A+ A A-

August 2012

28 August 2012

Օբաման Ռոմնիին մեղադրել է տնտեսական ռադիկալիզմի մեջ

obbb 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գալիք նախագահական ընտրություններում իր հակառակորդ հանրապետական Միթ Ռամնիին մեղադրել է, որ նա ծայրահեղական հայացքներ ունի տնտեսական եւ սոցիալական հարցերի վերաբերյալ: Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ հանրապետականների կողմից հայտարարված բարեփոխումները միայն կվնասեն ամերիկյան տնտեսությանը: ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների փոխադարձ քննադատությունը գնալով ավելի է սրվում: Դա ավելի նկատելի դարձավ այն ժամանակ, երբ Միթ Ռոմնին կոնգրեսական Փոլ Ռայընին, ով հայտնի է իր պահպանողական հայացքներով, իր գործընկեր հայտարարեց նախընտրական քարոզարշավում: Read more

24 August 2012

Ռեկորդային գործարքներ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ

amccc 52012 թվականի առաջին ութ ամսում Չինաստանի ընկերություններն ԱՄՆ-ի միաձուլումների եւ կլանումների շուկայում կնքել են 7,8 միլիարդ դոլարի գործարքներ: Գործարքների ծավալը դարձել է ռեկորդային ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Կլանումների շուկայում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ խոշորագույն գործարքը դարձել է Dalian Wanda կորպորացիայի կողմից ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցերից մեկի՝ AMC Entertainment-ի գնումը: Ներդրումների գումարը կազմել է 2,6 միլիարդ դոլար: Ինչպես պարզաբանել են Credit Suisse-ում, Չինաստանն արտասահմանում փող է ներդնում էներգետիկական նախագծերում, քանի որ դժվարություններ է կրում նավթի եւ գազի պակասությունից: Նշենք, որ Շվեյցարիայի այս բանկը խորհրդատվություններ է տալիս ԱՄՆ-ում չինացի ներդրողների ավելի քան կեսին:   Read more

Ռուսաստանում կինը հարեւանին խեղդել է կրծկալով

braaa 4Ռուսաստանի մաս կազմող Բուրյատիայի հանրապետության Զակամենսկ քաղաքում 26-ամյա կինը կրծկալով խեղդել է 65-ամյա հարեւանին: Նա եւ ամուսինը՝ հարբած վիճակում գնացել են հարեւանի տուն եւ պահանջել են գումար տալ խմիչքի համար: Սակայն թոշակառուն մերժել է նրանց՝ մեղադրելով շվայտ կյանք վարելու մեջ: Ի պատասխան կինը հարվածել է տարեց մարդուն, ինչից հետո գցել է նրան անկողնու վրա եւ փորձել խեղդել: Տղամարդուն հաջողվել է դուրս պրծնել եւ այդ ժամանակ կինը հանել է կրծկալը եւ խեղդել է 65-ամյա թոշակառուին: Սպանությունը կատարվել է աղջկա ամուսնու աչքի առաջ, ով նույնիսկ չի փորձել խանգարել նրան: Սպանությունից հետո ամուսինները դիմել են փախուստի: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել:   Read more

Գերմանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուս է շրջվել

buss 7Գերմանիայի Բավարիա նահանգում շրջվել է երեխաների տեղափոխոող ավտոբուսը: Միջադեպի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 35 մարդ, որոնց մեծ մասը` աշակերտներ: Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Մյունխենից 40 կմ հեռավորության վրա, Ֆրեյզինգ բնակավայրի մոտ: Առայժմ հայտնի չեն ավտոբուսի վթարի պատճառները: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ողբերգությունից հետո ոստիկանությունը փակել է մայրուղին, փրկարարական գործողության մասնակցում են նահանգի բոլոր գերատեսչությունները: Վիրավորներից չորսին բժիշկներն օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ մյուսներին հոսպիտալացում է պահանջվել: Երեք երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է: Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ավտոբուսը եւ ուր էր այն ուղեւորվում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Նախնական տեղեկություններով, վթարի պահին եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել: Read more

Պետերբուրգում հարձակվել են McDonald's-ի վրա

peters 5Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում մոտ 50 երիտասարդներից բաղկացած խումբը՝ մարզահագուստով եւ ծածկված դեմքերով, հարձակվել են McDonald's-ի տեղի ռեստորաններից մեկի հաճախորդների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Տասնյակ տղաներ փակ դեմքերով եւ գոռոցներով մտել են սրճարանի պատշգամբ` ճանապարհին ավերելով ամեն ինչ: Սարսափահար այցելուները մտել են սրճարանի տարածք, որտեղ հարձակվողները մտնել չեն համարձակվել: Նրանք, ովքեր չեն հասցրել թաքնվել, ականատեսների վկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել: Հարձակվողները նաեւ ծխարձակող գլանակ են արձակել: Ըստ նախնական տվյալների՝ երկու հոգու ծեծի են ենթարկել սննդի կետի մուտքի մոտ, իսկ մյուսին՝ մի կովկասցու, ներսում: Լուրջ վնասվածքներից մարդկանց փրկել են վաճառողուհիները, որոնք քշել են հարձակվողներին: Վերջիններս միջադեպից կես ժամ առաջ սկսել են հավաքվել հարեւան բակում, ապա աղմուկ-աղաղակով առաջացել են՝ իրենց ճանապարհին ջարդուխուրդ անելով պատահածը: Բուն հարձակումը տեւել է 2 րոպե: Ըստ նախնական տեղեկության՝ հարձակման պատճառը ֆուտբոլասերների՝ Զենիթ-ի երկրպագուների վրեժն է Անժի-ի երկրպագուներից: Ոստիկանները ներկայումս ձերբակալել են հարձակման յոթ մասնակիցների:  Read more

Նախագահին սպառնացողին սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում

ppppr 4 Տղամարդը, ով էլեկտրոնային նամակով սպառնացել էր սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, կարող է դատապարտվել մինչեւ 25 տարվա ազատազրկման` պետության առաջին դեմքին սպառնալու եւ ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու համար: Սիեթլ քաղաքի արվարձաններից մեկի բնակիչ, 31-ամյա Էնթան Կալյիորին երեքշաբթի օրն իր բնակարանում ձերբակալվել էր ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից: Երեկ Կալյիորին դատարանի առջեւ է կանգնել: Հետաքննության տվյալներով` ամբաստանյալը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում սպառնացել է սպանել նախագահին: -Ես կսպանեմ նախագահին: Եկե´ք եւ ինձ տարե´ք: Ձեզ 7 օր եմ տալիս,-գրել է Կալյիորին: Ձերբակալման ժամանակ տղամարդը դիմադրություն է ցույց տվել` գաղտնի ծառայության աշխատակիցներին սպառնալով որսորդական հրացանով: Խուզարկությամբ նրա տանից հայտնաբերվել է 5 միավոր զենք, այդ թվում երկուսը` ինքնաձիգ: Դատախազության ներկայացուցիչները չեն բացառում, որ Կալյորին կարող էր իրական վտանգ ներկայացնել Օբամայի համար: Մեղադրյալի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատական հոգեբույժի մոտ իր պաշտպանյալի ուսումնասիրության համար: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի: Այդ ժամանակ կվերանայվի հոգեբուժական փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը եւ մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը: Read more

Էլեկտրական հոսանքից երկու կին է մահացել

valleyv 5 Երկու կին է մահացել էլեկտրական հոսանքի հարվածից, երբ մեքենան բախվել է հրշեջ պոմպին եւ էլեկտրական վահանակին Վյալի Վիլըջում: Եւս 8 մարդու տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 9-ի սահմաններում, 12000 block of Magnolia Boulevard հասցեում, Laurel Canyon Boulevard-ի մերձակայքում: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, մահացած կանանցից մեկը ամենայն հավանականությամբ մեքենայի վարորդն է եղել, իսկ մյուսը փորձել է փրկել նրան: Երբ հրշեջները ժամանել են, կանայք արդեն մահացած են եղել: Դեպքի վայր մասնագետներ են ժամանել, որպեսզի փակեն ջրի հոսքն ու անջատեն հոսանքը, որը սպառնում էր նաեւ հարակից տարածքներին: Read more

Հրդեհ Իսթ Գլենդելում

glend 5Իսթ Գլենդելի բազմաբնակարանային շենքում բռնկված հրդեհը 225 հազար դոլարի վնաս է հասցրել եւ երեք ընտանիքի թողել է առանց տանիքի: ՄԻջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել մի հրշեջ, երբ փորձում էր մարել տանիքի հրդեհը: Քաղաքի պաշտոնական ներկայացուցիչ Թամ Լորընցը հայտնել է, թե հրդեհը բռնկվել է 300 block of McHenry Road հասցեում: Հրդեհաշիջման աշխատանքներին օգնելու են նաեւ Բըրբենքից ժամանած փրկարարները, իսկ ճանապարհի հատվածը փակվել է մի քանի ժամով: Հրդեհը 150 հազար դոլարի վնաս է հասցրել շենքին, եւս 75 հազար ներքին հարդարանքին: Երեք ընտանիք, ընդհանուր հաշվով 9 մարդ լուրջ նյութական վնասներ են կրել հրդեհի հետեւանքով:   Read more

23 August 2012

9/11-ի գործով լսումները հետաձգվել են փոթորկի պատճառով

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչների գործով նախնական լսումները հետաձգվել են փոթորկի սպառնալիքի պատճառով: sept 1Այզիկ արեւադարձային փոթորիկը, որ մոլեգնում է Կարիբյան ծովում, շուտով հասնելու է առաջին աստիճանի վտանգավորության: Օդերեւութաբանների կանխատեսումներով, այսօր երեկոյան այն կհասնի Կուբայի արեւելքում՝ Գուանտանամոյում գտնվող ԱՄՆ-ի ռազմական պահեստին: Փոթորկի սպառնալիքից ելնելով` զինվորականները պատրաստվել են արտակարգ իրավիճակի: Աշխատակազմի մի մասը լքել է կղզին: Զինվորականների հետ բազայում մնացել է 168 բանտարկյալ` ներառյալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվող Հալիդ Շեյխ Մոհամմեդը: Մոհամմեդի եւ նրա 4 հավանական հանցակիցների դատի նախնական լսումներն արդեն հետաձգվել էին մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա պատճառով: Թե որ օրն են նշանակվել լսումները` դատավորը չի բարձրաձայնել: Նախնական լսումները պիտի տեւեն ընդամենը 6 օր: Օդերեւութաբանների կանխատեսումներով, քամու արագությունը կարող է գերազանցել ժամում 120 կիլոմետրը: Տարերքի հարվածին պատրաստվում են Հաիթին, Պուերտո Ռիկոն, Վիրգինյան կղզիները, ապա Այզիկն ուղեւորվելու է Ֆլորիդա, որտեղ կարող է խափանել Հանրապետականների համագումարը, որ կայանալու է օգոստոսի 27-ին, Թամփայում։  Read more

23 August 2012

Քարոզարշավը շարունակվում է, մեղադրանքները` թեժանում

obama rommm 5ԱՄՆ-ին անհրաժեշտ է կրթական հզոր համակարգ, որը վերահսկվում է ծնողներին կողմից եւ կենտրոնացած է ունակություններ ձեռք բերելու վրա: Այդ մասին հայտարարել է հանրապետական փոխնախագահի պաշտոնում առաջադրված Փոլ Ռայընը Վիրջինիա նահանգում ընտրողների հետ հանդիպմանը: Ռայանը նշել է նաեւ այլ քայլերի մասին, որոնք ինքն ու իր գործընկեր, հանրապետականների նախագահական հնարվոր թեկնածու Միթ Ռամնին նախատեսում են ձեռնարկել՝ ԱՄՆ-ում միջին դասն ուժեղացնելու նպատակով: Ռայանը նաեւ մեղադրել է նախագահ Օբամային Մեդիքեր համակարգից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու մեջ՝ նախագահի կողմից առաջադրված առողջապահական ծրագրի ֆինանսավորման նպատակով: Նախագահ Բարաք Օբաման էլ իր քարոզարշավը շարունակել է Նեւադա նահանգում: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների բյուջեում կատարվող կրճատումները մեծ վնաս են հասցնում ուսուցիչներին եւ աշակերտներին, իսկ հանրապետականների կողմից կառավարական ծախսերի նվազեցումը է՛լ ավելի մեծ վնաս կհասցնեն նրանց: Նրա խոսքով, ուսումնական նոր տարվա սկզբին պետական դպրոցներում ուսուցիչները կվերադառնան չափազանց մեծ թվով աշակերտներ ունեցող դասարաններ: Ըստ Օբամայի, նման իրավիճակի համար պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականները, ներառյալ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու վերջերս առաջադրված Փոլ Ռայընը, որոնք արգելափակել են նահանգների կողմից ուսուցիչներին աշխատանքից հեռացումը կանխող օրենքի ընդունումը: -Հանրապետականների կողմից կրթության ոլորտին ուղղվող գումարների կրճատումն ազնիվ չէ մեր երեխաների նկատմամբ, - ասել է Օբաման:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel