A+ A A-

All articles

22 June 2012

Պատահական մահերի համար մեկ պատճառը

derrr 1The Daily Mail-ը հայտնում է, որ Գիտնականների նոր զեկույցի համաձայն՝ դեղատոմսով նշանակված ցավազրկողները առաջ են անցել ավտովթարներից ` դառնալով ԱՄՆ-ում պատահական մահերի համար մեկ պատճառը: Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի նոր հետազոտության համաձայն՝ դեղերի թունավորումից ավելի շատ մարդ է մահանում, քան ավտովթարներից: Հետազոտությունն արվել է այն բանից հետո, երբ նման դեղերի պատճառով մահացան այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մայքլ Ջաքսընը, Անա Նիքոլ Սմիթը: Read more

ԱՄՆ տնտեսության հեռանկարները մշուշոտ են

eco 2ԱՄՆ տնտեսական զարգացման հեռանկարներն այժմ զգալիորեն ավելի մշուշոտ են, քան մի քանի ամիս առաջ: Այս մասին վկայում է նոր կանխատեսումը, որը հրապարակել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկին: Նրա գնահատումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով տնտեսական աճի տեմպերը կկազմեն 2.4 տոկոս: Դա 0.5 տոկոսով ցածր է այն ցուցանիշից, որը կանխատեսվել էր ապրիլին: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի խոսքով, 2013 թվականին երկրում տնտեսական աճը կկազմի 2.2 - 2.8 տոկոս, իսկ 2014 թվականին՝ 3-3.5 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ԴՊՀ-ի ղեկավարությունը հեռանկարների լուրջ վատթարացում է տեսնում աշխատանքի շուկայում: Մոտակա տարիներին երկրում կգրանցվի գործազրկության բարձր մակարդակ: Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կկազմի 8-ից 8.2 տոկոս, 2013 թվականին՝ 7.5-ից 8 տոկոս, իսկ 2014թ.՝ 7-7.7 տոկոս: Բեն Բեռնանկին ասել է, որ գործազրկության դեմ մղվող պայքարի բնագավառում կանխատեսվում է սոսկ աննշան առաջընթաց: Նրա խոսքով՝ հենց համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի դանդաղումը եւ բնակչության զբաղվածության խնդիրներն են տնտեսական զարգացման հիմնական սպառնալիքները: Ըստ ԴՊՀ-ի գնահատումների՝ տարեվերջին գործազրկության մակարդակը կկազմի 8ամբողջ2 տոկոս, այսինքն՝ 0ամբողջ4 տոկսով ավելի բարձր, քան սպասվում էր:   Read more

20 June 2012

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը

may 1Forbes ամսագրի տվյալներով՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերն է։ Նշվում է, որ Մեյվեդերը, ով իր նախկին ընկերուհուն ծեծելու համար այժմ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում, նախորդ տարվա ընթացքում 85 մլն դոլար է աշխատել։ Մեյվեդերին հաջորդում է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն, ում աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 62 մլն դոլար։ Ամերիկացի գոլֆիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Թայգըր Վուդսը 59.4 մլն դոլար ցուցանիշով եզրափակում է առաջատար եռյակը։ Վուդսը նախկինում տարիներ շարունակ առաջատարն է եղել ցանկում:   Read more

Միայնակ լինելը կրճատում է մարդու կյանքը

miay 1The Daily Mail-ը գրում է, որ միայնակ լինելը կարող է զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Այս մասին ասված է երկու նոր հետազոտության մեջ, որոնք հրապարակվել են Ներքին բժշկության արխիվները ամսագրում: Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վեց տարի շարունակ հետազոտել են 60-ն անց տարիքի 600 հոգանոց մարդկանց մի խումբ եւ հայտնաբերել, որ նրանց համար, ովքեր իրենց միայնակ էին զգում հետազոտության ընթացքում մահանալու ռիսկը երկու անգամ ավելին էր:   Read more

Դոլարի դեֆիցիտ ողջ աշխարհում

dol 1Համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարային իրացվելիության պակասը կազմում է 2 տրիլիոն դոլար: Այդ մասին հաղորդել է Բլումբըրգ գործակալությունը՝ վկայակոչելով Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծությունը: Դա կապված է այն բանի հետ, որ աշխարհի կենտրոնական բանկերն արագորեն ավելացնում են պահուստները՝ իրացվելիությունից զրկելով շուկայի մասնավոր խաղորդներին: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհի կենտրոնական բանկերի պահուստներում դոլարի բաժինն ընկել էր մինչեւ 60.5 տոկոսի պատմական նվազագույնը: Սակայն արդեն դեկտեմբերին այն հասել է 62.1 տոկոսի: 2012 թվականի սկզբից ի վեր հիմնական արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն աճել է 8.2 տոկոսով, ինչը վկայում է պահանջարկի կտրուկ աճի մասին: Համերկրային պահուստային համակարգը 2008 թվականին ճգնաժամի սկսվելուց ի վեր տպել է մոտավորապես 2 տրլն դոլար, բայց այն բավարար չի եղել:   Read more

19 June 2012

Microsoft-ը ներկայացրեց իր պլանշետը

macr 1 Мicrosoft ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է սեփական արտադրության պլանշետային Surface համակարգիչը: Այն նպատակ ունի մրցակցել համաշխարհային առաջատար դարձած iPad-ի հետ: Շնորհանդեսին նորույթը ներկայացրել է Windows-ի ստորաբաժանման ղեկավար Սթիվըն Սինովսկին: Surface-ի էկրանի մակերեսը կազմում է 27 սմ: Գլխավոր առանձնահատկությունը ներկառուցված ներդիրն է, որ կարող է միաժամանակ եւ ստեղնաշարի դեր կատարել: -Դա բավական հետաքրքիր է, քանի որ բոլորս էլ նման մի բանի սպասում էինք: Ես նկատի ունեմ շարժուն համակարգիչը, որ կարելի է ամեն տեղ վերցնել, նաեւ ավելի պրակտիկ կլինի, քան ներկայումս գոյություն ունեցողները,- նշել է այցելուներից մեկը: -Ես բավական երկար եմ մարզվել, որ գրել սովորեմ iPad-ի վրա, ուստի ստեղնաշարը վերադաձնելու գաղափարը չափազանց հետաքրքեց,- նկատել է Мicrosoft-ի մեկ այլ երկրպագու: Ընկերությունը դեռ չի հաղորդել նորույթի գինը, փորձագետները կարծում են, որ այն կվաճառվի 399-ից 499 դոլարով` կախված հիշողությունից, որն ավելին է, քան iPad-ինը: Պլանշետի ստեղծումը հարկադրված քայլ էր Мicrosoft-ի համար Apple-ի հետ դաժան մրցակցությանը դիմակայելու համար: Նորույթն աշխատելու է Windows 8 օպերացիոն համակարգով եւ վաճառքի կհանվի տարեվերջին: Read more

19 June 2012

Պիկասոյի նկարը փրկել են

pic 1Ֆլորիդայի Հյուսթն քաղաքի թանգարանի աշխատակիցներին հաջողվել է փրկել իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի 1929թ. նկարած Կինը կարմիր բազկաթոռի մեջ Woman in a Red Armchair կտավն այն բանից հետո, երբ ինչ-որ մի բարբարոս փչացրել էր այն` դրա վրա նկարելով ցուլ սպանող մատադորի: Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Menil Collection թանգարանում, որտեղ նկարը ցուցադրվել է դրա բացումից ի վեր՝ 1987թ.: դեպքից անմիջապես հետո կտավը բերվել է ռեստավրացիայի բաժին, որտեղ մասնագետներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել նկարի հետքերը: Վանդալիզմի ակտը ֆիքսել են տեսախցիկներն ու թանգարանի աշխատակիցները, որոնք կատարվածը նկարահանել են սմարթֆոնով: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը, երիտասարդ մարդն իրեն անվանել է մեքսիկական ծագմամբ խոստումնալից նկարիչ ու այդ կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել հայտնի իսպանացուն: Հիմա Հյուսթնի ոստիկանությունը որոնում է նկարչին, որին սպառնում է մեղադրանք քրեական հանցանք գործելու մեջ:   Read more

15 June 2012

Քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի

health 1 USA Todayը հայտնում է, որ քնի պակասը հանգեցնում է ուղեղի կաթվածի: Դա է վկայում նոր հետազոտությունը, որը Բոստոնում ներկայացվել է քնի խանգարումների հարցերին նվիրված գիտական խորհրդաժողովում: Հետազոտությունը շարունակվել է երեք տարի եւ ընդհանուր առմամբ ընդգրկել է աշխատանք ունեցող 5 հազար 666 ամերիկացիների: Նրանց մոտավորապես 35 տոկոսը օրական քնում են 8 ժամ եւ ավելի, նույնքանն էլ՝ 7 ժամ: Մնացածները՝ հարցվածների շուրջ 30 տոկոսը, քնում են միջինը 6-ական ժամ եւ ավելի քիչ, այսինքն՝ նրանց քունը պակաս է մնում: Պարզվել է, որ կաթվածի հավանականությունն այս մարդկանց մոտ մեկ քառորդով ավելի մեծ է, քան մյուսների մոտ: Կաթվածները տեղի են ունենում ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դեպքում: Ինսուլտի հանգեցնող ռիսկի գլխավոր գործոններն են՝ ծխելը, ավելորդ քաշը եւ պասիվ կենսաձեւը: Read more

ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքը

Venice PRLe Monde-ը գրում է, որ Լաս Վեգասը ստացել է ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքի տիտղոսը` առաջ անցնելով Նյու Յորքից: MissTravel.com ինտերնետային ներկայացրել է ԱՄՆ 20 ամենառոմանտիկ վայրերը: Հիմնվելով 20 հազար ռոմանտիկ ճանապարհորդությունների վրա, որոնք իրականացվել են ինտերնետային կայքի միջոցով, կայքը Նյու Յորքը համարել է երկրորդ ամենառոմանտիկ քաղաքը, իսկ Մայամին ու Ֆլորիդայի լողափը երրորդ տեղում են:   Read more

JPMorgan Chase-ի տնօրենը ներողություն է խնդրել

jp 3 Միացյալ Նահանգների բանկային ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող գործադիրներից մեկը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից ընկերության կողմից թույլ տված սխալների համար, որոնց արդյունքում առաջացել է 2 միլիարդ դոլարի վնաս: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմընը, որը նաեւ Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ գործարարներից է, Սենատի բանկային հանձնաժողովի լսումների համաձայն ասել է, որ բանկի կառավարիչներն անցյալ տարվա վերջից սխալ գործողություններ են ձեռնարկել մի շարք ներդրումների նկատմամբ: Դայմընն ասել է, թե ներդրումները վատ էին մշակված եւ ստուգված, եւ որ ընկերությունը ներողություն է խնդրում կորուստների համար, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բանկի ներդրողների, այլ ոչ թե ընկերության գործընկերների կամ ԱՄՆ-ի հարկատուների վրա: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրենը նշել է, որ այս սխալն ամոթալի է, սակայն ընկերությունը ձեռնարկել է միջոցներ` այն ուղղելու համար: Read more

Powerd by Bloogie

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel