amga.tv

Switch to desktop Register Login

July 2013

12 July 2013

Ամերիկացիների մեծ մասը Սնոուդենին դավաճան չի համարում

snow 5Ամերիկացիների մեծ մասը CIA նախկին աշխատակից Էդվարդ  Սնոուդենին դավաճան չի համարում: Այդ են վկայում Կանետիկըտ նահանգի Քուինիպիակ համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները: Հիշեցնենք, որ 29-ամյա Սնոուդենը գաղտնազերծել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ողջ աշխարհում իրականացվող գաղտնի լրտեսման ծրագիրը: Հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ Սնոուդենը ընդամենը եղել է իրազեկող, մինչդեռ 33 տոկոսը նրան դավաճան է համարել: 45 տոկոսը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումները սահմանափակում են քաղաքացիական ազատությունները: Նշվում է, որ հարցման մասնակիցների 51 տոկոսն աջակցություն է հայտնել գաղտնի ծրագրին: Հունիսի 28-ից հուլիսի 8-ն անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ: Read more

11 July 2013

Կոլումբիան ԱՄՆ-ին է հանձնել թմրաբարոնին

loco 5Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել թմրաբարոն Դանիել Բարերային, որը հայտնի է El Loco` Խելագար մականունով: Նյու Յորքի դաշնային երկու դատարաններ Բարերային հեռակա կարգով թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք էին առաջադրել: Համանման մեղադրանքներ նրան նաեւ Ֆլորիդայում են ներկայացրել: Հայտնի չէ, թե այդ նահանգներից որում կդատվի թմրավաճառը: Բարերային կալանավորել էին 2012թ. սեպտեմբերին Վենեսուելայում՝ կոլումբիական անվտանգության ուժերի գործողության ընթացքում, որոնց աջակցում էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Ավելի ուշ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ արդարադատությունից թաքնվող Բարերան մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, նաեւ ծծմբաթթվով փորձել է այրել մատների ծայրերը՝ մատնահետքերի նույնականացումը անհնար դարձնելու նպատակով: Վենեսուելայի իշխանությունները նաեւ Բարերային պատկանող մի քանի առանձնատներ, ագարակներ եւ բնակարաններ էին առգրավել, նաեւ՝ զբոսանավ եւ 48 ավտոմեքենաներ: Ավելի ուշ հանցագործին հանձնել էին Կոլումբիային: Բարերան մինչեւ բռնվելը Կոլումբիայի ամենաորոնվող հանցագործն էր: Նրա մասին տեղեկության համար այդ երկրի իշխանությունները 2,7 մլն դոլար էին խոստանում, հինգ միլիոն էլ ԱՄՆ-ն էր խոստանում: Read more

Մեքենայով բախվել է օդանավակայանի դարպասներին

acc 5Բըրբենքի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել տղամարդուն, ով իր մեքենայով բախվել է Բըրբենքի Բաբ Հոփ օդանավակայանի դարպասներին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 9:30-ի սահմաններում, Empire Avenue-ի հատվածում: Տղամարդն իր մեքենայով բախվել է դարպասներին, ապա անգարի մոտ գտնվող մետաղե կոնստրուկցիային: Ոստիկանները պարեկել են տարածքը, եւ նրանցից մեկը ուժգին ձայն է լսել: րոպեներ անց վարորդին ձերբակալել են: Նորթ հալիվուդի 64-ամյա բնակիչ Ռալֆ Լուկըսին տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման, ապա ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու մեղադրանք առաջադրել: Մեքենան հարվածից լրջորեն վնասվել է: Միջադեպի հետեւանքով օդանավակայանի աշխատանքը չի տուժել: Read more

Իշխանությունները մտադիր են ազատ արձակել մոլագարին

molag 5Կալիֆորնիայի դատարանը որոշում է կայացարել ազնիվ խոսքի դիմաց բաց թողնել սերիական բռնաբարող Քրիսթըֆըր Հաբբըրտին, որի զոհն է դարձել 40 մարդ: Տեղի իրավաբանները դատարանի որոշումը մղձավանջ են կոչել: Լոս Անջելեսի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը կոչ է արել տեղի օրենսդիր իշխանությանը վերանայել որոշումը: Դատարանը որոշել է ազատել Հաբբըրտին` հիմնվելով բժիշկ փորձագետների եզրակացության վրա, որի համաձայն մոլագարն այլեւս վտանգավոր չէ հասարակության համար: Նա անընդհատ ոստիկանության հսկողության տակ է գտնվելու եւ քաղաքի որոշ հատվածներ նրա համար փակ են լինելու: Նախքան նրան հիվանդանոցից բաց թողնելը` Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունը նրա համար տուն կգտնի: Հաբբըրտն առաջին անգամ Լոս Անջելեսում ձերբակալվել է 1972թ: Այդ պահի դրությամբ նա հասցրել էր բռնաբարել 25 կնոջ: Նա ազատ է արձակվել 1979թ եւ երկու տարվա ընթացքում 15 զոհի է դժբախտացրել:   Read more

Կալիֆոռնիայում բանտարկյալները հացադուլ են հայտարարել

ris 5Կալիֆոռնիա նահանգի բանտերում դատապարտյալների բողոքի լայնածավալ ակցիա է սկսվել: Ավելի քան 30 հազար դատապարտյալներ նախօրեին հացադուլ են հայտարարել: Բողոքի ակցիան ընթանում է նահանգի բոլոր բանտերի երկու երրորդում: Դատապարտյալները հրաժարվում են ուտելիքից, նաեւ հրաժարվում են դուրս գալ աշխատանքի եւ ուսման` վկայակոչելով վատ ինքնազգացողությունը: Դատապարտյալները պահանջում են բարելավել իրենց պահման պայմանները մենախցերում, թույլատրել ամիսը մեկ օգտվել հեռախոսից: Նրանք նաեւ տաք հագուստ, սննդի բարելավում, կրթական ծրագրերի հասանելիություն են պահանջում: Արդեն երկրորդ օրը հացադուլը շարունակում են 29 հազար դատապարտյալներ: Տասը դատապարտյալների բժիշկների ինտենսիվ հսկողության տակ են վերցրել: Հացադուլը սկսվել է հուլիսի 1-ից` Սյուզընվիլլ անապատում գտնվող բանտում:   Read more

Բոսթոնում մեկնարկել է Ցարնաեւի դատավարությունը

johar 5Բոսթոնում այսօր սկսվել են քաղաքացի Ջոհար Ցարնաեւի գործով դատական լսումները: Նրան մեղադրում են այս տարվա ապրիլի 15-ին անցկացված բաստընյան մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ: Չեչեն ահաբեկիչը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքի ոչ մի կետում: Նշենք, որ պայթյունի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 260 մարդ: Դաշնային իշխանությունները Ցարնաեւին ներկայացրել են 30 կետից բաղկացած մեղադրանք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառելը, մասնավորապես՝ ինքնաշեն պայթուցիկ սարք օգտագործելը եւ մասնավոր սեփականության չարամիտ ոչնչացումը, որը հանգեցրել է մարդկանց մահվան: Նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Լսումներին ներկա են եղել տուժածների մեծ մասը եւ նրանց հարազատները: Լսումների համար ընտրվել է ընդարձակ սրահ, որ տեղավորվեն բոլոր վկաները: Մյուսները գործընթացին հետեւել են դատարանի միջանցքներում տեղադրված հեռուստաէկրանների միջոցով: Read more

Կոնգրեսն արգելափակել է ռազմական օգնությունը սիրիացի ապստամբներին

syr 5ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով զբաղվող կոմիտեների անդամները քննարկել են սիրիացի ապստամբներին ռազմական օգնությունն արգելափակելու օգտին: Կոնգրեսականները քվեարկել են սիրիացի ապստամբներին ցուցաբերվող օգնության ֆինանսավորման խիստ սահմանափակումներ մտցնելու օգտին: Նման որոշման պատճառ են դարձել այն երկյուղները, որը զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբերի ձեռքում: Կոմիտեների անդամների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը մտածված եւ գործունակ չէ, քանի որ չի նախատեսում այն զենքի վերահսկողության հնարավորությունը, որը մատակարարվելու է Սիրիային: Թե կոնկրետ ինչ միջոցառումների օգտին են քվեարկել կոնգրեսականները, հայտնի չէ, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով: Սակայն, աղբյուրի խոսքով, ընդունված միջոցները բավարար կլինեն անհնարին դարձնելու Բարաք Օբամայի վարչակազմի կողմից պլանավորված զենքի մատակարարումները: Մինչդեռ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կոնգրեսականները խանգարում են իրենց կատարելու ապստամբներին զինելու ծրագիրը՝ ընդսմին չառաջարկելով այլընտրական տարբերակներ: Հունիսի 14-ին Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր ընդունել սիրիացի ապստամբներին հրաձգային զենք, հակատանկային համալիրներ եւ զինամթերք մատակարարելու մասին:  Read more

Ով կգլխավորի ԴՊՀ-ն

dph 5ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի ազատված պաշտոնը կարող է զբաղեցնել ֆինանսների նախկին նախարար Լերրի Սամըրսը: -Դաշնային պահուստային համակարգի ներկայիս ղեկավար Բեն Բերնանկիի լիազորությունները ավարտվում են 2014-ի հունվարի 31-ին: Սպասվում է, որ նա չի ղեկավարի համակարգը նորից: Արդյունքում Սպիտակ տունը հիմա ակտիվորեն նրան փոխարինող է փնտրում,- ընդգծում է The Wall Street Journal-ը: 58-ամյա Սամըրսի հետ միասին թեկնածուների թվում են Բերնանկիի երեք տեղակալները՝ Ջանեթ Յելենը, Դանըլդ Կոնը եւ Ռաջըր Ֆերգյուսընը։ ԴՊՀ-ն կատարում է կենտրոնական բանկի գործառույթները: Բերնանկին գերատեսչությունը ղեկավարում է 2006թ. փետրվարից: Նրան այդ պաշտոնում նշանակել է Ջորջ Բուշը, 2010թ. Բարաք Օբաման երկարաձգել էր նրա լիազորություններըRead more

09 July 2013

Նդրանգետայի պարագլխին ձերբակալել են

onz 7Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է իտալական Նդրանգետա կազմակերպված հանցախմբի առաջնորդ Ռոբերտ Պանունցիի ձերբակալման մասին: Նրան մեղադրում են կոկաինի տրանսատլանտյան մատակարարումներ կազմակերպելու մեջ: Պանունցիին կոլումբիացի հայտնի թմրաբարոնի պատվին անվանում են իտալացի Պաբլո Էսկոբար, նրան ձերբակալել են նախօրեին` Բոգոտայի առեւտրի կենտրոնում: Տեղի իրավապահ մարմիններին աջակցել է Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչությունը: Ձերբակալվածի մոտ կոլումբիական կեղծ փաստաթղթեր են հայտնաբերել` Սիլվանո Մարտինոյի անունով: Նդրանգետայի առաջնորդը հետախուզվում էր 2010թ.-ից` Հռոմի մասնավոր հիվանդանոցից փախչելուց հետո, որտեղ նրան ուղարկել էին բանտից` սիրտը բուժելու համար: Ենթադրվում է, որ նրա ղեկավարությամբ հանցագործները մինչեւ երկու տոննա կոկաինի ամենամսյա մատակարարումներ են կազմակերպել Եվրոպա: Կոլումբիական իշխանությունները Պանունցիին առաջին անգամ ձերբակալել էին 1994թ., այն ժամանակ նրան Իտալիա էին արտաքսել, սակայն վերջինս կարողացել էր փախչել: 1999թ. նրա նկատմամբ կրկին հետախուզում էին հայտարարել եւ հինգ տարի անց ձերբակալել էին Իսպանիայում:  Read more

Գործազրկությունը մնացել է նույն մակարդակի վրա

berna 6Միացյալ նահանգներում հունիսին ստեղծվել է 195 հազար նոր աշխատատեղեր, նման տվյալներ ներկայացրել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: Այս թվերն առնվազն 30 հազարով գերազանցում են կանխատեսումները եւ հինգ ամսվա ընթացքում առավելագույն թռիչքն են: Ավելին, նախորդ ամսվա թվերը կառավարությունը դեպի աճ է վերանայել: Աճի լոկոմոտիվը մասնավոր հատվածն է, ամերիկյան ընկերությունները գործի են ընդունել 202 հազար մարդու, մինչեւ կառավարությունը, ընդհակառակը, 7 հազար մարդու ազատել է աշխատանքից: Գործազրկությունը մնացել է մայիսի մակարդակին` աշխատունակ բնակչության 7,6 տոկոսը: Անցած տարվա հունիս համեմատ առաջընթացն ակնհայտ է, այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 8,2 տոկոս: բայց մինչ 6,5 տոկոսին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նորմալ է համարում աշխարհի ամնենախոշոր տնտեսության համար, դեռ շատ հեռու է: Համարվում է, որ աշխատաշուկան տնտեսական փոփոխություններին արձագանքում է կես տարի ուշացումով: Այնպես որ հունիսիյան հաշվետվությունը կարող է լուրջ փաստարկ դառնալ համակարգի ձեռքում` դրամական քաղաքականությունը խստացնելու եւ տնտեսական աջակցման նոր ծրագրի համար: Գերատեսչության ղեկավար Բեն Բեռնանկին արդեն բազմանշանակ ակնարկներ է արել այդ մասին:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version