amga.tv

Switch to desktop Register Login

28 June 2012

FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

cred 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 հաքերներ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության եւ դրանց վաճառքի մեջ։ FBI-ի եւ Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նրանցից ոմանց հետագայում կարող է սպառնալ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Նշվում է, որ եւս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներից մեկը՝ Միր Իսլամը, հաքերների շրջանում հայտնի Է JoshTheGod մականվամբ: Նրան մեղադրում են վարկային քարտերի 50 հազար գողացված համարներ վաճառելու մեջ:   Read more

Գլենդելի հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչում

poll 2Գլենդելի 44-ամյա հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչել ուղեւորին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու, այնուհետեւ մի քանի ականտեսի աչքի առաջ նրան մեքենայից դուրս նետելու մեղադրանքներում: Glendale News Press-ի փոխանցմամբ, անցած հինգշաբթի տեղի ունեցած դանակահարության փաստով Լոս Անջելեսի դատարանը Շահեն Նորշադյանի դեմ առաջադրել է սպանության փորձի մեղադրանք: Նորշադյանը ձերբակալվել էր ոստիկանության կողմից իր Ford Focus մեքենան Orange Grove պողոտայում կայանելուց հետո: Ոստիկանները նրա ավտոմեքենայից հայտնաբերել էին արյունոտ դանակ եւ դեղատոմսով նշանակված դեղեր, որոնք թափված են եղել մեքենայի դռան մոտ: Ականատեսները պատմել են, որ Նորշադյանը դուրս է եկել վարորդի դռնից, քայլել դեպի ուղեւորը, 51-ամյա զոհին վնասվածքներ հասցրել, թալանել նրան եւ դուրս շպրտել: Տուժածի ինքնությունը հայտնի չէ, նա բազմաթիվ վնասվածքներ ունի ձեռքերին, թեւերին եւ ոտքերին: Նորշադյանը նախնական լսումների համար պետք է հուլիսի 3-ին ներկայանա Բըրբենքի դատարան:  Read more

Թորանսում կրակել են ոստիկանների վրա

tor 1Թորանսում ոստիկանության աշխատակիցները որոնել են մեքենաների առեւանգման մեջ կասկածվող երկու անձանցից մեկին, երբ նա հետապնդման ընթացքում կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանությունը հայտնել է, որ խուզարկուները հետաքննում էին նախորդ շաբաթ տեղի ունեցած մեքենաների առեւանգման փաստը: Առավոտյան ժամը 9-ի սահմաններում նրանք հետապնդել են կասկածյալներին 139-րդ եւ Սան-Պեդրո փողոցների խաչմերուկում: Վերջիններս փախուստի են դիմել, մեկը` ոտքով, մյուսը` փիքափով: Հետապնդման ժամանակ փիքափով կասկածյալը հարվածել է պարեկային մեքենային եւ կրակոցներ արձակել: Մյուս կասկածյալին հաջողվել է ձերբակալել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հետաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախած կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version