A+ A A-

All articles

10 May 2013

36-ամյա կինը մահացել է վթարի հետեւանքով

furg 5Երեք երեխաների 36-ամյա մայրը մահացել է այս գիշեր, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է նրա մեքենային Միշըն-Վիեհոյում: Ահազանգը ստացվել է ժամը 11:40-ին, թե Ford 250 մակնիշի ֆուրգոնը, Santa Margarita Parkway-ում դուրս գալով սխալ երթեւեկելի գոտի, դիմահար բախվել է Տոյոտա մակնիշի մեքենային: Վարորդը` 42-ամյա Ուիլյըմ Քեյլորը փորձել է փախուստի դիմել, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: 36-ամյա Մարտինեսը մահացել է տեղում: Նա 7-ից 14 տարեկան երեք երեխաներ ուներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի բոլոր հանգամանքները ճշտվում են։  Read more

27 April 2013

Առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է 2.5 տոկոսով

colaps 82013 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքն, ըստ նախնական գնահատականների, տարեկան հաշվարկով, աճել է 2.5 տոկոսով: Այս մասին  են վկայում երկրի առեւտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները:

-Տնտեսությունը վերականգնվում է: Դա դանդաղ, սակայն շարունակական բնույթ ունի: Կենտրոնական Բանկը պահպանում է շատ ցածր տոկոսադրույքներ, այդ պատճառով էլ հաճախորդները կարող են գումար փոխառել՝ որեւէ բան գնելու համար: Բիզնեսի ներկայացուցիչները եւս կարող են նույն կերպ վարվել: Այսպիսով, ստեղծվում է արհեստական բարգավաճում, որը դեռեւս շարունակվում է: Հնարավոր է, կլինի անկման հերթական շրջանը, բայց այժմ իրավիճակը լավատեսության է տրամադրում,- նշել է Forcasts & Strategies-ի խմբագիր Մարկ Սքուսընսը: Read more

20 April 2013

Չվերթները կհետաձգվեն սեկուեստրի պատճառով

inqn 8ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության ծախսերի հարկադիր կրճատման պատճառով կարող են հետաձգվել ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններում չվերթները, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ Ատլանտայում՝ արդեն կիրակի օրվանից: Այս մասին հայտնել է վարչության ներկայացուցիչ Մայքլ Ուերտան՝ նշելով, որ ներկայիս ֆինանսական տարում իր գերատեսչությունը պետք է խնայի 637 մլն դոլար: Դա պետք է տեղի ունենա, մասնավորապես, վարչության 47 հազար աշխատակիցների աշխատաժամանակի կրճատման հաշվին՝ ներառյալ 15 հազար ավիադիսպետչերի: Երկու շաբաթը մեկ նրանք ստիպված կլինեն գնալ մեկօրյա չվարձատրվող արձակուրդի: Քանի որ ավիացիոն անվտանգության խիստ միջոցառումներին հարկ է հետեւել անգամ նման իրավիճակում, չվերթների ու վայրէջքների միջեւ դադարը կմեծանա, սակայն դա անխուսափելիորեն կհանգեցնի չվերթների հետաձգման: Դաշնային ավիացիոն վարչությունը հուսով է ավիադիսպետչերների հաշվին ծախսերը կրճատել 200 մլն դոլարով:   Read more

ԱՄՆ-ը արտահանել է ռեկորդային՝ 70 մլրդ դոլարի զենք

zenq 92012 թվականին ԱՄՆ-ից զենքի եւ ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը եղել է ռեկորդային՝ 70 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմա-քաղաքական հարցերով օգնական էնդրյու ՇըպիրոնՆրա խոսքով՝ արտերկրում սպառազինության վաճառքի ծավալներով 2012 թվականը ԱՄՆ-ի համար դարձել է պատմության մեջ խոշորագույնը: Համեմատության համար Շըպիրոն հավելել է, որ 2011 թվականին ամերիկյան զենքի արտահանումը գնահատվել է 30 միլիարդ դոլար

Շապիրոյի խոսքով՝անցած տարի ԱՄՆ իշխանությունները տվել են զենքի ուղիղ կոմերցիոն վաճառքի ավելի քան 85 հազար լիցենզիա: Բացի այդ, արտահանման վերահսկման ռեժիմի բարեփոխման աշխատանքի ընթացքում ԱՄՆ-ը զգալիորեն կրճատել է զենքի արտահանման համար լիցենզիաների տրամադրման դիմումների քննարկման ժամկետը՝ 40-60 օրից հասցնելով 17 օրվա: Read more

19 April 2013

Սեպտ. 11-ի գործով դատաքննության ֆայլերը կորել են

feeees 82001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մեղադրյալների դատաքննությունը Գուանտանամոյում հետաձգվել է մինչեւ հունիսի 17-ը` փաստաթղթերի կորստյան պատճառով: Ֆայլերի կորստյան պատճառը Պենտագոնի համակարգչային ցանցի խափանումն է եղել: Հաղորդվում է, որ կորել են ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ մեղադրողի փաստաթղթերը, սակայն ամբաստանյալների պաշտպանները հայտնվել են ավելի ծանր վիճակում: Ապրիլի 22-ին Գուանտանամոյում պետք է սկսվեր Հալեդ Շեյխ Մոհամեդի եւ նրա չորս հանցակիցների գործով դատալսումը: Նրանց մեղադրում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ: Դատախազությունը մտադիր է մահապատիժ պահանջել նրանց համարRead more

18 April 2013

Ոսկու գները նվազել են

old  9ԱՄՆ-ում ոսկու գները նվազել են 9 տոկոսով` իջնելով մեկ ունցիայի համար հոգեբանական 1400 դոլար նշագծից: Օրական նվազագույնն արձանագրվել է 1355 դոլարի սահմանում: Ոսկու գնանկումն ամենամեծ է սկսած 1983 թ.-ից: Պատմական առավելագույնի հետ համեմատած, որ հասել էր 2011թ., ոսկին վաճառվում է գրեթե 527 դոլարով պակաս գնով: Նվազման զգալի մասը բաժին է հասնում վերջին շաբաթներին, 2013թ. սկզբին ոսկին արժեր դեռ 1700 դոլար: Ոսկին ներդրողների համար խաղաղ հանգրվան է լինում արժութային եւ ֆոնդային շուկաներում անկայունության ժամանակ: 2000-ականների ընթացքում ոսկին ներդրողների կայուն պահանջնարկն է վայելել, ինչը թույլ է տվել մշտապես աճել: Ոսկու գնանկման ֆոնին կտրուկ նվազել են նաեւ ոսկի արդյունաբորղ ընկերությունների բաժնետոմսերը, ԱՄՆ-ում 15,1 տոկոսով նվազել են New Gold-ի եւ 13,92 տոկոսով` Kinross Gold Corporation-ի բաժնետոմսերի գները: Ընդհանուր առմամբ S&P 500 համաթիվը նվազել է 2,3 տոկոսով:   Read more

16 April 2013

Նուրիել Ռուբինին տնտեսության մասին

rub 4Ամերիկյան աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին համաշխարհային տնտեսության մասին հոդված է հրապարակել, որում նշել է, թե ԱՄՆ-ում մի քանի դրական տնտեսական միտումներ կան՝ բնակարանային շուկան վերականգնվում է; շերտաքարային գազի եւ նավթի արդյունահանումը կնվազեցնի էներգիայի վրա կատարվող ծախսերը եւ կբարձրացնի մրցունակությունը; նոր աշխատատեղեր են ստեղծվում: -Ասիայում աշխատուժի թանկացումը, ռոբոտոտեխնիկայի ի հայտ գալը եւ արտադրության ավտոմատացումն ընկած են արդյունաբերության վերածննդի հիմքում; իսկ քանակական մեղմման ագրեսիվ քաղաքականությունը օգնում է նաեւ տնտեսության իրական հատվածին եւ ֆինանսական շուկաներին,- նշել է նա եւ հավելել, թե ռիսկերը, սակայն, պահպանվում են: Գործազրկությունն ու տնային տնտեսությունների պարտքը նախկինի պես մեծ են, իսկ հարկերի բարձրացումից առաջացող ֆինանսական արգելակները եւ ծախսերի սահմանափակումները կհարվածեն տնտեսական աճին: Ընդհանուր առմամբ, զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում ԱՄՆ-ը հարաբերականորեն ամենալավ վիճակում է: Read more

Օբամաների եկամուտը նվազել է

tttt 6Օբամաների ընտանիքի ընդհանուր եկամուտը 2012 թվականին նվազել է 172 հազար դոլարով՝ 2011-ի համեմատ: Սպիտակ Տան փոխանցմամբ, 2012-ին Բարաք եւ Միշել Օբամաները վաստակել են մոտ 608 հազար դոլար: Այդ գումարից նախագահի աշխատավարձը կազմել է 394,8 հազար դոլար, իսկ գրքերի վաճառքից, որոնց հեղինակն Օբաման է, ստացվել է 259 հազար դոլար: Իսկ ահա 2011 թվականին նախագահական զույգի եկամուտը կազմել է 780 հազար դոլար: Վերջին 4 տարիներին, ըստ հարկային հայտարարագրերի, Օբամաների եկամուտը կրճատվել է 9 անգամ. 2009 թվականին այն կազմել է 5,5 մլն դոլար: Սպիտակ Տան տվյալներով՝ 2012-ին Օբաման վճարել է ընդամենը 112 հազար դոլարի հարկ, եւս 150 հազար դոլար տրամադրել է բարեգործական նպատակներով: 2012-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը եւ նրա կինը վաստակել են 385 հազար դոլար, ինչը 6 հազար դոլարով ավելի է 2011-ի ցուցանիշից: Բայդընները մոտ 88 հազար դոլարի հարկ են վճարել:

Read more

13 April 2013

Էքսկուրսավարը սպանել է 3 մետրանոց պիթոնին

piton 4Ֆլորիդա նահանգի 26-ամյա էքսկուրսավար Թամի Օուենը էքսկուրսիայի ժամանակ մարտի է բռնվել 3 մետրանոց, 5 կգ քաշով հսկա Բիրմայական պիթոնի հետ՝ պաշտպանելու համար զբոսաշրջիկներին: Դեպքը տեղի է ունեցել Everglades արգելոցում: Առաջինը սողունին նկատել է մակույկում նստած հանգստացողներից մեկը: Կինն անմիջապես այդ մասին հայտնել է էքսկուրսավարին: Տեսնելով, որ հսկա սողունը իրենց ուղղությամբ է լողում, էքսկուրսավարը ջուրն է ցատկել: Նրան օգնության է հասել գործընկեր Ուորեն Ուորթմընը: Նա փորձում էր ամեն կերպ բռնել օձի պարանոցից, որպեսզի այն նրան չկծի, սակայն օձը փաթաթվել էր նրա թեւին: Մի քանի րոպե անց էքսկուրսավարը զգացել է, որ վերջույթը թմրել է: Կորցնելով իրավիճակի վերահսկողությունը՝ Օուենը ստիպված է եղել սպանել օձին: Everglades Adventure Tours զբոսաշրջային գործակալության սեփականատեր Ջաք Շիլիի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկներին վերադարձրել են անհաջող էքսկուրսիայի գումարը: Ամերիկացու խոսքով՝ ինքը ցավում է, որ սպանել է օձին, նա դա չէր ցանկանում, քանի որ ողջ հոգով սիրում է վայրի բնության ներկայացուցիչներին , սակայն ստիպված էր, իրեն այլընտրանք չէր մնացել: Նշենք, որ այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու եւ ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով եւ խեղդամահ անելով: Օգոստոսին էվըրգլեյդս ազգային փարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր էր, իսկ քաշը` 74 կգ: Read more

Տղամարդը 27 տարի ապրում էր անտառում

antar 5Ոստիկանությունը ձերբակալել է ճգնակյաց գողին, ով մեղադրվում է հազարավոր գողությունների մեջ: 47-ամյա Քրիստըֆըր Նայթը 27 տարի ապրել է վրանում, Մեն նահանգի անտառներում: Սնվում էր այն ուտելիքով, որը գողանում էր քեմփինգներից: Նա գողանում էր մարտկոցներ, սնունդ, գազի բալոններ, մինչ հանդիպեց համառ որսորդ Թերրի Հյուզին, ով էլ ձերբակալել է նրան: Առայժմ Նայթին միայն մեղադրանք են առաջադրել Փայն-Թրի քեմփինգում կատարված գողության փաստով: Նայթին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննել: Առաջին իսկ հարցաքննությանը պարզվել է, որ լճի մոտ գտնվող անմարդաբնակ վայրում երկար տարիներ ապրել է հենց Նայթը, ով տանից փախել էր 27 տարի առաջ: 19 տարեկանում դեռահասը որոշել էր լքել տունը` իր հետ վերցնելով այրիչ, ռադիո, դանակ եւ վրան: Այդ իրերով նա տեղափոխվեց անտառ եւ բնակություն էր հաստատել: Ազգականները փորձել, բայց չէին կարողացել գտնել նրան: Գրեթե 27 տարի Նայթը մարդկանց հետ չի շփվել, թեեւ հրաշալի խոսում է անգլերեն: Նա սովորել էր աննկատ անցնել կածաններով եւ գողություններ կատարել, իսկ գիշերները հարձակվում էր սուպերմարկետների եւ ֆերմաների վրա: Ոստիկանությունը կարծում է, որ Հյուզը երկրորդ մարդն է 27 տարում, ում հանդիպել է Քրիստըֆըր Նայթը, առաջինը 90-ականներին մի զբոսաշրջիկ էր, ում պատահաբար տեսել եւ բարեւել էր: Նայթի հիշած վերջին պատմական դեպքը Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է եղելRead more

Powerd by Bloogie

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel