրորդ ամենառոմանտիկ քաղաքը, իսկ Մայամին ու Ֆլորիդայի լողափը երրորդ տեղում են:   Read more

JPMorgan Chase-ի տնօրենը ներողություն է խնդրել

jp 3 Միացյալ Նահանգների բանկային ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող գործադիրներից մեկը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից ընկերության կողմից թույլ տված սխալների համար, որոնց արդյունքում առաջացել է 2 միլիարդ դոլարի վնաս: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմընը, որը նաեւ Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ գործարարներից է, Սենատի բանկային հանձնաժողովի լսումների համաձայն ասել է, որ բանկի կառավարիչներն անցյալ տարվա վերջից սխալ գործողություններ են ձեռնարկել մի շարք ներդրումների նկատմամբ: Դայմընն ասել է, թե ներդրումները վատ էին մշակված եւ ստուգված, եւ որ ընկերությունը ներողություն է խնդրում կորուստների համար, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բանկի ներդրողների, այլ ոչ թե ընկերության գործընկերների կամ ԱՄՆ-ի հարկատուների վրա: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրենը նշել է, որ այս սխալն ամոթալի է, սակայն ընկերությունը ձեռնարկել է միջոցներ` այն ուղղելու համար: Read more

Թուրքիայի քաղաքացին բռնաբարել է ամերիկյան դիվանագետին

turq 13Թուրքիայի քաղաքացին Ուգանդայում բռնաբարել է ամերիկացի դիվանագետին, տեղեկացնում է թուրքական Վաթան պարբերականը: Գործարար Էրգրյուլ Օնդերն ապրիլի 29-ին ընկերների հետ խնջույք է կազմակերպել Կամպալա քաղաքի բարերից մեկում: Նույն վայրում է եղել նաեւ ամերիկացի դիվանագետը: Երբ բոլորն արդեն թունդ հարբած են եղել, թուրք տղամարդն ամերիկուհուն տարել է սենյակներից մեկը եւ բռնաբարել: Ապա նա կնոջը հետ է վերադարձրել բար եւ դիմել փախուստի: Ամերիկացի դիվանագետն ուշքի գալով ոստիկանության է դիմել: Օնդերին հաջողվել է ձերբակալել. նա այժմ կկանգնի ուգանդական դատարանի առաջ:   Read more

Ռուսաստանում դատեցին հայ տաքսիստին

mosc 13Մոսկվայի մարզի Պուշկինի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի նպատակով իր ուղեւորներին թունավորած տաքսու վարորդ Արմեն Փանոսյանին: Քննության համաձայն` 2011թ.-ի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Փանոսյանն իր ուղեւորներին հյուրասիրել է հոգեմետ դեղով ալկոհոլային խմիչքներ, իսկ երբ նրանք կորցրել են գիտակցությունը, թալանել է նրանց: Իր առաջին զոհին Փանոսյանը թողել է գերեզմանատանը` առանց վերնաշապիկի` չնայած ցուրտ եղանակին: Տուժածը ցրտահարությունից մահացել էր: Երկու այլ տուժածներ մահացել էին հոգեմետ դեղերից թունավորման հետեւանքով: Մեկ ուղեւորի նա թողել է ջրամբարի մոտ, վերջինս էլ, լինելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, ընկել է ջրամբարն ու խեղդվել: Քննելով քրեական գործի նյութերը` դատարանը Փանոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պարտավորեցրել է տաքսիստին զոհերի ընտանիքներին վճարել 700 հազ ռուբլի փոխհատուցում, 2.5 մլն էլ` բարոյական վնասի համար:   Read more

Չարենցավանում պայթյունից մարդ է զոհվել

charenc 12Այսօր ժամը 19.40-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժնից հայտնել են Կոտայքի մարզի փրկարար ծառայություն, որ Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատանը պայթյուն է եղել, եւ փլատակների տակ մահացած մարդ կա: Ժամանած փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երիտասարդի մարմնի մի մասը եւ այն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Կոտայքի մարզի դիահերձարան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է մարմնի մյուս կտորները: Դժբախտ պատահարի հետեւանքով մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 23-ամյա Հովհաննես Բաբայանն էր, ով փորձում էր մի քանի հոգու հետ կաթսայատան ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել: Եթե կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ պահպանվեին անվտանգության կանոնները, ապա ողբերգություն չէր լինի: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:   Read more

Էդվարդսի վրայից հանել են մեղադրանքները

EDV 8Դատախազությունը նախկին սենատոր Ջոն Էդվարդսի վրայից հանել է բոլոր մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Էդվարդսը մեղադրվում էր 2008թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի գումարներն անօրինական ծախսելու մեջ։ Հիշեցնենք, որ այդ ընտրությունների ժամանակ Էդվարդսը փոխնախագահի թեկնածու էր։ Ըստ մեղադրանքի, 58-ամյա գործիչը գումարները ծախսել է իր սիրուհու վրա: Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք չեն պատրաստվում պնդել Էդվարդսի գործի կրկնակի քննություն անցկացնել, որով նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում եւ 1.5 միլիոն դոլարի տուգանք։ Մինչ այդ երդվյալ ատենակալները նրան արդարացրել էին մի շարք այլ մեղադրանքներով։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version