A+ A A-

15 June 2012

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

inqn 6Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լուիզիանայում` հայտնվելով ուժեղ մրրկայնության գոտում: Միջադեպի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լուիզիանայի Lake Charles օդանավակայանում: Ինքնաթիռը հայտնվել է ուժգին մրրկայնության գոտում, եւ ստիպված է եղել շրջվել ու վայրէջք կատարել: Boeing-ում 76 ուղեւոր, 2 օդաչու եւ անձնակազմի 3 այլ անդամներ են եղել: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ որոնցից 3-ը եղել են բորտուղեկցորդներ: Երբ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, չվերթը շարունակվել է, եւ ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Read more

Պայթյուն Լոս Անջելեսում

blust 4Բենզինի տարայի պայթյունի հետեւանքով Լոս Անջելեսի կենտրոնից հարավ ընկած տարածքում մեկ մարդ զոհվել է, եւս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ավտոպահեստամասերի խանութի տարածքում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից մեկ մղոն հեռավորության վրա: Հարեւան խանութի սեփականատերը հայտնել է, որ պայթյունը չափազանց հզոր է եղել, եւ անգամ թավցել է, որ շենքն ուր որ է` կփլվի: Մոտ 20-ամյա երկու կանանց եւ երկու տղամարդու ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարիո Ռուեդան հայտնել է, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները չեն բացառել միտումնավոր պայթեցման հնարավորությունը: Խանութի տարածքը զգալիորեն վնասվել է:   Read more

Դենի Թարքանյանը հաղթել է փրայմերիզներում

tarkh  3 Հայազգի գործարար Դեննի Թարքանյանը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի` Նեւադա նահանգի ներկուսակցական նախնական ընտրություններում` փրայմերիզում: Դժվար հաղթանակ տարած հանրապետական Թարքանյանը նոյեմբերին մրցելու է Նեւադայի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ: Համընդհանուր ընտրությունները կարող են Թարքանյանի համար էլ ավելի դժվար ընթանալ, քանի որ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Մի քանի հանրապետականներ այս տարածքում դուրս են եկել պայքարից` այն համարելով անհույս: Այդուհանդերձ, Թարքանյանը չի կորցնում հույսը եւ մտադիր է ընտրության դեպքում դառնալ կոնգրեսում հայկական լոբբիի գործուն ներկայացուցիչ` աշխատելով ամերիկահայերի համար կարեւոր հիմնախնդիրների ոլորտում: Read more

Մորնինգսթարի հարցը լսել են Սենատում

mor 2Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանի դեսպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուն՝ Ռիչարդ Մորնինգսթարը, երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի եւ Արեւմուտքի կապերը պետք է խորանան խողովակաշարերից անդին։ Դեսպանի թեկնածուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հսկայական շեղող հանգամանք է որակել։ Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնը պետք է զգուշորեն գործի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքների արդյունքում խախտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական հավասարակշռությունը։ Պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին, նա նշել է, որ անձամբ է հետաքննություն անելու Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: Մորնինգսթարի թեկնածությունը պետք է նախ հաստատվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո նրա նշանակման հարցը քվեարկության կդրվի Սենատի լիագումար նիստում։ Read more

Օբաման պաշտպանում է տնտեսական նոր զեկույցը

14 1 Նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է տնտեսական նոր զեկույցը` այն դեպքում , երբ լուրեր էին տարածվել տնտեսության անկման մասին, եւ ավելացել էր հանրապետականների հաղթանակի հույսը: Ընդունելով, որ դեռեւս շատ անելիք կա` վերացնելու համար այն վնասները, որ ժառանգել է ճգնաժամի պատճառով, Օբաման պնդել է, որ ամերիկյան տնտեսությունը ճիշտ ուղու վրա է` չնայած ազդանշաններին, թե երկրի վերականգնման հույսերը նվազում են: Օբաման իր աջակիցներին ասել է, որ այս երեքուկես տարիների ընթացքում ինքը փորձել է այնպես անել, որ ԱՄՆ-ում բոլորը հավասար լինեն: ԱՄՆ նախագահը իր մեկնաբանություններում հիմնականում ընդունել է երկրի տնտեսության վերաբերյալ մտահոգությունները` միաժամանակ հույսեր առաջացնելով երկրի ապագայի նկատմամբ: Ի դեպ, ԱՄՆ նախագահը խոսել է շաբաթ օրվանից հետո, որը քննադատների կողմից ճանաչվել է Օբամայի նախագահության ամենավատ շաբաթը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel