A+ A A-

All articles

05 July 2012

ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է

amer 2ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է 2009-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Institute for Supply Management-ի կատարած ուսումնասիրության մեջ: Ինստիտուտի տեղեկություններով` գործարար ակտիվության ինդեքսը 2012թ. հունիսին կազմել է 49.7 կետ, ինչը նվազագույնն է 2009-ից ի վեր: Ընթացիկ տարվա մայիսին ցուցիչը կազմել է 53.5 կետ: Ինդեքսի նշանակությունը 50 կետից ցածր նշանակում է գործարար ակտիվության նվազում: Ինդեքսը ցուցաբերում է ընկերության պատրաստակամությունը գնել ապարանքներ եւ ծառայություններ ու կնքել գործարքներ: Նախօրեին նմանատիպ վիճակագրություն է հրապարակվել նաեւ Չինաստանում: ՉԺՀ-ի գործարար ակիտվությունը նվազել էր ` հասնելով վերջին 7 ամսվա նվազագույնին:Եվրոգոտու երկրները նման ցուցանիշներ են ցուցաբերում 2011թ. օգոստոսից ի վեր: Read more

04 July 2012

ԱՄՆ-ի ծախսերը գաղտնի տվյալների պահման ոլորտում

secret 22011 թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը գաղտնի տեղեկությունը պահպանելու համար ծախսել է 11.36 մլն դոլար: Այս մասին ասվում է պետական տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության հրապարակած զեկույցում: Մասնավորապես, այդ գումարը ծախսվել է ստուգելու համար այն մարդկանց, ովքեր դիմում են գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ սարքավորումների, անձնակազմի ուսուցման, փաստաթղթերը ստուգող անձնակազմին վճարելու համար եւ այլն: Այդ գումարի մեջ ներառված չեն մի շարք հետախուզական գերատեսչությունների, մասնավորապես CIA-ի համապատասխան ծախսերը: Նրանց բյուջեների մասին տեղեկությունը համարվում է գաղտնի: Տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության ղեկավար Ջան Ֆիցփաթրիկի խոսքերով՝ այդ գերատեսչությունների ծախսերը նշված գումարին կավելացնեին եւս 20 տոկոս: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարության ընդհանուր ծախսերն այդ ոլորտում կկազմեն մոտ 13 մլրդ դոլար: Հարկ է նշել, որ այդ ծախսերը գնալով աճում են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Read more

03 July 2012

Toyota-ն պետք է մեքենաներ ետ կանչի

toy 2ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը Toyota Motors կորպորացիայից պահանջել է ամերիկյան շուկայից ետ կանչել 2010թ. արտադրության մոտ 154 հազ. Lexus RX մեքենա` գազի ոտնակի հետ կապված թերության պատճառով: Associated Press-ի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ գորգիկը կարող է կառչել ոտնակին, ինչն էլ կարող է անսպասելի կերպով ավելացնել արագությունը: Մեքենաների վերանորոգումը պետք է կատարվի անվճար:  Read more

28 June 2012

Կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը

vorb 3The Daily Mail-ը գրում է, որ միայնակ մայրերը պետք է ավելի հաճախ երեխաների համար հեքիաթներ ընթերցեն ու խաղան նրանց հետ: Դա կնպաստի կանանց մոտ սթրեսի նվազեցմանը: Նման խորհուրդ է տալիս Կանզասի համալսարանի հետազոտող Բլեյք Բերիհիլը: Նրա խոսքով` հատկապես միայնակ մոր կարգավիճակն է ծանր` կենցաղային խնդիրներ, աշխատանք եւ սահմանափակ հոգեբանական օգնություն: Բերիհիլը նման եզրակացության է եկել միայնակ 2 հազար 370 մայրերի հետ հարցում անցկացնելու արդյունքում: Նրանք բոլորն էլ հավաստիացրել են, որ երեխաների հետ զբաղվելով սթրեսից դուրս են գալիս:   Read more

FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

cred 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 հաքերներ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության եւ դրանց վաճառքի մեջ։ FBI-ի եւ Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նրանցից ոմանց հետագայում կարող է սպառնալ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Նշվում է, որ եւս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներից մեկը՝ Միր Իսլամը, հաքերների շրջանում հայտնի Է JoshTheGod մականվամբ: Նրան մեղադրում են վարկային քարտերի 50 հազար գողացված համարներ վաճառելու մեջ:   Read more

26 June 2012

Կայծակ զենք...

kay 3The New York Times-ը գրում է, որ ամերիկյան զինվորականները փորձարկում են նոր գերզենքը, որը ոչ այլ ինչ է, քան իսկական կայծակ: Ապագայի զենքը կարող է բառացիորեն կայծակ առաջացնել մարտի դաշտում: Դրա օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել հակառակորդի թաքցրած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան: Լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով էլեկտրական լիցք է անցնում: Զինվորականները, ըստ էության, այժմ կարող են կառավարել կայծակները եւ ուղղել ուր իրենց է պետք: Մենք երբեք չենք հոգնի դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները ոչնչացնում մեր թիրախները փորձարկումնեի ժամանակ,- հայտարարել է Նյու Ջերսիի Պիկատինի ռազմակայանի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը:   Read more

Կարմիր գինու օգտակարությունը

gini 3Կարմիր գինու օգտագործումը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու ֆիզիկական դիմացկունության վրա: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը: Նման եզրահանգման են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները, որոնք մի շարք գիտափորձեր են անցակցրել լաբորատոր առնետների վրա: Հետազոտական խմբի ղեկավար Ջեյսն Դիկը ենթադրում է, որ այս բացահայտումը հատկապես կարող է կարեւոր լինել այն մարդկանց համար, ովքեր օրգանիզմի առանձնահատկության կամ ստացված վնասվածքների պատճառով չեն կարող լիարժեք մարզվել:  Read more

Վաշինգթոնի Սահմանադրությունը վաճառեցին

wash 3Առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին պատկանած ԱՄՆ-ի սահմանադրության օրինակը աճուրդում վաճառվել է 9,8 մլն դոլարով: Հազվագյուտ լոտի գնորդը Մաունթ Վերնոնի կանանց միավորումն է: Հրատարակությունը ԱՄՆ Կոնգրեսի ակտերի գրքի մի մասն է եւ պարունակում է նախագահի ձեռքով արված նշումներ: Գիրքը հրատարակվել է 1789թ. եւ բովանդակում է Սահմանադրության տեքստեր, Իրավունքների մասին օրենքը, Պետական դեպարտամենտ, Ռազմական դեպարտամենտ, Գանձապետություն ստեղծելու մասին օրինագծեր: Փորձագետները նշում են, որ գիրքը շատ լավ պահպանված է: ԱՄՆ-ում տվյալ հրատարակության ընդամենը չորս նմուշ է հայտնի: Նախկինում գիրքը պատկանել էր Ջորջ Վաշինգթոնի զարմիկ Լոուրենս Վաշինգթոնին, ավելի ուշ նա այն աճուրդում վաճառել է 13 դոլարով, ինչը համարժեք է այսօրվա մոտ 277 դոլարին: Ավելի ուշ գրքի տեր է դարձել մեդիամագնատ Ուիլյամ Հրսթը: Read more

25 June 2012

Ամերիկացիները ավելի շատ են ճանապարհորդում

mex 1ԱՄՆ-ի ավելի քան 17,8 մլն քաղաքացիներ 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտասահմանյան ուղեւորություններ են կատարել, ինչը 5,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի համանման ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է երկրի առեւտրի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Անդրօվկիանոսյան ուղեւորությունների բաժինը կազմում է ԱՄՆ-ի քաղաքացիների արտասահմանյան ուղեւորությունների ընդհանուր ծավալի 48 տոկոսը: Հին աշխարհի երկրներն իրենց ժողովրդականությամբ առաջին տեղն են զբաղեցնում ԱՄՆ-ի քաղաքացիների անդրօվկիանոսյան ուղղությունների թվում. շուրջ 2,73 մլն ամերիկացիներ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին այցելել են Եվրոպա, ինչը կազմում է արտասահմանյան տուրիստական ամբողջ հոսքի 15,3 տոկոսը: 2-րդ տեղում Կարիբյան տարածաշրջանն է (2,2 միլիոն), երրորդում՝ ասիական երկրները (ավելի քան 1,4 միլիոն):

Ամերիկացիների ճանապարհորդությունների գլխավոր ուղղությունը մնում է Մեքսիկան` չորս ամսում 7 մլն կամ 39,3 տոկոս: Ընդհանուր առմամբ 2011թ. ԱՄՆ բնակիչները կատարել են շուրջ 58,5 մլն արտասահմանյան ուղեւորություններ: Read more

23 June 2012

Moody's-ն իջեցրել է 15 բանկերի վարկանիշը

moody 1Moody's վարկանշային գործակալությունն իջեցրել է 15 խոշորագույն միջազգային բանկերի վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Վարկանիշների իջեցումը շոշափել է ամերիկյան Bank of America, Citibank, Goldman Sachs եւ JPMorgan Chase, բրիտանական HSBC, Barclays եւ Royal Bank of Scotland, ֆրանսիական BNP Paribas, շվեյցարական Credit Suisse եւ գերմանական Deutche Bank բանկերին: 4 ֆինանսական կազմակերպությունների վարկանիշն իջեցվել է մեկ կետով, տասինը` երկու, իսկ Credit Suisse բանկինը` միանգամից երեք կետով: Գործակալության վերլուծաբանները նշել են, որ վարկանիշների իջեցման հիմնական պատճառը նշանակալի վնասներ կրելու ռիսկի մեծ հավանականությունն է: Read more

Powerd by Bloogie

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel