Գլենդեյլում անցած շաբաթվա ընթացքում ձերբակալվել են մեկ տասնյակ վարորդներ ալկոհոլի կամ այլ նյութի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Գլենդելի ոստիկանության սերժանտ Ռիչարդ Ֆիլիպսի 10 անձանցից 9-ին ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, իսկ մեկ ձերբակալված եղել է ամենայն հավանականությամբ, թմրանյութի ազդեցության տակ: Brand Boulevard-ի եւ Milford Street-ի խաչմերուկում գտնվող անցակետում ոստիկանները սթափության 25 թես են անցկացրել: Ոստիկանությունն ընդամենը կանգնեցրել է 679 տրանսպորտային միջոց, 8 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ, եւս երեք վարորդների ձերբակալել են այլ կարգի խախտումների համար: Ամսվա սկզբից ձերբակալվել են 20-ից ավելի վարորդներ` ճանապարհների վրա վթարների թիվը նվազեցնելու ծրագրի շրջանակներում: Read more
Լեհաստանի հյուսիսը հուլիսի 15-ին հայտնվել է տարերքի հարվածների տակ. երկրի տարածքում միանգամից մի քանի հզոր տորնադոներ են տեղի ունեցել: Քամու արագությունը եղել է 200կմ/ժ: Մեկ մարդ զոհվել է, 10-ը` ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ճանապարհներին ընկած են ծառեր, կտրվել են էլեկտրաէներգիայի լարերը: Աղետի հետեւանքները շուրջօրյա ռեժիմով աշխատում են հազարավոր փրկարարներ: Տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ մրրիկը վնասել է էլեկտրաէներգիայի լարերը եւ սոճիների 400 հեկտար անտառ: Ուժեղ քամին ուղեկցվում է անձրեւներով եւ հեղեղներով: -Մենք տորնադոյի հենց կենտրոնում ենք: Սկզբում մենք աղմուկ լսեցինք, այնուհետեւ սկսվեց կայծակը, ուժեղ քամին: Հետո ամեն ինչ լռեց: Ես կարծեցի, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն որոշ ժամանակ անց տեսանք մոտեցող մրրիկը,- նշել է տուժածներից մեկը: Գրեթե ամբողջությամբ ավերվել են տասնյակ շինություններ: Տապալված ծառերի պատճառով որոշ ճանապարհներ փակ են: Մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Ներկայում փողոցներում աշխատում են փրկարարական ուժեղացված ջոկատները: Նրանք հավաքում են փողոցների աղբն ու վերականգնում հոսանքագծերը: Տորնադոյի հետեւանքները կհաջողվի լիովին վերացնել միայն շաբաթվա վերջին: Read more
Քենթաքի նահանգում 3 տարեկան երեխան գտել է հոր լիցքավորված ատրճանակը եւ պատահաբար սպանել հորը: Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանության սերժանտ Ջերրի Գուդվինը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Սալեմ քաղաքում: 33-ամյա տղամարդը այստեղ է եկել հարեւան Ինդիանա նահանգից, ընտանիքի հետ, իսկ ողբերգության պահին տանը եղել են նաեւ նրա կինն ու անչափահաս մի բարեկամ: Մայքլ Թեյլեսը հեռուստացույց դիտելիս է եղել, եւ ինչ-որ պահ զենքը թողել է առանց վերահսկողության, եւ այն գտել է երեք որդիներից կրտսերը: Երեխան քաշել է ձգանն ու անկանոն կրակոցներ արձակել` դատարկելով ողջ պահունակը: Կրակոցների արդյունքում հայրը հրազենային վնասվածքներ է ստացել եւ տեղում մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ Փեյլեսը տան վերանորոգմամբ էր զբաղվում եւ դրա համար էլ Ինդիանայից ժամանել էր Քենթաքի: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ, սակայն նրանք հակված են տեղի ունեցածը դժբախտ պատահար որակել: Read more
Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովը, ով մեղադրվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու դավադրության մեջ, Ալաբամա նահանգի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, 2012թ. փետրվարին 22-ամյա Ուլուգբեկն իրեն մեղավոր էր ճանաչել ԱՄՆ նախագահի սպանություն կազմակերպելու մեջ: Նա պատմել էր, թե 2011թ. հուլիսի շփումների մեջ է եղել Էմիր մականունով ոմն անձի հետ, ով Ուզբեկստանի իսլամական շարժում խմբավորման ներկայացուցիչ էր: Նրանք քննարկել են ԱՄՆ նախագահի սպանության փորձը: Խոստովանելով մեղքը` Կոդիրովը խուսափել է ցմահ ազատազրկումից, գործարքի գնացել արդարադատության հետ` արժանանալով մեղմ պատժի: Read more
Վեց դեմոկրատ սենատորներ հայտարարել են, թե հաջորդ շաբաթ նոր օրինագիծ են ներկայացնելու, ըստ որի օլիմպիական խաղերի հանդիսավոր համազգեստը պետք է կարված լինի ԱՄՆ տարածքում: Օրենսդրական նախաձեռնությունը հետեւել է սկանդալին, որն առաջացել էր մամուլի հրապարակումներից հետո: Պարզվել էր, որ Ռալֆ Լորենի Պոլո դիզայներական տան կարած օլիմպիական համազգեստը կարվել է Չինաստանի տարածքում: Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդը հայտարարել է, թե աութսորսինգի որոշումը բացարձակապես սխալ է, հաշվի առնելով, որ ԱՄՆ տեքստիլ արդյունաբերության հետ կապված ամերիկացիները աշխատանքի խիստ կարիք ունեն: Սկանդալին անդրադարձել է նաեւ օլիմպիական կոմիտեն, որը նշել է, թե 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում ԱՄՆ մարզիկների համազգեստը կարված կլինի երկրի տարածքում: Կոմիտեն հայտնել է, որ հիմա չեն հասցնի նորը կարել, Լոնդոնի օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 27-ին: Read more
ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարին է միացել եւս մեկ պաշտոնական թեկնածու: Նա հաղթանակի ոչ մի հնարավորություն չունի, սակայն կարող է ազդել վերընտրվել ցանկացող նախագահ Բարաք Օբամայի եւ նրա հիմնական մրցակից Միթ Ռամնիի միջեւ պայքարի արդյունքների վրա: ԱՄՆ Կանաչների կուսակցությունը Բալթիմորում կայացած համագումարին նախագահի պաշտոնում իր կուսակցությունից պաշտոնապես առաջադրել է 62-ամյա Ջիլ Սթայնին: Պրոֆեսիոնալ բժիշկը եւ քաղաքական գործիչը, որը հանդես է գալիս գործազրկության դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի պահպանության կարգախոսներով, կարող է խլել դեմոկրատական ընտրազանգվածի առավել լիբերալ մասի ձայները: Հարրդի համալսարանի բժշկական դպրոցի սան Սթայնը 2012-ի նախագահական ընտրությունների է գնում Նոր կանաչ քաղաքականություն անվանումը կրող ծրագրով: Այն նախատեսում է երկրի ռազմական բյուջեի 1/3-ով կրճատում, բոլոր քաղաքացիներին զբաղվածության եւ բժշկական ապահովագրության պետական երաշխիքի ապահովում, ինչպես նաեւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների լայն կիրառում: Read more
Այս տարվա հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 60 մլրդ դոլար: Նշենք, որ 2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 43 մլրդ դոլար: Հաշվետու ամսում ԱՄՆ բյուջե է մուտքագրվել վերջին հինգ տարիների կտրվածքով ռեկորդային՝ 260 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը եւս աճել եւ կազմել է 320 մլրդ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ բյուջեի համախառն պակասուրդն արդեն գերազանցում է 900 մլրդ դոլարը: Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները՝ ընթացիկ ֆինանսական տարին եւս ԱՄՆ-ը կամփոփի 1 տրիլիոն դոլարը գերազանցող բյուջետային պակասուրդով: Այդպիսի զարգացման պարագայում ԱՄՆ-ը նման արդյունք կգրանցի արդեն չորրորդ տարին անընդմեջ: Read more
Լուիզիանա նահանգի Փենինգթըն կենտրոնի կենսաբժիշկները նիհարողներին խորհուրդ են տվել հավկիթ ուտել, քանի որ այն բարձրորակ սպիտակուցներ է պարունակում եւ թույլ տալիս ավելի երկար մնալ առանց սնվելու: Իրենց տեսությունը հաստատելու համար գիտնականները փորձեր են կատարել: Նրանք հրավիրել են 20 կամավորների, որոնք տառապում էին ճարպակալումից: Նրանց բաժանել են երկու խմբի, մի խումբը նախաճաշին հացահատկային ուտելիքներ է կերել, մյուսը` հավկիթ: Արդեն մի քանի ժամ անց երկրորդ խմբում ընդգրկվածները ավելի քիչ քաղցած են եղել, քան առաջին խումբը: Read more
Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվըրդի, ինչպես նաեւ Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են Մասսաչուսեթս նահանգի Ֆրեյմինհըմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Այս տվյալների հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակել է նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ միայնության մասին: Սխեման ցույց է տվել, որ միայնակ մարդիկ, ժամանակի ընթացքում կորցնելով սոցիալական կապերը, միայնությամբ են վարակում նաեւ իրենց ընկերներին: Պարզվել է նաեւ, որ միայնակ մնալու ռիսկը մեծապես կախված է ոչ թե բարեկամական հարաբերություններից, այլ ընկերախմբի փոփոխությունից: Read more
Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։
Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։ Read more
Powerd by Bloogie