Ռեդլնդի ոստիկանությունը որոնում է վեց մարդու քաղաքի կենտրոնում գտնվող Denny's ռեստորանում բռնկված ծեծկռտուքից հետո: Ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի գիշերը, իսկ ականատեսներից մեկի բջջայինով նկարահանած տեսագրությունը հայտնվել է ինտերնետում: Ոստիկանության ներկայացուցիչ Կարլ Բեյքրը հայտնել է, որ կռվի ընթացքում առավել ագրեսիվ են եղել մի քանի կանայք, որոնք բավական լուրջ հարվածներ են հասցրել հակառակորդներին: Ռեստորանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, եւ մինչեւ իրավապահների ժամանելը կռիվն արդեն ավարտված է եղել: Բարեբախտաբար միջադեպի արդյունքում լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել: Read more
Մալիբուի 28-ամյա բնակչին կալանավորել են դեռահասի առեւանգման մեղադրանքով: Նա 17-ամյա աղջկան առեւանգել էր դպրոցի ճանապարհին: Ոստիկանության փոխանցմամբ, Ալեքսիս Ֆենտոզզին հունիսի 12-ին, վաղ առավոտյան ներխուժել է զոհի մեքենան, եւ փորձել առեւանգել աղջկան: Նա մի քանի պտույտ է արել, ապա կանգնել լիցքավորման կայանում: Այդ ժամանակ աղջկան հաջողվել է ասել կատարվածի մասին անցորդներից մեկին, ով էլ ոստիկանություն է զանգահարել: Ալեքսիս Ֆենտոզզին փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից: Կասկածյալին առաջադրվել է առեւանգման, ավտոմեքենայի գողության, վանդալիզմի, երեխայի նկատմամբ բռնության եւ փախուստից փախչելու մեջ: Դատարնը վճռել է նրա նկատմամբ 2 մլն դոլարի գրավի վճիռ կայացնել: Read more
Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը փրկվել է, երբ նրա 50 ոտնաչափ երկարությամբ առագաստանավին էր բախվել մի հսկա կետ, Մեքսիկայի ափերից 40 մղոն հեռավորության վրա: Բախման հետեւանքով նավի սարքավորումները փչացել էին եւ այն անուժ նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթվա վերջին: 67-ամյա Մաքս Յանգը, ով Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչ է, ակտիվորեն սկսել էր պոմպերի միջոցով ջուր հավաքել, որպեսզի բաց օվկիանոսում ծարավից չմեռնի: Նա նաեւ ակտիվացրել էր արտակարգ դրությամբ ռադիոփարոսը, որի շնորհիվ էլ առափնյա պաշտպանության ծառայությանը հաջողվել էր պարզել նրա տեղն ու հայտնաբերել նավաբեկյալին: Առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Պամելա Բոհլենդը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել Յանգի նավի գտնվելու վայրը միայն շնորհիվ նավի վրա առկա ազդանշանային հակամարգի, այլապես ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ: Առափնյա պաշտպանության ծառայությունը նաեւ օգնություն է խնդրել Օշըն վըրգո պանամական նավից: Նավը դեպքի վայրից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա է եղել եւ արձագանքել է օգնության ազդանշանին: Օգնության էր մեկնել նաեւ Սակրամենտոյից HC-130 Hercules ուղղաթիռը, որը ուղղություն է ցույց տվել: Պանամական նավը իր տախտակամած է վերցրել Մաքս Յանգին եւ նրան տեղափոխել Էմըրվիլլ: Փրկության ժամանակ Մաքս Յանգը բաց ծովում նավարկում էր արդեն 30 օր: Read more
Յուտայից Փարիզ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոլթ-Լեյք-Սիթիի օդանավակայանում: Delta Flight ավիաընկերության Boeing-ի վերելքը սկսվել է ըստ ժամանակացույցի, սակայն արդեն թռիչքի առաջին րոպեներից խնդիրներ են ծագել, ինքնաթիռի անիվներից մեկի դողը պայթել է: Boeing-ը ստիպված է եղել երկու ժամ պտտվել օդում` վառելիքը ծախսելու նպատակով, եւ միայն դրանից հետո կարողացել է հանգիստ վայրէջք կատարել: Ինքնաթիռում 198 ուղեւորներ են եղել, որոնց տեղափոխել են օդանավակայան, մինչ սպասարկման ծառայությունները վերանորոգում են իրականացրել: Թիվ 89 չվերթի Boeing 767ER-300 ինքնաթիռը շարունակել է ճանապարհը եւ բարեհաջող վայրէջք կատարել Փարիզի Շառլ դե-Գոլ օդանավակայանում: Read more
Valley Glen-ում խոշոր վթար է եղել վեց մեքենաների մասնակցությամբ: Միջադեպի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ընդ որում մի կին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջները ահազանգ են ստացել առավոտյան ժամը 7:23-ին, որ Victory Boulevard-ի եւ Whitsett Avenue-ի խաչմերուկում շղթայական վթար է եղել: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրին նշել է, թե վիրավոր կինը եղել է սպիտակ սեդանով: Եւս երկու տղամարդ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ էլ հրաժարվել են բժշկական օգնությունից: Ոստիկանության տվյալներով, վթարի պատճառը մեքենաներից մեկն է, որ դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել մի մեքենայի, որին էլ բախվել են չորս այլ տրանսպորտային միջոցներ: Վթարի հետեւանքով տեւական ժամանակով փակվել են ճանապարհի երկու հատվածներն էլ, իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: Read more
Մեքսիկայի Լոս Կաբոս առողջարանային քաղաքում ընթանում Է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի գլխավոր թեման եվրոյի գոտու ճգնաժամն Է: Մասնակիցներից շատերը կտրուկ արտահայտություններով դատապարտել են ճգնաժամի դեմ մղվող պայքարում եվրոգոտու երկրների անվճռականությունը: G-20-ի ղեկավարները կոչ են արել Եվրոպայի երկրներին շտապ միջոցներ ձեռնարկել եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու համար: Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, որոնք համատեղ հայտարարություն են ընդունել:Վեց էջանոց փաստաթուղթը, մասնավորապես, բովանդակում է երկու երկրների դիրքորոշումները տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Աֆղանստանը: Այսպես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն ընդգծել են Սիրիայի ժողովրդին իր հետագա զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները նաեւ Թեհրանից պահանջել են ամբողջովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Պուտինը եւ Օբաման պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար: Ինչ վերաբերում Է Աֆղանստանին, ապա երկու երկրների ղեկավարները հավաստել են պատրաստակամությունն օժանդակելու այդ երկրում ահաբեկչության եւ թմրամաքսանենգության դեմ պայքարին: Հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են հասել շարունակելու երկխոսությունը, չնայած տարաձայնություններին: Read more
ԱՄՆ-ում հանրապետականներն ու դեմոկրատները տարակարծություններ ունեն ոչ միայն տնտեսական բարեփոխումների, ներգաղթյալների եւ միասեռականների ամուսնությունների հարցերում: Buyology-ի` վերջերս իրականացրած ուսումնասիրության համաձայն` ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունները միմյանց հետ չեն համաձայնվում նաեւ այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, իրենց սիրած մեքենաներն ու խմիչքները: Buyology-ի հարցումներին մասնակցել է 4000 մարդ: Պարզվել է, օրինակ, որ դեմոկրատները նախընտրում են Starbucks, մինչդեռ հանրապետականները` Dunkin' Donuts, բայց Google-ը, որպես բացառություն, սիրելի է բոլորի համար` անկախ կուսակցական պատկանելությունից: Read more
Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի թիկնապահները հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծի են ենթարկել Հարսնաքար ռեստորանային համալիրի մի քանի հաճախորդների: Ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանն են: Նրանք վիճել են ռեռստորանի մատուցողի հետ, եւ վրա հասած պահապանները մոտ 15 հոգով ծեծել են հայոց բանակի սպաներին: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիրաբույժի խոսքով, դաժան ծեծի արդյունքում նրա ուղեղի մի կիսագունդը բարձրացել է մյուսի վրա, եւ Վահեի կյանքին հստակ վտանգ է սպառնում: Արտակ Բայադյանի վիճակը ծանր է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ, հարցաքննել մի քանիսին, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան: Որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել նաեւ պաշտպանության նախարարության կողմից: Հոսպիտալի բժիշկները սպառնում են գործադուլ անել, եթե պաշտպանության նախարարը չպատժի մեղավորներին: Read more
Լողավազանում հայտնաբերվել է Ռադնի Քինգի մարմինը: Նրա ծեծը ոստիկանների կողմից 1991 թ. հանգեցրել էր Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունների: Նախնական տվյալների համաձայն` 47-ամյա տղամարդը խեղդվել է, կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Մարմինը Լոս Անջելեսից մոտ 80 կմ հեռավորության վրա Ռիալտո քաղաքում գտնվող տան լողավազանում հայտնաբերել է նրա ընկերուհին, որի հետ Ռադնին պատրաստվում էր ամուսնանալ: Քինգի ազգանունն սկսել էր ասոցացվել ոստիկանական բռնության հետ` ուղղված սեւամորթ ամերիկացիների դեմ. 1991 թ. մարտի 3-ին ոստիկանները երկարատեւ հետապնդումից հետո կանգնեցրին նրա ավտոմեքենան ու դաժան ծեծի ենթարկել ոտքերով, ապա մահակներով: Անցորդներից մեկը ամենը նկարահանել էր տեսախցիկով, որից հետո ԱՄՆ-ում ծավալվեց համազգային քննարկում ռասայական խտրականության ու ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մեկ տարի անց, երբ ոստիկաններին արդարացրին, Լոս Անջելեսում սկսվեցին զանգվածային ցույցեր, ինչի հետեւանքով սպանվեց 53 մարդ, քաղաքին հասցվեց շուրջ 1 մլրդ դոլարի վնաս: Քինգը, որը չարաշահել էր ալկոհոլն ու թմրադեղերը եւ 1991 թ. չուներ ոչ մի կոնկրետ զբաղմունք, Լոս Անջելեսի իշխանություններից, որպես փոխհատուցում, ստացավ 3.8 մլն դոլար, իսկ Քինգին ծեծողներից երկուսն այնուամենայնիվ ազատազրկվել էին: Վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ պատրաստ է եւս մեկ անգամ անցնել այդ պատմության միջով, քանի որ դրա շնորհիվ աշխարհը ավելի լավը դարձավ: Ոստիկանության տվյալներով, նա սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, իսկ մահից ժամեր առաջ թմրանյութեր օգտագործած է եղել: Read more
Գլենդելում օրերս 5 հայերի մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալներ գողանալու համար իբրեւ թե վարկային քարտերի միջոցով բենզին գողանալու նպատակով: Մեղադրող կողմի տվյալներով, 45-ամյա Նորիկ Տեր Գալստյանը, 24-ամյա Արման Կարապետյանը, 57-ամյա Անդրանիկ Թաշճյանը, 19-ամյա Ալեն Բաբախանյանն ու 48-ամյա Ռուբեն Պետրոսյանը վերակոդավորել են վարկային քարտերը` օգտագործելով 13 մարդուց գողացված տվյալներ: Ոստիկանները պնդում են, որ նրանք Լոս Անջելեսում քարտերը օգտագործել են բացահայտ ` չվախենալով պատժից: Ըստ ոստիկանների` տղամարդիկ վերակոդավորված քարտերը 2,5 հազար դոլարով վաճառել են բեռնատարների վարորդներին, որոնք հետո դրանք օգտագործել են բենզին գնելու համար: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել, գործը դատարանում կլսվի հունիսի 26-ին: Read more
Powerd by Bloogie