amga.tv

Switch to desktop Register Login

June 2012

22 June 2012

ԱՄՆ տնտեսության հեռանկարները մշուշոտ են

eco 2ԱՄՆ տնտեսական զարգացման հեռանկարներն այժմ զգալիորեն ավելի մշուշոտ են, քան մի քանի ամիս առաջ: Այս մասին վկայում է նոր կանխատեսումը, որը հրապարակել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկին: Նրա գնահատումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով տնտեսական աճի տեմպերը կկազմեն 2.4 տոկոս: Դա 0.5 տոկոսով ցածր է այն ցուցանիշից, որը կանխատեսվել էր ապրիլին: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի խոսքով, 2013 թվականին երկրում տնտեսական աճը կկազմի 2.2 - 2.8 տոկոս, իսկ 2014 թվականին՝ 3-3.5 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ԴՊՀ-ի ղեկավարությունը հեռանկարների լուրջ վատթարացում է տեսնում աշխատանքի շուկայում: Մոտակա տարիներին երկրում կգրանցվի գործազրկության բարձր մակարդակ: Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կկազմի 8-ից 8.2 տոկոս, 2013 թվականին՝ 7.5-ից 8 տոկոս, իսկ 2014թ.՝ 7-7.7 տոկոս: Բեն Բեռնանկին ասել է, որ գործազրկության դեմ մղվող պայքարի բնագավառում կանխատեսվում է սոսկ աննշան առաջընթաց: Նրա խոսքով՝ հենց համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի դանդաղումը եւ բնակչության զբաղվածության խնդիրներն են տնտեսական զարգացման հիմնական սպառնալիքները: Ըստ ԴՊՀ-ի գնահատումների՝ տարեվերջին գործազրկության մակարդակը կկազմի 8ամբողջ2 տոկոս, այսինքն՝ 0ամբողջ4 տոկսով ավելի բարձր, քան սպասվում էր:   Read more

Ինդոնեզիայում ինքնաթիռն ընկել է տների վրա

jak 1Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող փոխադրական ինքնաթիռն այսօր ընկել է այդ երկրի մայրաքաղաքի՝ Ջակարտայի բնակելի թաղամասերի վրա: Նախնական տեղակատվության համաձայն՝ ուսումնավարժական թռիչք կատարող ինքնաթիռում յոթ մարդ է եղել: Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն Էլ զոհվել են: Աղետի վայր են ժամանել հրշեջներն ու բժիշկները: Տեղական հեռուստատեսությունը կրակով բռնկած շենքերի կադրեր է ցուցադրում, որոնցից երկինք է ձգվում թանձր սեւ ծխի սյունը: Ականատեսների գնահատումների համաձայն՝ ինքնաթիռն ընկնելիս հարվածել է 6-8 շենքի: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հալիմ Պերդանակուսումա օդանավակայանից ոչ հեռու, ուղիղ փողոցում` մխրճվելով շենքերի մեջ: Ինդոնեզական օդուժի պաշտոնական ներկայացուցչի տեղեկացմամբ` զոհվել է 10 մարդ` 7 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը եւ 3 բնակիչ: Զոհվածներից մեկը փոքրիկ երեխա է: Ականատեսների հաղորդմամբ` ավելի քան ութ ժամ հրշեջները չեն կարողացել մարել դեպքի վայրում առաջացած կրակը: Read more

Հարսնաքարի դեպքով յոթ մարդ են ձերբակալել

hars 2Ազգային Ժողովի պատգամավոր, Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու գործով արդեն ձերբակալվել է 7 մարդ, թեեւ չի բացառվում, որ այլ ձերբակալություններ էլ լինեն: Ոստիկանության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Քննչական գլխավոր վարչություն են տեղափոխել կասկածյալներին, որոնց հետ առերեսում է կատարվել: Ձերբակալվածները Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցներ են եւ նրա անձնական թիկնազորից: Նրանք են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը եւ Նորայր Հայրապետյանը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, իսկ վաղը քննչական մարմինը կդիմի դատարան` կալանք կիրառելու համար: Հիշեցնենք, որ, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:   Read more

Հոլդերին մեղադրում են Կոնգրեսին չհարգելու մեջ

hold 1ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը առաջարկել է ընդհանուր քվեարկության դնել մի որոշում, որով գլխավոր դատախազ Էրիկ Հոլդըրը մեղադրվի Կոնգրեսի նկատմամբ հարգանք չդրսեւորելու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, որոշման օգտին արտահայտվել է հանձնաժողովի 23 անդամ, դեմ՝ 17-ը: Կոնգրեսը Հոլդըրին մեղադրում է, որ նա ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից թաքցրել է Fast and Feries գործողությանը վերաբերող փաստաթղթերի մի մասը, որի ընթացքում ամերիկացի գործակալները միտումնավոր զենք են վաճառել մեքսիկացի ելուզակներին՝ պարզելու համար ԱՄՆ-ի սահմանով զենքի մաքսանենգության ուղիները: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր հատուկ արտոնությունն այդ փաստաթղթերի գաղտնիությունը պահպանելու համար: Նշվում է, որ Օբաման իր նախագահության օրոք այս հնարավորությունը կօգտագործի առաջին անգամ: Հանրապետականներն, իրենց հերթին, պահանջում են փաստաթղթերի հրապարակում՝ ենթադրելով, որ դրանք բովանդակում են նախագահի վարչակազմին վարկաբեկող տեղեկություններ, եւ որ Օբաման դրանք թաքցնում է, քանի որ այդ փաստաթղթերը կարող են իրեն վնասել նախագահական ընտրությունների նախաշեմին: Նշված գործողության ընթացքում վաճառվել է ավելի քան երկու հազար միավոր զենք: 2010թ. դեկտեմբերին այդ կերպ վաճառված զենքով սպանել են ամերիկացի սահմանապահի: Read more

Օբաման զգալի գերազանցում է Ռոմնիին

ob 1Հունիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում Bloomberg գործակալության անցկացրած համազգային սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 13 տոկոսով գերազանցում է նրա գլխավոր մրցակից Միթ Ռամնիի վարկանիշին: Հարցման արդյունքները վկայում են, որ Օբաման, ի տարբերություն ընտրողների 40 տոկոսի հավանությանն արժանացած Ռամնիի, իր 53 տոկոսով նախագահական հեռակա պայքարի առաջատարն է: Ռամնիին սատարողներից ընդամենը 1/3-րդն է ընդունել, որ իրենց նախընտրած թեկնածուն ի վիճակի է լուծել թե ներքին, թո արտաքին քաղաքականությունում առկա խնդիրները: Մինչդեռ Օբամայի դեպքում այդ կարծիքին է նշված 53 տոկոսի ճնշող մեծամասնությունը: Այս հարցումը միակն է առայսօր, որ գործող նախագահի հարցում նման բարձր վարկանիշ է արձանագրել: Ավելի վաղ անցկացվածները փաստում են, որ Օբաման գերազանցում է Ռամնիին ընդամենը 2-ից –3 տոկոսով:   Read more

21 June 2012

Հայ ընտանիքը մեղադրվում է մարմնավաճառության ցանց ստեղծելու մեջ

ha 338-ամյա Մհեր (Մայք) Հակոբյանը եւ նրա 31-ամյա կինը՝ Նատալյա Մուրավյովան ձերբակալվել են Լոս-Անջելեսում՝ միջազգային մարմնավաճառության ցանցի կազմակերպման, Ռուսաստանից ու Արեւելյան Եվրոպայից աղջիկներ առաքելու մեղադրանքով: KTLA-ի փոխանցմամբ, Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված ամուսիններին պաշտոնապես կավատության մեղադրանք է առաջադրվել: Բացի Հակոբյանից եւ Մուրավյովայից կասկածվում է նաեւ Մհերի նախկին կինը՝ Ալլա Կասսիանովան, ով ամերիկյան իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ կարողացել է լքել երկիրը՝ մինչ ոստիկանները հասցրել են ձերբակալել հանցավոր ցանցի բոլոր կազմակերպիչներին: Եթե Լոս-Անջելեսի դատարանը բավարարի բոլոր մեղադրանքները, ապա նրանց սպառնում է 5 տարի ազատազրկում: Ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, համաձայնության գալուց հետո, հանցագործները տոմսեր էին գնում մարմնավաճառուհիների համար եւ բացատրում, թե ինչպես կարելի է ստանալ ԱՄՆ-ի վիզա՝ հեշտացված ծրագրով: Տվյալ գործով քննությունը մեկնարկել է 2011թ. սեպտեմբերին, երբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայությունը հարցաքննեց երկու կասկածելի կանանց Լատվիայից: Նրանց արգելվել էր մուտք գործել երկիր, իսկ ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել, որ մուտքի փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվել է Մհեր Հակոբյանը:   Read more

Վիրաբույժները հանել են տղայի գլխում խրված նետը

harp 1Ֆլորիդայի վիրաբույժները հաջողությամբ հանել են հարպունը, որ ծակել էր գանգն ու միջանցիկ խրվել էր դեռահասի ուղեղի մեջ: Երջանիկ դեռահասը 16-ամյա Յասըր Լոպեսն է: Հունիսի 8-ին Լոպեսն ընկերոջ հետ լողում էր Մայամի-Դեյդում, տանից ոչ հեռու գտնվող լճում: Յասըրի ընկերը լիցքավորել էր հարպունը` ստորջրյա որսորդության համար: Պատահական կրակոցի արդյունքում հարպունը մխրճվել էր Լոպեսի գլխի մեջ: Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Մայամի, Jackson Memorial Hospital: Մետաղե նետը ուղեղի մեջ էր մտել աջ ակնակապիճից մի քանի սանտիմետր վեր եւ դուրս եկել գլխի հետեւի կողմից` կոտրելով գանգոսկրը: Բացի նշված հիվանդանոցից, նրա բուժմանը մասնակցել են նաեւ Մայամիի համալսարանի եւ ռազմա-դաշտային վիրաբուժության ուսումնական կենտրոնի բժիշկները: 90 սանտիմետր երկարությամբ հարպունը գանգից հանելու համար բժիշկները ստիպված են եղել օգտագործել տեղական հրշեջների սարքավորումները, մասնավորապես մետաղյա ձողերի կտրիչն ու հատուկ սեղմակը: Գլխի միջից օտարածին մարմնի հեռացման վիրահատությունը տեւել է ուղիղ երեք ժամ եւ բժիշկների հմուտ գործողությունների շնորհիվ բարեհաջող ավարտ ունեցել: Վիրաբույժների խոսքով, բարեբախտաբար դրոտիկը ուղեղի խոշոր անոթները չի վնասել: Ներկայումս Յասըր Լոպեսը հետվիրահատական վերականգնողական կուրս է անցնում: Բժիշկները մտադիր են մանրամասն զննել հիվանդին ու եւս մի քանի ամիս հետեւել նրան, որ գնահատեն ստացած վնասվածքի հնարավոր բոլոր հետեւանքները:   Read more

Հարսնաքարում ծեծվածների վիճակը ծանր է

hars 1Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի Հարսնաքար ռեստորանում թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա գանգուղեղի անցանկալի հատվածում նոր հեմատոմա է հայտնաբերվել: Ծանր է նաեւ եւս երեք ռազմական բժիշկների` Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի եւ Արկադի Աղաջանյանի վիճակը: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ ձերբակալել է հինգ անձի, այդ թվում ռեստորանի մենեջերին, մատուցող Դավիթ Ադամյանին, թիկնապահներ Արթուր Բաբլոյանին եւ Գարիկ Մարգարյանին: Հարուցվել է քրեական գործ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Նեմեց Ռուբո մականունով հայտնի օլիգարխը հայտարարել է, թե ինքը որեւէ կապ չունի ծեծի հետ եւ խստորեն պատժելու է մեղավորներին, թեեւ մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ հենց նրա ցուցումով է եղել ծեծը: Դեպքից միայն երեք օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարեհաճել է անատամ դատապարտող հայտարարություն անել:   Read more

Պետքարտուղարությունը հրապարակել է մարդավաճառության զեկույցը

mard 1Աշխարհում մարդավաճառության զոհերի թիվը հասնում Է 27 միլիոնի: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում, որը նվիրված է միջազգային այս հիմնախնդրին: Մեկուկես դար անց դեռեւս ստրկություն գոյություն ունի ԱՄՆ-ում եւ աշխարհում, եւ զոհերից շատերի պատմությունները, դժբախտաբար նման են անցյալի պատմություններին: Գնահատումների համաձայն՝ ամբողջ աշխարհում 27 միլիոն տղամարդ, կին եւ երեխա այն բանի զոհերն են, ինչն ընդհանրացնող տերմինով անվանվում է մարդավաճառություն,- ասված է զեկույցում: Անցյալ տարի մարդավաճառության զոհ է դարձել եւս 42 հազար մարդ: Ամենամյա զեկույցը ներկայացվել է հունիսի 19-ին պետական դեպարտամենտում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Զեկույցում Հայաստանի մասին նշված է. Հայաստանից կանայք եւ աղջիկները սեքս ստրկության են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում, նաեւ երկրի ներսում: Հայաստանից տղամարդիկ եւ կանայք աշխատանքային ստրկության են ենթարկվում Ռուսաստանում:   Read more

20 June 2012

Յոթ զինվորների պատժելու են

Rur 1Ռազմական հետաքննությունը խորհուրդ է տվել կարգապահական միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի 7 զինվորների նկատմամբ՝ կապված Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում Ղուրանի օրինակների այրման հետ: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, ԱՄՆ զինված ուժերի նեերկայացուցիչը գաղտնիության պայմաններում հայտնել է, որ կատարվածի մասին հաշետվությունն ուղարկվել է Պենտագոն եւ այս պահին քննարկման ընթացքի մեջ է: Հիշեցնենք. փետրվարին Ղուրանն այրելու դեպքերը անկարգությունների տեղիք տվեցին եւ հանգեցրին ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա հարձակումների: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version