A+ A A-

June 2012

28 June 2012

Ահաբեկիչը մեղավոր է ճանաչվել

tex 2Թեքսասում սովորող սաուդցի ուսանող Խալիդ Ալդավսարին մեղավոր է ճանաչվել զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մտադրության մեջ: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության փոխանցմամբ, Ալդավսարիին սպասվում է ցմահ ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք: Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Սաուդցին օրինական կերպով ԱՄՆ է մուտք գործել 2008 թ. ուսումնական այցագրով: Նա Թեքսասի տեխնոլոգիական համալսարանում սովորել է քիմիական տեխնոլոգիա: Ալդավսարին ձերբակալվել է 2011 թ. փետրվարի 23-ին: Քննությունը պարզել է, որ Ալդավսարաին համացանցում տեղեկություն է փնտրել ինքնաշեն ռումբ պատրաստելու մասին: Նա հասցրել է գնել մի քանի քիմիական նյութեր, որոնք պատրաստվում էր օգտագործել՝ որպես պայթուցիկ սարքի բաղադրիչներ: Խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են լարեր եւ քիմիական պաշտպանության հագուստ: Չկայացած ահաբեկիչը մտադիր էր սպանել Ջորջ Բուշ կրտսերին: Read more

28 June 2012

Ամուսիններն ինքնասպան էին եղել

su 1Ոստիկանությունը հայտնել է Բեւեռլի Հիլզի հյուրանոցում սպանված զույգի ինքնությունը: Ըստ ոստիկանության, Բեւեռլի Հիլթոն հյուրանոցում հայտնաբերված ամուսինները երկուսն էլ ինքնասպանություն են գործել: Ի սկզբանե հաղորդվում էր, թե դեպքը սպանությամբ զուգորդված ինքնասպանություն է: 69-ամյա Ռաբըրտ Իգընի եւ 56-ամյա Բարբըրա Իգընի մարմինները հայտնաբերել էին 9876 Wilshire Blvd հասցեում գտնվող հյուրանոցում: Լեյտենանտ Մարկ Ռոզընի խոսքով, զույգը վերջին վեց ամիսներին ապրել է հյուրանոցում: հայտնի է, որ նրանք ինքնասպան են եղել հրազենի միջոցով: Ռոզընը նշել է, թե քննչական մարմինն ավարտել է նախաքննությունն ու պարզել, որ դեպքը կրկնակի ինքնասպանություն է:   Read more

28 June 2012

Իտալիան հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ

fff 2Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի եւ Իտալիայի ազգային հավաքականները: Այսօր կայացած կիսաեզրափակիչում իտալացիները հաղթանակ տարան հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկի՝ Գերմանիայի հավաքականի նկատմամբ: 20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի գեղեցիկ անցումից եւ գերազանց փոխանցումից հետո Մանչեսթեր Սիթիի հարձակվող Մարիո Բալոտելին գլխի հարվածով գրավեց Գերմանիայի հավաքականի դարպասն՝ առաջ մղելով իտալացիներին: 36-րդ րոպեին նույն Բալոտելին մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Չնայած գերմանացիների անձնուրաց խաղին, նրանք միայն խաղավարտին կարողացան թրջել հաշիվը, 11 մետրանոցն իրացրեց Մեսութ Օզիլը: Արդյունքում, Իտալիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ, որը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի Օլիմպիական ստադիոնում:  Read more

ԱՄՆ-ը չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից

heff 1Միացյալ Նահանգները չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից եւ նախկինի պես բոլոր մակարդակներով պնդում է, որ դրանք վավերացվեն եւ կատարվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջան Հեֆֆըրնը: -Թուրքիայի առաջնորդներին մեր ուղերձն այն է, որ արձանագրությունները վավերացվեն եւ իրականացվեն այնպես, ինչպպես ստորագրվել են` առանց նախապայմանների: Դա մեր հիմնական խնդիրն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հրացում, – նշել է Հեֆֆըրնը: Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթընը հստակ եւ հրապարակային հայտարարել էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: -Մենք ողջունեցինք փաստը, որ երկու առաջնորդները հավանության արժանացրեցին փաստաթղթերը, երբ նրանք ստորագրվեցին: Եվ ոչ մի կողմը հետ չի կանչել փաստաթղթերը, դրանք գտնվում են երկու երկրների խորհրդարանների քննարկման դաշտում: Դա կարեւոր է: Read more

Թուրքիան զորք է կենտրոնացնում Սիրիայի սահմանին

tu 2

tu Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանության ուժեր կենտրոնացնել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 30 տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը, այդ թվում` հրթիռային մարտկոցներով, Իսկենդերուն քաղաքից ուղեւորվել են Հաթայ նահանգ, այնտեղից էլ Սիրիայի հետ սահման: Սահմանի մոտ կենտրոնացրել են նաեւ զրահատանկային ուժեր, տանկային մեծ խումբ է ուղեւորվել Քըլըս նահանգ, ուժերի կենտրոնացում է նկատվում նաեւ Շանլըուրֆա նահանգում: Որոշ լրատվամիջոցներ նշել են, թե Հաթայ նահանգում նաեւ հրետանային զորամասեր եւ համազարկային կրակի համակարգեր են տեղակայվել, Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է հնարավոր ռազմական գործողություններին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հաստատել է զորքերի կենտրոնացումը սահմանամերձ գոտում` դա պատճառաբանելով անվտանգության անհրաժեշտ միջոցներով: Թուրքական կողմը, ըստ նրա, առայժմ զերծ կմնա հարձակումից, եթե Սիրիան հարձակում չձեռնարկի Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին, երբ հունիսի 22-ին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական կործանիչ էին խփել: Թուրքերը պնդում են, որ ինքնաթիռին խփել են չեզոք տարածքում, իսկ Ասադի կառավարությունը պնդում է, թե խախտվել էր իրենց օդային տարածքը:   Read more

Կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը

vorb 3The Daily Mail-ը գրում է, որ միայնակ մայրերը պետք է ավելի հաճախ երեխաների համար հեքիաթներ ընթերցեն ու խաղան նրանց հետ: Դա կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը: Նման խորհուրդ է տալիս Կանզասի համալսարանի հետազոտող Բլեյք Բերիհիլը: Նրա խոսքով` հատկապես միայնակ մոր կարգավիճակն է ծանր` կենցաղային խնդիրներ, աշխատանք եւ սահմանափակ հոգեբանական օգնություն: Բերիհիլը նման եզրակացության է եկել միայնակ 2 հազար 370 մայրերի հետ հարցում անցկացնելու արդյունքում: Նրանք բոլորն էլ հավաստիացրել են, որ երեխաների հետ զբաղվելով սթրեսից դուրս են գալիս:   Read more

Կոլորադոյում տարհանել են 32 հազար մարդու

colo 3Բնական հրդեհների պատճառներով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից տարհանվածների թիվը արդեն կազմել է 32 հազար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 11 հազար տարհանվածների մասին։ Բնական հրդեհը անցյալ շաբաթ մոլեգնել է Կոլորադոյի արեւելյան մասում։ Կրակի արագ տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը։ Ներկայումս Կոլորադո-Սփրինգս քաղաքի մերձակայքում կրակի ճիրաններում են գտնվում մոտ 2,5 հազար հեկտար տարածք, կրակն արդեն անցնում է քաղաքի թաղամասերին, եւ հրշեջներին որեւէ կերպ չի հաջողվում այն վերցնել վերահսկողության տակ: Բացի Կոլորադո-Սփրինգսի բնակիչներից, տեղական իշխանությունները ստիպված են եղել տարհանել նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան: Հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնն Ռիս-Սիկորին նշել է, թե հրդեհի պայմանները ամենավատն են, իրենք չեն կարողանում առնել կրակի դեմը, թեեւ հրդեհաշիջման աշխատանքներին արդեն մասնակցում են մի քանի հազար բրանդմայստերներ եւ շուրջ 70 միավոր ավիատեխնիկա, այդ թվում` ուղղաթիռներ, լիցքավորող ինքնաթիռներ: Արտակարգ իրավիճակ է հայտարարել նաեւ Էլ-Պասո շրջանի իշխանությունը, քանի որ նրանց չի հաջողվում միայնակ պայքարել կրակի դեմ։ Ներկայումս Կոլորադո նահանգի տարածքում 6 խոշոր հրդեհ է մոլեգնում:   Read more

Սարսափելի դեպք Տավուշի մարզում

aner 2Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը գնացել է կնոջ ետեւից եւ սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ գտնվող նռնակը: Նա հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ:Նշենք, որ նռնակի պայթյունից զոհվել է 3 մարդ` 53-ամյա Վալենտին Սարգսյանը, կինը՝ 52-ամյա Լիոնետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյանը, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է, որ Վալենտին Սարգսյանը նախկինում դատված է եղել թմրանյութերի օգտագործման համար: Գյուղացիները հայտնել են, որ նրանք հաշտ ամուսիններ են եղել, սակայն մի քանիսը նշել են, որ Վալենտին Սարգսյանը հիվանդագին խանդոտ է եղել, վերջին շրջանում էլ խիստ տարօրինակ է պահել իրեն, անգամ գերեզման է փորել իր համար:  Read more

Ուկրաինայից արտաքսել են հայ օրենքով գողին

osetr 2Ուկրաինայից արտաքսվել է հայազգի օրենքով գող Էդուարդ Ասատրյանը, ով հայտնի է Օսետրինա-ավագ եւ Էդիկ Թբիլիսցի մականուններով: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող Ասատրյանին արգելվել է վերադառնալ Ուկրաինա 3 տարվա ընթացքում: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով` Ասատրյանն Ուկրաինա էր այցելել քրեական կապեր հաստատելու, իր ենթակայության տակ գտնվող հանցավոր խմբերի գործունեությունն ընդարձակելու, հանցավոր աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաշխելու նպատակով: Նրան ձերբակալել են Ղրիմում: Իրավապահների տվյալներով` Օսետրինա-ավագը համարվում է Մոսկվայում վրացական հանցավոր միության ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի վստահված անձը: Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես օրենքով գող է եւ հայտնի է Օսետրինա- կրտսեր ու Սերյոժա-Բենթլի մականուններով: Read more

Պայթյուն բրիտանական քաղաքում

0ld 3 Բրիտանական Մեծ Մանչեսթեր կոմսությունում գտնվող Օլդհեմ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ երեխա: Եւս մեկ մարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նա մարմնի 80 տոկոսը այրվածքներ ունի եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Պայթյունը տեղի է ունեցել Շոու շրջանում: Պայթյունից լրջորեն վնասվել են մի քանի բնակելի տներ: Ներկայումս փրկարարները վարժեցրած շների միջոցով որոնում են հնարավոր տուժածներին: Մանչեսթերի իշխանությունները հայտնել են, որ մի քանի տներ ամբողջությամբ ոչնչացվել են: Առայժմ հայտնի չէ տուժածների իրական թիվը: Ենթադրաբար պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, համենայն դեպս փորձագետներն այլ վարկած այս պահին չունեն: Շրջանում հարյուրավոր տների բնակիչներ տարհանվել են: Օլդհեմ քաղաքը գտնվում է Մանչեսթերից մի քանի մղոն հեռավորության վրա, քաղաքը հայտնի է նրանով, որ 1978թ. այստեղ է ծնվել արհեստական բեղնավորմամբ սաղմնավորված առաջին մարդը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel