A+ A A-

August 2012

23 August 2012

Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

firee 5 Օգոստոսի 22-ին անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Reuters-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թըհեմա, Շաստա եւ Փլումըս շրջաններում: Կրակն ամենաքիչը 64 տուն է ավերել: Օգոստոսի 22-ին հրդեհները գրանցվել են Լեյսսեն Վոլկանիկ ազգային զբոսայգուց ոչ հեռու: Զբոսայգուն կից Միներալ բնակավայրից մոտ 200 մարդ է էվակուացվել: Թըհեմա, Շաստա շրջաններից էվակուացվել է ընդհանուր թվով ավելի քան 3 000 մարդ: Հրդեհների զոհերի մասին չի հայտնվում: Ներկայումս ԱՄՆ-ի արեւմտյան մասում չորային եղանակի պատճառով բռնկված մի քանի հրդեհներ կան: Հրդեհների օջախներ կան Վաշինգտոն, Օրեգոն եւ Յուտա նահանգներում: Հրդեհները շարունակվում են օգոստոսի սկզբից: Read more

23 August 2012

Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է ԱՄՆ տարածքում

 westn 5Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է ԱՄՆ տարածքում: Այս մահացու հիվանդության զոհ է դարձել արդեն ավելի քան 40 մարդ, ընդ որում հիվանդության մակարդակը վերջին շաբաթում աճել է 60 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ Առողջապահության նախարարությանը: Վերջին տվյալներով` վարակվածների թիվը գերազանցել է 1100-ը, մահացել է 41 մարդ: Վիրուսով վարակվելու դեպքերից 700-ը եւ մահվան դեպքերից 26-ը տեղի են ունեցել վերջին մեկ շաբաթում: Վիրուսը հայտնաբերվել է ԱՄՆ-ի 47 նահանգներում: Մահացու դեպքերից ամենաշատը (21 դեպք) գրանցվել են Թեքսըս նահանգում, որտեղ անցյալ շաբաթ իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Օգոստոսի երրորդ շաբաթվա այս ցուցանիշը ամենաբարձրն է, որ գրանցվել է 1999 թվականից ի վեր, երբ վիրուսն ատաջին անգամ հայտնաբերվել էր ԱՄՆ-ում: Արեւմտյան Նեղոսի տենդը վիրուսային հիվանդություն է, որը տարածում են մոծակները: 2011 թվականին ԱՄՆ տարածքում հայտնաբերվել էր հիվանդության 712 դեպք, որից մահացել էր 43 մարդ: Read more

23 August 2012

Ամերիկացիները տարեկան աղբանոց են նետում 40 % մթերք

arb 7The USA Today-ը գրում է, որ ԱՄՆ բնակիչները ամեն տարի աղբանոց են նետում մթերքի մինչեւ 40 տոկոսը: Այսպիսի տվյալներ են պարունակվում օգոստոսի 20-ին հրապարակված ամերիկյան ոչ կառավարական էկոլոգիական կազմակերպության բնական ռեսուրսների պահապանության խորհրդի հաշվետվության մեջ: Ամերիկացիները թափում են 10 անգամ ավելի շատ սնունդ, քան, օրինակ, Հարավարեւելյան Ասիայի բնակիչները: Գիտնականների խոսքերով` միջինը 4 անձից բաղկացած ամերիկյան ընտանիքը ամեն տարի նետում է 2 հազար 275 դոլարի մթերք: Հետզոտողների անհանգստությունն է հարուցում հատկապես այն, որ ներկայումս այս ցուցանիշը 50 տոկոսով ավելի բարձր է, քան 1970-ականներին: Աղբատարում հայտնված մթերքի մեծ մասը կազմում են շուտ փչացող սնունդը` բանջարեղեն ու մրգեր, որոնք չեն վաճառվում խանութներում: Read more

ԱՄՆ-ում փորձարկեցին թռչող մոտոցիկլետ

hoverbike 3ԱՄՆ-ում բարեհաջող են անցել նոր, թռչող մոտոցիկլետի փորձարկումները: Հավըրբայքը ստեղծել է կալիֆոռնիական Aerofex ընկերությունը: Թռչող ապարատը, որը կարծես դուրս է եկել գիտաֆանտաստիկ գրքի էջերից կամ Ջորջ Լուկասի Աստղային պատերազմներ լեգենդար կինոֆիլմից, կարող է զարգացնել ժամում 30 մղոն արագություն եւ հասնել 4,6 մետր բարձրության: Անիվների փոխարեն պտուտակներ են: Այն վարելու համար հատուկ նախապատրաստական կուրսեր պետք է անցնել: Փորձարկումն անց է կացվել Մոհավի անապատում: Ընկերության ինժեներ եւ հիմնադիր Մարկ դե Ռոշը հայտնել է, որ շուտով բժիշկները կկարողանան հասնել դժվարահասանելի վայրերում գտնվող հիվանդներին: Մոտոցիկլետը ամենագնացի դեր կարող է կատարել, մանեւրում է շենքերի, ծառերի եւ այլ խոչընդոտների միջեւ, դրանով բժիշկները կհասնեն դժվարանցանելի վայրերում բնակվող հիվանդներին, սահմանապահները պարեկություն կանեն իրենց վստահված տարածքներում եւ այլն: Թռչող մոտոցիկլետն ունի համակարգիչ, որը հսկում է թեքության, շրջադարձի անկյունը, շարժման հետագիծը եւ մեքենայի կայունությունը տարածության մեջ: Ընկերությունը մտադիր է ստեղծել ապարատի անօդաչու տարբերակը, որը կկիրառվի ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով: Հոկտեմբերին ընկերությունը պատրաստվում է թողարկել թռչող ապարատի երկրորդ տարբերակը:   Read more

Սիրիական Իդլիբ նահանգում ռումբեր են պայթում

idlib 8Իդլիբ նահանգի բնակավայրերը, Դամասկոսի արվարձաններն ու Դաել գյուղը Դերաա քաղաքի մերձակայքում այսօր առավոտյան դարձել են ռազմական գործողությունների իսկական թատերաբեմ: Սիրիական բանակը ռմբահարվածներ է հասցրել ուղղաթիռներից: Դամասկոսի արվարձաններում կրակ է բացվել տանկերից: Կառավարական ուժերի եւ ապստամբների դիմակայությունը մեկ օրում տարել է մոտ 200 մարդու կյանք: Ինտերնետային կայքերում զետեղված տեսագրությունների իսկությունը միջազգային լրատվական գործակալությունները չեն կարողանում հավաստել: Հալեպում եւս մարտեր են ընթանում: Ինչպես հաղորդում է պաշտոնական Դամասկոսը, կառավարական ուժերը գրոհայիններից մաքրել են քրիստոնեական թաղամասերը: Հայկական թաղամասերն ամբողջությամբ անցել են սիրիական բանակի վերահսկողության տակ: տեղական հիվանդանոցներ բազմաթիվ վիրավորների են տեղափոխել: Բարեբախտաբար Հալեպում հայերի շրջանում զոհեր չկան: Սիրիայում մեկուկես տարվա բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 18 հազար մարդ: Դիվանագիտական ճակատում եւս ամեն ինչ հանգիստ չէ: Ռուսաստանը նախօրեին հայտարարել է, թե չի հավատում, որ Սիրիան քիմիական ուժ կարող է կիրառել: Արեւմուտքն էլ մտավախություն ունի, որ զենքը կհայտնվի Հըզբոլլահի ձեռքը: Read more

Դայանա Նայադի չորրորդ փորձը ձախողվեց

NYADD 563-ամյա ամերիկուհի Դայանա Նայադը ստիպված է եղել ընդհատել չորրորդ փորձը` լողալով Կուբաից հասնել Ֆլորիդայի նեղուց: Երկար հեռավորությունների լողի վետերան Դայանա Նայադը հիասթափվել է, որ չի կարողացել իրականացնել իր վաղեմի երազանքը եւ Կուբայից Ֆլորիդա հասնել լողալով: Երեք օր առաջ 63-ամյա ամերիկուհին չորրորդ անգամ փորձել էր ԱՄՆ-ից հասնել Կուբա: Նա հույս ուներ, որ առաջինը կլինի, ում կհաջողվի առանց շնաձկներից պաշտպանվելու ցանցի անցնել այդ 166 կմ-ը: Երկու օր շարունակ նա դիմացել է փոթորիկին, ուժեղ հոսանքներին եւ մեդուզաների խայթոցներին, բայց ճանապարհի կեսին` Հավաննայի եւ Ֆլորիդայի արանքում, նա ստիպված է եղել հանձնվել: Նրան խանգարել են թունավոր մեդուզաներն ու փոթորիկը: Նա ջրում է մնացել 60 ժամ եւ դադարեցրել է փորձը Ֆլորիդայի հարավում գտնվող Քի-Ուեսթ կղզուց 90 կմ հեռավորության վրա: Լողորդուհին հայտարարել է, որ ամեն դեպքում ուրախ է այդ հիանալի փոձի համար եւ նպատակ է ունեցել խթան հանդիսանալ մյուսների համար՝ իրենց երազանքների իրականացման ճանապարհին: Եթե Նայադի փորձը հաջողվեր, ապա նա կլիներ առաջինը, ով առանց հակաշնաձկային վանդակի կհաղթահարեր Ֆլորիդայի նեղուցի ջրերը: Նախորդ տարի սեպտեմբերին նա ձախողել էր իր երրորդ փորձը: Միակ կինը, ում հաջողվել է անցնել Ֆլորիդայի նեղուցը վանդակի մեջ եղել է 22-ամյա ավստրալացի Սյուզի Մարոնին 1997-ին:   Read more

US Open-ի մրցավարը սպանել է ամուսնուն

OPEN  4Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության մրցավարներից 70-ամյա Լոիս Գուդմենն ամուսնու սպանության մեղադրանքով ձերբակալվել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում: Դատախազության փոխանցմամբ, նա այժմ գտնվում է մեկուսարանում եւ սպասում Լոս Անջելես արտաքսվելուն: Թենիսի մրցավարը մեղադրվում է ապրիլի 17-ին Լոս Անջելեսի իր տանը 80-ամյա Ալան Գուդմենին բաժակի հարվածներով սպանելու մեջ: Կինը ոստիկանությանը հայտնել էր, թե ամուսինն ընկել աստիճանից` սրտի նոպայից հետո: Սակայն կնոջ պատմությունը ոստիկաններին արժանահավատ չի թվացել: Օգոստոսին գործը վերաորակավորվել էր որպես սպանություն եւ ուղարկվել էր դատարան, իսկ Գուդմենին ձերբակալելու որոշումն ուղարկվել էր Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր մրցումների: US Open-ի կազմակերպիչները հայտնել են, թե տեղյակ չեն եղել այս պատմության մասին: Գուդմենն արդեն 10 տարի սպասարկում է Մեծ սաղավարտի մրցաշարը:   Read more

Պակոյմայում մերկ կնոջ դիակ են գտել

DIAK 5Ոստիկանությունը պարզել է երկու օր առաջ Պակոյմայում` San Fernando Gardens բնակարանային ծրագրի համալիրի մոտ աղբարկի մոտից հայտնաբերված մերկ կնոջ ինքնությունը: Ներկայումս դատաբժշկական փորձաքննություն է ընթանում` պարզելու նրա մահվան հանգամանքները: 23-ամյա Ջասմին Կամպոսին մահացած էին գտել 13100 block of Carl Street հասցեում, երկուշաբթի առավոտյան: Արտաքին բռնության որեւէ նշան նրա մարմնի վրա չի եղել: Քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Վինթըրի խոսքով ներկայումս քննություն է ընթանում, առայժմ գործ է հարուցվել սպանության հոդվածով, մինչ պարզվեն հանգամանքները:   Read more

Վեն Նայսում թմրալաբորատորիա են հայտնաբերել

themra 4 Ոստիկանությունը մարիխուանայի լաբորատորիա է հայտնաբերել Վեն Նայսում երեկ առավոտյան: Շինությունում թմրանյութի մոտ 800 թուփ է եղել: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե դեռ վաղ է գնահատել թմրանյութը, քանի որ դրանք տարբեր հասունության եւ չափի են եղել: Ոստիկանները ահազանգ էին ստացել, որ 15800 block of Stagg Street հասցեում թմրանյութ է պահվում: Դեպքի վայր ժամանելով` ոստիկանները նկատել են, որ արտաքին դուռը բաց է: Շենքում որեւէ մեկը չի եղել, եւ ոստիկանները առգրավել են մարիխուանայի ողջ չափաքանակը: Ըստ իրավապահների, նախկինում Stagg Street-ից մինչեւ Densmore Avenue-ն ընկած հատվածում փակել էին բոլոր լաբորատորիաները, սակայն դրանք կրկին վերսկսել են մարիխուանայի արտադրությունը: Read more

Մերիլենդում գնացքը դուրս է եկել ռելսերից

gnacq 4Մերիլենդում բեռնատար գնացքը վթարի է ենթարկել: Էլիքոթ Սիթիի մոտ տեղի ուենցած միջադեպի հետեւանքով զոհվել է 19 տարեկան երկու ուսանողուհի: Միջադեպը տեղի է ունեցեծ երեկ կեսգիշերին մոտ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու վթարի հանգամանքները եւ մահացած աղջիկների` ռելսերի վրա հայտնվելու պատճառը: Քննության տվյալներով, Զոհվել են Վըրջինիայի James Madison University-ի ուսանողուհի Էլիզաբեթ Քանուեյ Նասսն ու Դելավերի համալսարանի ուսանողուհի Ռոզ Լուիզ Մեյըրը: Նրանք կանգնած են եղել կամրջի ծայրին, երբ ածուխ տեղափոխող գնացքն անցել է աղջիկների վրայով, ապա դուրս եկել ռելսերից: Դեռահասների դիակները հայտնաբերվել են ավելի ուշ, թափված ածուխի միջից: Հավըրդ շրջանի շերիֆի գրասենյակը ներկայումս սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Պարզվել է, որ գնացքի երեք հոգանոց անձնակազմը արտառոց որեւէ բան չի նկատել վթարից առաջ: Նրանք մարմնական վնասվածքներ չեն ստացել, իսկ գնացքի 80 վագոններից առաջին 21-ը, նաեւ լոկոմոտիվը, դուրս է եկել ռելսերից: Հայտնի է, որ վթարի ժամանակ բեռնված գնացքն ընթացել է ժամում 25 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով վնասվել են նաեւ հեռահաղորդակցության սարքավորումները, որոնք տեղադրված էին հարեւանությամբ: Գնացքը տեսախցիկներ է ունեցել եւ այժմ ոստիկանները հետազոտում են դրանք: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel