amga.tv

Switch to desktop Register Login

All articles

14 June 2012

ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է

ec 12ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. մայիսին կրկնակի աճել է ու կազմել 124.64 մլրդ դոլար` համեմատած 2011թ. մայիսի 57.6 մլրդ դոլարի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, մայիսյան տվյալները գրեթե համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, որը կազմել էր 125 մլրդ դոլար: Բյուջե մուտքերը անցած ամիս կազմել են 180.7 մլրդ դոլար, ծախսերը` 305.35 մլրդ դոլար: Ֆինանսական տարվա 8 ամսվա ընթացքում, որն սկսվել է 2011թ. հոկտեմբերին, ամերիկյան բյուջեի պակասուրդը կազմել է 844.5 մլրդ դոլար, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 927.45 մլրդ դոլար:  Read more

13 June 2012

Աշխարհի ամենաթանկ քաղաքը ըստ զբոսաշրջիկների

12 162The Guardian-ի փոխանցմամբ, Mercer Human Resource խորհրդատվական խմբի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, որն այս հարցում առաջ է անցնել Անգոլայի մայրաքաղաք Լուանդայից։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ճապոնիայի Օսակա քաղաքը։ Մոսկվան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ հնգյակը եզրափակել է Ժնեւը։ Ըստ փորձագետների, եվրոպական մի շարք քաղաքաներ իրենց դիրքերն այս կարգում զիջել են ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի հետեւանքով: 

Read more

Չիկագոյի դեռահասները ամենաճնշվածն են ԱՄՆ-ում

12 16 1 The Washington Post-ը հայտնում է, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված տվյալների համաձայն` ԱՄՆ դեռահասների մոտավորապես 16 տոկոսը ընդունել է, որ անցած տարվա ընթացքում մտածել է ինքնասպանություն գործել: Youth Risk Behavior Surveillance-ի զեկույցի տվյալների համաձայն` հարցումներին մասնակցել է ԱՄՆ 15 հազար ուսանող: Զեկույցի համաձայն, Չիկագոյի դեռահասները ամենաճնշվածն են ԱՄՆ-ում: Read more

Ամերիկյան ընտանիքների բյուջեն նվազել է

12 142007-ից 2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետեւանքով այնքան է նվազել ամերիկյան ընտանիքի բյուջեն, որ 2010 թվականին դրա միջին բյուջեն հասել է 1992 թվականի բյուջեի մակարդակին: Դաշնային պահուստային բանկի տվյալներով, ամերիկյան ընտանիքի միջին կապիտալը 2007 թվականին կազմել է 126 հազար 400 դոլար, իսկ 2010 թվականին այն նվազել է` հասնելով 77 հազար 300 դոլարի: Ամերիկյան ընտանիքի միջին եկամուտը 2010 թվականին 7.7 տոկոսով նվազել է 2007 թվականի համեմատությամբ` 49 հազար 600 դոլարից դառնալով 45 հազար 800 դոլար: Տեղեկությունը պարզվել է ընտանեկան ֆինանսների վերաբերյալ հարցումների միջոցով: Ճգնաժամը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերին եւ ավարտվել 2009 թվականի հունիսին:   Read more

12 June 2012

Կալիֆոռնիայում կարգելվի ֆուա-գրան

16 222The Los Angeles Times-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ պաշտոնապես կարգելվի ֆուա-գրան: Արգելքի պատճառը կենդանիների պաշտպանների հայտարարությունն է, ովքեր պնդում են, որ այդ ուտեստի պատրաստման ժամանակ թռչունները ենթարկվում են տանջանքների: Ռեստորաններում իսկական խենթություն է տիրում, քանի որ արգելքին մնացել է ընդամենը մեկ ամիս: Մեծացրած բադի լյարդից պատրաստված աղանդերները պատվիրվում են հսկայական քանակություններով` չնայած դրանց գներն աճել են երկու անգամ: Այժմ Կալիֆոռնիայում բադի լյարդից պատրաստված պաշտետի 450 գրամն արժե մոտ 60 դոլար: Նույնիսկ այն հաստատությունները, որոնցում երբեք չի եղել ֆուա-գրա, այժմ առաջարկում են հիմնական ճաշատեսակներ, աղցաններ եւ նույնիսկ քաղցր կերակուրներ պատրաստված այս աղանդերով։   Read more

Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը ռեկորդ է սահմանել

15 15Միլիարդատեր Ուորըն Բաֆեթի հետ ճաշի գինն աճել է մինչեւ 3.5 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է 12 տարվա բարեգործական ակցիայի պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը գնելու աճուրդին մասնակցել է 10 մարդ: Հաղթողը ցանկացել է չհրապարակել իր անունը: Գումարը կտնօրինի Սան Ֆրանցիսկոյի Glide Foundation հիմնադրամը, որն օգնում է անօթեւաններին: Գումարը զգալի օգնություն կլինի հիմնադրամին, որի ամենամյա բյուջեն կազմում է 17 մլն դոլար: Բաֆեթը նմանատիպ ակցիաներ է կազմակերպում ամեն տարի` սկսած 2000-ից: Ընդհանուր առմամբ` Բաֆեթի հետ ճաշը Glide Foundation-ին բերել է արդեն 11.5 մլն դոլար: Մեծ մասամբ, հաղթողները գերադասում են չհրապարակել իրենց անունները: Վերջին մի քանի տարում միլիարդատեր ներդրողի հետ ճաշի արժեքը կայուն բարձրանում է: Այսպես, 2000 թ. Բաֆեթի հետ ճաշի իրավունքը վաճառվել էր ընդամենը 25 հազար դոլարով: 2012 թ. միլիարդատերը կդառնա 82 տարեկան:   Read more

Standard & Poor's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը

14 14Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը կարող է մինչեւ 2014թ. իջեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ: Bloomberg-ի փոխանցմամբ, S&P-ն հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը АА+ մակարդակի վրա, սակայն գործակալությունը որոշել է իջեցնել այն: Մինչեւ անցյալ տարվա օգոստոս ԱՄՆ-ը ուներ ամենաբարձր AAA վարկանիշ, սակայն գործակալությունն այն իջեցրեց, ինչը խուճապ առաջացրեց համաշխարհային շուկայում: Դա պատմության մեջ ԱՄՆ վարկանիշի առաջին իջեցումն էր: ԱՄՆ վարկանիշի կանխատեսումը բացասական էր, ինչը նշանակում էր, որ առաջիկա 1-1.5 տարում հնարավոր է վարկանիշի նոր իջեցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը:   Read more

11 June 2012

Իրանցի կանանց արգելել են

amga aaaa 219928 Le Monde-ը հայտնում է, որ Իրանի կառավարությունը կանանց արգելել է սրճարաններում, բարերում ու ռեստորաններում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը դիտել տղամարդկանց ընկերակցությամբ: Իշխանությունների կարծիքով` այդ միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական նկարագիրը: -Դա անհամատեղելի իրավիճակ է, երբ կանայք ու տղամարդիկ ֆուտբոլ են դիտում միասին: Տղամարդիկ ֆուտբոլ դիտելիս իրենց գռեհիկ են պահում ու թույլ են տալիս կեղտոտ կատակներ,- ասել է Իրանի փոխոստիկանապետ Բախման Կարգարը` հավելելով, որ այդ իսկ պատճառով կանայք չպետք է ֆուտբոլ դիտեն նման շրջապատում: -Կարծում եմ` կանայք պետք է շնորհակալ լինեն նման որոշման համար,- ասել է Կարգարը: Read more

10 June 2012

Armenian Media Group Of America,Inc.

amga 1AMGA, Armenian Media Group of America, established in November of 1999, has earned a well deserved popularity in Southern California. Its daily produced programs air on basic cable systems such as Charter Communications. AMGA broadcasts in Armenian, Russian, and English for twenty four hours, seven days a week. AMGA viewers can enjoy a wide variety of entertainment programs, and guest appearances comprised of politicians, lawyers, doctors, businessmen, and artists from all over. Due to the rise in immigration to the United States, especially in Glendale, Los Angeles, Southern California, and the USA in general, AMGA makes it’s daily produced programs available not only on Southern California’s cable system, but also all over the U.S., Canada, and Mexico through the GlobeCastWorld TV satellite.  Read more

10 June 2012

Harmony TV-ին «AMGA» հեռուստաընկերության եթերում

htv 1  Harmony TV. Ամեն ինչ արվեստի մասին: Հարմոնիան մարդկության, մտքի եւ էներգիայի շարունակականության տեսությունն է տիեզերքի հետ հավասարակշռության մեջ: Եւ հավատարիմ այս խոսքերին, մենք ամեն շաբաթ, 14 անգամ եթեր ենք դուրս գալիս` մեր հանդիսատեսին պատմելու մշակույթի ու ճարտարապետության, քանդակագործության եւ գեղանկարչության գլուխգործոցների մասին, ներկայացնելու համաշխարհային հռչակ վայելող արվեստագետների ավանդը համաշխարհային պատմության մեջ: Harmony TV-ն Ձեզ է ներկայացնում ամեն ինչ` անտիկ դարերից մինչ մեր օրերը, Վերածննդի դարաշրջանից մինչեւ ժամանակակից արվեստի գլուխգործոցներ: Harmnoy TV- աշխարհահռչակ երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, տեսարժան վայրեր: Արվեստը մեզ հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու, լինելու ավելի ներդաշնակ մոլորակի, շրջապատող միջավայրի ու մարդկության հետ: Ասում են. «Արվեստը դա այն է, ինչ մեզ ավելի խելացի եւ կատարյալ է դարձնում»: Արվեստը մեր կյանքի մի զգալի մասն է, յուրաքանչյուր մարդու մարդու կյանքի մի զգալի հատվածը, անգամ եթե նա ինքն էլ չի խորհել այդ մասին: Արվեստն առաջին հերթին զգացմունք է: Իզուր չի ասել Պոլ Սեզանը. «Արվեստի ստեղծագործությունները, որոնց մեջ չկա էմոցիա, արվեստ չեն»: Իսկ Էդգար Դեգան նշում էր. «Արվեստն այն չէ, ինչ դուք տեսնում եք, այլ այն, ինչ դուք անում եք, բայց տեսնում են մյուսները»: Նայեք ձեր շուրջը, հենց հիմա: Ամեն ինչ արվեստ է, ամեն ինչ հավասարակշռության մեջ է: Ցանկացած իր էլ արվեստի ստեղծագործություն է: Միգուցե այն ստեղծվել է երեկ` անհայտ մի բանվորի կողմից, կամ մի քանի հարյուրամյակ առաջ` ճանաչված որեւէ արվեստագետի ձեռամբ: Արվեստն ամենուր է, մշակույթն ամենուր է: Եւ մեր առաքելությունն է այդ մասին պատմել Ձեզ, բացահայտել Ձեզ համար կյանքի գեղեցկությունը: Harmony TV-ի հետաքրքրության շրջանակները բազմազան են: Մենք ձեզ ներկայացնում ենք այն ամենը, ինչը, մեր կարծիքով, կարող է գեղեցկացնել Ձեր կյանքը` գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երգարվեստ, կինո եւ թատրոն: Արվեստի այս տեսակներից յուրաքանչյուրն ի զորու է ինչ-որ բան փոխելու Ձեր հոգում: «Գեղանկարչությունը բնության թոռնուհին է: Այն կապված է Աստծո հետ»,- հարյուրամյակներ առաջ ասել է մեծն Ռեմբրանդտը: Իսկ մենք կարող ենք մեծ գեղանկարչի այս բառերը տարածել այն ամենի վրա, ինչը հուզում է մեզ, ուրախություն եւ թրթիռ պարգեւում: Այսօր հեռուստատեսային եթերում կարելի է լսել ցանկացած երաժշտություն, իսկ մենք մեր հեռուստադիտողին ենք ներկայացնում ամենալավը, որ ստեղծվել է մարդկության պատմության ընթացքում` դասական եւ ժամանակակից, ժողովրդական եւ ռոք: «Նկարիչը նկարներ է ստեղծում կտավի վրա, իսկ երաժիշտը նկարում է լռության վրա»,- ասում էր Լեոպոլդ Ստոկովսկին: Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք գեթ մի փոքր բան անել մեր հանդիսատեսի համար: Դիտեք մեզ, դիտեք Harmony TV-ին «AMGA» հեռուստաընկերության եթերում շաբաթը 7 օր, առավոտյան ժամը 9-ին եւ շաբաթը 5 օր երեկոյան ժամը 9-ին, մաքրեք Ձեր հոգին, լսեք իսկական երաժշտություն, ծանոթացեք իսկական արվեստի հետ: Մենք Harmony TV-ն ենք, եւ աշխատում ենք Ձեզ համար: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version